Մենակ ժեշտանջիքով քաղաք չեմ սարքե. ինչու քաղաքապետը պատռեց գեղանկարչի դիմումը, երբ ծնվեց Գյումրու տնակային ակադեմիան

23/06/2024 schedule20:00

Փոշոտ, ծուռումուռ ճամփեք են. մեքենայի անիվների տակից փոքրիկ քարեր են այս ու այն կողմ թռչում. արևի շողերի տակ կիսաթափանց մի շենք է ուրվագծվում՝ Լենինականի նախկին պոլիտեխնիկի ավերակներն են, քիչ հեռու՝ լքված, բայց հայտնի սև ֆանտանները:

0a23643a-ded5-4e5d-b326-d9bc9f090bf0.jfif (316 KB)77777.jfif (263 KB)

Մի քիչ էլ, ու տեղում ենք: 224/448 տնակ:

Առաջին հայացքից ոչինչ չասող այս համարակալումը, սակայն, հայտնի է ոչ միայն Գյումրիում, այլ՝ արտերկրում էլ: Սա Գյումրու տնակային ակադեմիան է, որտեղից իրենց ուղին են հարթում տաղանդավոր մարդիկ:

aef0e589-0945-44a5-9020-c621d160c068.jfif (291 KB)

Գեղանկարիչ Սամվել Գալստյանն է այս լուսավոր տնակի տերը: Իր հարկի տակ արդեն 8 տարի ընդունում-ճանապարհում է սաներին, սովորեցնում կյանքի ու արվեստի ճիշտ ուղին:

523d04f8-becb-453c-aeaa-10943fdc2ad9.jfif (256 KB)

Ինչպես է սկսել նկարել հայտնի գյումրեցին

Հարցը գեղանկարչին մտքով մանկություն է տանում, հիշում է հայրական տան սենյակն ու մշեցի տատին. «3-4-րդ դասարան էի՝ տատիս էի նկարում: Մուշից էր տատիկս, ու էդ ընթացքում ինքն էլ հեքիաթ էր պատմում: Որ նկարեցի, ավարտում էի, մեկ էլ հորեղբայրս խլեց նկարը միանգամից, ասաց, որ «չտեսնեի, որ դու ես նկարում, չէի հավատա»: Հետո հայրս եկավ, ցույց տվեցին նկարը, նա էլ նկարիչ ընկերոջ՝ Շանթ Սարգսյանի հետ պայմանավորվեց, տարավ նրա մոտ, ու ընդունվեցի նկարչական դպրոց»:

Այնուհետև գեղանկարիչը գնացել է իր երազանքի հետևից, հասել Սանկտ-Պետերբուրգ:

«Ես մտադիր էի Լենինգրադի ակադեմիայում սովորել: Գնացի, ինձ հավանեցին, միանգամից 3-րդ կամ 4-րդ կուրս էի նստելու, մեկ էլ տեսան, որ ես դեռ բանակում չէի ծառայել, ասացին՝ չի լինի: Վերադարձա, գնացի բանակ, հետ եկա, բայց էլ Լենինգրադ չգնացի: Այս քաղաքն ինձ պահեց: Որ բանակից եկա, Լենինականը շատ էր սիրունացել, մեր բնակարանը Մանուշյանի վերջում էր, հանգիստ, խաղաղ քաղաք... Ու մնացի, ոչ մի տեղ չգնացի, աշխատեցի տարբեր պատասխանատու օղակներում, ՍՍՀՄ նկարիչների միության անդամ դարձա»,- պատմում է նա:

1988 թվական. ստեղծագործական դադար, նկարների կորուստ, անտուն օրեր

88-ի աղետը Գալստյանից շատ բան է խլել: Գեղանկարիչն այդ ու հաջորդած ժամանակահատվածում անկումային տրամադրություններ, մեծ սթրես է ապրել: Արվեստագետի հոգին էլ իր՝ տես ու ճանաչ շենք-շինությունների հետ փուլ է եկել՝ ավերակելով ապագայի ձգտումներն ու երազանքները:

Աղետը գեղանկարչի աշխատանքներն է նաև ոչնչացրել: Փրկված նկարներից երկուսը այժմ էլ տնակային ակադեմիայի պատն են զարդարում: Մեկն ինքնանկար է՝ երիտասարդ Սամվելն է, մյուսը հայրն է. «Երկրաշարժին մեծ սթրես տարա, աչքիս առաջ էդ դագաղներն էին, շատ մարդիկ, իմ կորուստները: 2000-ից ավելի նկարներ ունեի, որոնք այրեցի, բացի մի քանիսից: Բավական երկար դադար ունեցա, նկարում էի, պատռում էի, չէր ստացվում ոչինչ: Ու տեղափոխվեցինք Երևան, հետո՝ Լեհաստան»:

58ae63a7-41ad-44b4-8143-b1025ec24235.jfif (224 KB)791f17a5-5eaa-4b1e-b67a-4039c6ea3cfc.jfif (304 KB)

Մենակ ժեշտանջիներով քաղաք չեմ սարքե. քաղաքապետը պատռեց դիմումս ու մյուս թղթերը

Սակայն արվեստագետին վիճակված չէր ապրել արտերկրում՝ իր հարազատ քաղաքից հեռու: Լեհաստանում նշանակվում է խմբի ղեկավար, որը պետք է Հայաստանից նկարիչների և նրանց աշխատանքները տաներ Լեհաստան՝ ցուցահանդեսի: Իր նկարներն էլ է Գալստյանը փորձել տանել: Մաքսային վճարը բարձր է եղել, օգնության կարիք է զգացվել:

«Մաքսատուրքը շատ էր: Մտա քաղաքապետարան, որ իրենք ինձ օգնեին այդ հարցում, որպես աղետի գոտու ներկայացուցիչ մի փաստաթուղթ տային, որ ես այդ գումարը չմուծեի: Մեկ էլ մեր քաղաքապետը դարձավ, թե՝ մենակ ժեշտանջիներով քաղաք չեմ սարքե, որ բոլոր մտավորականները գնան, ի՞նչ կլինի: Ու էդ տարածս դիմումը (էլի թղթեր կային) պատռեց, թափեց:

Ես տուն չունեի, ասաց՝ տուն չեմ կարող տալ, բայց քանի հատ տնակ ու որտեղ ուզում ես՝ կտամ: Ես էլ այս տարածքին ծանոթ էի, էս դոմիկները կոչվում են լեսնիկի: Տեսա, որ լավն էին, հետո տարածքում «Մոսստրոյ»-ն էր հիմնավորվել, ու միշտ լույս կար, տաք ջուր, ու էլի ինձ հանգստությունն ու խաղաղությունը, նաև բնությունը պահեց: Ընտանիքիս էլ տեղափոխեցի, ու էդպես մնացինք էստեղ մինչև հիմա»,- պատմում է Գալստյանն ու կատակում՝ որ չվռնդեն, էստեղից գնացողը չէ:

Արվեստանոց, սակայն, գեղանկարիչն այդպես էլ չի ունեցել: Ստիպված է եղել բնակության համար հատկացված տնակների մի հատվածն այդ նպատակին ծառայեցնել:

«2 անգամ էդ մասարդային հարկերում ստացա արվեստանոց, բայց մարդիկ լցված ապրում էին: Ոստիկանությունը, քաղաքային իշխանությունները չկարողացան նրանց հանեին էդտեղից, ու ես արվեստանոցից զրկվեցի»,- ասում է Գալստյանը:

0f3d4fb8-180a-4286-959f-2aaf568472fd.jfif (152 KB)

Սավոյանը, որտեղ լուսավոր այս կետն է, բացի ծայրամասային տնակային ավան լինելուց, իր ողջ հմայքով, բնականաբար, նաև թափառող շների հսկայական խմբերով է հայտնի: Գյումրեցի գեղանկարչի կտավներում և կյանքում նրանք էլ են ներկա: Բակում երկուսը վազվզում են, հետևում նկարող սաներին, մեկ-մեկ՝ հեռանում տնակի տարածքից, գնում ավելի հեռվում աշխատողների մոտ:

00.jfif (294 KB)f26c5b16-f34c-4562-9815-75ee6cd66b7d.jfif (258 KB)ccdbe647-97e5-4b21-b450-e4b393947f23.jfif (223 KB)

