Խաչատրյանի ընտանիքին պատկանող՝ ԱՄՆ-ում գտնվող տունը վաճառքի է հանվել 39 մլն 750 հազար դոլարով. մանրամասներ

10/07/2024 schedule10:02

ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի և նրա որդիների՝ ԱՄՆ-ում գույքի օտարման համաձայնության էական հանգամանքների մասին նոր մանրամասներ են ի հայտ եկել:

Միջազգային հեղինակավոր «Վինսոն և Էլկինս» (Vinson & Elkins LLP) իրավաբանական ընկերությունը հրապարակել է գործարարներ Գուրգեն Խաչատրյանի և Արտյոմ Խաչատրյանի ԱՄՆ-ում դատական գործի հանգուցալուծման մասին հաղորդագրություն: 

Հաղորդագրությամբ մասնավորապես ներկայացվել են ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի շուրջ ձեռք բերված համաձայնության էական հանգամանքներ:

«Հաղորդագրությամբ արձանագրվել է, որ ԱՄՆ-ում շուրջ 2 տարի տևած հետաքննությունից հետո Խաչատրյանների կողմից որևէ իրավախախտում կատարելու, այդ թվում՝ ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը անօրինական ճանապարհով ստացված եկամուտներով ձեռք բերելու հանգամանք չի հայտնաբերվել և չի հաստատվել։ Նաև անշարժ գույքի մասով նշվել է, որ հաշվի առնելով գործընթացի խիստ երկարատևությունը և այդ ընթացքում Խաչատրյանների բիզնես գործունեությանը պատճառվող հսկայական կորուստները, Խաչատրյանների և ԱՄՆ կառավարության միջև այն օտարելու շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

2024 թվականի հունիսին «Վինսոն և Էլկինսը» ապահովել է ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (DOJ) կողմից իրականացվող հանրային նշանակության հետաքննության կարճումը, որը ներառել է Արդարադատության դեպարտամենտի ներկայացրած բոլոր պահանջների բարենպաստ հանգուցալուծումը հօգուտ «Վինսոն և Էլկինսի» պաշտպանյալներ Արտյոմի Խաչատրյանի, Գուրգեն Խաչատրյանի և նրանց ամերիկյան ընկերության՝ WRH, Inc.-ի: Վերոնշյալ գործով Արդարադատության դեպարտամենտի որոշումը և վերջինիս կողմից նախաձեռնված քրեական հետապնդման դադարեցումը Խաչատրյանների նշանակալի հաղթանակն է, որով լուծվում է նրանց իրավական վեճը դեպարտամենտի հետ՝ Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքի օրինական ձեռքբերման և կառուցապատման վերաբերյալ: 

Ինչպես պարզաբանվել է ներկայացված փաստաթղթերով, Խաչատրյանների ընտանիքը ի սկզբանե գնել է Հոլմբի Հիլզ թաղամասում գտնվող անշարժ գույքը և սկսել կառուցապատումը 2011 թվականին: 2018 թվականին Հայաստանում իշխանափոխությունից հետո նրանց օրենքով երաշխավորված իրավունքները կասկածի տակ են դրվել:

2022 թվականի հունվարին Խաչատրյանները վաճառքի են հանել Հոլմբի Հիլզի անշարժ գույքը՝ այդ մասին տեղեկացնելով կառավարությանը։ Այնուամենայնիվ, 2022 թվականի ապրիլին Արդարադատության դեպարտամենտը, ստանալով ՀՀ կառավարությունից միջնորդություն, ԱՄՆ Կենտրոնական շրջանի Կալիֆորնիայի շրջանային դատարան է ներկայացրել Հոլմբի Հիլզի անշարժ գույքի բռնագանձման վերաբերյալ հայցապահանջ: «Վինսոն և Էլկինս» ընկերությունը Խաչատրյանների անունից անմիջապես ներկայացրել է սեփականության ճանաչման պահանջ՝ միջնորդելով  մերժել Կառավարության բողոքը: Այնուհետև, դատարանի որոշմամբ կասեցվել է Կառավարության պահանջի հիման վրա քննվող բռնագանձման գործը՝ հնարավորություն տալով ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտին իրականացնել հետաքննություն: 

