Կրթական նոր չափորոշիչներում մեդիագրագիտությունն ամրագրել ենք կարևոր և առանցքային ունակություն․ նախարար

25/06/2024 schedule19:42

ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը մասնակցել է «Ատելության խոսքի հակազդում կրթական հաստատությունների կարողությունների հզորացման միջոցով» թեմայով քննարկմանը, որը կազմակերպել էր ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, միջոցառմանը ներկա են եղել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը, Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության քաղաքական, մամուլի և տեղեկատվության բաժնի ղեկավարի պաշտոնակատար Մարիա Պապամիխայիլը, ՀՀ բուհերի ներկայացուցիչներ:

Միջոցառումն անցկացվել է Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի «Գործընկերություն հանուն լավ կառավարման» համատեղ ծրագրի շրջանակում:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել է նախաձեռնությունը և շնորհակալություն հայտնել ՄԻՊ-ին և միջազգային գործընկերներին՝ ջանքերը համախմբելու և միասնաբար ատելության խոսքի դրսևորումների դեմ հետևողական ու պատշաճ աշխատանք իրականացնել համար:

«Ժամանակակից աշխարհում տեղեկատվական հոսքերն իրենց ծավալով ու հաճախականությամբ մեծ ազդեցություն ունեն յուրաքանչյուրիս վրա, ինչին դիմակայելու համար համապատասխան հմտություններ ու կարողություններ են անհրաժեշտ: Տեղեկատվական հոսքերում փաստարկված նյութը մանիպուլյացիաներից զատել հաճախ բավականին բարդ է: Կրթության ոլորտում կատարվող փոփոխությունները միտված են մեդիագրագիտության կարողունակության ձևավորմանը. կրթական նոր չափորոշիչներում, սկսած նախադպրոցական կրթությունից, մեդիագրագիտությունն ամրագրել ենք ՝ որպես կարևոր և առանցքային ունակություն: Կրթական հաստատություններն ունեն հատուկ հանձնառություն՝ հանրակրթության նոր չափորոշչի շրջանակում մեդիակրթությունը դիտարկել կրթական ծրագրերի անբաժան մասը»,- ասել է նախարարը:

Ժաննա Անդրեասյանի դիտարկմամբ՝ ատելության խոսքի դրսևորումներ հաճախ նաև ակադեմիական միջավայրերում են հանդիպում, ինչը պետք է բացառվի. «Ադմինիստրատիվ ու վարչական եղանակներով նման դրսևորումներն արգելելը չի կարող բավարար արդյունավետություն ապահովել, պետք է ձևավորել միջավայր, որտեղ ատելության խոսքը ինքնաբերաբար դուրս կմղվի: Պետք է շատ ջանքեր ներդնենք՝ հասկանալու՝ որոնք են խնդիրներն ու պատճառները, և ինչ կարող ենք անել, որ անցանկալի դրսևորումները դառնան ավելի հազվադեպ՝ ընդհուպ մինչև լիարժեք բացառում,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը և հավելել,- ընդհանրապես կրթությունն ու ատելության խոսքը հակադիր երևույթներ են: Ակադեմիական կրթության մեջ ինքնին դրված է մտքի գաղափարը. երբ միտքդ աշխատում է, անհամաձայնություններդ փաստարկների ու հիմնավորումների միջոցով են արտահայտվում, իսկ ատելության խոսքը հնչում է այն ժամանակ, երբ ավարտվում է միտքը, և առաջ են գալիս անվանարկումն ու վիրավորանքը: Հետևաբար, մտքի աշխատանքը զարգացնելը կրթական ոլորտի գործն է»:

Նախարարի գնահատմամբ՝ ՄԻՊ-ի նախաձեռնած հարթակն օգնելու է ընդհանուր աշխատանքում առաջ գնալու և արդյունքներ գրանցելու հարցում:

Ըստ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ ատելության խոսքին վերաբերող խնդիրները մերօրյա իրականության լրջագույն խնդիրներից են:

«Երբեմն հասարակական միջավայրում չենք պատկերացնում, որ մեր խոսքն իրավաչափ չէ և չի ենթարկվում խոսքի ազատության միջազգային չափանիշներին: Վերջին ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ համանման խոսքը տարածվում է շատ լայն մասշտաբով, այդ թվում՝ ակադեմիական ոլորտում, ինչն առանձնակի ցավալի է, որովհետև դա այն միջավայրն է, որը պետք է օրինակելի վարքագիծ թելադրի երիտասարդների համար: Եվ մենք նախորդ տարվանից մտածել ենք ատելության խոսքին առնչվող խնդիրները հասցեավորել ոչ միայն հանրային գործիչներին, այլև կրթական, ակադեմիական ոլորտներում»,- ասել է Անահիտ Մանասյանը:

Նա շնորհակալություն է հայտնել գործադիր մարմնին՝ ի դեմս ԿԳՄՍ նախարարությանը և միջազգային գործընկերներին, որոնք կարևորում են հիմնախնդիրը: Անահիտ Մանասյանն ընդգծել է՝ սա ոչ թե մեկանգամյա միջոցառում է, այլ մի հարթակի մեկնարկ, որը պետք է վերաբերի կրթության և ակադեմիական միջավայրում ատելության խոսքին առնչվող հարցերի հասցեագրմանը:

ՄԻՊ Անահիտ Մանասյանը և ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը կարևորել են մասնակցային քննարկումների կազմակերպումը՝ դպրոցների, քոլեջների ու բուհերի սովորողների ներգրավմամբ:

Տպել
1674 դիտում

Փրկարարները հայտնաբերել են անտառում մոլորված քաղաքացուն

Երևանի ակումբներից մեկում վիճաբանությունն ավարտվել է ծեծկռտուքով. հիվանդանոց է տեղափոխվել ՌԴ քաղաքացի

Հայաստանը «Մանկական Եվրատեսիլ 2024» երգի մրցույթում կներկայացնի Լեո Մկրտչյանը

Իր կառավարումն Ալիևը կառուցում է ընդդեմ հայկականության, նրան կարող է հաղթել իրենից ավելի հակահայ գործիչ. փորձագետ

Քննարկվել է հոգեբուժական կազմակերպություններում անձանց իրավունքների ապահովման վիճակը

Հիմնանորոգվում է Մ-2 ճանապարհի՝ Կապան քաղաքով անցնող 9.5 կմ հատվածը

Արմեն Գրիգորյանն ու Շաղլ Ֆղայսը քննարկել են Խաղաղության եվրոպական գործիքակազմի միջոցով Հայաստանին օժանդակելու հարցը

Հունաստանի կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի կանգնի Հայաստանի կողքին. Ադոնիս Գիորգիադիս

Երևանի թիվ 185 դպրոցում հրդեհ է բռնկվել

Երևանում բախվել են «Opel»-ն ու մոտոցիկլետը․ վերջինը կողաշրջվել է. կա տուժած

Ռոբերտ Քոչարյանը ե՞րբ է հավատքի հետ լավ հարաբերություններ ունեցել, երբե՛ք. Անդրանիկ Քոչարյան

Ես Գառնիկ Դանիելյանին «չեմ հանդգնի հակասել»՝ եկեղեցին քաղաքականությամբ է զբաղվում. Ռուբինյան

Գնել Սանոսյանը և Իրանի դեսպանը կանգառ են ունեցել Վերին Խոտանանը շրջանցող ճանապարհահատվածում

Երևանում և մարզերում հայտնաբերվել է տեխնիկական խնդիրներով աշխատող շուրջ 200 բեռնատար ավտոմեքենա

Այրվել է մեծ քանակությամբ անասնակեր

Նասրալլայի մահից հետո Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդը տեղափոխվել է անվտանգ վայր. Reuters

Արմեն Գրիգորյանը և Խերտ Յան Կուպմանը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը և դրա իրականացման հնարավորությունները

Իսրայելը պաշտոնապես հայտարարել է «Հըզբոլլահ»-ի գլխավոր քարտուղարի սպանվելու մասին. հրամանն արձակել է Նեթանյահուն

ԱՄՆ դեսպանը ՆԳՆ ոստիկանության ծառայողներին պարգևատրել է շնորհակալագրերով

«Միսս տիեզերք Արմենիա» մրցույթում ՀՀ-ն ներկայացնելու է ռուս աղջիկ. ով է նոր տնօրենը, և ում են դիմել հայ գեղեցկուհիները

Հայաստանի և Լատվիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ջերմաստիճանը կշարունակի նվազել. առանձին շրջաններում սպասվում է անձրև, մառախուղ

Բժշկական կենտրոնը մանրամասներ է հայտնել կոմայի մեջ հայտնված երեխայի մահվան դեպքից

Վեդիի դպրոցում վնասվածքներ ստացած ու կոմայի մեջ հայտնված 9-ամյա աղջիկը մահացել է

Վարչապետը տիկնոջ հետ հարգանքի տուրք է մատուցել 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակին (լուսանկարներ)

Առողջության առաջնային պահպանման կազմակերպություններն ապահովված են կատաղության դեմ պատվաստանյութով. ԱՆ

Դեսպան Քվինը երախտագիտություն է հայտնել ՆԳՆ-ին և Ոստիկանությանը՝ առևանգված ԱՄՆ քաղաքացուն անվնաս վերադարձնելու համար

Երևանում դանակահարվել է 32-ամյա տղամարդ. կասկածյալը Վրաստանի քաղաքացի է

Լավրովն ու Արաղչին հանդիպել են, քննարկել Հարավային Կովկասում առկա իրավիճակը

Սևան-Մարտունի-Գետափ ճանապարհին մեքենա է այրվել

Ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը զրկվել է վարորդական իրավունքից. նա մեքենան վարել է ոչ սթափ

Նյու Յորքի քաղաքապետը Թուրքիայից կաշառք է ստացել նաև Հայոց ցեղասպանությունից չխոսելու դիմաց. միջնորդն ադրբեջանցի է

Կոտայքի դպրոցներից մեկում 12-ամյա տղան դասընկերոջը հարվածներ է հասցրել՝ պատճառելով վնասվածքներ

Մեր նահատակները մեզ համար պետություն ունենալու նոր հնարավորություն են բացել. Նիկոլ Փաշինյան

Անձը շուրջ 3 ամիս անհարկի պահվել է հոգեբուժական կազմակերպությունում. խախտվել է նրա անձնական ազատության իրավունքը

Կառավարության համաֆինանսավորմամբ իրականացվում են Արաքս համայնքի համար կարևոր նշանակության ծրագրեր (լուսանկարներ)

ԱԳ նախարարը և Պաղեստինի վարչապետը ստորագրել են 2 երկրի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման մասին կոմյունիկե

Երբ կմեկնարկեն դպրոցականների աշնանային արձակուրդները

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում մառախուղ է

Բայրամովն ու Բերբոքը քննարկել են տարածաշրջանում տիրող իրավիճակը և հայ-ադրբեջանական կարգավորումը