Նոր համախոհներ պետք է ամրագրի ժողովուրդը, եթե վարչապետն է անում, նման դեպքում «Հոկտեմբերի 27» է լինում․ Սարգսյան

21/06/2024 schedule13:16

Իշխանությունների համար Եվրամիությանը միանալու հարցը օրակարգի քննարկման թեմա է։

Այս մասին Ազգային ժողովում՝ ՀՀ-ի՝ ԵՄ-ին անդամակցության հայտ ներկայացնելու հարցը հանրաքվեի դնելու մասին հրավիրված խորհրդարանական լսումների ժամանակ իր ելույթում, ասաց «Հանրապետություն» կուսակցության առաջնորդ Արամ Սարգսյանը։

«Մենք բազմաթիվ անգամներ հանձնառություն ենք վերցրել, որ դեպի Եվրոպա գնալու գործընթացում աջակցելու ենք գործող իշխանություններին։ Քննադատելու ենք բոլոր խոչընդոտները, որոնք խանգարելու են մեզ ԵՄ անդամ դառնալու, քննադատելու ենք բոլոր ուժերին, որոնք դեմ են լինելու դրան, քննադատելու ենք իշխանություններին, եթե իրենք դանդաղեն, բայց եթե իրենք այդ ուղղությամբ դանդաղ քայլեր էլ անեն, մենք աջակցելու ենք և շարունակելու ենք»,- ասաց նա։

Նրա խոսքով՝ 2020 թվականից հետո Հայաստանի ներքաղաքական կյանքում տեղի ունեցած բոլոր գործընթացները կապ չունեն ո՛չ Լեռնային Ղարաբաղի, ո՛չ Տավուշի սահմանազատման և ո՛չ էլ «Լաոյի» արթնանալու հետ։

«Այդ խնդիրները մեկ հարց են ունեցել՝ ի՞նչ ուղղությամբ է զարգանալու Հայաստանը 2018 թվականի հեղափոխությունից հետո, գնալո՞ւ է դեպի քաղաքակիրթ աշխարհ, թե՞ մնալու է այնտեղ, որտեղ ստորագրված պայմանագրեր ունի, և այս առումով ՀՀ ներքաղաքական դաշտը բաժանվել է երեք մասի․ առաջինը պնդում է, որ Հայաստանը իր գործունությունը պետք է ծավալի ՌԴ-ի հետ իր հարաբերություները սերտացնելու համար, երկրորդ ուղղությունը գտնում է, որ Հայաստանը պետք է նոր գործընկերներ գտնի ու Եվրոպայի հետ հարաբերությունները սերտացնի, բայց պետք է պահի նաև Ռուսաստանի հետ հարաբերությունները, և կա երրորդ ուժը, որն առաջարկում է Հայաստանին անել քաղաքակրթական ընտրություն»,- նկատեց նա։

Վերջինս խնդրեց ՀՀ իշխանություններին ականջալուր լինել իրեն և ԵՄ անդամակցության համար հրավիրված ընտրություններն անցկացնել սեպտեմբերի 21-ին, ինչպես 1991 թվականի սեպտեմբերի 21-ին անցկացվել է անկախության հանրաքվեն։ Դա, ըստ նրա, կնշանակի, որ Հայաստանը դառնում է այս տարածաշրջանում ժողովրդավարության կղզյակ, առաջատար։  

«Իհարկե, սա չի նշանակում, որ ես ուլտիմատիվ պահանջներ եմ դնում, ես ուզում եմ օգնած լինել Հայաստանին, ես ուզում եմ, որ առաջիկայում, Աստված չանի, նույնիսկ ընտրությունների վատ զարգացման դեպքում՝ ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, մենք ունենանք ապահովության լրացուցիչ բարձիկ, որովհետև ԵՄ անդամակցության հայտ ներկայացրած Հայաստանը միանշանակ ավելի ապահով է լինելու արտաքին քաղաքական ճնշումներից, քան այսօրվա Հայաստանը, որովհետև ՀՀ վարչապետն ինքն է բազմիցս ասել, որ ՀՀ անվտանգությունը վտանգված է, իսկ ովքեր են վտանգում այն՝ Ռուսաստանը, Թուրքիան, Ադրբեջանը, պետք է օր առաջ նոր համախոհներ ունենանք, և դա ամրագրի ժողովուրդը, դա չպիտի ամրագրի ՀՀ գործող իշխանությունը, ՀՀ վարչապետը, որովհետև նման դեպքերում «Հոկտեմբերի 27» է տեղի ունենում»։

Սարգսյանը հույս հայտնեց, որ իշխանությունները ուշադիր կհետևեն քննարկումներին։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Տպել
1411 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան