Հանցավոր խումբը ստեղծել է թմրամիջոցների լաբորատորիա, զբաղվել ապօրինի շրջանառությամբ և ֆինանսական միջոցներն օրինականացնել

23/08/2024 schedule18:32

Ավարտվել է հանցավոր կազմակերպություն ստեղծելու և ղեկավարելու, թմրամիջոցների ապօրինի շրջանառության, թմրամիջոցներ, խիստ ներգործող նյութեր պարունակող բույսեր աճեցնելու, փողերի լվացման դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը:

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական առաջին բաժնում իրականացված ապացուցողական և վարութային համակարգված գործողությունների, Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների արդյունքում հիմնավորվել է, որ ՌԴ 38-ամյա քաղաքացի Ա.Ս.-ն, Տելեգրամ հավելվածում առկա առցանց խանութ-հարթակի միջոցով զբաղվելով թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ, այն առավելապես ընդլայնելու և նոր՝ առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու դիտավորությամբ, ստեղծել է կազմակերպված խումբ՝ հանցավոր կազմակերպություն՝ դրա կազմում ներգրավելով Կորեայի Հանրապետության քաղաքացի Ջ.Կ.-ին, ինչպես նաև՝ իր մտերմուհիներ, ՀՀ քաղաքացիներ 25-ամյա Է.Հ.-ին և 19-ամյա Ս.Կ.-ին, և ղեկավարել այն:

Այնուհետև, մշակելով հանցավոր ծրագրեր, խմբի անդամների միջև կատարել է դերաբաշխում, նրանց տվել հանձնարարություններ, իրականացրել հանցավոր ճանապարհով ստացված ֆինանսական միջոցների կառավարում, վերահսկում և բաշխում։

456590066_957332032863137_8781832919234696892_n.jpg (228 KB)

Ստեղծված հանցավոր կազմակերպության գործունեությունն ավելի ընդլայնելու նպատակով Ա.Ա.-ն, Ջ.Կ.-ի հետ միասին, 2023 թ. ապրիլին վարձակալել են առանձնատուն, որտեղ, մարիխուանա տեսակի թմրանյութ ստանալու նպատակով, բնակարանի բոլոր սենյակներում ստեղծել են հատուկ լաբորատոր հարմարություններ` օդափոխության և լուսային համակարգերով։ Ապա տարբեր տարաների մեջ ցանել և հատուկ պայմաններում, իրացման և շահույթ ստանալու նպատակով, աճեցրել են կանեփ տեսակի բույսեր, որոնք հանցավոր կազմակերպության անդամների կողմից վերամշակվել են, իրացման նպատակով բաժանվել մասերի, փաթեթավորվել, և ինչպես առձեռն, այնպես էլ՝ թաքստոցներում տեղադրելով, Տելեգրամ հավելվածի առցանց խանութ-հարթակի միջոցով վաճառվել մի շարք անձանց:

Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության անդամների կողմից, 2021 թ․ դեկտեմբերից մինչև 2023 թ․ նոյեմբեր ընկած ժամանակահատվածում, հանցավոր ճանապարհով` թմրամիջոցների իրացումից ստացված ֆինանսական միջոցների հանցավոր ծագումը, դրանց իրական բնույթը թաքցնելու, տեղաշարժն ու տեղաբաշխումը քողարկելու, ստացված դրամական միջոցներին օրինական տեսք հաղորդելու նպատակով, Տելեգրամ համացանցային հավելվածի միջոցով իրացված թմրամիջոցների գումարները հաճախորդներից ստացվել են կրիպտորաժույթի փոխարինված վիճակում՝ Ա.Ա.-ին պատկանող կրիպտոարժույթի էլեկտրոնային հաշվեհամարների փոխանցելով:

Այնուհետև, Ա.Ա.-ն իրեն պատկանող հիշյալ կրիպտոհաշիվներից կրիպտոարժույթ է փոխանցել կրիպտոարժույթի փոխանակում իրականացնող ԱՁ-ի էլեկտրոնային կրիպտոդրամապանակին: Վերջինս, 133 անգամ կրիպտոարժույթը փոխարինելով դրամի՝ ընդհանուր 9.151.400 ՀՀ դրամ գումարը, ինչպես նաև թմրանյութի վաճառքից ստացված այլ գումարները փոխանցել է Ա.Ա.-ին պատկանող «Ի դրամ» դրամապանակին, որոնք տնօրինվել են Ա.Ա.-ի և հանցավոր կազմակերպության խմբի անդամների կողմից։

Հանցավոր կազմակերպության կողմից իրացման նպատակով ցանված և աճեցված թվով 202 հատ տերտրոհիդրոկանաբինոլ պարունակող կանեփ տեսակի բույսերը, ինչպես նաև 3030 գրամ կանեփ տեսակի թմրանյութը, 59.09 գրամ քաշով մարիխուանա տեսակի թմրանյութը, 1 հատ կշեռք, ուլտրամանուշակագույն լույս արձակող սարքեր, օդը խոնավացնող և չորացնող սարքավորումներ, պարարտանյութեր, բույսերի աճեցմանը խթանող այլ նյութեր հայտնաբերվել են կատարված խուզարկությամբ, իսկ խմբի անդամների բնակության վայրերում կատարված խուզարկությամբ հայտնաբերվել է ընդհանուր 323.7 գրամ մարիխուանա և 0.05 գրամ մեթամֆետամին տեսակի թմրանյութեր և էլեկտրոնային կշեռք:

456514199_957331966196477_774735167924322102_n (1).jpg (217 KB)

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա Ա.Ա.-ին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի (շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 3-րդ մասով, 318-րդ հոդվածի (հանցավոր կազմակերպություն ստեղծելը կամ ղեկավարելը) 1-ին մասով և 296-րդ հոդվածի (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով, իսկ խմբի մյուս երեք անդամներին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի, դրանց պատրաստուկների կամ դրանց համարժեք նյութերի (անալոգի) կամ պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն առանց իրացնելու նպատակի) 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 404-րդ հոդվածի (շրջանառությունն արգելված թմրամիջոցներ, հոգեմետ (հոգեներգործուն), խիստ ներգործող կամ թունավոր նյութեր պարունակող բույսեր ցանելը կամ աճեցնելը) 3-րդ մասով, 319-րդ հոդվածի (հանցավոր կազմակերպությանը մասնակցելը)1-ին մասով և 296-րդ հոդվածի (փողերի լվացումը) 3-րդ մասի 1-ին կետով: Խմբի բոլոր անդամների նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։

Նախաքննությունն ավարտվել է, և վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկողություն իրականացնող դատախազին:

Տպել
527 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