Շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները. հայտնի են 42 սկսնակ կին գործարարների անունները

25/06/2024 schedule14:14

«Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի «Հաջողակ կին գործարարների աջակցությունը սկսնակ կին գործարարներին» նախաձեռնության շրջանակում ստացված դրամաշնորհային հայտերն ուսումնասիրելու և հաղթողներին պարզելու նպատակով ստեղծված աշխատանքային խումբը ավարտել է աշխատանքները։

«Նիստի արդյունքներով կիմանանք, ովքեր են այն 42 սկսնակ կին գործարարները Հայաստանի տարբեր մարզերից, ովքեր ստանում են 1-ական մլն դրամ դրամաշնորհ, որի համար մենք ունեցանք բավականին աղմկոտ ընթրիք կին գործարարների հետ, և որի արդյունքով շատ ուրախ ենք, որ կբաշխենք այդ 1 մլն դրամները 42 կանանց»,- եզրափակիչ նիստի բացման խոսքում արձանագրել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործադիր տնօրեն Աննա Հակոբյանը։

7 հոգուց բաղկացած աշխատանքային խումբը, որի կազմում հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի և աշխատակազմի անդամներ, անկախ փորձագետներ ու տարբեր գերատեսչությունների աշխատակիցներ են եղել, ուսումնասիրել են երկրորդ փուլում ստացված բոլոր 95 հայտերը և գնահատել յուրաքանչյուր հայտ՝ 8 չափորոշիչով։

Քվեարկությունը եղել է անկախ, համատեղ քննարկումներ չեն եղել։ Աշխատանքային խումբը 42 հաջողակներին չի ընտրել կամայականորեն, խմբի անդամների անհատական գնահատականների հանրագումարի արդյունքում ամենից շատ միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարները դարձել են ծրագրի շահառու, մանրամասնել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ, աշխատանքային խմբի ղեկավար Վահագն Թևոսյանը:

«Անձամբ ինձ համար շատ դժվար աշխատանք էր, որովհետև հայտերի առնվազն 90 տոկոսի մեջ կային շատ հետաքրքիր առաջարկներ ու գաղափարներ, ընտրություն կատարելը շատ դժվար էր, մանավանդ, երբ տեսնում ես, թե որքան շատ ունեն ծրագրին դիմած կանայք այդ 1 մլն դրամի կարիքը իրենց բիզնեսն արագ զարգացնելու համար։

Կարծում եմ, որ խորհուրդը նախաձեռնողական կլինի և կառաջարկի գործադիր մարմնին շարունակական դարձնել այս ծրագիրը և նաև օգնել կանանց, որ իրենք կարողանան ճիշտ կազմել իրենց բիզնես պլանները, ճիշտ ներկայացնել իրենց գաղափարները, որովհետև հայտերի մի զգալի հատված, ցավոք, հենց այդ պատճառով է իմ կողմից ստացել փոքր ինչ ցածր գնահատական»,- ընդգծել է Վահագն Թևոսյանը։

Աշխատանքների առաջին փուլում ստացված 166 հայտերից առանձնացվել են այն բոլորը, որոնք համապատասխանում են ծրագրին մասնակցելու երկու պարտադիր պայմանի՝ գործունեություն են ծավալում ՀՀ մարզերից որևէ մեկում և ունեն իրավաբանական անձի կարգավիճակ։ Երկրորդ փուլում, սակայն, աշխատանքային խումբը որոշել էր բացառություն անել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց համար և չկիրառել պարտադիր պայմանները, ինչի արդյունքում երկրորդ փուլ է անցել 106 հայտ։

«Հայտատուներին ուղարկվել է աշխատանքային խմբի կողմից մշակված հայտերի լրացման նոր ձևաչափ։ Իրենք պետք է այս հայտը լրացնեին և մեկ շաբաթվա ընթացքում հետ ուղարկեին հիմնադրամ՝ ուսումնասիրության և գնահատման համար։ 106 հայտից հետ ենք ստացել 95 հայտ, որոնք շարունակել են պայքարը։ Աշխատանքային խումբը մշակել էր նաև գնահատման թերթիկ, որտեղ հիմք էինք վերցրել 8 չափորոշիչ՝ գաղափարի մրցունակությունից մինչև ֆինանսական ազդեցությունը բիզնեսի զարգացման ու ընդլայնման տեսակետից»,- ծրագրի ամբողջ ընթացքն ամփոփել է «Իմ քայլը» բարեգործական հիմնադրամի գործառնությունների և հանրային կապերի գծով փոխտնօրեն Դավիթ Մկրտչյանը։

Երկրորդ փուլի արդյունքներով ստացված 95 հայտերի հանրագումարային միավորները:

Գնահատման արդյունքում առավելագույն միավորներ հավաքած 42 սկսնակ կին գործարարների ցանկը:

«Իմ քայլը» հիմնադրամն առաջիկա օրերին կկնքի նվիրաբերության պայմանագրեր բոլոր 42 հաջողակների հետ ու յուրաքանչյուրին կտրամադրի 1 մլն ՀՀ դրամ ֆինանսական աջակցություն: Դրամաշնորհների հավաստագրերի հանձնման արարողությունը տեղի կունենա հուլիսի 3-ին՝ Փարպիում։

Տպել
1583 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան