Սահմանապահների տեղակայմամբ Հայաստանի սահմանը դառնում է ԵՄ-ի սահման, ուզում եմ իմանալ՝ էլ ո՞վ կհարձակվի. Սուքիասյան

27/05/2024 schedule18:40

Ինչպես հայտնի է, ԱԱԾ սահմանապահ զորքերը պաշտոնապես ստանձնել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանի Տավուշի մարզի Բերքաբեր, Ոսկեպար և Բաղանիս բնակավայրերի պահպանությունը։

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում անդրադառնալով այս իրադարձությանը՝ «Քրիստոնեա-Ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանը այն նշանակալի և կարևոր է համարում, որին Հայաստանը ձգտել է հետհեղափոխական իրողություններից սկսած:

«Մինչ այդ խնդիրը դրված չի եղել, որովհետև դրված չի եղել պետություն ստեղծելու խնդիր: Սա մեր վերջին տարիների լավագույն ձեռքբերումն է, որ ՀՀ-ը՝ որպես ինքնիշխան պետություն, սահմանազատված տարածքով ներկայանում է աշխարհին»,- ասում է նա:

Դիտարկմանը՝ խորհրդարանական և արտախորհրդարանական ընդդիմադիր ուժերը այն կարծիքին են, որ չի կարելի հանգիստ քնել, երբ սահմանին զինվորը կանգնած չէ, նա նկատում է՝ հենց սա է առաջին հերթին Հայաստանին բերում հանգստություն:

«Ով չի ուզում հանգիստ քնի, թող հանգիստ չքնի. ուզում եմ հարց տալ՝ օրինակ՝ Ֆրանսիան և Գերմանիան, որ սահմաններին զորք չունեն, հանգիստ չե՞ն քնում, կարող է նրանց միջև թշնամանք չի եղել, թող հեքիաթներ չպատմեն: Եթե ՀՀ տարածքը սահմանազատվի և սահմանագծվի, տալիս է անվտանգության շատ բարձր երաշխիք: Երկրորդը՝ թող ադրբեջանցիները անհանգիստ քնեն, ինչո՞ւ է ինչ-որ հատված որոշել, որ պետք է անհանգիստ քնի, որովհետև ՀՀ-ը՝ որպես պետություն, հավերժանում է, իսկ դա ունի թշնամիներ, օրինակ՝ փողոցը ցնցող «5-րդ շարասյուն»-ը՝ վեղարով, առանց վեղարի, նայած երբ ինչ օսլա են օգտագործում դեմքերը փոխելու համար»,- կարծում է նա:

Վերջինիս համոզմամբ՝ առաջիկայում էլ ավելի մարտունակ և պատրաստված բանակ է Հայաստանն ունենալու. «Իրենց անհանգստությունը Հայաստանը չէ, անվտանգությունը չէ, փորացավը սահմանազատումը թույլ չտալն է, ՌԴ-ին այստեղ պահելը, տարածաշրջանում կոնֆլիկտը չնվազեցնելը: Օբյեկտիվ անհանգստացող հատվածին էլ ասում եմ՝ եթե սահմանի երկայնքով կանգնում են սահմանապահները, ավելի անվտանգ է, քան այն իրողությունը, որը կա: Իրենք էլ են ետ քաշելու զինվորին, մենք էլ, տեղը կանգնելու է սահմանապահը, իսկ միջազգայնորեն գծված սահմանը միշտ ավելի անվտանգ է»:

Հարցին՝ իսկ ինչո՞ւ են ընդդիմադիրները ցանկանում տապալել սահմանազատման գործընթացը, զրուցակիցը նկատում է՝ քանի որ սահմանազատումից հետո Հայաստանը սկսելու է ԵՄ-ի, ԱՄՆ-ի հետ ավելի մերձենալ, նաև նոր դաշնակիցներ է ձեռք բերելու, որոնց հետ աշխատանքը ավելի լավ է հաջողվելու:

«Մենք խնդիր ունենք 200 տարվա ցեղասպանածին գործարքը ճեղքել, որի միջոցներից մեկը սահմանազատում-սահմանագծում անելն ու սահմանապահների տեղակայումն է: Եթե սահմանազատումը տեղի ունեցավ, դա դառնալու է ԵՄ սահմանը: Ենթադրելի է նաև, որ ԵՄ դիտորդների համար տեղակայվելու հնարավորություն կառաջանա այն հատվածներում, որտեղ ներկայություն չունեն: Սահմանազատումը բխում է Հայաստանի, հայ ժողովրդի անվտանգությունից, պրոգրեսից դեպի քաղաքակիրթ աշխարհ, անկախ, ինքնիշխան և անվտանգ ապրելու հնարավորություն է: Մեր ընթացքը դեպի ԵՄ ազնիվ է»,- կարծում է Սուքիասյանը:

Հարցին՝ այսինքն՝ նման պարագայում ՀՀ-ի վրա հարձակվելն էլ ավելի դժվար կլինի՞, նա դրական է պատասխանում. «Միջազգայնորեն ճանաչված սահմանների վրա հարձակվելը ավելի դժվար է: Սահմանապահի տեղակայումը ինքնին անվտանգություն չէ, բայց եթե սահմանազատվում-սահմանագծվում է տարածքը, կնքվում՝ խաղաղության պայմանագիր, տեղակայվում են սահմանապահներ, միջազգային իրավունքով ամրագրվում է, զուգահեռաբար ունեք դաշնակիցներ, ԵՄ-ի հետ լավագույն հարաբերություններ, ապա ուզում եմ իմանալ՝ էլ ո՞վ էդ սահմանի վրա կհարձակվի»:

Հայկ Սուքիասյանի պնդմամբ՝ պետք է հետևողական լինել ու սահմանազատումը շարունակել, հասցնել վերջնակետին:

Հերմինե Կարապետյան 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
3995 դիտում

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհի հայտնի ոլորաններում մեքենաներ են բախվել. 6 վիրավոր կա

Գիտե՞ք ինչու պարտվեցինք պատերազմում. Պապոյանը լուսանկարներ է հրապարակել

Աբովյան-Հյուսիսային պողոտա հատման մասում ինքնակամ կառուցված 4 շինություն է ապամոնտաժվել. տեսանյութ

Քննարկվել են Գլխավոր դատախազության և Հայ իրավաբանական միության միջև համագործակցության խորացման հեռանկարները

ՖԻԲԱ-ն հրապարակել է 2025-27-ի մրցավարների և միջազգային տեսուչների ցանկը. ՀՀ-ից կոչման արժանացած 3 մասնագետ կա

Սամվել Կարապետյանին չեն թողնի, որ հետ գնա ՌԴ, հանձնարարական են տվել, հակառակ դեպքում բիզնեսները կխլեն

Արմավիրի մարզպետն ու Խոյ համայնքի ղեկավարը հանդիպել են երիտասարդների հետ

Վրաստանում ձերբակալվել է Euronews Georgia-ի հիմնադիր Գիորգի Ռամիշվիլին

ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը 5 ոսկե մեդալ է նվաճել. տեսանյութ

Կտրիճը մարդկանց պատերի տակ գյուլլելու թեմայի մեջ է, Բագրատը, խաչը ձեռքին, բեն Լադեն էր ուզում խաղալ. տեսանյութ

Թուրքիան կողմնակից է տարածաշրջանի բոլոր հարցերը լուծել դիվանագիտական ճանապարհով. հանդիպել են Ֆիդանն ու Արաղչին

Ռյազանի բարերից մեկում պայթյուն է եղել. զոհ և վիրավորներ կան

Անչափահաս տղան «BMW»-ով բախվել է գովազդային վահանակին, հայտնվել մայթին. կա վիրավոր

Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին. ինչ է քննարկվել

Պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի ձևավորումը նոր խոսք է իր հետ բերել. ՆԳ նախարար

Ինչու է ՀՀ դեսպանը գնացել ՌԴ ԱԳՆ. Գալուզինը մանրամասնել է՝ ինչ է ասվել Գուրգեն Արսենյանին

2025թ.-ի հունիս ամսվա բորսայական տվյալներն՝ ամփոփ

Նոր նշանակում Հակակոռուպցիոն կոմիտեում

Բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Օպել վեկտրա»-ն. բժիշկը տեղափոխվել է ԲԿ

Հայաստանի «Խաղաղության խաչմերուկ»-ն ամբողջովին համընկնում է Չինաստանի «Մեկ գոտի, մեկ ճանապարհ»-ի հետ. Միրզոյան

ՔԿԾ պետն այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ

Ավելի մոտ չինական քաղաքակրթությանը. Արարատ Միրզոյանը գրառում է արել և լուսանկարներ հրապարակել

Համաձայնության ենք եկել խաղաղության համաձայնագրի նախագծի շուրջ, պատրաստ ենք ստորագրել և վավերացնել. Միրզոյան

Ռուսաստանի տրանսպորտի նախարարն ինքնասպան է եղել. նրան հուլիսի 7-ի առավոտյան Պուտինն ազատել էր պաշտոնից

Հովտային շրջաններում ավարտվել է աշնանացան ցորենի բերքահավաքը

Հայտարարագիր լրացրած 33 հազար 104 քաղաքացի հետ է ստացել 2 միլիարդ 928 միլիոն դրամ սոցիալական կրեդիտ. վարչապետ

Moody’s միջազգային գործակալությունը բարձրացրել է Կոնվերս Բանկի վարկանիշը

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ինչու են Հանրապետության հրապարակում կայանվել ՊՆ տրանսպորտային միջոցները. Թորոսյանը պարզաբանել է

Իսրայելի իշխանությունները փորձել են մահափորձ կազմակերպել իմ դեմ. Իրանի նախագահ. տեսանյութ

Չի բացառվում, որ էլի անձինք լինեն, որոնց ազատությունից զրկելու միջնորդություններ կունենանք. Աննա Վարդապետյան

ՀՀ դեսպան Գուրգեն Արսենյանը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում է. տեսանյութ

Վան Յիի հետ քննարկել ենք մեր հարաբերությունների ռազմավարական բնույթը. Միրզոյանի հարցազրույցը չինական CGTN-ին

Հայաստանը պատրաստ է ընդունելու բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը

42-ամյա վարորդը «Տոյոտա»-ով վրաերթի է ենթարկել 8-ամյա տղային

Եվրոն էժանացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 7-ին

Գալստանյանի պաշտպանն «իրար է խառնվել»․ Քննչական կոմիտեն արձագանքել է նրա հայտարարություններին

Ավարտական փուլում են ՀՀ պետական սահման-Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի աշխատանքները

Ամերիաբանկը` Tech Week Vanadzor-ի ֆինթեք գործընկեր

Երկկողմ հարաբերությունները զարգանալու մեծ ներուժ ունեն. Շվեդիայի դեսպանը՝ Արմեն Գրիգորյանին