ԵՄ-ն իր դռները կփակի Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի ներկայիս կուրսը. Բորել

24/06/2024 schedule13:37

Եվրամիությունը կփակի իր դռները Վրաստանի առաջ, եթե երկրի կառավարությունը շարունակի իր ներկայիս կուրսը։

Այս մասին Եվրամիության խորհրդի նիստին ժամանելուն պես հայտարարել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

«ԵՄ-ի դռները հիմա բաց են Վրաստանի համար, բայց եթե կառավարությունը շարունակի անել այն, ինչ անում է, այդ դռները կփակվեն»,- ասել է նա՝ կարծիք հայտնելով, որ Վրաստանի ժողովուրդը ստիպված կլինի վճարել Վրաստանի կառավարության գործողությունների համար:

Բորելի խոսքով՝ ԵՄ արտգործնախարարները կքննարկեն Վրաստանում ստեղծված իրավիճակը և դրա ֆոնին ԵՄ հնարավոր գործողությունները:

«Քննարկման արդյունքների մասին կտեղեկացնեմ հանդիպումից հետո»,- հավելել է նա։

Մայիսի 14-ին Վրաստանի խորհրդարանը երրորդ՝ վերջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքը, ինչը քննադատել են Եվրամիությունը և ԱՄՆ-ն, հնչել են կոշտ հայտարարություններ: Հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մայիսի 18-ին վետո էր դրել օրենքի վրա, սակայն խորհրդարանը մայիսի 28-ին հաղթահարել է այն:

Հասարակական կազմակերպությունները բազմիցս հայտարարել են, որ օրենքի ընդունման դեպքում չեն գրանցվի ռեգիստրում, քանի որ արդար չեն համարում օտար ուժի շահերը պաշտպանող կազմակերպություններ կոչվելը։

Իշխող կուսակցությունն ասել է, որ այս սահմանումը ճիշտ է, եթե ՀԿ-ները ֆինանսավորում են ստանում դրսից, և պահանջվում է միայն ֆինանսապես թափանցիկ լինել:Օրենքը վերաբերում է հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին, որոնց ֆինանսավորման ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Դրանցից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվելու է Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում դրանք կտուգանվեն 25 հազար լարիով (ավելի քան 8,7 հազար դոլար)։ Տուգանքից հետո հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ուշացման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7 հազար դոլար):

Տպել
421 դիտում

Հայկ Կոնջորյանը և Բունդեսթագի անդամը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում․ դեսպան

Քննարկվել են դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր․ նախարարները խորհրդակցություն են անցկացրել

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

«Նիսսան Տեանա»-ի վարորդը անկանոն վարել է ավտոմեքենան, պարեկը կրակել է. նրան մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Միրզոյանը Էստոնիայում կլոր-սեղան քննարկմանը խոսել է ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից

Մեզ համար երջանկության օր է․ Խամենեին քվեարկել է Իրանի նախագահական ընտրություններում

Երևանում հինգ ավտոմեքենա է բախվել․ պատճառը ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութն է եղել

ՀՀ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը սկզբունքային է, ցանկացած նոր կառավարություն գործում է այդ շրջանակում. Իրանի դեսպան

Արագածոտնում սկեսրայրը հիվանդանոցում հարսին տեսակցելու շուրջ վեճի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել բուժանձնակազմի հասցեին

Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք է գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում

Ալբանիայի հավաքականը 3-րդ տուգանքն է ստացել Եվրո-2024-ում․ պատճառը երկրպագուների պահվածքն է

ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը

Արմավիրի մարզպետն այցելել է Ապագա և Ջրառատ բնակավայրեր, ծանոթացել իրականացված և ընթացիկ շինաշխատանքներին

Սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի իրավունքն է. ԵԽ պատգամավորների հայտարարությունը՝ կապված Հայաստանի հետ

Կիլիկիա թաղամասի, Իսակով 2-10 շենքերի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՄԻՊ-ը այցելել է Գյումրի․ քննարկվել է հաշմանդամություն ունեցողների համար մատչելի պայմաններ ստեղծելու հարցը

Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունը․ մասնակցում է 4 թեկնածու

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Մերսեդես»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, նրանցից մեկն անչափահաս է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Աղջիկները հայհոյել են, սննդի կետի աշխատակցի դիտողությունից հետո՝ հարձակվել, հարվածներ հասցրել

Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն Գորիս, Խաչիկ, Երասխ գյուղերում միացել է ԵՄ պարեկային շրջայցերին

Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր

Հացիկի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. անասնակեր է այրվել

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց

Նախատեսվում է Պաղեստինի ղեկավարի այցը Ռուսաստան

Ադրբեջանն այդպես էլ չի հասկանում, որ տարածքի և պետության պատմությունները նույնական չեն. Գարդման-Շիրվան-Նախիջևան

Ներկայացվել են երեխաների իրավունքների պաշտպանության և բռնության կանխարգելման ուղղությամբ իրականացված քայլերը

Կանխվել է պայմանագրային աշխատողի միջոցով թմրանյութի ներթափանցումը ՔԿՀ. տղամարդը ձերբակալվել է

Անհետ կորած զինծառայողների ընտանիքները կշարունակեն սոցիալական աջակցություն ստանալ

Արարատ Միրզոյանը Տալլինում այցելել է Կոմունիզմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր (լուսանկարներ)