Երևան
12 °C
Նավթ և գազ արտահանող ու գործարաններով մթնոլորտը շարունակաբար աղտոտող երկիրը, որտեղ աղբի տեսակավորումն անհայտ արտահայտություն է, որտեղ լրագրողներն ու իրավապաշտպանները բանտում են, լրատվամիջոցները՝ խիստ հսկողության տակ, այս տարի կհյուրընկալի կլիմայի փոփոխությանը նվիրված միջազգային խոշոր համաժողով։
Սա վրդովեցնում է կանաչ էներգիայի համար պայքարող կազմակերպություններին և միջազգային դիտորդներին, ովքեր կարծում են, որ Ադրբեջանը ցանկանում է բարձրացնել իր հեղինակությունը համաժողովի օգնությամբ։
Լուրն այն մասին, որ Ադրբեջանը կհյուրընկալի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության 29-րդ համաժողովը (COP29), երկրում հպարտության ալիք է առաջացրել տեղական մամուլի, պաշտոնյաների և քաղաքական գործիչների շրջանում:
«Ադրբեջանում COP29-ի անցկացումը համաշխարհային ասպարեզում երկրի հեղինակության հստակ ցուցիչ է», «Ադրբեջանը կլինի աշխարհի ուշադրության կենտրոնում», «Միջազգային ճանաչում և աջակցություն համաշխարհային հանրության կողմից», «Բաքուն կդառնա աշխարհի կենտրոնը». սրանք վերնագրեր են ադրբեջանական իշխանամետ լրատվամիջոցներում հրապարակված նորություններից:
Իշխանությունները կարծես թե ակտիվորեն սկսել են նախապատրաստվել օտարերկրացիների հոսքին, բայց դա արվում է յուրովի։
Նախագահ Իլհամ Ալիևը հայտնել է, որ համաժողովի ընթացքում ակնկալվում է 70-80 հազար օտարերկրացիների այցը երկիր։
Օգոստոսի 1-ին վարչապետ Ալի Ասադովը հայտարարել է, որ իշխանությունները որոշել են՝ համաժողովի ընթացքում ուսանողներին հեռավար ուսուցման կտեղափոխեն, իսկ դպրոցականներին արձակուրդ կուղարկեն։
Միևնույն ժամանակ, որոշ հանդիսությունների տներ և մեծ ռեստորաններ դադարեցրել են նոյեմբերին հարսանիքների պատվերներ ընդունել:
Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, որ որոշ հաստատություններ դա արել են կամավոր՝ վախենալով համաժողովի ընթացքում զբոսաշրջիկների հոսքի գերծանրաբեռնվածությունից, մյուսները խոստովանել են, որ արգելքի հրահանգ են ստացել իշխանությունների կողմից, իսկ մի մասը սպասում է իշխանությունների պատվերի՝ իրենց առնչվող հատվածին։
Նման իրավիճակ է ստեղծվել բազմաթիվ մայրաքաղաքային հյուրանոցների դեպքում։ Նրանք նոյեմբերին (երբ տեղի կունենա համաժողովը) իրենց կայքերում նախնական պատվերներ չեն ընդունում։ Սակայն նույն հյուրանոցներում COP29-ի համար նախատեսված սենյակները կարելի է պատվիրել անմիջապես կլիմայի կոնֆերանսի կազմակերպիչների կայքի միջոցով:
Նոյեմբերին հյուրանոցների ամրագրման միջազգային կայքը՝ booking.com-ն, առաջարկում է համարներ միայն մոտ 90 հյուրանոցում, մինչդեռ հոկտեմբերի վերջին և դեկտեմբերի սկզբին մի քանի անգամ ավելի շատ հյուրանոցներ կան բազայում: Դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ հյուրանոցները տեղ են հատկացնում կլիմայական կոնֆերանսի հյուրերին:
