Պետությունը պետք է ընկալենք որպես լավ ապրելը ապահովելուն միտված գործիք. վարչապետ

29/05/2024 schedule11:21

«Բյուջեի հետ կապված հարցը հետևյալն է. որևէ տարվա ընթացքում մենք ունենք որոշակի եկամուտներ և որոշակի ծախսեր, շատ կարևոր է կոնկրետ պատասխան տալ մեկ հարցի՝ ի վերջո, ի՞նչ հարց ենք լուծում այդ ծախսերով, ի՞նչ հայեցակարգ է դրված մեր գործողությունների և գործունեության հիմքում»:

Այս մասին Ազգային ժողովում՝ 2023 թվականի Կառավարության բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ, հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Վարչապետը նկատեց՝ վերոնշյալ հարցի պատասխանը վերաբերում է և՛ գերատեսչական ուղղություններին, և՛ Կառավարությանը՝ պետությանը:

«Թերևս պետությունը մարդկային նախաձեռնություններից ամենաթանկարժեքն է. ինչո՞ւ պետք է քաղաքացին վճարի այդ թանկ նախաձեռնության համար, սա չափազանց կարևոր հայեցակարգային հարց է, այդ հարցին մենք վերջին տարիներին անընդհատ անդրադարձ ենք ունենում: Հանրապետության հայեցակարգը հենց դրանում է, որ քաղաքացիներն իրենց համար պետություն են ստեղծում, այդ պետության գոյության համար վճարում բավականին թանկ գին, բայց շատ կարևոր է հասկանալ՝ ինչի՞ համար է այդ պետությունը:

Երեկ Սարդարապատում ես մի փոքր անդրադարձա այդ խնդրին, որ, ի վերջո, պետությունը իրեն էլիտա համարող կամ համարած մեկուսացած խմբերի առաջ քաշած գաղափարներն իրագործելու համա՞ր է, թե՞, այնուամենայնիվ, սեփական բարեկեցությունը ապահովելու խնդրի: Սա շատ կարևոր կոնցեպտուալ հարց է»,- ասաց Փաշինյանը:

Կառավարության ղեկավարի խոսքով՝ պետությունը պետք է ընկալենք որպես լավ ապրելը ապահովելուն միտված գործիք, և սա է պատճառը, որ թանկ է պետությունը, որովհետև լավ ապրելն է թանկ. «Իսկ ո՞րը պետք է լինի ՀՀ քաղաքացու ձգտումը և նպատակադրումը, այդ ձգտումը և նպատակադրումը պետք  է լինի լավ ապրելը, և սա զարգացումն է իրական Հայաստանի հայեցակարգի: Երեկ էլ ես Սարդարապատում ունեցած իմ ելույթում ասացի, որ, իմ կարծիքով, մարդը, քաղաքացին ուզում է ապրել և ոչ տառապել, ուզում է վայելել կյանքը և ոչ թե ճգնել, մարդը ուզում է սիրել և սիրված լինել, լինել ազատ, կենսուրախ ու բարեկեցիկ, մարդն ուզում է ապրել խաղաղ, արդար և արժանապատիվ միջավայրում, և այս նպատակին պետք է ծառայի պետությունը»:

Միաժամանակ վարչապետը նկատեց, որ վստահ չէ՝ սոցիալ-հոգեբանական մակարդակում ընկալումը եղե՞լ է այդպիսին՝ ընդգծելով՝ հարկ է համարում, որ կառավարող մեծամասնությունը այդ մասին ավելի հաճախ խոսի:

Տպել
609 դիտում

Կիրառել դատախազական ներգործության միջոցներ՝ պետության վնասները վերականգնելու նպատակով. Վարդապետյանը՝ Արագածոտնում

Վարչապետի որոշմամբ՝ նշանակվել է Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ (լուսանկար)

«Նիսսան»-ը բախվել է կայանված «Կամազ»-ին. վարորդը տեղափոխվել է հիվանդանոց

Առաջին ձյունը Արագածոտնում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ձյուն, մառախուղ․ ինչ իրավիճակ է Հայաստանի ավտոճանապարհներին

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները