Երևան
12 °C
«Իմ կարծիքով՝ այս օրերին ՀՀ-ում ընթացող գործընթացները խոր աղերսներ ունեն նաև Սահմանադրական դատարանի հետ»:
Այս մասին Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության հարցի քննարկման ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը:
«Որովհետև տեղի է ունենում այն, որ այսօր Հայաստանում կան կոնկրետ քաղաքական խմբեր, ուժեր, նաև մեր խորհրդարանական ընդդիմությունը, որոնք, այդ թվում՝ նաև Հայաստանից դուրս ուժերի հետ, ուս ուսի տված՝ խնդիր են դրել կազմալուծել ՀՀ պետականությունը, իսկ Սահմանադրական դատարանը Հայաստանի պետականության պահպանման կարևորագույն ինստիտուտ է»,- հավելեց նա:
Կոնջորյանը նաև նկատեց՝ ընդդիմադիր գործընկերները մեղադրել են թեկնածուին, որ նա որոշ ժամանակ աշխատել է, այսպես կոչված, Սորոսի հիմնադրամում, և հարց են հնչեցրել՝ ի՞նչ երաշխիքներ է տալիս վերջինս, որ օտարերկրյա ազդեցության գործակալ չէ. «Կարծում եմ, որ այդ հարցը կարելի է վերադարձնել մեր գործընկերոջը և հարցնել, օրինակ, Գեղամ Մանուկյանը ձեզ ի՞նչ երաշխիք է տվել, որ ինքը ազդեցության գործակալ չէ, որովհետև Գեղամ Մանուկյանը սորոսական է, ու Մանուկյանը և իր՝ «Երկիր մեդիան» 100 հազարավոր դոլարների գրանտներ են ստացել Սորոսի հիմնադրամից: Ձեր տրամաբանությունը ձեր դեմ է աշխատում, հարգելի գործընկերներ, ձեր կողքը հիմա նստած են, ձեր իսկ բնորոշմամբ, օտարերկրյա ազդեցության գործակալներ, որոնք ձեզ ի՞նչ երաշխիքներ են տվել»:
Դիմելով ընդդիմությանը և անդրադառնալով Սահմանադրական դատարանին ու դատական համակարգին՝ Կոնջորյանը նշեց. «Դուք, որ շանս ունենաք, այդ Ֆեմիդայի սուրը, որը դեպի ներքև է ուղղված, հանելու եք, ուղղելու ժողովրդի և պետության դեմ և դրա համար դուք շահագրգռված չեք ունենալու իրապես անկախ Սահմանադրական դատարան: Չի կարելի 21-րդ՝ այս լուսավոր դարաշրջանում լինել քաղաքական հայդուկ և պարտադրել, որ պետությունն էլ քաղաքական հայդուկության կառափնարանի մեջ մնա»:
Հայկ Կոնջորյանն ասաց, որ վերջիններս զբաղվել են քաղաքական ջեբկիրությամբ, բայց գրպանել են ոչ թե մանր-մունր բաներ, այլ մի ամբողջ պետություն, պետական հարստություն, ժողովրդի իշխանությունը և այսօր փորձում են վերադառնալ տարբեր կերպարներով:
«Հայաստանում հաստատվել է նոր կարգ՝ ժողովրդավարություն, դուք դրան չեք հավատում և փորձում եք հետ վերադարձնել գողապետությունը, որովհետև չեք կարողանում առանց գրպանելու: Որպեսզի վերազավթեք իշխանությունը, Հայաստանում հիմնադրել եք մարդկային վշտերի իշխանություն, մտածում եք՝ որտեղ կարող է վատ բան լինի, որ դժբախտության մունետիկի նման գնաք էս ամբիոնից էն ամբիոն և քաղաքական բայղուշությամբ ասեք՝ ամեն ինչ վատ է: Եվ դուք դա անում եք տարբեր կերպարներով: Ինչպես Կտակարանում կա այդ Սատանայի կերպարանափոխությունները և Սատանայի փորձությունները Քրիստոսին, հիմա Սատանան հայ ժողովրդին 3 անգամ փորձել է. առաջին անգամ սպիտակ վերնաշապիկներով, թևերը քշտած էին գալիս, Սատանայի՝ հայ ժողովրդին երկրորդ փորձությունը և երկրորդ կերպարանափոխությունը եղավ երկու տարի առաջ, երբ փողոցում փորձում էին փրկել հայ ժողովրդին և զուգահեռ ասում էին՝ դուք թուրք եք, դավաճան, եկեք փրկենք:
Բայց երրորդ փորձությունը շատ պրոֆեսիոնալ է, Սատանայի երրորդ փորձությունը եկել է վեղարի տակ, սա ուղղակի մաստեր կլաս է: Ես ուզում եմ Ռոբերտ Քոչարյանին արժանին մատուցել, թե ոնց կարողացավ չիմանալով «Հայր մեր»-ը, վեղարի տակ մտնելով՝ գա ու փրկի հայ ժողովրդին, սա իսկապես մաստեր կլաս է»,- ընդգծեց Կոնջորյանը:
Առավել մանրամասն՝ տեսանյութում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը ողջունել է Աբու Դաբիում կայացած Փաշինյան-Ալիև հանդիպումը
Տեղի է ունեցել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կազմակերպման հանձնաժողովի առաջին նիստը
«Tamara food»-ի 4 արտադրատեսակի արտադրություն կասեցվել է. շուկայից հետկանչի և ոչնչացման կարգադրագիր է տրվել
Ռուսաստանը փակում է Կալինինգրադում Լեհաստանի հյուպատոսությունը
Թեհրանը պատրաստ է վերսկսել միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները. պայման կա
PKK-ի քուրդ զինյալները թուրքական կողմին են հանձնել զենքերը. լուսանկարներ
Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է Թբիլիսիի հայկական պանթեոն
Նաիրի Հունանյանը անուններ է տվել, թե ովքեր են իրեն մոտիվացրել. Բաբաջանյանը հանրայնացրել է դրանք. տեսանյութ
Պայթյուն է տեղի ունեցել Սիսիանի տներից մեկում․ հայտնաբերվել է 22-ամյա տղայի դին
Ժաննա Անդրեասյանն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան. նախարարը գործընկերոջը հրավիրել է Երևան
Պետդեպը սկսել է հաստիքների կրճատումը. ծանուցումներ են ուղարկվել 1107 պետծառայողի և 246 դիվանագիտական աշխատողի
Մինչև քացով չտաս աթոռից գցես, չի գնա. վրեն վեղար քաշած ամեն մեկը հոգևորական չէ. Հայկ Սուքիասյան. տեսանյութ
Երևանի փողոցներից մեկում «Հետիոտնային կանչի» ռեժիմով նոր լուսացույց է գործարկվել
ԱԳՆ պատվո մեդալ՝ Հայաստանում ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագրի տնօրենին. Աբիսողոմոնյանն ընդունել է Սկաուին
Սառնաղբյուրի տնամերձ հողամասերից մեկում կանեփի 440 բույս է հայտնաբերվել. տեսանյութ
43-ամյա կինը համագյուղացու տնից ոսկյա զարդեր է գողացել
Կաթվածի ազգային ծրագիրն ընդլայնվում է. նախարարը Գորիսի բժշկական կենտրոնում աշխատանքային քննարկում է ունեցել
«Բեկոն Պրոդուկտ»-ի նրբաբլիթն ու «Պելմենի դասական»-ը շուկայից հետ են կանչվել. ոչնչացնելու կարգադրագիր է տրվել
Կասեցվել է «Տաշիր Հոռեկա» ՍՊԸ-ի արտադրական գործունեությունը. ինչ խախտումներ են հայտնաբերվել
Կանադայի առևտրի միջազգային դատարանը հետաքննություն է սկսել Թուրքիայի դեմ
Իջևան համայնքին է վերադարձվել Խաշթառակի մանկապարտեզի մասնաշենքը. վարչապետ
«Ոսկե Ծիրան»-ի բացման արարողության ժամանակ Երևանում որոշ ճանապարհահատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
Ձորաղբյուրի ամառանոցներից մեկում 35-ամյա տղամարդ է սպանվել
Թրամփը՝ Սուպերմենի կապույտ-կարմիր հագուստով. Սպիտակ տունը լուսանկար է հրապարակել
Արգիշտի Մեխակյանը հրաժեշտ է տվել գործընկերներին, վստահեցրել՝ նոր պաշտոնում ևս կշարունակի ծառայել ՀՀ զարգացմանը
Հրդեհ է բռնկվել Հրազդանի կիրճում. լուսանկար
Հայաստանը շարունակում է հանձնառու մնալ Ուկրաինայի վերականգնմանը և եվրոպական խաղաղության նպատակի իրականացմանը
Քրեական ոստիկանության մի շարք ծառայողներ պարգևատրվել են. տեսանյութ
Մեքենան բախվել է բետոնե սյանը, հողաթմբին և շրջվել. կա վիրավոր
Ֆրանսիայի գլխավոր սպառնալիքը Ռուսաստանն է. Թիերի Բուրկար
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է քրեակատարողական համակարգի բարեփոխման հայեցակարգը
Կաշառքի դիմաց վարորդական վկայականներ խոստացել, բայց չեն տվել. քրեական վարույթները դատարանում են
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Չինաստանի դեսպանին
Եվրոն էժանացել է, ռուբլին՝ թանկացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 11-ին
«Սիսեռով» լցոնած նռնակը Քոչարյան կրտսերի հրապարակած խաղալիքների կողքին պետք է դնել, թող խաղան. Չախոյան
Գարեգին Բ Ապարանցին բարոյականություն չունի, որ մարդավայել թողնի Լուսավորչի գահը. Ղազարյանը մեջբերում է արել
ԱՄՆ-ն Թրամփի հրամանով առաջին անգամ զենք կուղարկի Ուկրաինա. Reuters
ՅՈՒՆԵՍԿՕ-ի նախնական ցանկում ընդգրկվել են Երևանի ուրարտական ժառանգությունը, Գառնիի համալիրը և Քարերի սիմֆոնիան
Հրապարակումը գրագիտության պակասի ցուցիչ է․ ԱԳՆ արձագանքը՝ նախարարի հայտարարագրի վերաբերյալ
Հետևում ենք իրադրությանը տեղում և աջակցում իրավիճակի կայունությանը տարածաշրջանում. ԵՄ դիտորդական առաքելություն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT