Վեճեր են լուծել. «օրենքով գողերի» խմբավորմանը մասնակցելու վարույթով 2 մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է

21/06/2024 schedule19:02

Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու վարույթով երկու մեղադրյալի մասով նախաքննությունն ավարտվել է:

Քննչական կոմիտեի հաղորդմամբ, բացահայտվել է Լոռու մարզում քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելու, ղեկավարելու, քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելու, մի շարք անձանց օգտին անօրինական եղանակով, ապօրինի վարձատրության դիմաց գործողություններ կատարելու դեպք:

«ՀՀ ազգային անվտանգության ծառայության Լոռու մարզային վարչությունից 2023թ․ նոյեմբերի 3-ին հաղորդում էր ստացվել այն մասին, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի բնակիչներ Հ.Ս.-ն և Գ.Ա.-ն, ներգրավված լինելով քրեական ենթամշակույթ կրող խմբավորման հետապնդած նպատակների իրակա-նացմանը, բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով լուծել են իրենց դիմած քաղաքացիների մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները)՝ դրա դիմաց ստանալով ապօրինի վարձատրություն:

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և ապացուցողական գործողություններով պարզվել է, որ Հ.Ս.-ն, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման սահմանած և ճանաչած վարքագծի կանոնների համաձայն համարվելով քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձ՝ հեղինակություն, 2023թ. մայիսից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում մշտական կապ է պահել ինչպես քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձանց՝ այսպես կոչված «օրենքով գողերի», այնպես էլ՝ քրեակատարողական հիմնարկներում ազատազրկման ձևով պատիժ կրող դատապարտյալների հետ, ստեղծել է քրեական աստիճանակարգությամբ ու միջանձնային հիերարխիկ հարաբերություններով օժտված միավորում՝ դրանում ներգրավելով իր հետ մտերիմ հարաբերությունների մեջ գտնվող, նախկինում 4 անգամ դիտավորությամբ կատարված հանցանքների համար դատապարտված Գ.Ա.-ին և ինքնությունները դեռևս չպարզված այլ անձանց և բռնության, սպառնալիքի, հարկադրանքի կամ անօրինական այլ գործողությունների միջոցով, անօրինական օգուտ ստանալու նպատակով, լուծել հանրային կամ մասնավոր հարցերին առնչվող վեճերը (խնդիրները):

Քննությամբ փաստական տվյալներ են ստացվել, որ Հ.Ս.-ն, իր կողմից ղեկավարված, քրեական ենթամշակույթ կրող խմբավորման մասնակից Գ.Ա.-ի միջոցով դիմած Վանաձոր քաղաքի բնակչուհուն նախ խոստացել, ապա միջոցներ են ձեռնարկել, խմբավորման անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով, վերադարձնել վերջինիս կողմից այլ անձի տրված 800.000 ՀՀ դրամ գումարի չափով պարտքը, ինչն իրականացնելու դեպքում, ըստ նախնական պայմանավորվածության, 400․000 դրամը նշված բնակչուհու կողմից պետք է հանձնվեր Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի տնօրինմանը։

Բացի այդ, Հ.Ս.-ն Գ.Ա.-ի հետ 2023թ. մայիսից օգոստոս ընկած ժամանակահատվածում Սպիտակ համայնքի բնակիչներ, հայր և որդի Չ.-երից պահանջել են գումարներ, իսկ գումարային պահանջները ներկայացրել են վերջիններիս պատիվն ու արժանապատվությունը նվաստացնող, հոգեկան հարկադրանք առաջացնող արտահայտություններ հնչեցնելով, սեռական բնույթի հայհոյանքներով։ Իսկ երբ վերջիններս չեն կարողացել տալ պահանջված գումարները, դրանց դիմաց պահանջել ու վերցրել են փաստացի նրանց պատկանած «Վոլքսվագեն Պասսատ» մակնիշի ավտոմեքենան, որից հետո, ավտոմեքենայի անսարքություններ ունենալու պատրվակով, նրանցից պարբերաբար պահանջել և ստացել են տարբեր չափերի գումարներ, որոնք տնօրինվել են Հ.Ս.-ի և Գ.Ա.-ի կողմից:

Բացի այդ, 2023թ․ հուլիսից հոկտեմբեր ամիսների ընթացքում, Հ.Ս.-ն իր անօրինական ազդեցությունն օգտագործելու միջոցով մասնավոր հարցին առնչվող խնդիրը լուծելու համար իրեն դիմած՝ ավտոմեքենաների վերանորոգմամբ զբաղվող անձից, վերջինիս կողմից գնված ավտոմեքենայի վաճառքի գումարը վաճառողին տրամադրելու ժամկետները հետաձգելու և այլ ավտոմեքենայի վերանորոգումը սահմանված ժամկետում չավարտելու պատճառով ավտոմեքենայի սեփականատիրոջը գումարի վերադարձը տարաժամկետելու կապակցությամբ, հիշյալ անձանց հետ իր հեղինակությունն օգտագործելով խնդիրները լուծելու դիմաց, պահանջել ու ստացել է տարբեր չափերով ապօրինի վարձատրություն:

Մեկ այլ դեպքով էլ Հ.Ս.-ն, 2023 թվականի հոկտեմբերին Սպիտակ համայնքի բնակիչ Ս.Հ.-ին շահագրգռելով, թե որպես հեղինակություն, այսպես կոչված, «հարց լուծող» ճանաչում է նրան, խոստացել այդ մասին տեղեկացնել նաև քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող այլ անձանց և ծանոթացնել նրանց հետ, որից հետո Ս.Հ.-ին հանձնարարել է իր անօրինական ազդեցությունն օգտագործելով, մասնավոր խնդրի լուծում տալու դիմաց, համագյուղացուց վերցնել խոստացված գումարները: Ի պատասխան՝ համագյուղացին Հ.Ս.-ին խնդրել է տարաժամկետել գումարի վճարումը, ինչին վերջինս համաձայնել է:

Վերոգրյալից զատ, Հ.Ս.-ն նույն ժամանակահատվածում տարբեր անձանցից հաճախակի ապօրինի կերպով ձեռք է բերել տարբեր տեսակի թմրամիջոցներ:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Հ.Ս.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 323-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորում ստեղծելը կամ ղեկավարելը), իսկ Գ.Ա.-ին՝ ՀՀ քրեական օրենսգրքի ՝ 324-րդ հոդվածի 1-ին մասով (Քրեական ենթամշակույթ կրող խմբավորմանը մասնակցելը կամ ներգրավելը):

Նախաքննությունն այս երկու մեղադրյալի մասով ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Քրեական աստիճանակարգությամբ օժտված խմբավորման մեջ ներգրավված հնարավոր այլ անձանց, ինչպես նաև թմրամիջոցների ձեռք բերման աղբյուրը պարզելու մասով նախաքննությունը շարունակվում է»,- ասված է հաղորդագրության մեջ:

Տպել
2562 դիտում

Մեր ՀՀ-ն 33 տարեկան է, այն իրական է, մեզանից յուրաքանչյուրինն է, և մենք այն փոխանցելու ենք մեր սերունդներին. Սիմոնյան

Կարծում եմ նոր դերակատարներ ի հայտ կգան, նոր մեղադրանքներ կներկայացվեն. Խաչատրյանը՝ ՀՀ-ում հեղաշրջման փորձի մասին

ՄԱԿ-ի ներկայացուցիչներն այցելել են ՔԿՀ-ներ, ծանոթացել ընդհանուր վիճակին ու առկա կարիքներին

Երգը միշտ կմնա իմ հիմնական մասնագիտությունը, բայց նոր ներուժ եմ բացահայտել. «Իմ քայլը»-ի շահառուն ջերմատուն է հիմնել

Օտար երկրում ծվարած նարկոբարոններ, կրիմինալներ, գործակալներ. ով և ինչի համար է ուզում ՀՀ-ում հրատապ իշխանություն փոխվի

Հայաստանը գտնվում է Սև ծովից ներթափանցած ցիկլոնի ազդեցության գոտում. Սուրենյանն ասել է՝ մինչև երբ կշարունակվեն անձրևները

Ռուսաստանը չի ցանկանում Արևմուտքի հետ հակամարտության սրում. Լավրով

Արթիկում «Կամազ»-ը կողաշրջվել է. կա վիրավոր

Պաշտոնանկություն վարչապետի աշխատակազմում

Թուրքիայում պահանջում են դուրս բերել ՆԱՏՕ-ի ռազմաբազան

«Մերսեդես»-ն ընկել է Աղստև գետը․ կա 1 զոհ, 1 վիրավոր

Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Նիդերլանդներ, այնուհետ Բրյուսել

