Գյուղական համայնքներում շոր հագնեն, կասեն՝ բա էս ի՞նչ ես հագել, երիտասարդները պետք է ազատություն ստանան․ վարչապետ

18/06/2024 schedule13:11

Սյունիք կատարած այցի ընթացքում Սիսիանի ավագ դպրոցի աշակերտների հետ հանդիպման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է՝ պետք է ամեն ինչ անեն, որ մարզերում կյանքը հետաքրքիր և ազատ լինի։

«Շատ երիտասարդներ չեն վերադառնում մարզերում բնակվելու այն պատճառով, որ համայնքը ինչքան փոքր է, այնքան անհատի վրա ճնշումը մեծ է, որովհետև մարդ պետք է մտածի, ինքը որոշի՝ ինչ գույնի շոր հագնի, որովհետև նույն գյուղական կամ մարզային համայնքներում շոր հագնի, կասեն՝ բա էս ի՞նչ շոր ես հագել, բա մազդ խի՞ ես սենց կտրել, կոշիկդ խի՞ է տենց, ամոթ է այդ կոշիկը մի հագի։ Մարդն ուզում է ազատ ապրի, հագնի այն շորը, որն ուզում է հագնի, բայց մեր մոտ կան տեղեր, որտեղ համայնքն է որոշում՝ դու՝ սև, դու սպիտակը կհագնես, կոշիկը թող ծիծակ լինի: Բայց այսօրվա երիտասարդը նա չէ, որ ասի՝ լավ, սև տրեխները հագնեմ դուրս գամ փողոց, ոչ մեկը չի ուզում տրեխ հագնի, ոչ մեկի գործը չէ, թե մյուսը ինչ շոր է հագնում, ինչ ուզում է՝ թող հագնի։ Կամ սրճարան չկա, պետք է գնան քյաբաբ-խորոված ուտելու, բայց երկու ընկերուհի տեղ չունեն գնան գիրք կարդան կամ ուղղակի նստեն»,- նկատել է վարչապետը։

Նրա խոսքով՝ հենց այս խնդիրների պատճառով է, որ Կառավարությունը ծրագրեր է իրականացնում մարզերում, երիտասարդական կենտրոններ են բացվում․ «Երիտասարդական կյանք պետք է լինի, որ երիտասարդը գա, Երևանում դա կա, երիտասարդը այլ երիտասարդների հետ շփման միջավայր ունի, իսկ այստեղ ժամը 7-ից հետո պետք է գնա տուն, իսկ եթե ժամը 7-ից հետո տանը չէ, դա արդեն թաղում, շենքում, բարեկամության մեջ խոսակցության թեմա է։ Պետք է թողեն մարդիկ ապրեն, անընդհատ ճնշում են, հետո ասում՝ դատարկվում է, իսկ գնում մեծ քաղաքում տարրալուծվում է, և չգիտեն, որ ինքը էս ինչի տղան է, քույրն է, աղջիկն է, հետևից չեն փսփսալու, այստեղ մեկը վառ գույնի շոր է հագնում, ամբողջ համայնքը դրա մասին է խոսում՝ էս ո՞վ ա»։

Վերջինս շեշտել է, որ պետք է երիտասարդությանը ազատություն տալ. «Եթե վախենում ենք, ուրեմն կասկածում ենք մեր դաստիրակության վրա, իսկ եթե ազատություն ստանան, ի՞նչ են անելու։ Պետք է ազատություն ունենան ապրելու, ստեղծագործելու, գործելու, մտածելու, կյանքը վայելելու։ Եթե վախենում ենք երեխաներին ազատություն տալ, ուրեմն կասկածում ենք՝ այդ արժեքները իրակա՞ն են, թե՞ կեղծ։ Կասկածում ենք՝ մենք ճի՞շտ ենք դաստիրակել, թե՞ չէ, դրա համար ուզում ենք վանդակը մտցնենք փակենք, որ հանկարծ վրեքներս խոսակցություն չգա»:

Նիկոլ Փաշինյանը ընդգծել է, որ երբ Սիսիանը մթնոլորտի առումով լինի այնքան ազատ, ինչքան Երևանն է, երիտասարդները կվերադառնան համայնք։ Ըստ նրա՝ անհատի զարգացումից է, որ կախված է երկրի զարգացումը։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
714 դիտում

Ջեյմս Օ՛Բրայենը կմեկնի Բաքու. քննարկվելու է ՀՀ-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացում ԱՄՆ աջակցությունը

Փլուզվել է Խոտ-Որոտան այլընտրանքային ճանապարհի մի հատվածը. սելավը վնասել է բնակավայրի խմելու ջրի խողովակները

Անտառում հայտնաբերվել է Աղավնավանքի եկեղեցու մոտակայքում կորած քաղաքացու դին

Կրկնակի ծիածան. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Եկեղեցին պետք է ռեֆորմացիայի ենթարկվի, Գարեգին Բ-ն չպիտի լինի կաթողիկոս, նա արժանի չէ այդ կոչմանը. Ստեփանյան