Հեղինակության համար վճարում են բնակիչները
BBC-ն համաժողովի կազմակերպիչներին հարցում է ուղարկել, թե արդյո՞ք ռեստորաններին, հանդիսությունների սրահներին ն և հյուրանոցներին արգելված է ընդունել ամրագրումներ համաժողովի ընթացքում, սակայն պատասխան չի ստացել:
Սահմանափակումները Բաքվի բնակիչներից շատերին հիշեցրել են համաճարակի շրջանը։ Այն ժամանակ էլ արգելված էին հարսանիքները, փակվում էին ռեստորանները, իսկ ուսանողներին ուղարկում էին հեռավար աշխատանքի կամ արձակուրդի։
Բնակիչության շրջանում խոսակցություններ կան, որ համաժողովի ընթացքում փողոց դուրս գալը թույլատրվելու է օրական ընդամենը երկու ժամով, ինչպես լոքդաունի ժամանակ է եղել։ Ադրբեջանը, ի դեպ, համաճարակի սկսվելուց ավելի քան չորս տարի անց դեռևս փակ է պահում իր ցամաքային սահմանները՝ Covid-ի դեմ պայքարի պատրվակով։
Ադրբեջանի բնակչությունը վաղուց սովոր է, որ իրենցից պահանջում են զոհաբերել ազատությունը և հարմարավետությունը՝ հանուն երկրի հեղինակության։ Ֆորմուլա 1-ի Գրան Պրիից շատ առաջ էլ քաղաքի կենտրոնը, որտեղ ընթանում էր մրցուղին, պարսպապատվել էր, և մարդիկ դժվարությամբ էին կարողանում հասնել քաղաքի մյուս ծայրը:
Շահերի բախում
«Transparency International» միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը, մինչդեռ, Ադրբեջանում կլիմայական կոնֆերանսի անցկացումը «անհանգստացնող շահերի բախում» է անվանել: Իրավապաշտպանները նշում են, որ երկիրը «կլիմայի նկատմամբ անբարյացակամ է», արդյունահանում է նավթ և ծրագրում է եռապատկել գազի արդյունահանումը։ Իսկ այս միջոցառման նախագահը կլինի մի մարդ, ով նախկինում 20 տարի ղեկավար պաշտոններ է զբաղեցրել պետական նավթային ընկերությունում։
Ադրբեջանի բնապահպանական պատկերը շատերի մոտ հարցեր է առաջացնում. երկրին դեռ չի հաջողվել լուծել կենցաղային աղբի հավաքման ու վերամշակման խնդիրը։
Ադրբեջանը հայտնի է իր արևոտ օրերի մեծ քանակով, իսկ Բաքուն նույնիսկ «քամիների քաղաք» են անվանում։ Էներգետիկայի միջազգային գործակալության տվյալներով՝ Ադրբեջանում էներգիայի վերականգնվող աղբյուրների (ներառյալ հիդրոէլեկտրակայանների) բաժինը կազմել է ընդհանուր արտադրության ընդամենը 1%-ը։
«Կլիմայի պաշտպանի դեր խաղալը և հանածո վառելիքի շահերի բախմանը հրավիրելը ժամանակի վատնում է»,- հայտարարել է Oil Change International-ը՝ Ադրբեջանի վարքագիծն անվանելով երկրի հեղինակության «կանաչ մաքրում»:
COP29-ը «կանաչավորման արշավ» են անվանում և՛ ադրբեջանցի լրագրողները, և՛ միջազգային իրավապաշտպանները՝ նշելով, որ միջոցառումն անցկացվում է ԶԼՄ-ների, ինչպես նաև ռեժիմի քննադատների դեմ բռնաճնշումների նոր ալիքի ժամանակ։
Միջազգային իրադարձությունները՝ սեփական ձեռքվերման քողի տակ
Ադրբեջանում իշխանությունները նախկինում հանրությանը ներկայացրել են խոշոր միջազգային իրադարձություններ՝ որպես երկրի և նրա մշտական ղեկավար Իլհամ Ալիևի միջազգային մեծ հաջողություն։ Այդպես եղավ «Եվրատեսիլ» երգի մրցույթի, «Ֆորմուլա 1»-ի ավտոարշավների, Եվրոպական խաղերի և այլ խոշոր իրադարձությունների դեպքում:
