Պլաստիկ վիրահատության ժամանակ կրկին մահվան դեպք ՀՀ-ում. ինչի հետևանքով է «Էվա Մեդ» ԲԿ-ում մահացել կինը. մանրամասներ

16/07/2024 schedule22:00

Հայաստանում պլաստիկ վիրահատության ժամանակ կրկին պացիենտի մահվան դեպքի մասին է հայտնի դարձել:

Օրերս հայտնել էինք, որ «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում քթի պլաստիկ վիրահատության ժամանակ 32-ամյա բուժառուն մահացել էր։ Բժշկական կենտրոնի փոխտնօրենը «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում վստահեցրել էր, որ դեպքը ոչ թե բժիշկների սխալի հետևանքով է, այլ՝ հազվադեպ հանդիպող հիվանդության, այն է՝ պացիենտի օրգանիզմը նարկոզ չի ընդունում, և մարդու մարմնի ջերմաստիճանը բարձրանում է, ինչն էլ հանգեցնում է մահվան: (Ամբողջական նյութը կարող եք կարդալ՝ այստեղ):

Այս անգամ մահվան դեպքը գրանցվել է «Էվա Մեդ» բժշկական կենտրոնում. մահացողը Երևանի բնակիչ 69-ամյա Լուսնթագ Բ․-ն է, որը որոշել էր պլաստիկ վիրահատություն կատարել:

«Հայկական ժամանակ»-ն այցելել է «Էվա Մեդ» բժշկական կենտրոն և կլինիկայի գլխավոր բժիշկ Հովհաննես Ասլանյանի հետ զրուցել կատարվածի մասին:

Ըստ նրա՝ կինը էսթետիկ տեսք ունենալու համար դիմածնոտային հատվածի պլաստիկ վիրահատության համար է դիմած եղել: Բժիշկը վստահեցնում է՝ մինչ վիրահատությունն անհրաժեշտ բոլոր հետազոտություններն արվել են, նա առողջական որևէ խնդիր չի ունեցել, վիրահատության ռիսկն էլ գնահատվել է ոչ բարձր։

Վիրահատությունը կատարել է կլինիկայի հետ համագործակցող բժիշկ, Ուզբեկստանի քաղաքացի, սակայն ազգությամբ հայ 30-ամյա Ռաֆայել Առուշանովը: Ասլանյանի խոսքով՝ անձնակազմն է բժշկին տրամադրել կլինիկան, պայմաններ ստեղծվել, որ վիրաբույժը առանց որևէ խնդրի կարողանա գործել: Միջամտությունը կատարվել է մայիսի 30-ին:

«Բարդությունն առաջացել է վիրահատական միջամտության ընթացքում։ Ցավոք, պետք է նշեմ, որ այս ողբերգության պատճառը վիրահատությունն է եղել. եթե կինը չգնար դրան, հիմա ողջ կլիներ։ Այնուամենայնիվ, պետք է ընդգծեմ, որ չենք կարող մահվան վերջնական պատճառների մասին ենթադրություններ անել, որովհետև նախաքննությունն է ընթանում, վստահ եմ՝ օբյեկտիվ կլինի»,- ասում է նա:

Ասլանյանի խոսքով՝ բարդությունն անկանխատեսելի է եղել, սակայն հստակ պնդել, թե ով է մեղավորը կնոջ մահվան համար, հնարավոր չէ․ «Հիվանդներին սովորաբար զգուշացնում ենք, որ բարդություն հնարավոր է, բայց 69-ամյա կինը առողջական խնդիր չուներ, որ ասենինք, թե էսթետիկ տեսքի համար չպետք է գնար այդ քայլին։ Ես իմ կարծիքն ունեմ, սակայն քննությունը կընթանա, կստեղծվի բժշկական հանձնաժողով, ու ավելի կոմպոնենտ մոտեցում կունենանք հարցին»։

Կլինիկայի հետ համագործակցության պայմաններով աշխատում է նաև անեսթեզիոլոգը, մանրամասնում է գլխավոր բժիշկը։ Ըստ նրա՝ նա հենց վիրահատության ընթացքում է նկատել բարդությունը և անմիջապես կանխարգելող միջոցառումներ իրականացրել։ Զրուցակիցը հավաստիացնում է, որ անեսթեզիոլոգն իր աշխատանքն այդ իրավիճակում անթերի է կատարել։

Հարցին՝ այդ դեպքում նշանակում է, որ բժիշկն է ոչ այդքան լավ կատարել իր աշխատանքը, Ասլանյանն ասում է՝ չի կարող հստակ ասել, չունի այդ հարցի պատասխանը:

Կլինիկայի գլխավոր բժշկի մանրամասնում է, որ վիրաբույժը, որի հետ համագործակցել են, ունեցել է համապատասխան բժշկական լիցենզիա, իրավունք՝ Հայաստանում նման գործունեություն ծավալելու։

«Կազմակերպչական առումով կարող եմ վստահեցնել, որ մենք թերություն չենք ստեղծում, վիրահատության համար վիրաբույժին տրամադրել ենք անհրաժեշտ պայմանները։ Գիտեք՝ այս տեսակ համագործակցությունները մեզ թույլ չեն տալիս աշխատանքի որակ որոշել, քանի որ մենք նրա հետ պարզապես համագործակցում ենք։ Հիվանդներին գուցե ձեռք է բերում գովազդների միջոցով։ Ստեղծվածը գուցե ազդի մեր իմիջի վրա, բայց իրականում մեր ԲԿ-ն Հայաստանում այն կենտրոններից է, որ ապահովում է բոլոր պայմաններն ու բարձր կարգի սարքավորումները։ Մեր ոլորտում լինում են դեպքեր, երբ ակնհայտ դժբախտ պատահար է տեղի ունենում, օրինակ՝ վերջերս «ԱրթՄեդ» բժշկական կենտրոնում տեղի ունեցածը, այդտեղ բժիշկների մեղավորությունը չկար, իսկ մեզ մոտ կատարվածը դեռ պարզ էլ է պետք»,- ասում է նա:

Մահվան ելքով վիրահատության նման դեպք, ըստ զրուցակցի, «Էվա Մեդում» առաջին անգամ է գրանցվել։

Դեպքից հետո տվյալ վիրաբույժը տեղեկացրել է, որ պատրաստվում է ևս մեկ վիրահատություն կատարել, սակայն Հովհաննես Ասլանյանը չեղարկել է Առուշանովի հետ համագործակցությունը։

Նկատենք՝ վիրաբույժը կարող է շարունակել իր գործունեությունը, քանի դեռ գործը դատական ընթացք չի ստացել, ու դատարանը չի որոշել վերջինիս մեղավորությունը կամ անմեղ լինելու հանգամանքը։

«Հետը խոսել ենք, քննարկել ստեղծված վիճակը։ Իմ որոշումը եղել է, որ դեպքից հետո այլևս չենք համագործակցում՝ մինչև հասկանանք՝ նրա մեղավորությունը կա՞, թե՞ չէ: Մենք չենք ցանկանա նման բժշկի հետ շարունակել աշխատել։ Հասարակության համար կարևոր է, որ եթե կա բժշկական սխալ, քայլեր ձեռնարկվեն, որ այդ սխալը հաջորդ անգամ չկրկնվի մեկ այլ պացիենտի դեպքում»,- նկատում է Ասլանյանը։

Գլխավոր բժիշկը հանդիպել է մահացած կնոջ դստերն ու որդուն, քննարկել տեղի ունեցածը, նրանց փոխանցել իր ունեցած տեղեկատվությունը:

Ինչ վերաբերում է մամուլում տարածված այն լուրերին, թե կնոջ կրծքավանդակը «Էվա Մեդում» ռեանիմացիայի ընթացքում կոտրվել է, բժիշկն ասում է. «Այս տարիքում առանց կրծքավանդակը կոտրելու սրտի մերսում չի լինում, դա էֆեկտիվ ռեանիմացիա է կոչվում։ Այդ տեսակ վիրահատությունների ընթացքում տարիքը ռիսկի գործոն չէ։ Սովորաբար տարիքային փոփոխությունները շտկելու համար դիմում են հենց 60 և ավելի բարձր տարիքի կանայք, հազվադեպ են 40-ին մոտ կանայք»։

Թե այժմ որտե՞ղ է և ո՞ր բժշկական կենտրոնում է գործում 30-ամյա վիրաբույժը, Հովհաննես Ասլանյանը տեղյակ չէ։

ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը «Հայկական ժամանակ»-ին հայտնել է, որ դեպքի հետ կապված վարույթ է նախաձեռնվել, հանգամանքները պարզվում են։ Ըստ նրա՝ միջոցներ են ձեռնարկվում մահվան պատճառները պարզելու և բուժանձնակազմի գործողություններին գնահատական տալու ուղղությամբ։

Մերի Խաչատրյան

Տպել
70683 դիտում

ՀԱՄԱՍ-ի «վերջին օրվա» սկիզբն է․ Նեթանյահուն դիմել է Գազայի բնակիչներին

Մի քանի ժամանոց լսումներից մնաց այն, որ մի հոգի ընկավ, Վազգեն Գալստանյանն ասաց, որ իրենք պարտվել են. Ալեն Սիմոնյան

Forbes-ը ներկայացրել է աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների վարկանիշային աղյուսակը

Սուրենյանը հայտնել է, թե դեռ որքան կպահպանվի հզոր ցիկլոնը

74-ամյա տղամարդը կասկածվում է 9-ամյա աղջնակի նկատմամբ ոտնձգություն կատարելու մեջ

Արփի գյուղում մեքենաներ են բախվել․ կան վիրավորներ

Առաջարկվում է ՊՊԾ պետին ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոց, զենք կրելու, պահելու, կիրառելու լիազորություն վերապահել

Բռնցքամարտի Մ22 ԵԱ. Էլիդա Քոչարյանը եզրափակչում է

Իսրայելի ԱԳՆ-ն հայտնել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդի սպանության մասին

Հայաստանի որոշ բնակավայրերում առաջին ձյունն է տեղում

Ուկրաինան և Հունաստանն անվտանգության ոլորտում համագործակցության համաձայնագիր են ստորագրել

Արայիկ Հարությունյանը Գալստանյանին վերաբերող գրառում է արել

Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել ՔՊ նախաձեռնող խմբի նիստ (տեսանյութ)

Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

2025-ի հունվարի 1-ից եկամտահարկի վերադարձի գումարը եռամսյակի համար չի կարող գերազանցել 750 հազար դրամը

Լավրովը Ստամբուլում է՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը (տեսանյութ)

Նախատեսվում է թվայնացնել քաղաքացիություն ստանալու և քաղաքացիությունը դադարեցնելու գործընթացները

Հորդառատ անձրևը կրկին արտակարգ իրավիճակ է ստեղծել Երևանի փողոցներում

Ռազմական դրության ժամանակ տրանսպորտային միջոցներին հասցված նյութական վնասը կփոխհատուցվի

Արարատ Միրզոյանը կմասնակցի Ստամբուլում կայանալիք «3+3» տարածաշրջանային խորհրդակցական հարթակի հանդիպմանը

Մոսկվան «Զանգեզուրի միջանցք» տերմինը «չի կիրառում». ինչ է փոխվել ՌԴ-ի դիրքորոշման մեջ

Հարցում է իրականացվել ՀՀ արտաքին քաղաքականության, Խաղաղության պայմանագրի և այլ հարցերի շուրջ. երբ կհրապարակվի արդյունքը

Աստղիկ Կարապետյանը որոնվում է որպես անհետ կորած

Բախվել են «Մերսեդես»-ը և «Տոյոտա քեմրի»-ն. վերջինը նաև հարվածել է շինության պատին, կա 1 զոհ

Չեխիան սատարում է Հայաստանի` ԵՄ-ի հետ ավելի մերձենալու ցանկությանն ու պատրաստակամությանը. Մարկետա Պեկարովա Ադամովա

ՀԱԷԿ-ում 4 ծրագիր ֆինանսավորվում է Միջազգային միջուկային անվտանգության համագործակցության եվրոպական գործիքի շրջանակում

Ավտոլվացման կետի հանգստյան սենյակից վերցրել է դանակը և հարվածել. 17-ամյա տղայի նկատմամբ տնային կալանք է կիրառվել

Հատկապես տան մեծերին զգուշացրեք, որ չվատանան. ինչ է տեղեկացնում մեդիափորձագետը

Բայրամովը մեկնել է Թուրքիա՝ մասնակցելու «3+3» ձևաչափով հանդիպմանը

Արարատում 46-ամյա տղամարդը ձերբակալվել է համագյուղացու սպանության, վերջինիս եղբոր նկատմամբ սպանության փորձի մեղադրանքով

Տխրահռչակ տերտերը ճիշտ կանի՝ լրագրողի փոխարեն Ռուբիկին բերանը լվալու խորհուրդ տա. Հովհաննիսյան

Մեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ճամփեզրի դաշտում. կան տուժածներ (լուսանկարներ)

Հոկտեմբերի 19-ին անցկացվելիք խճուղավազքի մրցաշարի շրջանակում որոշ փողոցներ փակ են լինելու

Ըստ Օրբելյանի՝ Ալիևը ճի՞շտ է, որ մեր Սահմանադրությամբ իրենից հող ենք ուզում. Ղազարյանը՝ ընդդիմության լսումների մասին

Նոր մեծ նախագիծ ու երեք արշավ. Ամերիաբանկը մեկնարկում է «Իմ Ամերիա, իմ Հայաստան» նախագիծը և դրա շրջանակում՝ 3 արշավները

Ավտոլվացման կետում 17-ամյա պատանին դանակահարել է 34 տարեկան գործընկերոջը (տեսանյութ)

Բաքու-Կիև դիվանագիտական ​​սկանդալ է հասունանում. Ուկրաինան կոչ է արել բոյկոտել COP29-ը, եթե Պուտինը մասնակցի

ԵՄ դեսպան Վասիլիս Մարագոսը և 14 եվրոպական երկրի դեսպաններ այցելել են Վանաձոր (լուսանկարներ)

ԱԽ քարտուղարը Բեռլինում ընդգծել է Ադրբեջանի հետ հնարավորինս արագ խաղաղության պայմանագիր կնքելու ՀՀ պատրաստակամությունը

Ակցիա. միջազգային փոխանցումներ բացառիկ սակագներով