Երևան
12 °C
Կանանց Միջազգային օրվա՝ Մարտի 8-ի առթիվ «Հայկական ժամանակ»-ը ներկայացնում է հարցազրույց Ներքին գործերի փոխնախարար Արփինե Սարգսյանի հետ:
- Տիկին Սարգսյան, Դուք երկար տարիներ է՝ տարբեր պաշտոններ եք զբաղեցրել պետական կառավարման համակարգում, մեկ տարուց ավելի էլ՝ ՆԳ նախարարի տեղակալն եք: Հայ հասարակության ծանրակշիռ մասը, համարելով, որ կանայք առավել էմոցիոնալ են, հիմնականում սովոր է նման բարձր պաշտոններում տեսնել տղամարդ գործիչների, առավել ևս՝ ուժային ոլորտում: Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ է ձևավորված նման կարծրատիպ, արդարացվա՞ծ է այդ մոտեցումը, թե՞ ոչ: Երբևէ բախվե՞լ եք այնպիսի հարցերի, որ ինքներդ էլ մտածեք՝ հակառակ սեռի ներկայացուցիչն առավել արագ լուծում կտա այդ հարցին:
- Էմոցիոնալ լինելը ինքս չէի կապի որևէ սեռի հետ, շրջապատումս շատ կան էմոցիոնալ թե’ կանայք, թե’ տղամարդիկ։ Իրականում չեմ էլ կարծում, որ էմոցիոնալ լինելը վատ է, հակառակը՝ դա անտարբեր չլինելու, ինչ-որ հարցի շուրջ անհանգստանալու, մտածելու իմաստ ունի։ Էմոցիոնալ որոշումներ կայացնելու և էմոցիաները հասկանալու, կառավարելու ճանապարհով հարցերին ավելի խորքային մոտեցում ցուցաբերելու միջև կա նուրբ սահման, որը կարծում եմ՝ աշխատանքային փորձի և մասնագիտական պատասխանատվության արդյունքում է դառնում հասանելի։ Այս նուրբ սահմանը չգիտակցելու կամ ընդունել չցանկանալու արդյունքում է, որ այսօր խոսում ենք նման կարծրատիպի մասին։
Այս թեմայի մասին խոսելիս ինձ մոտ հանրության շրջանում ձևավորված մոտեցումը երկու ձևով է արտահայտվում։ Առաջինը կնոջը բարձր պաշտոններում չընկալելն ու չտեսնելն է, երկրորդը՝ կնոջը հատկապես այնպիսի ոլորտներում չտեսնելը, ինչպիսին, դիցուք, իրավապահ համակարգն է։ Հանրային ընկալումն ավելի մշուշոտ է դառնում, երբ այս երկու ձևերը միահյուսվում են, ու խոսում ենք կնոջ կողմից իրավապահ համակարգում բարձր պաշտոն զբաղեցնելու հնարավորության մասին։ Բնականաբար, սա միայն ընկալում չի եղել, սա պրակտիկ փորձառությամբ ձևավորված սովորույթ է դարձել, որ թե՛ տղամարդիկ և, ինչու ոչ, նաև մենք՝ կանայքս, ինչ-որ ոլորտային բաշխումներ ենք մտածել ու ադապտացվել այդ մտքին։
Հուրախությամբ պետք է նշեմ, որ հատկապես վերջին տարիներին էական փոփոխություններ ենք տեսնում տարբեր ոլորտներում կանանց ներգրավվածության մասով, որոնք ավանդաբար «տղամարդկային» ոլորտներ են համարվել։ Այսպիսի դեպքերում, իհարկե, առաջնայնորեն խոսվում է տղամարդկանց և կանանց հավասար ներկայացվածության մասին, բայց հարցին ավելի խորքային եթե նայենք, պետք է մի հարցի անդրադառնանք՝ ի՞նչ է տալիս հավասար ներկայացվածությունը, դա արհեստական բաշխո՞ւմ է, թե՞ որակական ներդաշնակության ապահովում։ Չեմ ուզում այս կամ այն հետազոտությանն անդրադառնալ, որովհետև դրանք բազմաթիվ են, բայց փաստ է, որ տարբեր սեռերի ներկայացվածությունը թիմերում և ղեկավար պաշտոններում բերում է ավելի ստեղծագործ մտքի, խնդիրների բազմակողմանի ուսումնասիրությանն ու լուծումների ամբողջականությանը, ավելի բարձր կարգապահության, խնդիրների վրա կենտրոնացումից դեպի խնդիրների լուծման մոտեցումների ձևավորման և այլն։ Իսկ սա որակի մասին է խոսում, ավելի առողջ մշակույթի, հետևապես չպետք է կորցնենք սեռերից յուրաքանչյուրի առավելություններն ու դրանց ներդաշնակ համադրությամբ ապահովենք նոր մթնոլորտ։
Ինչ վերաբերում է հարցի վերջին մասին, անկեղծ կլինեմ, նման միտք չեմ ունեցել։
- Ներքին գործերի նախարարությունը մի համակարգ է, որում ներգրավված անձնակազմի գերակշիռ մասը տղամարդիկ են: Բա՞րդ է կնոջ համար նման պարագայում աշխատելը, թե՞ հակառակը:
- Այսօր արդեն չէի ասի՝ բարդ է, քանի որ շուրջ 10 տարվա աշխատանքային գործունեության գործնական շփումներիս շրջանակում հիմնականը տղամարդ գործընկերներս են եղել՝ քրեակատարողական, պրոբացիայի, հարկադիր կատարումն ապահովող ծառայություններից, քրեակատարողական հիմնարկներից, ոստիկանությունից, քննչական մարմիններից, դատախազությունից և այլն։ Ներկա պահին Ներքին գործերի նախարարություն եմ, այդ առումով էական փոփոխություն չկա իմ կյանքում։
Հարցի համատեքստում մասնագիտական գրականության մեջ առկա մի կոնցեպտ հիշեցի, որը հայտնի է «ապակե առաստաղ» եզրութաբանությամբ։ Այս եզրույթը բնութագրում է այն իրավիճակը, երբ առերևույթ թվում է, թե խնդիր չկա, բայց պրակտիկայում չգրված կանոնների տրամաբանության մեջ կանայք բախվում են դժվարությունների, երբ հարցը վերաբերում է ավելի բարձր պաշտոն կամ դերակատարում ստանձնելուն կամ տղամարդկանց դոմինանտ անձնակազմի պայմաններում տեղ գտնելուն։
Առհասարակ հատկապես ուժային կառույցների դեպքում, իհարկե, բարդ, ու ինչ-որ տեղ մարտահրավերային է կնոջ համար նման պայմաններում աշխատելը, բայց եթե կա կանանց համախմբվածությունը, տղամարդ գործընկերների աջակցող մոտեցումը, կառույցի ներառական քաղաքականությունը, ապա քայլ առ քայլ հնարավոր է դառնում ինստիտուցիոնալացնել մոտեցումը, կոտրել «ապակե առաստաղն» ու ավելի լավ աշխատանքային պայմաններ երաշխավորել։ Կարծում եմ՝ մենք այդ ճանապարհին ենք։
- Հետաքրքիր է՝ ինչպե՞ս է կինը հասցնում միաժամանակ և՛ պետական գործիչ լինել՝ ծանր աշխատանքային գրաֆիկով, և՛ հոգատար կին՝ ընտանիքի համար: Լինո՞ւմ է այնպես, որ ընտանիքը շատ հարցերում տուժի աշխատանքի պատճառով:
- Գիտեք, առհասարակ, հեշտ տրվող բաներ չեմ սիրում, բարդ առաջադրանքները, մարտահրավերներն ինձ համար նախընտրելի են, ավելի հետաքրքիր են թվում, ավելի մոտիվացնող են, որովհետև այդ ընթացքում թրծվում ես, նոր բաներ սովորում, նոր որակներ ձեռք բերում, նոր նպատակներ սահմանում։ Նույնն էլ ընտանիք-աշխատանք շղթայի մեջ է։ Իհարկե, բարդ է ընտանիք-աշխատանք ներդաշնակ հավասարակշռություն ապահովելը՝ հատկապես հաշվի առնելով Արդարադատության նախարարությունում վերջին տարիների գործունեությունս և Ներքին գործերի նախարարություն գալը, բայց ամուսնուս, ով աշխատում է պետական համակարգում և քաջ ծանոթ է ծանրաբեռնված աշխատանքային գրաֆիկին, ընտանիքիս մյուս անդամների միայն ու միայն աջակցող մոտեցումը և բնավորությանս որոշ գծեր ինձ շատ են օգնում։
Լինի մեծ հարց, թե փոքր, դրա պլանավորումն ու, ըստ այդմ, կանխատեսելի ընթացքն ինձ համար շատ կարևոր է, նախապես թեկուզ ոչ դետալային, բայց ընդհանուր առմամբ պետք է ինքս ինձ համար մտքումս գծագրեմ քայլերի հաջորդականությունը, դրանցից առաջացող հնարավոր էֆֆեկտները թե՛ աշխատանքի վրա, թե՛ ընտանիքի վրա, որ ամեն ինչ կանոնակարգված լինի ու ընտանիք-աշխատանք անհրաժեշտ հավասարակշռության մեջ մեծ բացեր չունենամ։
- Պետական կառավարման համակարգում կանանց ներգրավվածությունը գնալով մեծանում է, դա նկատելի է բոլոր ոլորտներում, ընդ որում՝ այնպիսի, որ հայ հասարակության մեծ մասի ընկալմամբ դա միայն ու միայն տղամարդու աշխատանք է: Ձեզ համարո՞ւմ եք այս առումով կարծրատիպեր կոտրող անձնավորություն:
- Կարծում եմ՝ պետական կառավարման համակարգում, հանրային կյանքում դերակատարում ունեցող ցանկացած անձ օրինակ ստեղծող է, և հետևապես դրական օրինակի դեպքում՝ նաև կարծրատիպ կոտրող։ Խոսքս ցանկացած ոլորտի մասին է։ Ու եթե իմ օրինակով համակարգի կանայք և ոչ միայն մոտիվացվում են, ու դա իրենց նոր ծրագրեր իրականացնելու, նոր փորձեր անելու լիցքեր է տալիս, դրա համար միայն ուրախ եմ։
- Պարեկային համակարգում կին ծառայողները ի՞նչ խնդիրների են բախվում, որոնց մասին Դուք անձնապես տեղյակ եք: Այդ խնդիրների շարքում սեռով պայմանավորված հարցեր կա՞ն:
- Քանի որ ոստիկանության համակարգում կանանց ներգրավումը խթանելու մեր գործողությունների ծրագիրը պիլոտավորել ենք Պարեկային ծառայությունում, իրականացրել ենք նաև ֆոկուս խմբային քննարկումներ, որոնք թույլ են տալիս առանձնացնել աշխատանքային ռեժիմին, մանկահասակ երեխա ունենալու դեպքում աշխատանքին զուգահեռ խնամքի կազմակերպման բարդություններին, քաղաքացիների կողմից կին ծառայող տեսնելիս ոչ միանշանակ ընկալմանը առնչվող և այլ հարցեր։ Սեռով պայմանավորված սուր արտահայտված խնդիրներ չեն արձանագրվել, բայց անելիքներ դեռ շատ կան։
- Ի՞նչ խորհուրդ կտաք այն կանանց, որոնք դեռ վախենում են քայլ կատարել որևէ ոլորտում, և ի՞նչ կհորդորեք այն տղամարդկանց, որոնք շարունակում են կարծել, թե «կնոջ տեղը միայն ու միայն խոհանոցն է»:
- Խորհուրդ կտամ համարձակ լինել ու չվախենալ սխալվելուց։ Իսկ տղամարդկանց կհորդորեմ լինել աջակցող, նպաստեն իրենց կանանց, աղջիկների կամ գործընկերների մասնագիտական կայացմանն ու նպատակների իրականացմանը, որոնք գոյության և կենսագործվելու իրավունք ունեն։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԵՊՀ-ն՝ որպես Հայաստանի Մայր բուհ, եղել և մնում է մեր գիտական ու մտավոր ներուժի հենասյուներից մեկը. ՀՀ նախագահ
Ալեն Սիմոնյանն այցելել է քաղաքական բռնաճնշումների եւ տոտալիտարիզմի զոհերի «Ալժիր» հուշահամալիր
Սրիկաները երես են առել, որովհետև դալաններում չենք ծեծում, մայկա-տրուսիկով չենք թողնում. տեսանյութ
Ընդգծվել է խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը. Տիրանայում հանդիպել են Փաշինյանն ու Էդի Ռամայը
Վայր եմ դնելու մանդատս ու այլևս չեմ զբաղեցնելու համայնքի ղեկավարի պաշտոնը. Դիանա Գասպարյան
Ավանդական գյուղատնտեսությունից՝ նորարարական. հզորացնել գյուղական ընտանիքների գիտելիքներն ու կարողությունները
Հանձնաժողովը մերժել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության հեղինակած հայտարարության նախագծի ընդունումը
