Տղամարդը, խաբեությամբ ստանալով էլեկտրոնային դրամապանակների գաղտնաբառերը, 3 քաղաքացուց 2 մլն 500 հազար դրամ է հափշտակել

24/06/2024 schedule16:22

ՀՀ քննչական կոմիտեի հաղորդմամբ՝ բացահայտվել են Արտաշատի 38-ամյա բնակչի կողմից 3 տարբեր տուժողներից միևնույն հանցավոր սխեմայով ընդհանուր 2 միլիոն 500 հազար ՀՀ դրամի չափով համակարգչային հափշտակություն կատարելու դեպքի հանգամանքները։

«ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ հիմնավորվել է, որ 38-ամյա տղամարդը, հանցավոր ճանապարհով ֆինանսական միջոցներ ձեռք բերելու նպատակով, 2021թ․ դեկտեմբեր, 2022թ․ հունվար և փետրվար ամիսներին տարբեր հեռախոսահամարներից զանգահարել է երեք տարբեր քաղաքացիների։ Ներկայանալով որպես «Իդրամ» ՍՊ ընկերության աշխատակից՝ ստուգումներ կատարելու պատրվակով նրանց խնդրել է իրեն տրամադրել հավելվածի գաղտնաբառերը։

Դրանք ստանալուց հետո տվյալները մուտքագրելու միջոցով նա հասանելիություն է ստացել հիշյալ քաղաքացիների անվամբ նույնականացված «Իդրամ» դրամապանակներին։ Այնուհետև դրա միջոցով համակարգչային տվյալը, առանց օրենքով կամ պայմանագրով կամ իրավաչափ այլ հիմքով նախատեսված թույլտվության, մուտքագրելով, ՀՀ-ում գործող բանկերից մեկում առցանց եղանակով ձևակերպել է տարբեր չափերով՝ 100 հազարից մինչև 300 հազար ՀՀ դրամի վարկային մի քանի պայմանագրեր։

Դրանից հետո «Իդրամ» դրամապանակին որպես հատկացված վարկային միջոցներ մուտքագրված ընդհանուր 800 հազար ՀՀ դրամից 600 հազարը փոխանցել է երեք տարբեր կայքում իր ծանոթների անվամբ գրանցված, սակայն փաստացի իր կողմից օգտագործվող խաղային հաշիվներին՝ կատարելով խոշոր չափերով համակարգչային հափշտակություն։

Մեկ դեպքում էլ, բացի նշված հանցավոր սխեմայով ձևակերպված վարկային միջոցներ հափշտակելը, 38-ամյա տղամարդը նաև տուժողի անվամբ թողարկված և վերջինիս «Իդրամ» դրամապանակին կցված բանկային քարտից ելքագրել է ընդհանուր 1 միլիոն 900 հազար ՀՀ դրամ գումար՝ այն ևս հափշտակելով։

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա 38-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 257-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով (Համակարգչային հափշտակություն): Նախաքննությունն ավարտվել է, քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար։

ՀՀ քննչական կոմիտեն քաղաքացիներին կրկին հորդորում է համակարգչային հանցագործությունների զոհ դառնալուց խուսափելու համար որևէ դեպքում բանկային հավելվածների, էլեկտրոնային դրամապանակների մուտքային տվյալները, հատկապես գաղտնաբառերը չտրամադրել անծանոթ անձանց՝ անկախ պատճառաբանություններից։

Անծանոթ անձանց կողմից բանկերի, ֆինանսական կազմակերպությունների անունից ներկայանալու և նմանատիպ տվյալներ խնդրելու դեպքում անհրաժեշտ է լրացուցիչ ստուգումներ, ճշգրտումներ իրականացնել այդ կազմակերպությունների հետ հաղորդակցվելու միջոցով, ինչպես նաև ահազանգել իրավապահ մարմիններին»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Տպել
661 դիտում

««Մարտի 1»-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել». Ղազարյանը՝ Սողոմոնյանի հայտարարության մասին

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը մասնակցել է նախագահական ընտրություններին

Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն. Մեհդի Սոբհանի

Հունիսի 12-ին ԱԺ շենքի վրա հարձակումն ու բախումների հրահրումը 2 նպատակ ուներ. Տարոն Չախոյանը մանրամասնել է դրանք

Պետությունը ռազմական բուհի շրջանավարտ սպային ապահովում է երեքսենյականոց բնակարանով․ նախարար

Ալիևը Բաքվում ընդունել է Ջեյմս Օ ' Բրայենին

Հայկ Կոնջորյանը և Բունդեսթագի անդամը կարևորել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Իրանը ողջունում է Հայաստանի դիրքորոշումը Պաղեստինի պետության ճանաչման հարցում․ դեսպան

Քննարկվել են դպրոցների կառավարման նոր մոդելին առնչվող հարցեր․ նախարարները խորհրդակցություն են անցկացրել

ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի կողմից ԼՂ բնակչության նկատմամբ էթնիկ զտումները դատապարտող բանաձև

Հանրային ռադիոյի տնօրենի պաշտոնի համար կրկին մրցույթ է հայտարարվել

«Նիսսան Տեանա»-ի վարորդը անկանոն վարել է ավտոմեքենան, պարեկը կրակել է. նրան մեղադրանք է ներկայացվել. ՔԿ

Միրզոյանը Էստոնիայում կլոր-սեղան քննարկմանը խոսել է ՀՀ-Թուրքիա-Ադրբեջան հարաբերություններից

Մեզ համար երջանկության օր է․ Խամենեին քվեարկել է Իրանի նախագահական ընտրություններում

Երևանում հինգ ավտոմեքենա է բախվել․ պատճառը ճանապարհին թափված վառելիքաքսուքային նյութն է եղել

ՀՀ-ի նկատմամբ մեր քաղաքականությունը սկզբունքային է, ցանկացած նոր կառավարություն գործում է այդ շրջանակում. Իրանի դեսպան

Արագածոտնում սկեսրայրը հիվանդանոցում հարսին տեսակցելու շուրջ վեճի ժամանակ հայհոյանքներ է հնչեցրել բուժանձնակազմի հասցեին

Նորք-Մարաշ վարչական շրջանի որոշ հասցեներում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

Թբիլիսիի 35-ամյա բնակիչը ՌԴ քաղաքացու կեղծ անձնագրով մուտք է գործել ՀՀ․ նա հայտնաբերվել է Աշտարակում

Ալբանիայի հավաքականը 3-րդ տուգանքն է ստացել Եվրո-2024-ում․ պատճառը երկրպագուների պահվածքն է

ԵԽԽՎ-ն բարձր է գնահատել Հայաստանում ոստիկանության ոլորտի բարեփոխումների գործընթացը

Արմավիրի մարզպետն այցելել է Ապագա և Ջրառատ բնակավայրեր, ծանոթացել իրականացված և ընթացիկ շինաշխատանքներին

Սպառազինված բանակ ունենալը ցանկացած երկրի իրավունքն է. ԵԽ պատգամավորների հայտարարությունը՝ կապված Հայաստանի հետ

Կիլիկիա թաղամասի, Իսակով 2-10 շենքերի ջրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

ՄԻՊ-ը այցելել է Գյումրի․ քննարկվել է հաշմանդամություն ունեցողների համար մատչելի պայմաններ ստեղծելու հարցը

Իրանում մեկնարկել է նախագահի արտահերթ ընտրությունը․ մասնակցում է 4 թեկնածու

Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը կնվազի 5-6 աստիճանով

Ադրբեջանում երկրաշարժ է տեղի ունեցել

ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

«Մերսեդես»-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամները հիվանդանոցում են, նրանցից մեկն անչափահաս է

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը

Աղջիկները հայհոյել են, սննդի կետի աշխատակցի դիտողությունից հետո՝ հարձակվել, հարվածներ հասցրել

Ինչ է քննարկվել Բեռլինում. Հայկ Կոնջորյանը մանրամասներ է հայտնել

Մի քանի բնակարան և հողամաս ունեցող Թագուհի Թովմասյանը վարկի «տակ» է. ինչ է հայտարարագրել «Պատիվ ունեմ»-ի անդամը

Ճգնաժամային կառավարման քաղաքացիական ասպեկտների կոմիտեն Գորիս, Խաչիկ, Երասխ գյուղերում միացել է ԵՄ պարեկային շրջայցերին

Ստուգայց Ավանում․ բացօթյա ապօրինի առևտրով զբաղվողները տուգանվել են (տեսանյութ)

Քաղաքացին այգում պարկով զենք-զինամթերք է թողել

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին, ստորագրվել է հուշագիր

Հացիկի տներից մեկի բակում հրդեհ է բռնկվել. անասնակեր է այրվել

Կան դատավորներ, որոնք էությամբ փչացած են, դատարանում նրանց ներկայությունը չի կարող բարենպաստ մթնոլորտ ձևավորել. Սաքունց