ՀԷՑ-ը պարզաբանել է, թե ինչու է Կենտրոնի և Արաբկիրի որոշ հատվածներում դադարեցվել էլեկտրամատակարարումը

09/07/2024 schedule18:25

Հուլիսի 6-ին «Երեւանի ՀԷԿ 1»-ում (Երեւանի առաջին հիդրոէլեկտրակայան) տեղի ունեցած խոշոր հրդեհի հետեւանքով այս օրերին Երեւանի Կենտրոն եւ Արաբկիր վարչական շրջանների որոշ հատվածներում առկա են էլեկտրամատակարարման ընդհատումներ։

Այս մասին հայտնում են «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունից։

Նշվում է, որ վթարը բավականին մեծ է իր մասշտաբներով։

«Ընկերության կողմից ձեռնարկված միջոցառումների շրջանակում մշակվել են բաժանորդների էլեկտրամատակարարման ապահովման ժամանակավոր սխեմաներ: Էլեկտրասնուցումն ապահովվում է տարբեր այլընտրանքային աղբյուրներից, որոնք այս ժամանակահատվածում պարբերաբար փոփոխվում են։ Սա հնարավոր է դարձել իրականացնել շնորհիվ Ընկերության կողմից կատարված մեծածավալ ներդրումային ծրագրերի։ Այլ պարագայում նմանատիպ վթարի հետեւանքների վերացմանն ուղղված ժամկետները մի քանի անգամ կգերազանցեին այսօրվա ժամկետները:

Հաշվի առնելով վերը նշված վթարի մեծ ծավալները՝ Ընկերության բաժանորդների սպասարկման տեղեկատվական ծառայության շուրջօրյա գործող 1-80 զանգերի կենտրոնն աշխատում է խիստ ծանրաբեռնված արտակարգ ռեժիմով, ստանում բազմաթիվ զանգեր, որոնցից բոլորին, ցավոք, հնարավոր չէ պատասխանել։ Հիշեցնենք նաեւ, որ էլեկտրամատակարարման ընդհատումների վերաբերյալ տեղեկատվությունը հասանելի է ոչ միայն օպերատորի, այլ նաեւ ավտոմատ ծառայության միջոցով, որի համար անհրաժեշտ է մուտքագրել բաժանորդական քարտի կամ պայմանագրին կցված հեռախոսահամարը։

Ընկերությունը հայցում է իր բաժանորդների ներողամտությունը եւ հավաստիացնում, որ անում է հնարավորը՝ առավելագույնս արագ խնդրին վերջնական լուծում տալու, էլեկտրամատակարարման հիմնական սխեմային վերադառնալու և բաժանորդներին նվազագույն անհանգստություն պատճառելու համար»,- նշված է հայտարարության մեջ։

Տպել
755 դիտում

Երևանի մետրոպոլիտենն աշխատում է իր բնականոն հունով

Անձրևից հեղեղվել է մետրոյի Շենգավիթ կայարանը (տեսանյութ)

Ինչու սպառվեց Ռոբերտ Քոչարյանի գործի վաղեմության ժամկետը, ինչ խախտում էր թույլ տվել դատավորը. ԲԴԽ նախագահը մանրամասնել է

Նիկոլ Փաշինյանը տիկնոջ՝ Աննա Հակոբյանի հետ ժամանել է Լոնդոն

Երևանս փայլատակում է. Սուրենյանը տեսանյութ է հրապարակել

Ռուսաստանը պատրաստ կլինի աշխատել ԱՄՆ ցանկացած նախագահի հետ. Լավրով

Օրհնության փոխարեն՝ անեծք. խաչը վզից կախ տված Գալստանյանը վերածվել է ատելության խոսքի ագրեգատի

Բախվել են «07»-ն ու տրակտորը․ կան վիրավորներ

Թումանյան փողոցում ամեն ծառ իր առանձին համակարգն ունի. Երևանում 20 կմ ոռոգման նոր ցանց է կառուցվում (տեսանյութ)

Ոստիկանական ուժեղացված ծառայություններ մարզերում. ինչեր են հայտնաբերվել

Հրդեհ է բռնկվել բազմաբնակարան կիսակառույց շենքի 8-րդ հարկում

Արարատ Միրզոյանը շնորհավորել է Եվրախորհրդարանի նախագահի պաշտոնում վերընտրված Ռոբերտա Մեցոլային

Կայացել է ՀՀ ազգային փոքրամասնությունների հարցերով խորհրդի նիստը. ինչ է քննարկվել

Հայաստանի ներկայացուցիչն ընդունել է Օլիմպիական 33-րդ խաղերի կրակը. փոխանցումավազքը տեղի է ունեցել Վիլիե-Կոտրե պալատում

Ինչ ազդակ ունեն հայ-ամերիկյան զորավարժությունները, ինչ կարող է այն տալ Հայաստանին. մանրամասնում է ռազմական փորձագետը

Փարիզի քաղաքապետը Օլիմպիական խաղերից առաջ լողացել է Սենում և հայտնել նպատակը

11-ամյա տղան շենքի տանիքից ընկել է «Նիսսան»-ի վրա. բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար

Վահե Ղազարյանն այցելել է ՆԳՆ ոստիկանության զորքեր, շրջել ենթակա զորամասերում

Վահան Կոստանյանն ու UNESCAP-ի գործադիր քարտուղարը քննարկել են փոխգործակցության հետագա հեռանկարները

Հրդեհ Արմավիրի շենքերից մեկում. քաղաքացիներ են տարհանվել

ՀՀ-ն և Նեպալը՝ որպես լեռնային և դեպի ծով ելք չունեցող երկրներ, զարգացման առանձնահատուկ մարտահրավերներ ունեն. Կոստանյան

Քննարկվել են ՀՀ կառավարության և ICPC հիմնադրամի միջև համագործակցության խորացման հնարավորությունները

ԱՄՆ ՄԶԳ-ն պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել ՀՀ կառավարությանը. Արայիկ Հարությունյանն ընդունել է Ջոն Ալելոյին

95-ը՝ 95-ի դիմաց. Ռուսաստանը և Ուկրաինան գերիներ են փոխանակել

Թբիլիսիից Հայաստան է տեղափոխվել մարդուն առևանգելու, ավազակության և այլ մեղադրանքներով հետախուզվող տղամարդը

ՀՀ-ն հայտ է ներկայացրել հյուրընկալելու «ICPC» ծրագրավորման համաշխարհային ուսանողական օլիմպիադան

Սևանում ջրափրկարարներն ափ են դուրս բերել խեղդվող քաղաքացուն

Ավտոմեքենաներ են բախվել. տուժածը հոսպիտալացվել է

«Ասկորբինաթթու գլյուկոզով» դեղի շրջանառությունը ՀՀ-ում դադարեցնելու վերաբերյալ կարգադրագիր է տրվել. ԱԱՏՄ

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-7 աստիճանով. անձրև և ամպրոպ, մի քանի մարզում ուժեղ քամի կլինի

Ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 17-ին

Ասիական զարգացման բանկի հետ բոլոր նախաձեռնություններն ուղղված են Կառավարության բարեփոխումների օրակարգի կյանքի կոչմանը

Մհեր Գրիգորյանի գլխավորությամբ միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է կայացել

Թաիրովի ավտոպահեստամասերի կետում հրդեհ է բռնկվել

Հայտնի է՝ երբ կկայացվի Հայաստանի հետ վիզաների ազատականացման երկխոսություն սկսելու վերաբերյալ որոշումը. Արման Եղոյան

ՆԳ նախարարն ու ԱՄՆ պետքարտուղարի տեղակալն այցելել են Պարեկային ծառայության վարչական համալիր (տեսանյութ)

ԵՄ-ն հավանություն է տվել Հարավային Կովկասում Տոյվո Կլաարի փոխարինմանը. ով է նոր թեկնածուն

Մերձավան համայնքը մի քանի միլիոն դրամի վնաս է կրել. ինչ է արել նախկին համայնքապետ Լևոն Գրիգորյանը, որ փուլում է գործը

Իտալիայի Բարի քաղաքում բացվել է ՀՀ հյուպատոսական գասենյակ

ՀՀ ֆինանսական համակարգը կայուն է և նահանջ չի գրանցել. Հակոբ Արշակյան