Այց՝ մի քանի ժամով. ինչու է Հնդկաստանի վարչապետ Մոդին մեկնել Ուկրաինա

23/08/2024 schedule13:30

Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին պաշտոնական այցով ժամանել է Կիև՝ հանդիպելու Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ, հայտնում է NDTV հեռուստաալիքը։

Երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից հետո սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա։

Հեռուստաալիքի տվյալներով՝ Մոդին Ուկրաինա է ժամանել Զելենսկու հրավերով։ Հնդկաստանի վարչապետն ասել է, որ կողմ է տարածաշրջանում «խաղաղության շուտափույթ վերականգնմանը»։

«Ես անհամբերությամբ սպասում եմ նախագահ Զելենսկու հետ նախորդ զրույցների շարունակմանը երկկողմ համագործակցության ամրապնդման և Ուկրաինայում ընթացող հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ կարծիքների փոխանակման շուրջ»,- Մոդին ասել է:

Նա հույս է հայտնել, որ Ուկրաինայի ղեկավարի հետ բանակցությունները կօգնեն «հիմք ստեղծել առաջիկա տարիներին Կիևի և Նյու Դելիի միջև ավելի ամուր և դինամիկ հարաբերությունների համար»:

Մոդին Ուկրաինա է ժամանել Լեհաստան կատարած այցից անմիջապես հետո։ Կիևում Հնդկաստանի վարչապետին ուղեկցում են նաև Հնդկաստանի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Աջիթ Դովալը և արտաքին գործերի նախարար Սուբրահմանյամ Ջայշանքարը։

Bloomberg-ը նշել է, որ հնդկական պատվիրակությունը Կիևում կմնա ընդամենը մի քանի ժամ՝ անվտանգության նկատառումներից ելնելով։

Հնդկաստանի ԱԳՆ-ն հայտնել է, որ Մոդիի և Զելենսկու բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել տնտեսության, առողջապահության, կրթության և երկրների միջև առևտրի զարգացման հարցեր։ Օրակարգում է նաև շարունակվող ուկրաինական հակամարտությունը։ Գերատեսչությունում նշել են, որ Հնդկաստանը հանդես է գալիս Ռուսաստանի և Ուկրաինայի միջև դիվանագիտական կարգավորման և շուտափույթ բանակցությունների օգտին։ Ավելին, ինչպես ընդգծել է ԱԳՆ-ն, ռազմական գործողությունների դադարեցման հարցի լուծումը «ռազմի դաշտում չի կարող գտնվել»։

Դեռևս Հնդկաստանի վարչապետի Լեհաստան և Ուկրաինա այցից առաջ Bloomberg-ը գրել էր, որ Մոդին հրաժարվել է միջնորդի դեր ստանձնել հակամարտության կարգավորման հարցում։ Միևնույն ժամանակ նա համաձայնել է նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկիի ուղերձները փոխանցել։

Գործակալությունը Հնդկաստանի վարչապետի դժկամությունը ռազմական գործողությունները դադարեցնելու հարցում բացատրել է Մոսկվայից կախվածությամբ, քանի որ Հնդկաստանը Ռուսաստանից էժան նավթ և զենք է գնում։

Մինչ այս՝ հուլիսի սկզբին, Մոդին ուղևորվել էր Մոսկվա, որտեղ հանդիպել էր ՌԴ նախագահի հետ։ Այնուհետև, մեկնաբանելով Ուկրաինայի հակամարտությունը, Հնդկաստանի վարչապետն ասել էր, որ «ռումբերը, հրթիռները, հրացանները չեն կարող ապահովել խաղաղություն»։ Իսկ Պուտինի հետ բանակցություններից հետո Մոդին պնդել է, որ իրենք ընդհանուր համաձայնության են եկել «խաղաղության վաղ հաստատման» անհրաժեշտության վերաբերյալ։

Վլադիմիր Զելենսկին Մոդիի այցը Մոսկվա անվանել էր «մեծ հիասթափություն և ջախջախիչ հարված խաղաղության ջանքերին»:

Տպել
745 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