Տեղեկատվական շտեմարանների հետազոտման արդյունքում իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ են հաստատվել․ ՊԵԿ

20/06/2024 schedule12:49

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հետամուտ Է ստվերային շրջանառության դեմ ուղղված պայքարի օրենքով իրեն վերապահված գործառույթների անշեղ կատարմանը, հայտնում են ՊԵԿ-ից։

Հարկ վճարողների իրական իրացման շրջանառությունները պարզելու նպատակով դեռևս 2023 թվականի փետրվարին հայտնաբերված «Ակթրեյդ Սոֆթ» ՍՊԸ-ի կողմից սպասարկվող տեղեկատվական շտեմարանի (սերվերի) հետազոտման աշխատանքները շարունակվում են:

Պետական եկամուտների կոմիտեին և Քննչական կոմիտեին վերապահված գործառույթների շրջանակում՝ մասնավորապես սերվերում պարունակվող տեղեկատվության վերծանման, համապատասխան ուսումնասիրությունների, գաղտնի քննչական գործողությունների և համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հաստատվել են այլ տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացման շրջանառությունները թաքցնելու նոր հանգամանքներ: Պարզվել է, որ բջջային հեռախոսների վաճառքով զբաղվող՝ «PIXEL» ապրանքային նշանի ներքո գործող 5 տնտեսվարող, 2016-2021 թվականների ընթացքում թերհայտարարագրել է 15,277,732,628 ՀՀ դրամ իրացման շրջանառություն, որի արդյունքում  չեն հաշվարկվել և պետական բյուջե չեն վճարվել առանձնապես խոշոր չափերի՝ 5,036,118,427 ՀՀ դրամ հարկ։

5 տնտեսվարողի՝ առանձնապես խոշոր չափերի հարկեր չվճարելու վերաբերյալ առերևույթ հանցանքի մասին հաղորդման և դրան կից ներկայացված համապատասխան փաստը հաստատող նյութերի հիման վրա ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության կողմից նախախաձեռնված քրեական վարույթով իրականացվել են համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ու վարույթային գործողություններ: Արդյունքում բացահայտվել են մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ առանձնապես խոշոր չափերով հարկեր չվճարելու, դրան օժանդակելու առերևույթ դեպքեր։

Իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ 5 տնտեսվարողի փաստացի իրական շահառու հանդիսացող Խ.Պ-ն և Ա.Պ-ն առանց համապատասխան փաստաթղթավորման ձեռքբերված և մաքսանենգ ճանապարհով ներմուծված  ապրանքներն իրացրել են առանց ՀԴՄ կտրոնների և համապատասխան հաշվարկային փաստաթղթեր տրամադրելու, որի արդյունքում էլ ձևավորվել է ստվերային շրջանառությունը։

Միևնույն ժամանակ տնտեսվարողների կողմից նույնիսկ ապառիկ եղանակով իրացված ապրանքների արժեքներն ոչ ամբողջական են ներառվել հարկային մարմին ներկայացված հաշվարկ հաշվետվություններում, որի արդյունքում խուսափել են առանձնապես խոշոր չափերով հարկեր վճարելուց։

ՀՀ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության  վարչության և ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչության աշխատակիցների կողմից 2024 թվականին մի շարք հասցեներում կատարվել են խուզարկություններ, որի արդյունքում առգրավվել են նախաքննությանը հետաքրքրող իրեր և փաստաթղթեր, որից հետո քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված բավարար փաստական տվյալների հիման վրա հանցավոր խմբի 2 անձի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով հարուցվել են հանրային քրեական հետապնդումներ, ներկայացվել են մեղադրանքներ։ Հանցավոր խմբի անդամներից 2-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է 2 ամսով կալանավորումը, որից հետո կալանավորումը որպես խափանման միջոց երկարաձգվել է 1 անձին 1 ամսով, իսկ մյուսինը՝ 2 ամսով։ Նախաքննությունը շարունակվում է:

Կոմիտեն տեղեկացնում է, որ իրականացվում են վարույթային գործողություններ և օպերատիվ-հետախուզական միջոցառումներ դեպքի ամբողջական հանգամանքները, հանցավոր խմբի կազմում ներգրաված  անձանց ողջ շրջանակը պարզելու, նրանց նկատմամբ քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությամբ պատճառված վնասը վերականգնելու ուղղությամբ։

Տպել
399 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան