Հրապարակվել են գաղտնի նամակներ Բելառուսի ու Ադրբեջանի միջև ռազմական համագործակցությունից. Հետք

23/06/2024 schedule12:01

«Հետքի» ձեռքի տակ են հայտնվել Բելառուսի եւ Ադրբեջանի ռազմական համագործակցության վերաբերյալ վերջին տարիների մի շարք գաղտնի նամակներ, որոնց մասին այս ամիս հոդված էր հրապարակել ամերիկյան «Politico» թերթը: 

Հունիսի 13-ին «Politico»-ն գրել էր, որ ՀԱՊԿ-ում Հայաստանի գործընկեր Բելառուսը գաղտնի զենք է վաճառել Ադրբեջանին: Ամերիկյան լրատվամիջոցի տրամադրության տակ էին հայտնվել մեկ տասնյակից ավելի նամակներ, դիվանագիտական նոտաներ, վաճառքի հաշիվ-ապրանքագրեր, արտահանման փաստաթղթեր, որոնք ցույց են տալիս, որ 2018-2022 թթ. Բելառուսն ակտիվորեն օգնել է Ադրբեջանի զինված ուժերին:

«Առաջարկվող ծառայությունները ներառել են հին հրետանային սարքավորումների արդիականացում եւ ռադիոէլեկտրոնային պայքարի (ՌԷՊ) մեջ ու ԱԹՍ-ների համար կիրառվող նոր սարքավորումների առաքում»,- հայտնել էր «Politico»-ն:

Բացի դրանից՝ փաստաթղթերում առկա են զենքի արտահանման բելառուսական պետական գործակալության նամակները՝ ուղղված սեփական ռազմարդյունաբերական ընկերություններին, որոնք վերաբերում են Ադրբեջանի կողմից ժամանակակից հրետանային միջոցների պատվերներին: Արտահոսել է նաեւ Բելառուսի եւ Ադրբեջանի պետական մարմինների միջեւ նամակագրությունը «Գրոզա-Ս» հակադրոնային շարժական համակարգի ձեռքբերման համաձայնության մասին:

Դիվանագիտական մի նամակագրության մեջ էլ ասվում է, որ բելառուսական ձեռնարկությունները ակտիվ դեր են խաղացել «Ադրբեջանի դեօկուպացված տարածքների վերականգնման, ինչպես նաեւ [դեպի Ադրբեջան] բելառուսական ապրանքների ու ծառայությունների արտահանման» մեջ:

Ըստ «Politico»-ի՝ Ռուսաստանի հավատարիմ դաշնակից Բելառուսի որոշումը 2018-2022 թթ. Ադրբեջանին առաջատար ռազմական տեխնիկա մատակարարելու վերաբերյալ, ինչը վերջինիս առավելություն է տվել վերջին շրջանի հաջորդական պատերազմներում, Հայաստանի կողմից դիտարկվելու է որպես դառը դավաճանություն:

Նամակ Ադրբեջանի ռազմական հետախուզության պետին

«Հետքի» գործընկերներից մեկը  տրամադրել է Բելառուսի ու Ադրբեջանի ռազմական համագործակցությանը վերաբերող մի քանի նամակներ, որոնք թվագրվում են 2017-2023 թթ.-ով:

Դրանցից մեկը 2017 թ. դեկտեմբերի 22-ին բելառուսական «Բելսպեցվնեշտեխնիկա» պետական արտաքին առեւտրային ձեռնարկության (Государственное внешнеторговое унитарное предпиятие «Белспецвнештехника») գլխավոր հաշվապահի տեղակալ Ե. Դավիդովիչի նամակն է Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ, գեներալ-մայոր Հիլալ Նաջաֆովին:

«Բելսպեցվնեշտեխնիկան», ըստ իր պաշտոնական կայքի, զբաղվում է գիտական, արտադրական եւ արտաքին առեւտրային գործունեությամբ (այդ թվում՝ միջնորդական), որոնք վերաբերում են ռազմական եւ երկակի նշանակության ապրանքներին, գաղտնագրող միջոցներին, ինֆորմացիայի գաղտնի ստացման միջոցներին եւ այլ արտադրանքի:

Շնորհակալություն հայտնելով համատեղ աշխատանքի համար՝ Դավիդովիչը ադրբեջանցի պաշտոնյային է փոխանցել «Բելսպեցվնեշտեխնիկայի» նոր բանկային ռեկվիզիտները՝ համագործակցության մասով փոխադարձ հաշվարկներ կատարելու համար:

Սպառազինության վերանորոգման եւ սպասարկման համալիր կենտրոն՝ բելառուսներից

2018 թ. նոյեմբերի 13-ին «Բելսպեցվնեշտեխնիկա» ձեռնարկության գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Ա. Գրիննիկը նամակ է գրել բելառուսական ռազմարդյունաբերական ընկերություններից մեկի՝ «Գոմելի ռադիոգործարան» ԲԲԸ-ի (ОАО «Гомельский радиозавод») այդ ժամանակվա տնօրեն Ալեքսանդր Գորբաչին:

Նկատի ունենալով Ադրբեջանին՝ Գրիննիկը հայտնել է, որ օտարերկրյա պատվիրատուն դիտարկել է «Բելսպեցվնեշտեխնիկայի» նախագծային առաջարկը պատվիրատուի տարածքում սպառազինության եւ ռազմական տեխնիկայի վերանորոգման ու տեխնիկական սպասարկման համալիր կենտրոն ստեղծելու վերաբերյալ: Պայմանագրի նախագիծ կազմելու համար Գրիննիկը Գորբաչին առաջարկել է իրենց ուղարկել տեխնիկական-կոմերցիոն առաջարկ:

Նամակին կից ներկայացվել են Ադրբեջանի ՊՆ-ի դիտարկումները «Բելսպեցվնեշտեխնիկայի» առաջարկի վերաբերյալ: Ըստ ադրբեջանական կողմի՝ նախատեսվող համալիր կենտրոնը 1 տարվա ընթացքում պետք է կարողանա վերանորոգել հրթիռահրետանային սպառազինության ամենատարբեր միջոցներ (խաղաղ ժամանակ եւ «հատուկ ժամանակահատվածում» թվերը տարբեր են, տարբեր են նաեւ միջին ու կապիտալ վերանորոգման պոտենցիալի ցուցանիշները):

Այդ միջոցները ներառում են թնդանոթներ եւ հաուբիցներ, ականանետներ, ինքնագնաց հրետանի, ինքնագնաց ականանետներ, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային հրթիռային համալիրներ, ռադիոտեղորոշիչ կայաններ, ղեկավարման մեքենաներ, հետախուզության եւ դիտարկման համակարգեր, հրաձգային զենք, մերձամարտի միջոցներ, զենիթային կայանքներ, տանկային սպառազինություն:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։

Տպել
2958 դիտում

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը

Մետրոպոլիտենի նախկին տնօրեն Փայլակ Յայլոյանի նկատմամբ նախաձեռնվել է քրեական վարույթ

Եվս մի քանի օր որոշակի ժամերի փակ կլինի Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը

Ատելության խոսքը և ապատեղեկատվական արշավները խաթարում են Հարավային Կովկասում խաղաղության հասնելու ՀՀ ջանքերը. Կոստանյան

Քաղաքացին վարորդական իրավունքի համար ծանոթի միջոցով 100 հազար դրամ է փոխանցել ավտոդպրոցի ուսուցիչ ներկայացած անձին

Ռազմարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն