Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը

25/06/2024 schedule13:03

Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման:

Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս:

««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին», ««Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը քննարկվել է հունիսի 25-ի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում:

Հիմնական զեկուցող, ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանի խոսքով գործող օրենսդրությամբ զինծառայողն ազատվում է պարտադիր զինվորական ծառայությունից, եթե ունի ՀՀ պաշտպանության մարտական գործողությունների ժամանակ զոհված (մահացած) ծնող կամ եղբայր կամ քույր: Օրենքի վերոնշյալ դրույթը, ըստ փոխնախարարի, չի տարածվում «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա: Ուստի, փոփոխությամբ նախատեսվում է դրույթը կիրառելի դարձնել «Պատիվ ունեմ» ծրագրով զորակոչված զինծառայողների վրա եւս:

Առաջարկվում է հատկացված ծառայողական բնակարանն անհատույց սեփականության իրավունքով ստանալու հնարավորություն ընձեռել նաեւ առողջական վիճակի պատճառով զինվորական ծառայության համար ՀՀ պաշտպանության մարտական գործողություններին մասնակցելու կամ հակառակորդի հետ շփման գծում մարտական հերթապահության կամ հատուկ առաջադրանք կատարելու ժամանակ կամ հակառակորդի նախահարձակ գործողության հետեւանքով ժամանակավորապես ոչ պիտանի ճանաչվելու հիմքով պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ զինվորական ծառայության հետ պատճառական կապով հաշմանդամության զինվորական կենսաթոշակի իրավունք ձեռք բերած սպաներին:

Օրենքների նախագծերի փաթեթով հստակեցվում են նաեւ պայմանագրային զինվորական ծառայությունից արձակված եւ չօգտագործված արձակուրդի օրեր ունեցող ու դրանց համար հատուցում չստացած կամ մասնակի ստացած նախկին զինծառայողների կողմից հատուցումը հաշվարկելու նպատակով ներկայացված դիմումներով վարչարարության իրականացման հետ կապված հարաբերությունները:

Օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

Հաշվի առնելով նաեւ առաջիկա զորակոչը` փոխնախարարն առաջարկել է նախագծերի փաթեթի ընդունումն իրականացնել անհետաձգելի ռեժիմով, ինչն էլ ընդունվել է:

Տպել
902 դիտում

Հունաստանում ՀՀ դեսպանն ու ՆԱՏՕ-ի արագ տեղակայման կորպուսի հրամանատաը քննարկել են երկկողմ համագործակցությունը

Չեմ կենտրոնանում դժվարությունների վրա. ԿԳՄՍՆ-ն բացահայտել է Վարսենիկ Մանուչարյանին

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում զավթած տարածքները վերադարձվում են բնակիչներին (տեսանյութ)

ԱՄՆ-ը պետք է փոխի իր քաղաքականությունը Թեհրանի նկատմամբ. Իրանի ԱԳՆ

Օդի ջերմաստիճանը կբարձրանա. առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Երբ է ամերիկացի քաղխորհրդատուն խորհրդատվական աջակցությունը սկսելու ՀՀ ՊՆ-ում

Վանաձորում 60-ամյա կինը տան պատուհանները մաքրելիս 5-րդ հարկից վայր է ընկել

Նրա բարի անունն ու հիշատակը վառ կմնան մարդկանց հուշերում. Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Վիետնամի վարչապետին

ԵՄ խորհուրդը որոշում կայացրեց ՀՀ-ի հետ վիզաների ազատականացման երկխոսությունը մեկնարկելու վերաբերյալ. Եղոյան

ՆԳ նախարարը ԶԼՄ ներկայացուցիչների հետ քննարկել է համակարգի բարեփոխումների ընթացքը

Հայաստանը վերահաստատում է հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ ստեղծելու իր առաջարկությունը

Կադրեր Երևանում տեղի ունեցած խոշոր ավտովթարից, որի հետևանքով կան երեք զոհ, վիրավորներ

Նորատուսցի Արայի տղան և ևս մեկ անձ կալանավորվել են. մանրամասներ

Պաշտոնում վերանշանակվելու առթիվ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին

Հայաստանի զինված ուժերին կտրամադրվի 10 մլն եվրո աջակցություն. որոշել է ԵՄ ԱԳ նախարարների խորհուրդը

Ողջունում ենք Եվրամիության կողմից ԱԳ նախարարների մակարդակով կայացված պատմական որոշումները. Միրզոյան

Երևանում աղբահանությունը կիրականացվի GIS համակարգով. թվայնացման գործընթացը մեկնարկել է

Կարմիր կորսետային զգեստով՝ խորը դեկոլտեով․ Քարդաշյանը իր համարձակ կերպարով կրկին ապշեցրել է երկրպագուներին

Իրանական բեռնատարը բախվել է երկաթե արգելապատնեշին և հայտնվել ձորում. վիրավորը դուրս է բերվել փրկարարների օգնությամբ

Ինչ-որ անձինք հեղուկներ են լցրել Մաշտոցի պողոտայի սոսիների տակ, ինչի հետևանքով դրանք չորացել են. Բեգոյան

7 բալ ուժգնությամբ երկրաշարժ Վրաստանում. ցնցումները զգացվել են ՀՀ մի շարք բնակավայրերում

Տղամարդն անկանոն կրակոցներ է արձակել, վնասել համագյուղացու տան ցանկապատը, նետել զենքն ու հեռացել

Թյուրիմացությունից խուսափելու նպատակով Հրաչյա Հակոբյանը հրապարակել է իր կոշիկների նկարը՝ բրենդի և արժեքի նշումով

Քաղաքապետը ներկայացրեց Արաբկիր վարչական շրջանի ղեկավարի պարտականությունները կատարող Սուրեն Վարոսյանին

«ԿամԱԶ» մակնիշի աղբատարները մատակարարվել են, աղբահանության խնդիրն էապես կարգավորվել է. Կատվալյան

Ողբերգական ավտովթար Երևանում. բախվել է 8 մեքենա, կա 3 զոհ

Արսեն Աֆիյանի մահվան դեպքով կալանավորվել է 2 անձ, այդ թվում՝ նորատուսցի Արայի որդին

Երևանի քաղաքապետարանն առաջարկում է վերանայել «Վեոլիա ջրի» հետ պայմանագիրը. ՀԾԿՀ-ն դրական է գնահատել այն

Հրաձգարանի պահակը հավաքել է կրակված արկերի դյուրալյումինե կտորները, եղել է չպայթած արկ. ՔԿ-ն՝ մահվան դեպքի մասին

Այն դեպքերում, երբ բնակիչներն ասում են՝ մի բարեկարգեք մեր բակը, թողեք հենց այդպես՝ ավտոտնակներով էլ մնա. Ավինյան

Անհրաժեշտ է քաղաքը համալրել հեղեղատար նոր համակարգով․ Կամո Արեյան

Լոռու մարզի 2 համայնքի գազամատակարարումը մի քանի ժամով կդադարեցվի

Սպանել է 56-ամյա կնոջը, փորձել ճամպրուկով տեղափոխել, հետո՝ փակել դուռն ու հեռացել. դին 1 տարի անց հայտնաբերել է քույրը

Հարրիսի քարոզարշավի համար ժամերի ընթացքում տասնյակ միլիոններ են հավաքվել

Հիմնանորոգվում է Ենոքավան-Կարմիրգյուղ հանրապետական նշանակության ճանապարհի մի հատվածը

Երկրաշարժ Իրանի տարածքում

Քաղաքացին ընկել է ձորն ու վնասվածքներ ստացել. նրան 10 մետրից դուրս են բերել փրկարարները

Օբաման անդրադարձել է Բայդենի՝ նախագահական մրցապայքարից դուրս գալու որոշմանը

Երևանի որոշ ճանապարհահատվածներ մեկ ամսով միակողմանի փակ կլինեն

Հպարտ եմ նախագահի աջակցությունը ստանալու համար․ Քամալա Հարրիս