Մեր նպատակն է Հայաստան-Սփյուռք հարաբերություները դարձնել ավելի ինստիտուցիոնալ և պետականակենտրոն. Նիկոլ Փաշինյան

Չի բացառվում՝ Վարդանյանը ադրբեջանական գործակալ է դարձել, դրա համար թույլ են տվել՝ հայտարարություն անի. Հայկ Սուքիասյան

Ծանրամարտի երիտասարդների ԱԱ. Ալեքսանդրա Գրիգորյանը` բրոնզե մեդալակիր

Վրացական բանկը Հայաստանի ֆինանսական ոլորտ կբերի նոր մշակույթ. վարչապետն ընդունել է Bank of Georgia-ի խորհրդի նախագահին

Իսրայելը հարվածել է Բեյրութին. տեղեկություններ կան զոհերի և վիրավորների վերաբերյալ (տեսանյութ)

Գլխավոր դատախազության հայտարարությունը՝ ԲԴԽ նիստում դատավոր Արտուշ Գաբրիելյանի ներկայացրած դիտարկումների վերաբերյալ

Հայաստանը հավատարիմ է խաղաղության օրակարգին ու տարածաշրջանում կայունության ապահովմանը. վարչապետը՝ Ջոշուա Հաքին

Սեպտեմբերի 20-ից հոկտեմբերի 10-ը որոշակի ժամերի Թամրուչի փողոցը փակ է լինելու

ՆԳ նախարարն ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի դեսպանին. անդրադարձել է եղել «Խելացի քաղաք» հայեցակարգին

Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերը. Արմեն Գրիգորյանն ընդունել է Ջոշուա Հաքին

Հօգուտ Հայաստանի ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարարից նախատեսվում է բռնագանձել 200 մլն դրամ

Շիրակի մարզում երիտասարդ ամուսինների ու նրանց անչափահաս տղայի ողբերգական ավտովթարի կասկածյալը հայտնաբերվել է

Պարզվել է երկու մարդու մահվան պատճառ դարձած ավտոպատահարի իրական մեղավորը. վերջինս կալանավորվել է

Շանհայում մոլեգնում է «Պուլասան» հզոր թայֆունը. ավելի քան 110 հազար բնակիչ է տարհանվել (տեսանյութ)

Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 մլրդ քիչ է ուղղվել. Բաղրամյան

Կարեն Գիլոյանը դարձել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության հիմնադրամի խորհրդի անդամ

Ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի 1 Կվտ գինն ավելի թանկ, քան տարածաշրջանի երկրներում. ՀԾԿՀ նախագահը պարզաբանել է

Ռուբեն Ռուբինյանի մասնակցությամբ Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացին վերաբերող հարցեր են քննարկվել

Արևմուտքն է կանգնած Հայաստանում հեղաշրջման փորձի՝ Ռուսաստանի մասնակցության կեղծիքի հետևում. Զախարովա

Վարչապետին է ներկայացվել Նորագյուղ թաղամասում քաղաքաշինական ծրագրի հայեցակարգը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Չենք կարող կորցնել հայրենադարձության հույսը. հայերի վերադարձը ԼՂ կարող են ապահովել միջազգային խաղաղապահ ուժերը. Թանկյան

Մարդու 300.000-անոց տեխնիկան շարքից հանում ենք, ասում ենք՝ համեցեք, 2.500 դրամ քեզ դրա դիմաց. Մկրտչյան

Ով է Երևանի ավագանու՝ «Ազգային առաջընթաց»-ի նոր անդամը. ԿԸՀ նիստ է տեղի ունեցել

ԱՄՆ-ում Հայաստանը ռազմական կցորդ կունենա. վարչապետը որոշում է ստորագրել

Բացահայտվել է Իրանից Հայաստան շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք. 1 անձ կալանավորվել է

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 20-ին

Փարաքար համայնքի նախկին ղեկավար Դավիթ Մինասյանը կազատվի կալանքից

Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն Երևանի կենտրոնում. կան վիրավորներ