«Սուբվենցիոն ծրագրի հայեցակարգն ու գաղափարաբանությունը գուցե փոխենք». վարչապետը՝ փոխվարչապետին

20/06/2024 schedule14:25

Վարչապետ Նիկոլ Փաշինյանին է ներկայացվել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի 2023 թվականի գործունեության հաշվետվությունը:

Տիգրան Խաչատրյանը նախ զեկուցել է հաշվետու տարում նախարարական կոմիտեի նիստերի և միջգերատեսչական խմբերի գործունեության մասին, որոնց շրջանակում իրականացվել է միջգերատեսչական փոխգործակցություն ենթադրող գործընթացների համակարգում և օպերատիվ միջամտություն, առանձին ներդրումային ծրագրերի ընթացիկ աշխատանքների համակարգում:

Փոխվարչապետը ներկայացրել է նաև 2023-ին հումանիտար ճգնաժամի կառավարման՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդին հումանիտար աջակցություն ցուցաբերելու նպատակով աշխատանքային խմբի գործունեությունը և Հումանիտար կենտրոնի կողմից առաջնային արձագանքի կազմակերպչական աշխատանքները: Մասնավորապես՝ իրականացվել են ԼՂ-ից բռնի տեղահանվածների հաշվառման և տեղավորման շուրջօրյա աջակցության կետեր` Կոռնիձորում, Գորիսում և Վայքում, տարածքային հումանիտար կենտրոնների ստեղծում մարզկենտրոններում և խոշորացված համայնքներում, սոցիալական աջակցության ծրագրերի մշակման և իրականացման միջգերատեսչական համակարգում: Իրականացվել են կայուն կենսապայմանների ապահովման հետ կապված աշխատանքներ, այսինքն՝ առաջնային սոցիալական աջակցության միջոցառումներ, կեցության աջակցություն, առողջապահական, կրթական և սոցիալական պաշտպանության մեխանիզմների հասանելիություն, զբաղվածության ապահովում, բնակարանային ապահովություն, զբաղվածության հնարավորություններ` բնակարանային ծրագրի շրջանակում նախընտրելի բնակավայրերում: Զեկուցվել է, որ 2024 թ. ապրիլ ամսվա տվյալներով՝ ՀՀ-ում աշխատանքի է անցել ԼՂ-ից բռնի տեղահանված 16 հազար 300 անձ, 1065 անձ էլ ունի գործող ա/ձ կամ գրանցված է որպես ընկերության հիմնադիր/մասնակից:

421.jpg (1013 KB)

Միջազգային համագործակցության շրջանակում փոխվարչապետի գլխավորությամբ և ՄԱԿ-ի ՓՀԳՀ գրասենյակի աջակցությամբ ձևավորվել է փախստականների խնդիրների համակարգման հարթակ՝ զարգացման և հումանիտար գործընկեր կառույցների մասնակցությամբ:

Այնուհետև Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է 300 դպրոցի կառուցման հետ կապված 2023-ին իրականացված աշխատանքները: Ըստ փոխվարչապետի, իրականացվել է կառուցման ենթակա դպրոցների և կրթահամալիրների տեղորոշում՝ ըստ բնակավայրերի, Կառավարության որոշմամբ հաստատվել է 300 դպրոցների ցանկը, սահմանվել են գնման առանձնահատկություններ նախատեսող կարգավորումները: Հաշվետու ժամանակահատվածում իրականացվել են նաև կարողությունների ձևավորմանը և ռեսուրսների հնարավորինս համաչափ տեղաբաշխմանն ուղղված միջոցառումներ:

Ներկայացնելով ընթացիկ ցուցանիշները՝ զեկուցվել է, որ 2024 թվականի մայիսի 31-ի դրությամբ շահագործման է հանձնվել 8 դպրոց՝ ընդհանուր թիվը հասցնելով 28-ի, 43 դպրոցում ընթանում են շինարարական աշխատանքներ, որոնցից 24-ը նախատեսվում է շահագործման հանձնել մինչև 2024թ․ ավարտը: 2023թ. դեկտեմբեր ամսին հայտարարվել է 83 նոր մրցույթ, պայմանագիր է կնքվել 23 կազմակերպության հետ, իրականացված ընթացակարգային փոփոխություններից հետո հայտարարվել է ևս 50 նոր մրցույթ․ 43-ի դեպքում կնքվել է պայմանագիր, 7-ի դեպքում հայտերը ներկայացման փուլում են: 2024թ․ ընթացքում նախատեսվում է հայտարարել ևս 21 նոր մրցույթ: Ընդհանուր առմամբ, ավարտվել և իրականացման տարբեր փուլերում են գտնվում 165 դպրոցների ու կրթահամալիրների կառուցման աշխատանքներ։

419.jpg (730 KB)

500 մանկապարտեզների կառուցման ծրագրի հետ կապված զեկուցվել է, որ ընդհանուր առմամբ իրականացման տարբեր փուլերում են գտնվում 430 մանկապարտեզների և նախակրթարանների կառուցման աշխատանքներ։

Անդրադարձ է կատարվել Հյուսիս-հարավ ավտոմայրուղու և Վեդիի ջրամբարի կառուցման ընթացքին: Նշվել է, որ մեկնարկել են Ագարակ-Քաջարան հատվածի շինաշխատանքները, իսկ ջրամբարի կառուցումն ավարտական փուլում է: Արդեն իսկ սկսվել է ջրի ամբարման գործընթացը:

Նիկոլ Փաշինյանը խոսելով Ագարակ-Քաջարան ճանապարհահատվածի ծրագրի մասին՝ նշել է, որ Սյունիք կատարած այցի ընթացքում առավել մանրամասն է ծանոթացել նախագծին և հավելել. «Միայն այդ հատվածն ահռելի մեծ նախագիծ է, և այդտեղ պետք է ուշադիր լինենք: Իհարկե, միջազգային մրցույթ է, կառուցապատող ընկերությունից տպավորությունը լավն էր, որովհետև այդ կարգի նախագծեր է իրականացրել: Իրոք, ռազմավարական շատ մեծ ծրագիր է: Հույս ունեմ, որ նախանշված ժամկետներում կկարողանանք իրականացնել»,-ասել է վարչապետը:

Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի հետ կապված ևս մեկ դիտարկում է կատարել՝ հիշեցնելով, որ 2021 թվականից ինտենսիվ ճանապարհաշինարարական աշխատանքներ են այնտեղ իրականացվել: Վարչապետն արձանագրել է, որ կառուցված ճանապարհային ցանցի շնորհիվ հնարավորություն է ստեղծվել քննարկել Հյուսիս-հարավի առնվազն որոշ հատվածներ վճարովի դարձնելու հնարավորությունը:

420.jpg (1018 KB)

Սուբվենցիոն ծրագրերի մասով փոխվարչապետը ներկայացրել է, որ հաշվետու ժամանակահատվածում հաստատվել է 273 հայտ, ծրագրերի ընդհանուր արժեքը կազմում է 92,7 մլրդ դրամ, ՀՀ պետական բյուջեի համաֆինանսավորումը՝ 49,4 մլրդ դրամ:

Վարչապետ Փաշինյանն ընդգծել է, որ սուբվենցիոն ծրագրերում պետք է ճշգրտել քաղաքական առաջնահերթությունները: Որպես օրինակ վարչապետն ընդգծել է Սյունիքի մարզ կատարած իր այցի ընթացքում բարձրացված խնդիրը, մասնավորապես, ոռոգման ջրի հետ կապված: «Մենք ի՞նչ ենք արձանագրում, չնայած, ենթադրում եմ, գիտեինք, բայց տեղում դա ավելի շուտ և ավելի արագ է արձանագրվում: Հսկայական հողատարածքներ, որտեղ կարող են բարձր գնային սեգմենտի մշակաբույսեր մշակվել, ցորեն են ցանում, այնտեղ կարող է նուռ աճել, թուզ աճել, կիվի աճել, կոմերցիոն մեծ հետաքրքրություն ունեցող մշակաբույսեր, բայց ուղղակի հնարավոր չէ՝ ոռոգման ջրի բացակայության պատճառով»,- ասել է վարչապետը՝ շեշտելով ջրային խնդիրների լուծման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ սուբվենցիոն ծրագրերի միջոցով: Այս առումով, վարչապետը կարևորել է քաղաքական առաջնահերթություններին ավելի մեծ ուշադրություն դարձնելու հանգամանքը: «Հետևաբար, սուբվենցիոն ծրագրի մեր հայեցակարգն ու գաղափարաբանությունը պիտի գուցե փոխենք, սուբվենցիոն համակարգը համապատասխանեցնենք մեր քաղաքականություններին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետին մանրամասներ են ներկայացվել գործարար միջավայրի զարգացման, քաղաքաշինական ներդրումային ծրագրերի, ջրային ոլորտում առկա խնդիրների քարտեզագրման և դրանց հասցեագրման նպատակով միջգերատեսչական աշխատանքային խմբի ձևավորման, պատժամիջոցների ռիսկերի կառավարման վերաբերյալ:

Անդրադարձ է կատարվել Հին Երևան և 33-րդ թաղամասի կառուցապատման ծրագրերին և առկա խնդիրներին, որոնց առնչությամբ վարչապետը տվել է համապատասխան հանձնարարականներ:

422.jpg (1.08 MB)

Անդրադառնալով հանրային կառավարման բարեփոխումներին՝ նշվել է, որ 2023 թ. օգոստոսի 11-ի ՀՀ կառավարության որոշմամբ փոփոխվել է ՀԿԲ ռազմավարության, ճանապարհային քարտեզի և արդյունքային շրջանակը, հստակեցվել է լիազորությունների շրջանակը, ՀԿԲ ռազմավարության միջոցառումների իրականացման համար փոխվարչապետի գրասենյակում ձևավորվել է փորձագիտական թիմ:

Բարեգործական ծրագրերի մասով Տիգրան Խաչատրյանը ներկայացրել է, որ ստացվել է 842 հայտ, որից հաստատվել է 829-ը, մերժվել՝ 13-ը, փոխվարչապետի որոշումներով բարեգործական որակված ծրագրեր են իրականացրել 127 կազմակերպություն:

Անդրադարձ է կատարվել նաև ճանապարհային անվտանգության ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Զեկուցվել է, որ իրականացվել է ճանապարհատրանսպորտային պատահարների տվյալների հաշվառման համակարգի արդիականացում, «Հայաստանի ճանապարհային անվտանգության ազգային ռազմավարության» նախագծի եւ գործողությունների ծրագրի մշակում, հանրակրթական ուսումնական հաստատություններում ճանապարհային անվտանգության վերաբերյալ կրթական պարտադիր ծրագիր ներդնելու հնարավորություն, ճանապարհների գնահատման միջազգային ծրագրի (iRAP) կիրառման հնարավորություն՝ ճանապարհներն ըստ անվտանգության մակարդակի վարկանիշավորելու նպատակով և այլն:

Վարչապետ Փաշինյանը նշել է, որ ճանապարհային անվտանգության խնդիրները պետք է ամբողջական գույքագրել և առաջարկել համապատասխան լուծումներ:

423.jpg (657 KB)

Մասնավորապես, վարչապետն ընդգծել է ճանապարհային նշանների հետ կապված խնդիրները՝ ավելացնելով, որ իրականացված վերլուծությունների համաձայն՝ ճանապարհներին տեղադրված տեսախցիկների համակարգը լիարժեք անվտանգություն չի ապահովում, և աշխարհի բազմաթիվ երկրներ անցել են արագությունը տարածության վրա չափելու համակարգի: «Բայց հիմա մենք մտածում ենք, որ գուցե արժե, որ «Ա» կետից «Բ» կետը հասնելու ճանապարհը չափվի և այլն: Ես ուրիշ խնդիր եմ տեսնում, դրա մասին նաև խոսել եմ, ճանապարհային նշանների այն աստիճանի առատություն կա որոշ հատվածներում, որ ակնհայտորեն վարորդին շփոթության մեջ է դնում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Տպել
580 դիտում

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով

Հայաստանի համար չեզոքությունն է լավագույն լուծումը, ոչ թե Ադրբեջանի դեմ ռազմական դաշինքները. Հիքմեթ Հաջիև

Գևորգ Պապոյանն ընդունել է ՀԲ ներկայացուցիչներին. անդրադարձ է կատարվել Հայաստանում զբոսաշրջության ոլորտի զարգացմանը

ԼՂ-ից բռնի տեղահանված 4918 անձ դիմել է Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար. 83 մարդ դիմումը հետ է վերցրել

Մահացել է օսկարակիր դերասանուհի Մեգգի Սմիթը՝ պրոֆեսորը՝ Հարի Փոթերից

Ալեն Սիմոնյանը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծման արարողությանը

ՆԳՆ ոստիկանությունում օպերատիվ խորհրդակցություն է տեղի ունեցել

Հաստատվել են ԱԺ առաջիկա նիստի նախագծերը․ օրակարգում 19 հարց է ընդգրկված

Քննարկվել են ՀՀ-ում համատեղ ծրագրերի հնարավորությունները. նախարարը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված ընդունելությանը

Օդի ջերմաստիճանը կնվազի 2-4 աստիճանով. ժամանակ առ ժամանակ անձրև կտեղա

Հարկեր վճարելուց խուսափած ցեմենտի արտադրությամբ զբաղվող ՓԲԸ-ն վերականգնել է 161 միլիոն 870 հազար 946 դրամ վնասը

Մենք հիշում ենք զոհերին՝ նրանց, ովքեր կորցրել են կյանք, տուն և հարազատներ. Յան Պլեշինգերն այցելել է «Եռաբլուր»

ՀՀ նախագահը կմասնակցի Էջմիածնի Մայր տաճարի վերաօծմանը

Բացահայտվել է Տավուշի վարչական ղեկավարներից մեկի պաշտոնեական կեղծիքը. վարույթի նյութերը դատարանում են

Քոչարյանը արձագանքեց հարցին՝ միացե՞լ է Գրիգոր Մինասյանի պաշտոնանկության նպատակով ստորագրահավաքին, թե՞ ոչ

Քաղաքականություն չէ՞ այն, որ եկեղեցին պահանջում է Փաշինյանի հրաժարականը, եթե չէ, ի՞նչ է. Գառնիկ Դանիելյան

Նարեկ Մկրտչյանը մասնակցել է Հնդկաստանի օրվան նվիրված միջոցառման նախարարական ընդունելությանը