ԱՄՆ նախագահ Բայդենը կրկին վարակվել է կորոնավիրուսով

18/07/2024 schedule09:19

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի մոտ կորոնավիրուսի թեստը դրական է եղել, հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Կարինե Ժան Պիերը ամերիկյան վարչակազմի կայքում հրապարակված իր հայտարարության մեջ։

«Այսօր ավելի վաղ՝ Լաս Վեգասում իր առաջին միջոցառումից հետո, նախագահ Բայդենը  թեստ է տվել COVID-19-ի համար, որի պատասխանը դրական է եղել։ Նա մի քանի անգամ պատվաստվել է և ունի թեթև ախտանշաններ»,- ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը:

Նա նշել է, որ նախագահը կվերադառնա Դելավեր (պետության ղեկավարն այնտեղ տուն ունի), որտեղ կինքնամեկուսացվի և ամբողջությամբ կկատարի իր բոլոր պարտականությունները։

Բայդենի ներկա բժիշկը հայտնել է, որ հուլիսի 17-ի կեսօրին նա ընդունվել է վերին շնչուղիների հիվանդության ախտանիշներով։ Մասնավորապես, նախագահի մոտ եղել է քթի արտահոսք և ոչ սովորական հազ, ինչպես նաև ընդհանուր թուլություն:

«Օրվա իր առաջին ծրագրված միջոցառման ժամանակ Բայդենը «լավ էր զգում», բայց նրա վիճակը չէր բարելավվում, և նա ստուգվեց COVID-19-ի համար: Արդյունքը դրական էր, հաստատվեց, որ Բայդենը վարակված է»,- ասել է բժիշկը:

Ինչպես պարզաբանել է նա, Բայդենը ինքնամեկուսացման շրջան կանցկացնի Դելավերի Ռեհոբոթ Բիչում գտնվող իր տանը:

Հիվանդության պատճառով Բայդենը չեղյալ է հայտարարել ելույթը UnidosUS համաժողովին, որտեղ պետք է հանդիպեր կողմնակիցների հետ։ Այս մասին հայտնել են կազմակերպիչները, փոխանցում է Newsweek-ը։

Սա առաջին դեպքը չէ, երբ Բայդենի մոտ կորոնավիրուս է ախտորոշվել։ Նրա մոտ հիվանդությունն առաջին անգամ ախտորոշվել է 2022 թվականի հուլիսին։ Այնուհետև մի քանի անգամ թեստը բացասական է եղել, սակայն հուլիսի 30-ին՝ կրկին դրական:

Հուլիսի սկզբին ԱՄՆ փոխնախագահ Քամալա Հարրիսի ամուսինը՝ Դագ Էմհոֆը, վարակվել էր կորոնավիրուսով։ Նրա թեստը դրական է եղել թեթև ախտանշաններ դրսևորելուց հետո: Հարրիսի թեստը բացասական է եղել։

Մի քանի օր առաջ՝ հուլիսի 4-ին, զույգը մասնակցել է Սպիտակ տանը հուլիսի 4-ի տոնակատարությանը և կանգնել պատշգամբում՝ Բայդենի և նրա կնոջ՝ Ջիլի կողքին։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
748 դիտում

Արթուր Ալեքսանյանը բրոնզե մեդալի համար գոտեմարտին չի մասնակցի

Քաթարում կկայանա սպորտային մարմնամարզության Աշխարհի գավաթի 5-րդ փուլը. հայտնի է ՀՀ-ն ներկայացնող կազմը

Մասիսում բախվել են մեքենաներ․ կա 3 վիրավnր

32 զոհ և ավելի քան 100 վիրավոր. Ռուսաստանը հրետակոծել է Ուկրաինայի Սումի քաղաքի կենտրոնը. ինչ է հայտնի

Արարատ Միրզոյանը հարցազրույցներ է տվել Թուրքիայում գործող լրատվամիջոցներին. տեսանյութ

Վարդենյաց լեռնանցքում ձյան տեղումներ են. տեսանյութ

Արթուր Դավթյանը՝ Աշխարհի գավաթի բրոնզե մեդալակիր

Օրհնություն և խաղաղություն մեր երկրին. Սարիկ Մինասյանը շնորհավորել է Ծաղկազարդը

Թուրքիայում երկրաշարժ է գրանցվել

Հերիք է սորտավորեք համազգային աղետն ու դժբախտությունը, «ավելի քիչ տուժած» ու «շատ տուժած» ներմուծեք. Մկրտչյան

Տաջիկստանում երկրաշարժի հետևանքով մասնակի ավերվել է 17 տուն և դպրոց, երեխա է զոհվել

Ավտովթար Զվարթնոց տաճարի մոտակայքում. կան տուժածներ

Մեկնարկում է ծանրամարտի Եվրոպայի 2025 թ. առաջնությունը. երբ սպասել հայ ծանրորդների ելույթներին

Կայացել են «ՀՀ Վարչապետի գավաթ» սեղանի թենիսի սիրողական մրցաշարի Շիրակի մարզի ընտրական փուլի մրցումները

Մինսկի ձևաչափը կարող ենք լուծարել նույն պահին, երբ ստորագրվի խաղաղության համաձայնագիրը. Միրզոյանը՝ Բայրամովին

Հայ-թուրքական երկխոսությունը վերաբերում է ոչ միայն դիվանագիտությանը և սահմանին, այլև առևտրին. Միրզոյան

Լեռնային շրջաններում մի քանի օր ձյուն կտեղա, Երևանում ու մյուս մարզերում՝ անձրև

Վրաստանը չի ծրագրում միանալ Հարավային Կովկասի հարցերով «3+3» հարթակին և ունի դրա համար պատճառներ. Բոճորիշվիլի

Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9,000 խմ աղբ. ինչ պատկեր է մյուս գետերում

Լարսը բոլոր տրանսպորտային միջոցների համար փակ է

Ըմբշամարտի ԵԱ վերջին օր. Արթուր Ալեքսանյանը կպայքարի բրոնզե մեդալի համար

Ավտովթար Ճամբարակ-Ծովագյուղ ճանապարհին․ կան տուժածներ

Արարատ Միրզոյանը և Խավիեր Կոլոմինան քննարկել են ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը

Երևանի ծաղկող ծառերն ու գարնանային գույները. լուսանկարներ

Մեզ սպասվում է արվեստի և մշակույթի շաբաթ. ԿԳՄՍ նախարար

Գևորգ Պապոյանը մասնակցել է «EXPO 2025 Օսակա, Կանսայ, Ճապոնիա» համաշխարհային ցուցահանդեսի բացման արարողությանը

Կոբախիձեն և Էրդողանը քննարկել են Հարավային Կովկասում խաղաղության և կայունության անհրաժեշտությունը

Դավիթ Դանիելյանն այցելել է Վերին Խոտանան, հանդիպել տեղաբնակների և ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց հետ. տեսանյութ

Ուժգին երկրաշարժ Տաջիկստանում

Գիշերը Վարդենյաց լեռնանցքում ձյուն է տեղացել. տեսանյութ

Երևանում վթարի է ենթարկվել հատուկ նշանակության գումարտակի հրամանատար Հայկազ Ջոմարդյանը

Վարչապետն ու Աննա Հակոբյանն այցելել են Մեղրիի սբ. Աստվածածին և սբ. Հովհաննես եկեղեցիներ. տեսանյութ

Ապրիլի 14-ի կգրանցվեն Փարաքար և Գյումրի համայնքների ընտրված ավագանիները

«Դվին» հյուրանոցային համալիրում կրակnցներ են հնչել

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ծաղկազարդը՝ մանուկների օրհնության օրը

Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն

Կարեն Ասլանյանը՝ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Դեմ ըլլալով կողմ ըլլալ կամ ուղիղ հակառակը. ովքեր կլինեն Գյումրու նորընտիր ավագանու կազմում

Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին. Իրանի արտգործնախարար

Անթալիայում մեկնարկել է Արարատ Միրզոյանի հանդիպումը Հաքան Ֆիդանի հետ