Ադրբեջանը նույնիսկ Օլիմպիական խաղերն ընդունելու հայտ էր ներկայացրել, թեև՝ անհաջող։ Բայց դա չխանգարեց տարբեր քաղաքներում սպորտային քաղաքի, մարզադաշտի ու մարզահամալիրների կառուցմանը, որոնք մինչ օրս օլիմպիական են կոչվում։
Այս ամենն էլ բավական է հասկանալու համար, որ Ադրբեջանն օգտագործում է միջազգային խոշոր իրադարձությունները սեփական հեղինակությունը սպիտակեցնելու համար՝ գիտակցելով, որ կաղում է մարդու իրավունքների խախտումներից։ Ընդ որում, բոլոր այս միջազգային իրադարձությունների համատեքստում բողոքի ձայն բարձրացնող իրավապաշտպանները կամ ակտիվիստները տարբեր մեղադրանքներով շաբաթներ անց հայտնվում են անազատության մեջ:
Ի դեպ, առնվազն հակասական ու տարօրինակ է, որ 2022 թվականի դեկտեմբերին բողոքի ձայն բարձրացրած և Լեռնային Ղարաբաղի ճանապարրհը բլոկադայի մեջ պահող «բնապահպան ակտիվիստները» այժմ լուռ են:
Իշխանությունների կողմից կազմակերպված վերվող-տարվող կեղծ ակտիվիստները մի քանի ամսով փակել էին Լեռնային Ղարաբաղից Հայաստան տանող միակ ճանապարհը՝ զրկելով տեղի բնակիչներին տարրական պահանջների բավարարման նպատակով իրականացվող փոխադրումներիցու տեղափոխություններին։
Այն ժամանակ էկոակտիվիստները ներկայացված էին որպես իշխանությունների կողմից աջակցվող կարևոր ուժ։ Սա բացառիկ իրավիճակ էր Ադրբեջանի համար, որովհետև եթե Ալիևի ռեժիմը սեփական շահը չունենա, բնապահպանական կամ մեկ այլ ոլորտի որևէ բողոքի շարժում կճնշբի անմիջապես և մեկ օր անգամ չի շարունակվի, մասնակիցներն էլ՝ կհայտնվեն վանտերում: Դեռևս պարզ չէ, բայց ենթադրել կարելի է, թե COP29-ը նման էկոակտիվիստների նոր բողոքի պատճառ կդառնա, թե՝ ոչ:
Բելառուսի վրա հարձակումը կլինի երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը. Լուկաշենկո
Ադրբեջանը կրճատում է պաշտպանության և անվտանգության ծախսերը
Շոյգուն Իրանի նախագահին է փոխանցել Պուտինի ուղերձը
Քննարկվել են «Google» ընկերության հետ համագործակցությունն առավել բարձր մակարդակի հասցնելու հնարավորությունները
Վերակառուցվող դպրոցից ծայրահեղ ծանր ախտորոշմամբ 2 աշխատակից է տեղափոխվել հիվանդանոց
Մամ կներես, ես չգիտեի դու ինչի միջով ես անցել. Նազիկ Ավդալյանը հրապարակել է իր և որդու երկխոսությունը
Ինչպես Նորակերտի նախկին բուժամբուլատորիան հնարավոր եղավ դարձնել «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. ինչ հարցեր են քննարկվել
Որպես անհետ կորած որոնվող 22-ամյա տղայի դին հայտնաբերվել է «Արզնի» ՀԷԿ-ի ջրատարի՝ Նոր Հաճնի հատվածում
Այսօր կա մեկ ճանապարհ, որը կարող է ստիպել Ադրբեջանին գնալ խաղաղության. Ստեփանյանը մանրամասնել է՝ որն է դա
Հրդեհ է բռնկվել Հունաստանի նավթավերամշակման գործարանում. մարման աշխատանքում նաև ուղղաթիռներ են ներգրավվել
Նորակերտում «ԱՐՄԱԹ» կրթական կենտրոն է բացվել. ԱՍՀ նախարարն ու Արմավիրի մարզպետը ևս մասնակցել են արարողությանը
Նոր ձևավորվող ՆԳՆ ուսումնական հաստատության կրթության բովանդակային վերափոխմանն առնչվող հարցեր են քննարկվել
Երևան-Գյումրի ճանապարհին «Օպել»-ը գլխիվայր շրջվել է
Ֆինլանդիայից Հայաստան ժամանած մասնագետը նպատակ ունի նպաստել Հայհիդրոմետի նոր կառուցվածքի մշակմանը
Միասնական և ուժեղ Սփյուռքը Հայաստանի ամենահզոր դաշնակիցն է․ ՀՀ նախագահ
Ստեֆան Սեժուրնեն՝ Եվրահանձնաժողովի փոխնախագահ. Ուրսուլա ֆոն դեր Լայենը ներկայացրել է իր նոր թիմի անդամներին
Ինչ հիվանդություններ է առաջացնում ծխելը. դրա հետևանքով ՀՀ-ում ամեն տարի հազարավոր մարդիկ են մահանում
Բրյուսելում տեղի կունենա ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարությունների ղեկավարների հանդիպումը
ՄԱԿ-ի գրասենյակի պատասխանատուներին ներկայացվել է Հայաստանի քրեակատարողական հիմնարկների ընդհանուր վիճակը
Լիբանանում փեյջերների պայթյունի հետևանքով մահացածների թվում երեխաներ կան. տուժածների թիվը հասել է 2800-ի (տեսանյութ)
Սերգեյ Շոյգուն չհայտարարված այց է կատարել Իրան (տեսանյութ)
Երևանի կենդանաբանական այգու տարածքը կընդլայնվի. Տիգրան Ավինյանը ծանոթացել է ծրագրի ընթացքին
Իսրայելը պայթեցրել է Լիբանանում «Հըզբոլլահի» անդամների կապի սարքավորումները. վիրավորների թվում է Իրանի դեսպանը
Բասկետբոլի ԱԱ. մեկնարկել է Հայաստան-Ավստրիա հանդիպման տոմսերի վաճառքը
Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով
Համաշխարհային զինադադարի մասին Ադրբեջանի կոչերը կեղծ են․ The Guardian
Երևան. Գագիկ Սուրենյանը լուսանկար է հրապարակել
ՀՀ բժիշկները վերապատրաստվում են Ֆրանսիայում. Արտակ Ջումայանը հանդիպել է Sos-Arménie Côte d’Azur-ի ներկայացուցիչների հետ
Ֆրանսիայի Ազգային ժողովի բյուրոն հավանություն է տվել Մակրոնի իմպիչմենտի մասին բանաձևի նախագծին
Լոռիում հարկադիր քարաթափում կիրականացվի
Աղձք բնակավայրի հարակից հատվածում պայթեցման աշխատանքներ կիրականացվեն
Քննարկվել է օրակարգային հարցերի լայն շրջանակ. քաղաքական խորհրդակցություններ ՀՀ և Ավստրիայի ԱԳ նախարարությունների միջև
Արտակարգ դեպք «Ջրաշխարհ»-ի մոտ. հրդեհ է բռնկվել «Հոնդա» մակնիշի ավտոմեքենայում
Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 17-ին
Կրեմլը բացասաբար է վերաբերվում «Meta»-ի կողմից ռուսական լրատվամիջոցների արգելափակմանը. Պեսկով
Վրաստանի խորհրդարանը վերջին ընթերցմամբ ընդունել է ԼԳԲՏ քարոզչությունն ու սեռափոխությունն արգելող օրինագիծը
«Էրեբունի» բժշկական կենտրոնի ծննդատանը արգանդի՝ 10կգ կշռող միոմա է հեռացվել
Էջմիածնի Մայր տաճարի բակում այլևս կաթողիկոսներ չեն թաղվի, ներսում մոմավառություն չի լինի
Վարչապետը հանձնարարել է 2025 թվականի պետբյուջեի նախագիծը բերել վերջնական տեսքի. խորհրդակցություն է տեղի ունեցել
© 2024 Հայկական ժամանակ