Վերջին երկու տարիների ընթացքում «Վինսոն և Էլկինս» ընկերությունը ամբողջովին աջակցել է Արդարադատության դեպարտամենտի կողմից իրականացվող հետաքննությանը՝ կառավարությանը ակտիվորեն տրամադրելով հասանելիություն ծավալուն նյութերին, բանկային արձանագրություններին, ինչպես նաև ապահովել է հասանելիություն վկաների ցուցմունքներին: Ավելի քան երկու տարի տևած քննության արդյունքում Արդարադատության դեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է, որ 2024 թվականի հունիսի 11-ին դադարեցնում է հետաքննությունը Խաչատրյանների նկատմամբ: Հետաքննության դադարեցման և բռնագանձման գործի կասեցման որոշման հենքով Արդարադատության դեպարտամենտը և Խաչատրյանները համաձայնություն են ձեռք բերել հանգուցալուծելու նաև բռնագանձման մասով չկատարված  պարտավորությունների հարցը։ Որոշվել է, որ Հոլմբի Հիլզի անշարժ գույքը կվաճառվի և ստացված հասույթը կբաշխվի կողմերի միջև: Ընդ որում՝ Հոլմբի Հիլզի գույքի վաճառքից ստացված մի մասը կտրամադրվի Խաչատրյաններին, իսկ մյուս մասը՝ Խաչատրյանների դիմումով կտրամադրվի Հայաստանի Հանրապետությանը՝ ի շահ հայ ժողովրդի»,- ասված է հայտարարության մեջ:

Նշվում է նաև, որ սույն գործով Խաչատրյանների շահերը ներկայացրել է «Վինսոն և Էլկինսի» թիմը՝ Եֆրեյմ (Ֆրայ) Վերնիկի գլխավորությամբ։ Գործընկերներն են եղել Քրիստոֆեր Վ. Ջեյմսը,  օգնականներ՝ Փիթեր Թ. Թոմասը և Ռոբերտ Վունը, Էլիզաբեթ Ա. Մեթյուսը, Նատալի Ֆարագը, Կարինա Ա. Պերիերան, Քեթրին Գալվին և Դենի Քիմը։

Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնել էր, որ Հայաստանում հարուցված քրեական գործի շրջանակում Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմինների միջև համագործակցության արդյունքում՝ ԱՄՆ իրավասու դատարանի որոշմամբ հանցավոր ծագում ունեցող գույք դիտարկվող՝ ՀՀ ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի ընտանիքին պատկանող ԱՄՆ Լոս Անջելեսում գտնվող առանձնատունը կբռնագրավվի և ամենաբարձր շուկայական արժեքով կվաճառվի:

Ըստ հաղորդագրության՝ առանձնատան իրացման արդյունքում ստացված դրամական միջոցների գերակշիռ մասը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հարցի շուրջ Գլխավոր դատախազության և ԱՄՆ իրավասու մարմնի միջև բանակցություններ են ընթանում:

Գագիկ Խաչատրյանի որդիներին՝ Գուրգեն և Արտյոմ Խաչատրյաններին, պատկանող առանձնատունը, որը գտնվում է Լոս Անջելեսում և, ԱՄՆ-ի իշխանությունների որոշմամբ, ենթակա է բռնագրավման, ունի 11 ննջասենյակ, 27 լոգասենյակ, 2 հարկանի գրադարան, տնային կինոթատրոն, պոկերի, բիլիարդի սենյակներ, մարզասրահ, մառան, փակ սպա սրահ, լողավազան, ավտոտնակ:

Նշվում է, որ 39 միլիոն 750 հազար դոլարով վաճառքի հանված առանձնատունն ունի 3,126 քմ մակերես:

Տպել
3035 դիտում

Առևտրով զբաղվող անհատ ձեռնարկատերը պետությանը պատճառված վնասից պետբյուջե է վերականգնել 135 միլիոն դրամ

Ավտոբուսը ընկել է բաց դիտահորը, տեղի է ունեցել վառելիքի արտահոսք

Գուցե ոմանց երազանքն է, որ ՔՊ-ն չմասնակցի առաջիկա ընտրություններին, բայց նման հաճույք չենք պատճառի. Կոնջորյան

Գագիկ Ղազինյանը հրավիրվել է դատախազության ապօրինի գույքի բռնագանձման վարչություն

Ինչ զիջումների մասին է խոսվում Ջո Բայդենի՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված նամակում. Կոնջորյանը մանրամասնել է

Ինչ են քննարկել ԲՐԻԿՍ-ի առաջնորդներն ընթրիքի ժամանակ. Պուտինն անհատապես հանդիպել է գրեթե բոլորի հետ

ԱՄՆ-ն մշտապես աջակցություն է հայտնել խաղաղության գործընթացին. Հայկ Կոնջորյան

Ես ձեզ զգուշացնում եմ՝ ինձ հետ սպառնալիքով մի՛ խոսեք, դա չի աշխատելու. Սիմոնյանը՝ Մինասյանին

ՊՊԾ պետն ու ոչ զինվորական տեղակալը զենք կրելու, պահելու և կիրառելու լիազորություն կստանան. Առաքելյան

Համաշխարհային առաջնորդների ամենամեծ հանդիպումներից մեկը. ովքեր են ժամանել Կազան, և ինչ է սպասվում առաջիկա օրերին

Ալիևը ժամանել է Կազան. օդանավակայանում նա կծել է չակ-չակն ու տվել իր պատվիրակության անդամին (տեսանյութ)

Երևանի աղբահանության և սանմաքրման համայնքային հիմնարկի հավաքակայանը համալրվել է աղբատար 14 նոր մեքենայով

20 օր արգելվում է կենդանիների արածեցումը. սկսվել են մկնասպան թունանյութի բաշխման աշխատանքներ

Մանդատ դնել-չդնելու մասին դեռ լուր չկա. թիվ 31 ՏԸՀ-ն «Բալասանյան» դաշինքի ընտրացուցակից դուրս գալու դիմումներ է ստացել

Ավետ Պողոսյանն ընտրվել է Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անդամ

ՔՊ խմբակցության ղեկավարն անդրադարձել է ՀՀ արդարադատության նախարարի պաշտոնը թափուր մնալու հետ կապված հարցին

Ամենամեծ ռևանշիզմն այն է, ինչ հիմա անում է Բաքուն․ Ալեն Սիմոնյան

Արդարադատության նախարարի թեկնածու չունենք, պետք է դիտարկենք նաև կուսակցության անդամ չհանդիսացող մասնագետների․ Սիմոնյան

Դանակահարված երիտասարդը հիվանդանոցում հայտնել է՝ ընկել է ամրանի վրա. ինչ է եղել իրականում

Վստահ եմ՝ Խաղաղության պայմանագրի կնքումից հետո Ադրբեջանը հետ կքաշվի այն մասերից, որտեղ ինքն առաջ է․ Ալեն Սիմոնյան

Լեռնային Ղարաբաղում կրկին ադրբեջանցի զինծառայող է մահացել

Տավուշում երկու եռանկյունի կա, Ադրբեջանինը գտնվում է մեր տիրապետության տակ, իսկ մերը՝ իրենց․ Սիմոնյան

«Միսս Տիեզերք» մրցույթը Հայաստանի մասնակցության մասին հայտարարություն է տարածել և կոչ արել նոր մասնակից ընտրել

Արարատյան դաշտում առաջիկա օրերին սպասվում է -1-ից -5 աստիճան ցուրտ, կանխատեսվում են տեղումեր

Նախատեսվում է Հայաստանին տրամադրել 75 մլն եվրո բյուջետային աջակցության վարկ․ ֆինանսների նախարար

Սուրեն Պապիկյանն ու Հայաստանում Վրաստանի դեսպանը քննարկել են պաշտպանության բնագավառում համագործակցության ընթացքը

Կազանում մեկնարկել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովի նեղ կազմով նիստը. նախագահում է Պուտինը

Մոպեդների մասնակցությամբ ՃՏՊ-ների կանխման նպատակով միջնորդագրեր են հղվել պատկան մարմիններին. ՔԿ

Հօգուտ Հայաստանի կբռնագանձվի շուրջ 850 հազար դոլար. դատարանը բավարարել է Դատախազության հայցադիմումը

Ռազմական դրության ժամանակ ոստիկանության գվարդիան կարող է ստանալ հատուկ առաջադրանքներ․ ՆԳՆ փոխնախարար

«Նոա»-ն մեկնել է Վիեննա․ Կոնֆերենցիաների Լիգայի երկրորդ փուլում նրանք կմրցեն «Ռապիդի» հետ

ՊԵԿ-ը 21 ավտոգազալցակայանում հայտնաբերել է ապրանքային մնա­­ցորդի պակասորդ. առաջադրվել է 4,8 մլրդ դրամ տուգանք

Տավուշի բնակավայրերից մեկում իրականացվելու են պայթեցման աշխատանքներ. ՊՆ

Վանաձոր-Սպիտակ մայրուղում գործող հանրային սննդի կետի գործունեությունը կասեցվել է

Մեսսին՝ MLS-ի հոկտեմբերի լավագույն ֆուտբոլիստ

Բաքվում սպանվել են ռուսական դրամատիկական թատրոնի դերասանն ու նրա կինը

Օտարերկրացիների մոտ հայտնաբերվել է թմրամիջոցի 34 փաթեթ. նրանք ձերբակալվել են (տեսանյութ)

Ֆրանսիայի ԱԳ նախարարը դատապարտել է Ադրբեջանի կողմից միջազգային իրավունքի խախտումները․ Բաքվում ջղաձգվել են

Ազգային ժողովը վավերացրեց Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների Կանոնակարգը

Թուրքիայի նախագահը 6 տարվա ընդմիջումից հետո մասնակցելու է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին. նա կմեկնի Կազան