Ձևավորվում է ՆԳ նախարարին կից հասարակական խորհրդի կազմ․ ովքեր կարող են ընդգրկվել

25/06/2024 schedule20:48

Կարևորելով հասարակական կարծիքը, քաղաքացիական հասարակության ներգրավումը ՆԳՆ ոլորտային կառավարման գործընթացներում՝ Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվել է ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի աշխատակարգը։

Այս մասին հայտնում են նախարարությունից։

«ՆԳ նախարարին կից Հասարակական խորհրդի կազմը ձևավորելու նպատակով նախարարությունը հայտարարում է մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել հասարակական կազմակերպություններ, զանգվածային լրատվության միջոցներ, ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ շահագրգիռ անձինք, որոնց գործունեության բնույթը համընկնում է նախարարության գործունեության հիմնական ուղղություններին, և որոնք ունեն Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում առնվազն 2 տարվա մասնագիտական փորձառություն (իրականացրել կամ մասնակցել են ոլորտին առնչվող ծրագրերի, փորձագիտական աշխատանքների իրականացմանը, ունեն ոլորտին առնչվող հրապարակումներ, մասնակցել են նախարարության կողմից ձևավորված աշխատանքային խմբերի, հանձնաժողովների աշխատանքներին, ոլորտին առնչվող հարցերով համագործակցել են միջազգային կազմակերպությունների հետ և այլն), և որոնց մասնակցությունը Խորհրդի աշխատանքներին կարող է նպաստել Խորհրդի գործունեության առավել արդյունավետ իրականացմանը:

Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը`

դիմում՝ խորհրդի նախագահ Վահե Ղազարյանի անունով (ձևը կցվում է).
կազմակերպության կանոնադրության պետական գրանցման համարը.
ամփոփ տեղեկանք` վերջին 2 տարում ծավալած գործունեության վերաբերյալ.
հիմնավորում` Հասարակական խորհրդում ներգրավման վերաբերյալ (1.5-2 էջ).
հակիրճ վերլուծություն՝ վերջին 3 տարիների ընթացքում Ոստիկանության կամ Միգրացիայի և քաղաքացիության կամ Փրկարար ծառայության ոլորտներում իրականացվող քաղաքականության վերաբերյալ (4.5-5 էջ)։

Խորհրդում ընդգրկվելու նախապատվությունը տրվում է այն կազմակերպությանը կամ անձին, որի գործունեությունն առավել սերտ է առնչվում նախարարության նպատակներին և գործառույթներին, ինչպես նաև խրախուսվում է ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների ներգրավվածությունը:

Հայտերը պետք է ներկայացվեն հունիսի 25-ից հուլիսի 9-ը ներառյալ՝ ուղարկելով [email protected] էլփոստին:

Հավելյալ տեղեկատվության համար զանգահարել՝ 010 59 69 35 հեռախոսահամարով:

Դիմումի ձևը կարող եք գտնել ՆԳՆ պաշտոնական կայքում՝ https://mia.gov.am/2024/06/25/hx/

Ներքին գործերի նախարարության գործունեությանը հետևեք նաև Telegram-ում՝ https://t.me/MIAOFARMENIA»,- ասված է ՆԳՆ հաղորդագրության մեջ:

Տպել
512 դիտում

Երևանում ապամոնտաժվում են չափորոշիչներին չհամապատասխանող գովազդները (տեսանյութ)

ՔՊ Արաբկիր տարածքային կազմակերպությունում կայացել են խորհրդի և վերահսկողի ընտրություններ. ովքեր են ընտրվել

Հետախույզ ներկայացող Վարդանովը ավագ լեյտենանտի կոչում է ունեցել, Վազգեն Սարգսյանը կոչումազրկել տուն է ուղարկել. Քոչարյան

Բախվել են «Նիսսան տիդա»-ն ու մոտոցիկլը. մոտոցիկլավարը տեղափոխվել է հիվանդանոց

Ջրային պարեկային ծառայությունը հուլիսի 1-ից կանցնի ուժեղացված ծառայության. ինչ է զգուշացնում ՆԳՆ-ն

Ինչու մարեց «Սրբազան շոուն», և երբ հնարավոր կլինի կրկնել 2018-ի հեղափոխության ֆենոմենը

Մեխ՝ քաղաքական դագաղին. ԱՄՆ-ում կայացել է Ջո Բայդենի և Դոնալդ Թրամփի առաջին նախընտրական բանավեճը, ով է առաջատարը

Մոսկվայի հայտարարությունները փաստում են՝ ՌԴ-ն զինել է Ադրբեջանին, որ ԼՂ-ում գործողություններ իրականացվեն. քաղաքագետ

Իրանում նախագահական ընտրությունների քվեարկության ժամանակը երկարացվել է. այն կավարտվի 2 ժամ ուշ

Հայաստանը հաստատել է իր մասնակցությունը ՆԱՏՕ-ի գագաթաժողովին. ԱԳՆ խոսնակ

Ֆրանսիայի դեսպանը Սպիտակում հարգանքի տուրք է մատուցել երկրաշարժի զոհերի հիշատակին, այցելել դպրոցներից մեկը

ՔԿՀ-ում հեռուստացույցի թաքստոցից բջջային հեռախոս է հայտնաբերվել

ՄԻՊ-ն ու Նիդերլանդների դեսպանատան գործերի ժամանակավոր հավատարմատարը տարբեր մարտահրավերների առնչվող հարցեր են քննարկել

ԱՄՆ-ն Հայաստանին և Ադրբեջանին հրավիրել է ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին. Ջեյմս Օ՛Բրայեն

Արարատ Միրզոյանը Խորվաթիայում կմասնակցի Դուբրովնիկի համաժողովին

«Մոսկվա» կինոթատրոնի տանիքից քաղաքացիներ են ընկել. աղջիկը հրաժարվել է հիվանդանոց մեկնել

«Դուստր Մարիաննա»-ի որոշ ապրանքատեսակներում մանրէաբանական շեղումներ են հայտնաբերվել. դրանց արտադրությունը կասեցվել է

Բացվել է Ամիօ բանկի «Երվանդ Քոչար» մասնաճյուղը

Ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահը կազատվի պաշտոնից. վարչապետը որոշում է ստորագրել

Հայ-ադրբեջանական խաղաղությունը ճանապարհ է, որը թույլ կտա լուծել երկարամյա վեճը, այն նաև տարածաշրջանին է պետք. Օ՛Բրայեն

Կոտայքում սողանք է ակտիվացել, Պտղնիում թոնրատուն, լողավազան և այլ շինություններ են վնասվել (լուսանկարներ)

Նույն «Լեքսուս»-ն ու վարորդը 3-րդ անգամ են տեղափոխվել պահպանվող հատուկ տարածք. մեքենան հաշվառված է ՍՊԸ-ներից մեկում

Կանգ չառանք, երբ ամիսներով, տարիներով բացակայում էր աշխատավարձը. Վահե Տեր-Մինասյանը և «Բուժ ինֆո»-ն հեռացել են «Շանթ»-ից

ՀՀ-ն հանձնառու է 1 ամսում ստորագրել համաձայնագիրը, կոչ ենք անում Ադրբեջանին փոխադարձել կառուցողական մոտեցումը. Կոստանյան

Սնունդ և 3000 դրամ. Գալստանյանի ակցիաներին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կայցելի Բաքու

Վարչապետը հանձնարարել է վերջնական տեսքի բերել 2025-27 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագիրը. տեղի է ունեցել խորհրդակցություն

Կարող եք ապավինել անձամբ իմ և ՀՀ կառավարության լիարժեք աջակցությանը. վարչապետի ուղերձը ԵԽ նորընտիր գլխավոր քարտուղարին

Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունը կարևոր են ողջ տարածաշրջանի համար. Իրակլի Կոբախիձե

Դոլարն ու ռուբլին թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունիսի 28-ին

Շրջայցի ժամանակ ով է շուռ տվել փողոցային առևտրով զբաղվողների ապրանքը. Հայկ Կոստանյանը տեսանյութ է հրապարակել

Ծաղկաձորի նախկին «Գոլդեն փելես» հյուրանոցի գնորդն ամբողջությամբ կատարել է պարտավորությունները

Ալիևը ցրել է երկրի խորհրդարանը․ հայտնի է՝ երբ տեղի կունենան արտահերթ ընտրությունները

Պապիկյանն ու Կիպրոսի ՊՆ ղեկավարը քննարկել են երկրների միջև պաշտպանության բնագավառում համագործակցությանն առնչվող հարցեր

Իրանի նախագահի թեկնածուններից երեքն արդեն մասնակցել են ընտրությունների քվեարկությանը

Տղամարդը եղել է ոչ սթափ․ ավարտվել է Գյումրիում ցայտաղբյուրին շան միզելու հետ կապված սպանության վարույթի նախաքննությունը

Երևանում տղամարդն ընկել է կիսակառույց շենքերից մեկի վերելակի հորանը․ վիճակը ծանր է

««Մարտի 1»-ին 10 զոհ է եղել, հունիսի 12-ին, դեռևս, ցավոք սրտի, զոհ չի եղել». Ղազարյանը՝ Սողոմոնյանի հայտարարության մասին

Իրանի բանակի գլխավոր հրամանատարը մասնակցել է նախագահական ընտրություններին

Եթե երկրները հայտարարում են խաղաղության ձգտելու մասին, սպառնալիքի լեզվով չպետք է խոսեն. Մեհդի Սոբհանի