Կուրսկում իրավիճակը խոսում է ռուսական բանակի թշվառության մասին, հարվածում բանակի և իշխանության հեղինակությանը. Առաքելյան

08/08/2024 schedule23:02

Վերջին օրերին տելեգրամյան մի շարք ալիքներից ու լրատվամիջոցներից ստացվում են տարբեր տեղեկություններ ուկրաիանական բանակի ստորաբաժանումների կողմից Ռուսաստանի Դաշնության Կուրսկի մարզ մտնելու վերաբերյալ:

ՌԴ ԳՇ պետի հայտարարության համաձայն՝ ուկրաիանական բանակի առաջխաղացումը Կուրսկի մարզում կասեցվել է, մինչդեռ այլ տեղեկատվական հարթակներում ասվում է, որ Կուրսկի շրջանում իրավիճակը շարունակում է մնալ լարված, կան զոհեր, վիրավորներ և հարյուրավոր գերեվարվածներ:

Քաղաքագետ Էդգար Առաքելյանը, մեկնաբանելով ռուս-ուկրաինական ճակատում տեղի ունեցող իրադարձությունները, ասում է, որ ըստ ամենայնի՝ ՌԴ գլխավոր շտաբը թերագնահատել է ուկրաինական բանակի կարողությունները, ինչի արդյունքում ուկրաինական բանակը հանկարծակի հարվածով ճեղքել է 2 ռուսական պաշտպանական գիծ՝ մխրճվելով բուն Ռուսաստանի տարածք 20 և ավելի կիլոմետրի չափով:

«Սա, ըստ էության, խոսում է ռուսական բանակի և ԶՈՒ-ի թշվառության մասին, որոնք փաստացի նույնիսկ չեն կարողանում ապահովել սեփական տարածքի անվտանգությունը արտաքին թափանցումներից: Սա, իհարկե, մեծ հարված է թե՛ ռուսական իշխանությունների, և թե՛ բանակի հեղինակությանը»,- նկատում է Առաքելյանը:

Ըստ քաղաքագետի՝ ՌԴ-ն փակուղային իրավիճակում է հայտնվել դեռևս պատերազմը սկսելուց 1-2 ամիս հետո, երբ հասկացել է, որ «պլանկան», որը դրել է իր առաջ, ընդհանրապես հասանելի չէ.

«Բնականաբար, ՌԴ-ն այսօր էլ փակուղային իրավիճակում է, առավել ևս, երբ պատերազմից 2,5 տարի հետո ոչ միայն չեն իրականացրել իրենց պլան-մինիմումը, այլև ուկրաինական բանակը բավականին սոլիդ կազմով ներխուժում է ՌԴ տարածք: Մի տեսակ նմանություն կա նախորդ տարի Պրիգոժինի «մարշ-բրասոկ»-ի հետ, երբ վերջինս փոքրաթիվ զորախմբով կարող էր հասնել ընդհուպ մինչև Մոսկվա, և ոչ մի դիմադրություն չկար: Սա նշանակում է, որ Ռուսաստանը իր բոլոր ուժերը կենտրոնացրել է ուկրաինական ճակատում, իսկ նման տարածքներում գրեթե պաշտպանություն չկա և ցանկացած կազմակերպված հարված հնարավորություն կտա ներխուժել բուն ՌԴ տարածք»:

Անդրադառնալով ռուս բարձրաստիճան պաշտոնյանների և պրոպագանդիստների գրառումներին ու հայտարարություններին, մասնավորապես՝ Մարիա Զախարովայի՝ Արևմուտքի կողմից Ուկրաինային պատժելու կոչերին, և Մարգարիտա Սիմոնյանի՝ «աղոթքներին» ու հայտարարություններին, Առաքելյանն ասում է, որ Ուկրաինայի գործողությունները փլուզում են նաև ռուսական պրոպագանդայի հերթական միֆը ՌԴ-ի հզորության, ՌԴ բանակի ուժի և այլնի մասին: 

««Մարգարիտա Սիմոնյանններ»-ը և «Մարիա Զախարովաները», լինելով ռուսական պրոպագանդայի առաջամարտիկներ, բնականաբար, պետք է փորձեն իռացիոնալ միջոցներ գտնել և տարածել իրենց պրոպագանդան: Կարծում եմ, որ եթե Մարգարիտա Սիմոնյանն է աղոթողը ռուսական կողմից, ապա համոզված եմ՝ աղթոքները տեղ չեն հասնելու, քանի որ թե՛ միջազգային հանրությունը, թե՛ նորմալ մարդիկ վաղուց դատապարտել են այն, ինչ ՌԴ-ն իրականացնում է Ուկրաինայում և ուկրաինացի ժողովրդի նկատմամբ, հետևաբար, այդ ամենը պարզապես ծիծաղ է առաջացնում, սոցցանցերում ևս Սիմոնյանի և Զախարովայի գրառումներին ու հայտարարություններին ծիծաղով ու հեգնանքով են վերաբերվում»,-նշում է Առաքելյանը:

Խոսելով Ուկրաինայի նպատակների ու գորոծղությունների ռազմավարության մասին, փորձագետն ասում է, որ առաջիկա մեկ-երկու օրերը ցույց կտան, թե իրականում ինչ նպատակ է հետապնդում Ուկրաինան:

«Այսօր արդեն նույնիսկ ռուսական որոշ աղբյուրներ նշում են, որ այս պահի դրությամբ մարտեր են ընթանում այնպիսի տարածքներում, որոնք, ըստ էության, 20-25 կիլոմետր են հեռու Կուրսկի ատոմակայանից, իսկ դա նշանակում է՝ փաստացի ուկրաինացիները խնդիր են կատարում վերցնել Կուրսկի ատոմակայանը և այն փոխանակել, օրինակ, Զապոռոժիեի ատոմակայանի հետ. խնդիրներից մեկը դա կարող է լինել»,- նշում է Առաքելյանն ու հավելում, որ բոլոր պարագաներում, սակայն, քիչ հավանական է համարում հրադադարի հաստատումը կամ ՌԴ-ի կողմից պայմանագիր ստորագրելու պատրաստակամությունը:

Եվ դարձյալ զուգահեռները հատվում են ԱՄՆ-ի ընտրությունների շուրջ: Առաքելյանը կարծում է՝ ՌԴ-ն սպասում է Միացյալ նահանգների ընտրություններին:

Ինչ վերաբերում է հետագա գործողություններին, ապա, ըստ էության, ՌԴ-ն կարող է հերթական անգամ փորձել ռմբակոծել Կիևը, Խարկովը կամ այլ կարևոր քաղաքներ, որի ընթացքում կավերվեն քաղաքացիական ենթակառուցվածքներ և զոհեր կլինեն քաղաքացիական բնակչության շրջանում: ՌԴ-ի միակ պատասխանն, ըստ նրա, այս պարագայում դա է լինելու, քանի որ այլ հնարավոր տարբերակներ ՌԴ-ն փաստացի չունի:

Միաժամանակ Առաքելյանը նկատում է՝ Ամերիկայում ընտրություններին ու դրա ելքին սպասում է նաև Ուկրաինան:

«Սպասում է, բայց, բնականաբար, հաշվարկներ ունենալով, թե Թրամփի ընտրվելու պարագայում ինչ կարող է լինել: Հենց այդ համատեքստում է, որ Զելենսկին վերջերս պարբերաբար խոսում է խաղաղության գնալու մասին՝ իրեն ապահովագրելով որոշակի առումով, որովհետև եթե ընտրվի Թրամփը, որն, ըստ էության հայտարարում է, որ կկանգնեցնի պատերազմը, իսկ դա, ինչպես հասկանում ենք, կկանգնի այնտեղ, որտեղ զորքերն են այդ պահին, նշանակում է, որ Թրամփը կճանաչի Ռուսաստանի կողմից ուկրաինական տարածքների օկուպացիան: Բնականաբար, Ուկրաինան ցանկանում է լրացուցիչ տարածքներ ձեռք բերել՝ հետագայում գուցե նաև փոխանակման համար»:

Քաղաքագետի խոսքով՝ Ուկրաինան ամեն դեպքում հաղթանակած է դուրս գալու իրավիճակից, քանի որ այն խնդիրը, որ դրել էր վերջինիս հակառակորդն իր առջև, ոչ միայն չի կատարել, այլ անգամ դրա մինիմալ տարբերակին չի հասել, իսկ պատերազմի ելքն ազդելու է ոչ միայն մեր, այլև ամբողջ աշխարհի անվտանգության նոր աշխարհակարգի ձևավորման գործընթացի վրա:

«ՌԴ-ն պետք է հաշտվի այն մտքի հետ, որ ուժով ժամանակակից աշխարհում չի կարելի հարցեր լուծել, և կարծում եմ այն էլիտան, որ կա ՌԴ-ում, ինչ-որ պահի կհեռանա. օրինակ, եթե անցած տարի Պրիգոժինը որոշեր, որ, այնուամենայնիվ, մինչև վերջ գնալու է՝ հասնելու է Մոսկվա, համոզված եմ, որ նա կարող էր ռազմական հեղաշրջում իրականացնել: Մենք այսօր էլ տեսնում ենք բավականին մեծ ճնշումներ ռուսական քաղաքական իշխանության կողմից զինվորական էլիտայի նկատմամբ, և այդ խնդիրները կարող են գեներացնել որոշակի գործընթացներ և բունտ ՌԴ ներսում, որը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև հեղաշրջման:

Հետևաբար կարծում եմ, որ ինչ-որ մի պահի ՌԴ-ում կընդունեն պարտությունը և կհասկանան, որ ՌԴ-ի փրկությունը հենց Արևմուտքն է, համոզված եմ, որ հենց Արևմուտքն է ձեռք մեկնելու ՌԴ-ին, որպեսզի ազատագրի չինական լծից»,- եզրափակում է քաղաքագետը:

Տպել
3418 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