Սուրեն Պետրոսյանի ասուլիսը չեղարկվել է, սակայն նա պատրաստ է խոսել

21/06/2024 schedule10:37

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման նախաձեռնողներից, «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը հայտնել է նախապես ծրագրած ասուլիսի չեղարկման մասին:

«Այսօրվա ասուլիսը չեղարկվում է տեխնիկական պատճառով, սակայն հարգելով հանրության տեղեկացված լինելու իրավունքը, ինչպես նաև բազմաթիվ լրագրողների հնչեցրած հարցադրումները ինչպես շարժման հետագա անելիքների, այնպես էլ վերջին օրերին իմ շուրջ տեղի ունեցող տեղեկատվական աղմուկի, ուղղորդված արշավի և այլ տարբեր հարցերի վերաբերյալ՝ կրկին պատրաստակամություն եմ հայտնում պատասխանելու բոլոր այդ հարցերին այլ ձևաչափով, ձեզ հարմար պահի, հարգելի՛ լրագրողներ»,- ասվում է Պետրոսյանի տարածած հայտարարության մեջ:

Վերջինս հավելել է, որ մնում է հավատարիմ այն սկզբունքներին, որոնցով մեկնարկել է Կիրանցում և Ոսկեպարում:

«Ես իմ ուղուց չեմ շեղվելու»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք՝ լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում Պետրոսյանը հունիսի 20-ին ասել էր, որ պատրաստվում է ասուլիս հրավիրել՝ հավելելով. «Ես հասկանում եմ, որ երբ Շարժումը մարում է, կամ անհաջողության է գնում, այդ ժամանակ մեղավորներ, նաև հակահերոսներ են պետք, հասկանում եմ, որ բոլորն այդ փնտրտուքի մեջ են, ուստի ես վաղը ասուլիս եմ հրավիրելու և մանրամասն բոլոր հարցերին պատասխանեմ»:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ հրավիրած ասուլիսի ժամանակ Վազգեն Գալստանյանն ասել էր, թե Պետրոսյանին շատ հարցեր ունեն և սպասում են, որ նա վերադառնա Հայաստան ու տան այդ հարցերը, այնուհետև որոշումներ կայացնեն:

Ավելի վաղ «Հայկական ժամանակ»-ին հայտնի էր դարձել, որ Պետրոսյանը գնացել էր Մոսկվա:

Սուրեն Պետրոսյանը դեռ Տավուշից լծվել էր Ադրբեջանի հետ սահմանազատման և սահմանագծման աշխատանքները խափանելու գործընթացին: Այնուհետև նա Վազգեն (Բագրատ) Գալստանյանի հետ քայլելով հասավ Երևան և ակտիվ մասնակցում էր շարժման գործողություններին:

Այդ ընթացքում վերջինս մի քանի օր սկսեց բացակայել հավաքներից: Այնուհետև կրկին հայտնվեց և լրագրողներին հայտնեց, թե աշխատանքային այցով գնացել էր Եվրոպա և Մոսկվա:

Հունիսի 12-ին էլ, երբ Գալստանյանը և նրա համակիրները փորձում էին սահմանադրական կարգը տապալելով գրոհել Ազգային ժողովի շենքը, որտեղ ընթանում էր ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանը, Պետրոսյանը բախումների ժամանակ անսպասելի անհետացավ:

Շարժման անդամները և համակիրները սկսեցին պնդել, թե իրավապահները նրան, այսպես ասած, առևանգել են: Այնուհետև այս պնդումները հերքվեցին, երբ Ազգային ժողովի պատգամավորներին իրավապահ կառույցներից վստահեցրել էին, որ Պետրոսյանի անհետացման հետ որևէ առնչություն չունեն իրենք:

Շարժման առաջնորդներից ընդդիմադիր պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ Սուրեն Պետրոսյանը պետք է պարզաբանի, թե ինչ է եղել այդ օրը, քանի որ վերջինիս քաղաքական գաղափարակիցները այդ օրվանից հետո չեն տեսել նրան:

Նկատենք, սակայն, որ բազմաթիվ քաղաքացիներ և քաղաքագետներ պնդում են՝ Պետրոսյանը, հասկանալով, թե ինչ հակաօրինական գործողություններ է փորձել իրականացնել այն շարժումը, որի առաջնորդներից է ինքը, պարզապես փախուստի է դիմել՝ պատասխանատվությունից խուսափելու համար:

Ըստ պնդումների՝ նա մտածել է՝ Վազգեն Գալստանյանը հոգևորական է, Գառնիկ Դանիելյանը՝ պատգամավոր, նրանց ձերբակալելու հավանականությունն ավելի քիչ է, քան իրենը, այդ իսկ պատճառով անհետացել է տեսադաշտից:

Տպել
1629 դիտում

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն

Ընդլայնվել է «Մվասի» դեղով բուժման ծրագիրը. քաղցկեղ ունեցող բոլոր պացիենտներին այն կտրամադրվի անվճար

Կպարտադրի՞ արդյոք Թուրքիան Ադրբեջանին ՀՀ-ի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքել. մանրամասնում է թուրքագետը

Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձևավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն

ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է Ոստիկանապետերի միջազգային տարեկան համաժողովին

Գնել Սանոսյանն ու ԻԻՀ դեսպանն այցելել են Սյունիքի մարզի «Նորավան» ենթակայան

Իսրայելը կրկին հարվածել է Բեյրութին. հայտարարվել է «Հըզբոլլահ»-ի ղեկավարին ոչնչացնելու փորձի մասին

Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա և ընտրել գործընկերներին. ԵՄ խոսնակ

Արարատ Միրզոյանը Իվան Կոնդովին է ներկայացրել ՀՀ քաղաքացիների՝ Բուլղարիա այցելությունների ժամանակ առաջացող խնդիրները

ՀՀ-ում գրիպով և այլ վիրուսներով հոսպիտալացվածների մեծ մասը երեխաներ են. առաջիկայում սպասվում է վարակվածության աճ

Բախվել են բեռնատարն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Հայաստան է ժամանել Ռուս ուղղափառ եկեղեցու պատվիրակությունը. հյուրերը կմասնակցեն Մայր տաճարի վերաօծման արարողությանը

Երևանի մի շարք փողոցներում երթևեկության կազմակերպման փոփոխություն կլինի

Մախաչկալայի գազալցակայանում պայթյուն է տեղի ունեցել. զոհերի թվում երեխա կա

Մայր Աթոռից Վազգեն Գալստանյանին արգելել են մասնակցել արարողություններին. նա գնացել է վանքերից մեկը՝ «ծոմ պահելու»

Երևանում հրդեհ է բռնկվել թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում

Սկանդալ ԱՄՆ-ում. Նյու Յորքի քաղաքապետը մեղադրվում է թուրքական իշխանությունների հետ կոռուպցիոն կապերի համար

Սևանի հանգստյան տներից մեկի տանիքում տղամարդու դի է հայտնաբերվել

Քննարկվել են ՄԱԿ կայուն զարգացման նպատակների իրականացմանն ուղղված ծրագրերի ընթացքը

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Աշոտ Մովսիսյանը բրոնզե մեդալ է նվաճել (տեսանյութ)

Հոկտեմբերին Յունիբանկը կամփոփի նվերների խաղարկության արդյունքները

Խաղաղություն պետք է հաստատվի, Պուտինը չպետք է հաղթի. Զելենսկին և Թրամփը հանդես են եկել հայտարարություններով