Հանդիպում ունեցա Ալբանիայի վարչապետ Էդի Ռամայի հետ. Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել
ԱՄԷ-ում Դոնալդ Թրամփին հատուկ արարողակարգով են դիմավորել. տեսանյութ
Նախարարությունը շրջաբերականներ է ուղարկել դպրոցներ, հորդորել դրամահավաքներից զերծ մնալ
Էրդողանն Անկարայում ընդունել է Զելենսկուն. նրանք փակ հանդիպում են ունեցել
Դիլիջանի թունելի հիմնանորոգման փոխարեն նոր թունելի կառուցման նախագիծ կմշակվի
«Հորիզոններ» ծրագրի մասնակիցները ուսումնասիրում են ջերմատնային և ինտենսիվ այգեգործություն. «Իմ քայլը»
Թագուհի Ստեփանյանն ազատվել է «Թիվ 4 պոլիկլինիկա» ՓԲԸ տնօրենի պաշտոնից
Դպրոցներում թմրանյութերի շրջանառության հարցը մտահոգիչ է, նախատեսվում է անցակետեր տեղադրել․ փոխնախարար
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Դոլարն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան մայիսի 15-ին
Կայծակի հուժկու հարվածը Գեղարքունիքի Գագարին գյուղում. տեսանյութ
Զելենսկիի ինքնաթիռը վայրէջք է կատարել Անկարայի օդանավակայանում. տեսանյութ
Լավրովի այցը Հայաստան նախապատրաստման փուլում է. ՌԴ ԱԳՆ
ՀՀ վարչապետի հետ Ալբանիա է մեկնել նաև Արարատ Միրզոյանը
Զախարովան մեկնաբանել է Ալիևի՝ մայիսի 9-ին Մոսկվա չմեկնելու որոշումը
Մերձավանի միջնակարգ դպրոցի ուսուցչուհու նկատմամբ վերաբերմունքը խիստ դատապարտելի է և ամոթալի. Բաքոյան
Կոնվերս Բանկը և ՎԶԵԲ-ը ստորագրել են 2 վարկային համաձայնագիր՝ 8 մլն դոլարի չափով
Սիմոնյանը Ղազախստանի խորհրդարանի Սենատի նախագահի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումների մասին հարցեր
Հայկական կոնյակի արտահանման խնդիրն անհասկանալի է․ նախարարը կայցելի Վրաստան
«Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու նախագիծն ընդունվել է առաջին ընթերցմամբ
Լևոն Քոչարյանը չի կարող հանդիսանալ պառլամենտարիզմի օրինակ․ Վահագն Ալեքսանյան
Վարժական հավաքներից խուսափելը կպատժվի տուգանքով
ՀՀ-ում 10 տարի իշխանության են եղել, ծակ կոշիկներից բացի՝ ոչինչ չեն ունեցել, դարձել են միլիարդատեր․ Պապոյան
Հորդառատ անձրևներ, ամպրոպ, կարկուտ, քամի. ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
Ուժեղ անձրևի հոսքից հակակարկտային կայաններից մեկի հետ խնդիր է եղել, կողքի 63 համակարգերն աշխատել են. նախարար
Ձերբակալված աշխատակիցը դեռևս ապրիլին ազատվել է աշխատանքից. քաղաքապետարան
Կարկուտը մեծ վնաս է հասցրել գյուղատնտեսությանը, վնասները գույքագրվում են. նախարար
Մարմարիկում անհետ կորած 2-ամյա երեխայի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ամո՛թ ձեզ, ո՞վ ես դու, որ որդուն կորցրած մարդուն նման բան ասես, ա՛յ անսուրբ. Ռուբինյանը՝ Ղազարյանին
Փոքրիկ Տիգրանին գտնելու համար տիեզերքի լուսանկարներն ենք ուսումնասիրում․ ԲՏԱ նախարար
Իտալիայի խորհրդարանում ընդդիմադիր պատգամավորը հայտնվել է ուրվականի տեսքով, որպեսզի «վախեցնի» վարչապետ Մելոնիին
Որևէ մեկն իրավունք չունի ուսուցչի հետ նման կերպ վարվել. փոխնախարարը՝ Մերձավանի դպրոցի դեպքի մասին
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT