Ուր կարող է հասնել Իրան-Իսրայել հակամարտությունը և որտեղ այն կպայթի. Արմեն Պետրոսյանը մանրամասնում է

05/08/2024 schedule23:00

«Իրանի պատասխան գործողություն Իսրայելին միանշանակ լինելու է»:

«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նման համոզմունք է հայտնել տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը՝ անդրադառնալով Թեհրանում ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությանը, որում Իրանն ու դաշնակիցները մեղադրում են Իսրայելին:

«Հանիեի սպանությունը լրջագույն հարված էր Իրանին և՛ հեղինակության տեսանկյունից, և՛ ռազմավարական առումով, քանի որ Հանիեն ժամանել էր Թեհրան՝ մասնակցելու Իրանի նորընտիր նախագահ Փեզեշքիանի երդմնակալության արարողությանը, և, բացի այդ, Հանիեն փաստացի ՀԱՄԱՍ խմբավորման առանցքային առաջնորդներից էր և համարվում էր կազմակերպության հիմնական բանակցողը արտաքին դերակատարների հետ, հետևաբար, նման սպանությունը, որը փաստացի տեղի է ունեցել Իրանի ինքիշխան տարածքում՝ ենթադրում է համարժեք պատասխան»,- ասում է Պետրոսյանը:

Փորձագետի խոսքով՝ այս անգամ այդ գործողությունները լինելու են ավելի մասշտաբային, քան այս տարվա ապրիլին Իրանի կողմից Իսրայելին հասցված հարվածն էր՝ հրթիռակոծությունը: Կանխատեսվում է, որ այս անգամ դա լինելու է ոչ միայն Իրանի տարածքից, այլ վերջինիս հովանավորյալ տարբեր խմբավորումների ներգրավմամբ՝ Իսրայելին սահմանակից Լիբանանից, Սիրայից, Իրաքից, Եմենից և այլն.

«Այստեղ առանցքայինը լիբանանյան «Հըզբոլլահն» է, ու դա է պատճառը, որ աշխարհի բազմաթիվ երկրներ, այդ թվում՝ Հայաստանը, նախազգուշացրել են իրենց քաղաքացիներին Լիբանանում հնարավոր էսկալացիայի մասին»:

Արմեն Պետրոսյանի խոսքով՝ լարվածության խորացման հեռանկարների առումով առանցքային կարևորություն ունի ոչ թե Իրանի պատասխան գործողությունը, այլ դրանից հետո Իսրայելի վարքագիծը:

«Իսրայելի պլաններում վաղուց կա Լիբանան ներխուժումը, պարզապես նրանք պատեհ առիթի են սպասում դա իրականացնելու համար: Մինչ այժմ արևմտյան դերակատարները փորձել են զսպել՝ թույլ չտալ այդ հարձակումը, բայց ենթադրվում է, որ Իրանի պատասխան գործողությանը Իսրայելի արձագանքը կարող է լինել Գազայի շրջանում շուրջ 10 ամիս տևող պատերազմի տեղափոխումը Լիբանանի տարածք: Ինչո՞ւ այժմ Իսրայելը կարող է գնալ նման գործողությունների, որովհետև մինչև այժմ Իսրայելին զսպող ուժը Միացյալ Նահանգներն է եղել, բայց հիմա, ի տարբերություն ապրիլյան էսկալացիայի, Նահանգներն ավելի կենտրոնացած է ներքաղաքական զարգացումների վրա, ինչն արձակում է Իսրայելի ձեռքերը և թույլ տալիս ավելի ագրեսիվ գործել»,- նշում է տարածաշրջանային հարցերով փորձագետը:

Դիտարկմանը, թե ԱՄՆ-ը բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով իր աջակցությունն է առաջարկել Իսրայելին և խոստացել պաշտպանել Իրանի հնարավոր հարձակման դեպքում, Արմեն Պետրոսյանը արձագանքեց.

«Դա հարցի մյուս կողմն է. ԱՄՆ ներկա իշխանությունները փաստացի գերի են Իսրայելի գործող կառավարության՝ Նեթանյահուի ձեռքին, քանի որ այնտեղ ընտրական պրոցես է, իսկ ԱՄՆ-ում ընտրությունների վրա շատ մեծ ազդեցություն ունի Իսրայել պետությունն ու հատկապես հրեական լոբբինգը: Դեմոկրատական որևէ իշխանություն չէր կարող այլ քաղաքականություն վարել, քան իր ամբողջական աջակցությունը ցուցաբերելը Իսրայելին, ինչն այս պահին փորձում է իրականացել ԱՄՆ գործող վարչակազմը, այնուամենայնիվ, դեռևս երբեք ԱՄՆ-ի և Իսրայելի միջև հարաբերություններն այսքան խորը ճգնաճամ չէին ապրել»:

Արմեն Պետրոսյանը նկատում է, որ ԱՄՆ-ի քայլերը նաև Իրանին զսպելու նպատակ են հետապնդում, դրանք մանեվրներ են, որոնք Իրանը պետք է հաշվարկի իր գործողության հնարավոր պատասխանի հետևանքների առումով: Միաժամանակ, փորձագետի խոսքով, Իրանը լայնածավալ պատերազմի մեջ մտնելու որևէ շահագրգռվածություն չունի, և դա շատ լավ են հասկանում նաև ԱՄՆ-ում:

«Իրանը շահագրգռված չէ լայնածավալ պատերազմով, այլ ցանկանում է ընդամենը մի գործողություն, որը կփրկի և ամուր կպահի իր դիրքերը տարածաշրջանում Իսրայելի բավականաչափ կարևոր հարվածից հետո»,- մանրամասնեց բանախոսը:

Հարցին, թե որքա՞ն հեռու կարող է գնալ Իսրայելը և ո՞ր կենտրոններն են շահագրգռված պատերազմով, Պետրոսյանը պատասխանեց, որ թե՛ Իրանը, թե՛ ԱՄՆ-ը, թե՛ եվրոպական շատ երկրներ շահագրգռված չեն այդ հակամարտության սրմամբ, բայց, բնականաբար, կան շահագրգիռ կենտրոններ:

«Իսրայելից բացի, դա Ռուսաստանն է, որովհետև նոր էսկալացիան ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացնելու է տարածաշրջանի վրա, և բնական է՝ թուլանալու է բևեռացումը ուկրաինական կոնֆլիկտի վրա, որը մեծացնելու է ՌԴ հնարավորությունները: Որոշակի առումով շահագրգռված են Թուրքիան, Ադրբեջանը, որովհետև Իրանի թուլացումը միանշանակ նրանց շահերից է բխում, քանի որ Իրանը, կենտրոնանալով այդ կոնֆլիկտի վրա, օրինակ, ուշադրությունը կթուլացնի Հարավային Կովկասի ուղղությամբ, որտեղ Թուրքիան և Ադրբեջանն ունեն ծրագրեր և Իրանը որոշակի առումով խանգարում է դրանց իրականացմանը: Խոսքը վերաբերում է տարածաշրջանային կոմունիկացիաներին կամ «Զանգեզուրի միջանցք» պրոեկտին»,- նշեց Պետրոսյանը:

Այնուամենայնիվ, տարածաշրջանային փորձագետի խոսքով՝ այս պահին կանխատեսելի ամենամեծ ժայթքումը, որը կարող է լինել, Լիբանանի տարածքում Իսրայել-Հըզբոլլահ հակամարտության ակտիվացումն է, որից, բնականաբար անմասն չի կարող լինել նաև Իրանը:

Տպել
2895 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