Սկզբում մեկը եկավ, հետո՝ մյուսը. ինչպես ծնվեց տնակային ակադեմիան

Իր տնակային կյանքից գեղանկարիչը չի դժգոհում: Այն, ինչ մարդուն անհրաժեշտ է լիարժեք ապրելու համար, ունի: Երբ Մերկուրովի նկարչական դպրոցի տնօրենի պաշտոնից թոշակի է անցել, շատ աշակերտներ իրենց քայլերն ուղղել են Սավոյանի այս հեռու անկյունը:

«Սկզբում մեկը եկավ, հետո՝ մյուսը, գնալով շատացան երեխեքը: Միայն Գյումրիից չէին, գալիս էին Սառնաղբյուրից, Հայկաշենից, Ազատանից: Առաջ, երբ ես էի ստեղծագործում, այս տարածքը շատ վատ աուրա ուներ: Էստեղ կիսաքանդ շենք կա, ոնց որ Գորկու «Հատակում»-ի կերպարները հավաքված լինեին: Մի ահավոր բան էր: էնպիսի սթրեսի մեջ էի ընկնում, որ 2 անգամ նույնիսկ ստացիոնար բուժում ստացա: Հիմա, փառք Աստծո, չկան էլ, իմ լուսավոր երեխեքն են մենակ, որոնք միայն դրական էներգիա են տարածում»,- նկատում է նա:

ee7696f5-caf4-4941-8d8d-476fb06fe1b0.jfif (279 KB)55.jfif (171 KB)0.jfif (152 KB)

Հասցնում է արդյո՞ք ինքն անձամբ ստեղծագործել. խոստովանում է՝ գրեթե ոչ: Ամբողջ ժամանակը սաներինն է. «Հիմնականում տիկնոջս հետ գնում եմ էտյուդների, բայց որ երեխաներին էլ ենք տանում (նկատի ունի սաներին), չեմ կարողանում ստեղծագործել, ամեն կողմից կանչում են, թե եկեք իմ աշխատանքը նայեք, եկեք՝ տեսեք ինչ եմ արել, ու ես իմ սպիտակ կտավը էդպես տուն եմ բերում»:

Ես սովորեցնում եմ նկարել, բայց չեմ կարող երեխային նկարիչ դարձնել

Այս նախադասությունը գեղանկարիչը կրկնում է ամեն նոր սանի հետ իր տնակային ակադեմիա այցելող ծնողների հետ հանդիպման ժամանակ: Այստեղ հիմնականում գալիս են գեղարվեստի ակադեմիա ընդունվելու ցանկություն ունեցող դիմորդները, քիչ չեն նաև այս ճանապարհին առաջին քայլն անող փոքրիկները: Գալստյանի ամենափոքր սանը 10 տարեկան Անահիտն է: Դեռ ընտելանում է նոր միջավայրին, տնակի շուրջբոլորից ծաղիկներ է հավաքում, դասավորում սափորի մոտ, նստում նկարակալի դիմաց ու անցնում իր գործին:

332b72c0-d157-4d81-baff-23ae93ce22e2.jfif (249 KB)94e149ea-ca02-479e-876f-52037cb04afb.jfif (152 KB)34976221-6737-41c2-be92-1e7c3907baea.jfif (142 KB)

Բոլորն են այստեղ նպատակասլաց: Ձգտում են գեղանկարիչ վարպետի նման ջրաներկով շունչ ու հոգի տալ ճերմակ կտավին, իրենց հույզն ու ասելիքը, տեսած-ընկալածը թողնել թղթին:

2a4ea49f-a9a2-405a-bcc2-336191b40713.jfif (306 KB)

Լևոնը ծանրամարտիկ է: 10 տարի զբաղվել է սպորտով, զուգահեռաբար էլ՝ նկարել: Հիմնականում ջրաներկ է նախընտրում: Շատ հայտնի նկարիչներ տղային մերժել, ասել են՝ չի լինի ոչինչ: Սակայն նա վստահ է, որ հասնելու է նկարիչ դռնալու իր երազանքին:

«4-րդ դասարանից գրքի մեջ նկարելուց հետո անցա թղթին: Ջրաներկով ազատ ես, ոճ կարող ես դնել մեջը: Ինձ նկարիչները մերժեցին, նույնիսկ՝ ժողովրդական մի նկարիչ: Ըստ իրենց՝ անկիրթ էր ձեռքս ու անտաղանդ: Եկա, ընկեր Գալստյանը տաղանդ նկատեց, հավանություն տվեց, ու որոշեցի պարապել, ընդունվել գեղարվեստի ակադեմիա, ծանրամարտով չեմ առաջնորդվի: Ամեն տեղ էլ գեղեցկություն կա, եթե մեջդ լույսը կա, կգտնես այն»,- ասում է Լևոնը:

37170cca-8a1d-4932-90ff-d1d18c69de56.jfif (288 KB)

Լրիվ հակառակ իրավիճակում է Սվետլանան: Մեկ տարի առաջ վստահ է եղել նկարչուհի դառնալու իր ցանկության մեջ: Այսօր որոշել է դառնալ իրավաբան՝ երբեք չհրաժարվելով թուղթ ու մատիտից:

e55a7927-6590-48cd-8aff-6db6ec128362.jfif (310 KB)

Ասում է՝ ուսուցչի նման ջրաներկով է շատ սիրում աշխատել, յուրացնել նրա տեխնիկան: Գեղանկարչից սաները նաև բնավորությունն ու վարքն են ընդօրինակում: Երբ միասին են՝ ամեն ինչ հեշտ ու գունավոր է:

6afdef4b-4def-4122-a945-169a8f3f898c.jfif (304 KB)357afef4-ef66-4652-a6b3-89b497ab1d7f.jfif (315 KB)

Օգնո՞ւմ, թե՞ խանգարում է ընտանիքը գեղանկարիչ Սամվել Գալստյանին

Տնակը, որում ակադեմիական կրթություն են ստանում ապագա դիմորդներն ու նկարելու ձիրք ունեցողները, նաև բնակարան է: Սաներն այստեղ իրենց տանն են զգում, ոչինչ արգելված չէ նրանց:

«Եթե ես ստեղծագործում եմ, ուրեմն չեն խանգարում, ուրեմն ես տանը չեմ: Ընկալումն այդպիսին է: Մի բան էլ սուրճ են բերում, ասում են՝ սոված կլինես, արի կերակրենք: Պետք է գնահատող ու հասկացող կյանքի ընկեր ունենալ»,- ասում է նա:

0.jfif (257 KB)

Անցած-գնացած մի պատմություն է հիշում գյումրեցի արվեստագետը՝ կատակելով՝ իրեն ասված ճշմարտությունը սաներին է փոխանցում՝ տղա, թե աղջիկ. «Իմ լավ դասախոսներից մեկը մի լավ աքսիոմա ուներ: Տարիներ առաջ, որ նոր սիրահարված տղա էի, հետը կիսվում էի, ասում էր՝ ընտրի կյանքի ընկեր էն մարդուն, որը կմտնի քո արվեստանոց ներկի հոտը կառնի ու կասի՝ ինչ անուշ հոտ է: Հիմա էլ նույնը իմ երեխեքին եմ ասում: Հիմա, որ մեկ-մեկ ներկի կամ այլ նյութի սուր հոտ է լինում (դե փոքր տարածք է, միանգամից տարածվում է), կինս, որ ասում է՝ էս ի՞նչ հոտ է, ասում եմ՝ ա՜յ, պետք էր դասախոսին լսել ժամանակին: Կատակում եմ, իհարկե»:

6.jfif (166 KB)

Եթե ֆինանսական հնարավորությունը ներեր, իր տնակի մի սենյակը ևս կկահավորեր, կարգի կբերեր որպես արվեստանոց: Երեխաները շատ են, երկու հերթով են պարապում: Տնակի այդ մեկ սենյակում նաև գեղանկարչի աշխատանքներն ու պարագաներն են տեղավորված: Սակայն թոշակի անցած գեղանկարիչն այդ հնարավորությունը, նաև այլ վայր տեղափոխվելու մտադրություն չունի:

«Ես էս տարածքից գնալու մտքեր չունեմ, անգամ, եթե քաղաքի կենտրոնում ինձ ամենալավ արվեստանոցը տան, էլի չեմ գնա: Ես այստեղ բնության մեջ եմ, երեխեքը բնության մեջ են նկարում, էնքան բան են սովորում բնությունից: Այստեղ ամեն ինչ իրական ու բնական է, ակադեմիական սզզբունքով ենք առաջնորդվում, սա է կարևոր գաղափարը: Հետագա ընտրությունն իրենցն է, բայց ամեն բան բնությունից պետք է սովորես»,- ասում է Գալստյանը:

72806072_10212765656375899_2131319942308429824_n.jpg (71 KB)e83076a3-e89c-4e0e-9a34-250d075695fe.jfif (140 KB)80a59561-623e-4038-8faf-7e2de5b8d33e.jfif (198 KB)966569b1-2995-482e-8891-b6f976c7e324.jfif (165 KB)

268071394_10217065575991202_6098512089177615783_n.jpg (46 KB)

Առաջիկա ծրագրերում մեծ ցուցահանդեսն է: Գեղանկարիչն ու սաները ներկայանալու են Գյումրիում իրենց աշխատանքներով: Այնուհետև կգնան իրենց հիմնական գործին. բնության գրկում էտյուդների ժամանակահատվածն է:

Տպել
2868 դիտում

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Խաշթառակ և Լուսահովիտ գյուղեր տանող կամուրջները մնում են երկկողմանի փակ

«Մերսեդես»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, նրանցից մեկն անչափահաս է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Աղջիկները հայհոյել են, սննդի կետի աշխատակցի դիտողությունից հետո՝ հարձակվել, հարվածներ հասցրել

Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն Գորիս, Խաչիկ, Երասխ գյուղերում միացել է ԵՄ պարեկային շրջայցերին

Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր

Հացիկի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. անասնակեր է այրվել

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց

Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան

Ադրբեջանն այդպես էլ չի հասկանում, որ տարածքի և պետության պատմությունները նույնական չեն. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը

Կանխվել է պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը ՔԿՀ. տղամարդը ձերբակալվել է

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Արարատ Միրզոյանը Տալլինում այցելել է Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (լուսանկարներ)

Վթարվել է «Արզնի 2» ջրատարը. որ հասցեներում ջուր չի լինի

Բայրամովն ու Պապուաշվիլին քննարկել են տարածաշրջանային իրավիճակը, խոսել հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի մասին

Կարմիր ներկով գրություններ՝ Քոբայր վանական համալիրի զանգակատուն-տապանատուն միջնադարյան կառույցի պատերին

Հայաստանն ու Ֆրանսիան սեյսմիկ պաշտպանության բնագավառում կընդլայնեն համագործակցությունը

Հայաստանը միշտ եղել է եվրոպական երկիր և Հայաստանի ապագան Եվրոպայում է. Բունդեսթագի ԵՄ հարցերով հանձնաժողովի նախագահ

Մաքսային ծառայությունը վերազինվել է ռենտգենյան և ճառագայթային հայտնաբերման ժամանակակից սարքավորումներով

Սևան քաղաքի գազամատակարարումը դադարեցվել է. պատճառը հայտնի է

Կասեցվել է «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ին պատկանող կաթի մթերման 4 կետի արտադրական գործունեությունը. ինչ է հայտնաբերվել

Բախվել են «Հոնդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն

2 եղբայրների մահակով ծանր մարմնական վնաս պատճառելու համար մեղադրվող 28-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

Ոտներս մեր յորղանի գյորա բդի երկրցնենք. ինչու են գյումրեցի գերազանցիկները դուրս մնացել Դուբայ մեկնելու ծրագրից

Ունենք Հարավային Կովկասում հակամարտության էջը փակելու և խաղաղություն հաստատելու պատմական հնարավորություն. Միրզոյան

Դոլարը թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 27-ին

Հայաստանը պատրաստ է Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը և սահմանների բացմանը. Միրզոյան

Կիրականացվեն Վերին Շորժայի մարզային և ռազմավարական նշանակության ճանապարհների անցանելիության ապահովման աշխատանքներ

Մարտակերտի նախկին քաղաքապետի խափանման միջոցը փոխվել է

Բայդենի վարչակազմը նախատեսում է ՆԱՏՕ-ի համաժողովին հրավիրել Հայաստանին ու Ադրբեջանին

Գործարկվելու է նոր արագաչափ

Արտոնյալ տոկոսադրույքներով առցանց ավանդ՝ AMIO Mobile-ով

Լուկաշենկոն Բելառուսի նոր արտգործնախարար է նշանակել