Շնորհակալություն լավ աշխատանքի համար. Գյումրու ավագանին օրակարգային 40 հարցի կողմ քվեարկեց և մեկնեց արձակուրդ

Խորհուրդ ենք տալիս հրաժարվել ռևանշիստական պատրանքներից. Հաջիևը մեկնաբանել է ՀՀ ԱԽ քարտուղարի հայտարարությունը

Ի՞նչ անել մինչև հեղեղումը, ընթացքում և հետո. վարքագծի կանոններ

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը կմեկնի արձակուրդ

2 ոսկե, 1 արծաթե և 5 բրոնզե մեդալ՝ ծանրամարտի Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունից

Արայիկ Հարությունյանը Փարիզում կմասնակցի Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը Հայաստանին փոխանցելու պաշտոնական արարողությանը

ՓԾ-ն անցել է ուժեղացված ծառայության. հայտարարվել է անձնակազմերի հավաք, պաշտոնյաները կարճ հաղորդագրություններ են ստացել

Քաղաքացին ցանկացել է ինքնասպանություն գործել՝ նետվելով եկեղեցու տանիքից

Կարևորում ենք կայուն համագործակցությունը. Աննա Վարդապետյանն ընդունել է Իտալիայի զինվորական գլխավոր դատախազին

ԵԱՏՄ-ում ՀՀ նախագահությունն ավելի է պարտավորեցնում լավագույնս իրականացնել տնտեսական համագործակցության օրակարգը. նախարար

Լատվիայի նախագահը պատրաստակամ է նպաստել ՀՀ-ԵՄ հարաբերությունների մերձեցմանն ու վիզաների ազատականացման երկխոսությանը

2020-ին մենք 2 անգամ ականատես եղանք Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու նպատակային ավերմանը. Սոնա Ղազարյանի զեկույցը ԵԽԽՎ-ում

Ալեն Սիմոնյանը նոր օգնական ունի

Արթուրը երազում էր ծովում լինել, երբ պատմեցի վարչապետին՝ ասաց. «Աննա, այդ երեխային տար ծով». Աննա Հակոբյան (տեսանյութ)

Լոռու նախկին մարզպետը նոր պաշտոն ունի

35 հազար տեղանոց ազգային ստադիոն, բազմաֆունկցիոնալ համերգասրահ. ներկայացվել է «Ակադեմիական քաղաք» ծրագրի հայեցակարգը

Երևանի երկնակամարում. Սուրենյանը լուսանկար է հրապարակել

Ազատության պողոտայում մեքենաներ են բախվել. դրանցից մեկը վթարից հետո հանդիպակաց է երթևեկել. կա վիրավոր

Զախարովան պատասխանել է ՀՀ ԱԽ քարտուղարի՝ Ռուսաստանն է հանձնել Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանին, հայտարարությանը

Կիևի հյուրանոցներից մեկում հայտնաբերվել է Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատան կցորդի դին

Գալստանյանի ակցիայի ժամանակ ոստիկանի դեմքին գազ փչած տղամարդը կալանավորվել է. գործի նախաքննությունն ավարտվել է

Փոխվարչապետն ու Բախիտ Սուլթանովը քննարկել են ԵԱՏՄ շրջանակներում ֆինանսական համագործակցության զարգացման հեռանկարները

Թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Ադրբեջանում պահվող բոլոր հայ գերիների վերադարձը Հայաստանի օրակարգում է. ԱԽ քարտուղար

Արարատ Միրզոյանը կմեկնի Տալլին

Նախատեսվում է ձևավորել ուսանողական ջոկատներ, որոնք դիրքերում կմասնակցեն որոշակի ինժեներական աշխատանքների

Ucom ընկերության աջակցությամբ տեղի կունենա Silicon Mountains Shirak տեխնոլոգիական ֆորումը

Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 26-ին

Յունիբանկը միացել է ՀՀ Լիզինգատուների Ասոցիացիային

Ալեն Սիմոնյանը Լատվիայի Սեյմի խոսնակին հրավիրել է այցելել Հայաստան

Սկսել եմ սիրել այս ծանր ընթացքը, կավարտվի ՀՀ ԱՆ Յոլյան կենտրոնի Արյան բանկի կառուցումը․ նախարար

Ուրախ ենք ՀՀ վարչապետի գլխավորությամբ Պաղեստինի պետությունը ճանաչելու որոշմամբ․ Թուրքիայի նախագահ

Հայաստանը Թուրքիայից սպասում է գործողությունների՝ առաջ շարժվելու համար․ Գրիգորյան

Հայաստանի պատվիրակությունը չի մասնակցի Բելառուսում կայանալիք «Սլավյանսկի բազար 2024» միջազգային մրցույթին

Զարգացման ֆրանսիական գործակալությունը Հայաստանի կողքին է. Ֆրանսիայի դեսպան