Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը․ Ջուլհակյան

25/06/2024 schedule16:38

ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանը Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքների ժամանակ հայտարարել է, որ Ադրբեջանը պարբերաբար ապատեղեկատվություն տարածելով, թե Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը փորձում է նոր էսկալացիա նախապատրաստել։

Նա շեշտել է, որ ապրիլի 19-ին Հայաստանի և Ադրբեջանի՝ պետական սահմանի սահմանազատման հանձնաժողովները կարեւոր պայմանավորվածության են հասել: Կողմերը պայմանավորվել են, որ սահմանի սահմանազատման գործընթացը հիմնված կլինի 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի վրա:

«Այս պայմանավորվածության հիման վրա կողմերը հայ-ադրբեջանական սահմանի հյուսիսային հատվածի առանձին հատվածների սահմանազատման շուրջ համաձայնության եկան՝ դրանք Խորհրդային Միության փլուզման պահին գոյություն ունեցած իրավական հիմք ունեցող միջհանրապետական սահմանին համապատասխանեցնելու նպատակով: Այդ սկզբունքով սահմանազատվել է ավելի քան 12 կիլոմետր սահմանագիծ, եւ երկու երկրների սահմանային ծառայությունները տեղակայվել են սահմանագծի համաձայնեցված հատվածներում:

Անշուշտ սա դրական եւ կայունացնող քայլ էր հարաբերությունների կարգավորման գործընթացում: Այդուհանդերձ, 10 օր անց Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները հանդիպեցին խորհրդանշական Ալմա-Աթա քաղաքում խաղաղության համաձայնագրի բանակցությունների համար, սակայն այնտեղ էական առաջընթաց չգրանցվեց, քանի որ Ադրբեջանը չի ցանկանում արտացոլել արդեն իսկ ձեռք բերված պայմանավորվածությունները խաղաղության պայմանագրում: Ավելին, Ադրբեջանը հանդես եկավ նոր նախապայմաններով՝ հայտարարելով, որ իրենք պատրաստ կլինեն ստորագրել խաղաղության պայմանագիրը միայն, երբ Հայաստանը կփոփոխի իր Սահմանադրությունը, քանի որ պնդում են, որ դրա դրույթներում կան տարածքային պահանջներ, ինչը չի համապատասխանում իրականությանը»,- ասել է նա։

Ջուլհակյանի խոսքով՝ Հայաստանի Հանրապետությունը ճանաչում է իր բոլոր հարեւանների տարածքային ամբողջականությունն ու սահմանների անձեռնմխելիությունը:

«Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է այս սկզբունքին եւ միջազգայնորեն ճանաչված իր 29 հազար 743 քառակուսի կիլոմետր տարածքից դուրս հավակնություններ չունի: ՀՀ Սահմանադրությունը և նրա փոփոխությունները Հայաստանի ներքին գործն են, եւ դրա շուրջ դեռեւս 2018 թվականից մեկնարկած ներհայաստանյան քննարկումներին միջամտելու պաշտոնական Բաքվի փորձերը գնահատում ենք որպես կոպիտ միջամտություն մեր երկրի ներքին գործերին:

Նման խոսույթը տորպեդահարում է խաղաղության գործընթացը և կասկածի տակ է դնում Ադրբեջանի ղեկավարության՝ խաղաղության հասնելու անկեղծությունը:

Ի հավելումն վերը նշվածին՝ Ադրբեջանը վերջերս վերսկսել է պարբերաբար ապատեղեկատվություն տարածել առ այն, որ Հայաստանը խախտում է հրադադարի ռեժիմը: Ադրբեջանն այսկերպ է վարվում ամեն անգամ, երբ նոր էսկալացիա է նախապատրաստում:

Հունիսի 15-ին Հայաստանի վարչապետը հայտարարեց, որ Հայաստանի կառավարության կամքն է թույլ չտալ լարվածության առաջացում եւ առաջարկեց Ադրբեջանին ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի հետաքննության երկկողմ մեխանիզմ: Առ այսօր Ադրբեջանից արձագանք այս առաջարկությանը չի ստացվել:

Հարգելի՛ գործընկերներ, ամեն առիթով տարածաշրջանային սրացումներ կանխատեսելու Ադրբեջանի գործելակերպը մտահոգիչ է եւ հիմնավորում է մի շարք փորձագիտական կենտրոնների վերլուծություններն առ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անելու է՝ վիժեցնելու Հայաստանի հետ խաղաղության համաձայնագիր կնքելու գործընթացը 2024 թվականի նոյեմբերին Բաքվում կայանալիք COP29 գագաթնաժողովից հետո Հայաստանի Հանրապետության նկատմամբ նոր ագրեսիա ձեռնարկելու համար:

Ես հրավիրում եմ ձեր եւ միջազգային հանրության ուշադրությունն այս, ինչպես նաեւ այն հանգամանքի վրա, որ մեկ ամսվա ընթացքում խաղաղության համաձայնագիր կնքելու պաշտոնական Երեւանի առաջարկը պաշտոնական Բաքվի կողմից մնացել է անարձագանք»,- ասել է պատգամավորը։

Տպել
855 դիտում

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը