Մեկ տարբերակ կա, որով հնարավոր է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. Արմինե Մարգարյանը մանրամասնել է

13/04/2024 schedule16:37

Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման վերաբերյալ «Հայկական ժամանակ»-ը զրուցել է «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետությունը» մտակենտրոնի ղեկավար, ռազմաքաղաքական հարցերով փորձագետ Արմինե Մարգարյանի հետ:

- Տիկին Մարգարյան, այս տարվա սկզբից Ադրբեջանն արդեն մի քանի անգամ զորավարժություններ է արել, կարծես թե առաջիկայում ևս պատրասվում է: Սա ի՞նչ նպատակ կարող է ունենալ ու ի՞նչ սպառնալիքներ պարունակել:  

- Ամեն անգամ, երբ բանակցային գործընթացը մտնում է փակուղի, կամ Հայաստանի շուրջ տեղի են ունենում կարևոր զարգացումներ, Ադրբեջանն անմիջապես զորավարժություններ է անցկացնում՝ մի կողմից ցուցադրելու համար իր ուժը և մյուս կողմից ազդակ հղելու առ այն, որ պատրաստ է խնդիրները լուծել ուժային ճանապարհով: Ինչպիսի՞ ռիսկեր է սա պարունակում. բոլոր ռիսկերը բխում են Ադրբեջանի՝ Հայաստանը կլանելուն միտված ռազմավարությունից: Հետևաբար, Ադրբեջանը երբեք առիթը բաց չի թողնի ուժի կամ ուժի սպառնալիքի գործադրմամբ իր համար առավելագույնը ստանալու համար:

- Մենք կարո՞ղ ենք ենթադրել, որ պատրաստվում է պատերազմի:

- Ադրբեջանը միշտ է պատրաստվում պատերազմի: Մարտավարությունը նույնն է՝ փորձում է ուժ գործադրելու համար ձևավորել թվացյալ լեգիտիմություն և, եթե հաջողում է, ապա դիմում է ռազմական միջոցների: Ինչ վերաբերում է ներկա իրավիճակին, ես գրեթե զրոյական եմ համարում հավանականությունը, որ Ադրբեջանը կդիմի լայնածավալ ռազմական գործողությունների: Ինչո՞ւ, որովհետև նախ Բաքվում այս տարի անցկացվելու է ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»), իսկ ուժի կիրառումը կարող է հանգեցնել COP29-ի չեղարկելուն:

Երկրորդը՝ ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանում անչափ կարևոր կանխարգելիչ գործոն է: 

Երրորդը՝ այն իրադարձությունները, որոնք տեղի են ունենում Հայաստանի շուրջ, մասնավորապես՝ ՀՀ-ԵՄ և ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների խորացումը, ՀՀ-ԵՄ գործընկերության նոր օրակարգի ձևավորումը, ապրիլի 5-ի եռակողմ ձևաչափով գագաթնաժողովի արդյունքները ցույց են տալիս, որ Արևմուտքը այլևս որդեգրել է ՀՀ-ի հետ հարաբերությունների խորացումը ՀՀ-Ադրբեջան խաղաղ բանակցային գործընթացի հեռանկարներից տարանջատելու քաղաքականությունը: Այլ բառերով՝ անկախ նրանից ինչպիսի ընթացք կունենա խաղաղության գործընթացը Հայստան-Արևմուտք հարաբերությունները համակարգային զարգացման ճանապարհով են գնալու: Այս պարագայում լայնածավալ ռազմական գործողությունները մարսելու համար Ադրբեջանին դժվար է լինելու լեգիտիմություն ձևավորել:

Միևնույն ժամանակ, ընդգծեմ, որ մեր արևմտյան գործընկերները շատ մեծ անելիք ունեն: Անհրաժեշտ է ապրիլի 5-ի հանդիպումից հետո հանդես գալ Հայաստան-Ադրնեջան բարձր և բարձրագույն մակարդակի բանակցություններ կազմակերպելու առաջարկներով: Չէ՞ որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ, վերջինս ընդգծել է, որ հավատարիմ է Ալմաթիի հռչակագրին:

-  Ըստ Ձեզ՝ ո՞րը պետք է լինի Արևմուտքի այն գործուն միջամտությունը, որի պարագայում Ադրբեջանը կգնա խաղաղության:

- Իմ խորին համոզմամբ՝ ընդամենը մեկ տարբերակ կա, որով հնարավոր է Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ. դա Հայաստանի դիմադրողունակության ամրապնդումն է, տնտեսության, անվտանգային համակարգի և արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիային աջակցելը: Եթե ամրապնդվեն Հայաստանի անվտանգային տարբեր կոմպոնենտները, եթե խորանան տարատեսակ ուժային կենտրոնների հետ միջպետական հարաբերությունները՝ Հայաստանն այլևս հարմարավետ չի լինի Ադրբեջանի համար ուժ կիրառելու առումով: Հետևաբար, Ադրբեջանը ստիպված կլինի վերադառնալ բանակցային գործընթաց և դրսևորել քիչ թե շատ կառուցողականություն:

- Կան պնդումներ, որ Արևմուտքի գործուն քայլերը տեսնելու համար Հայաստանը որոշակի «տնային աշխատանք» պետք է կատարի: Ո՞րն է այդ աշխատանքը:

- Տնային աշխատանքը պետք է լինի շարունակական: Միևնույն ժամանակ, վիզայի ազատականացման շուրջ բանակցությունների մեկնարկը կարող է զուգորդվել վիզայի ազատականցման համար անհրաժեշտ ներքին ռեֆորմների իրականացման հետ: Հայաստանն էլ իր հերթին պետք է հետևողականորեն ապացուցի, որ հաստատուն քայլերով գնում է դեպի ԵՄ անդամության թեկնածուի կարգավիճակ ստանալու ճանապարհով:

- Տավուշի հատվածում գտնվող, սակայն Հայաստանի վերահսկողության տակ գտնվող ադրբեջանական 4 գյուղերի մասով ակտիվացած խոսույթը կարո՞ղ է դառնալ լեգիտիմ պատճառ՝ ՀՀ-ի վրա հարձակվելու համար:

- Իհարկե, կարող է: Իրականում այս 4 գյուղերի խոսույթը կարող է կառուցողական հանգուցալուծում ունենալ այն դեպքում, եթե Ադրբեջանը գա բանակցային դաշտ, և հայելային կերպով կողմերը դելիմիտացիայի գործընթաց սկսեն՝ Ալամաթիի հռչակագիրն ընդունելով որպես քաղաքական հիմք: Բայց քանի որ Ադրբեջանի ռազմավարությունը առավելապաշտական է, մոտ ապագայում քիչ հավանական եմ համարում, դեպքերի նման զարգացման հնարավորությունը:

Հերմինե Կարապետյան

Տպել
3326 դիտում

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով