Հայաստանում մեկնարկում է «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամների և «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամների վաճառքը. ԿԲ

23/08/2024 schedule21:20
Oգոստոսի 26-ին ՀՀ կենտրոնական բանկի «Դրամագետ» վաճառասրահից ցանկացողները կարող են ձեռք բերել «Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամներ երկու քաշային տարբերակներով՝ 3,11 գրամ (1/10 ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա), ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամներ չորս քաշային տարբերակներով՝ 1 գրամ, 7,78 գրամ (¼ ունցիա), 15,55 գրամ (½ ունցիա) և 31,1 գրամ (1 ունցիա):
 
«Շառլ Ազնավուր-100» ոսկե հուշադրամները, ինչպես նաև «Նոյյան տապան» ոսկե ներդրումային դրամները ձևավորվել և հատվել են գերմանական «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում: 
«Գայգեր Էդելմետալե» դրամահատարանը թանկարժեք մետաղներից պատրաստված ձուլակտորների, ներդրումային դրամների, հուշադրամների արտադրությամբ զբաղվող, ինչպես նաև միջազգային շուկայում նշվածների վաճառքն իրականացնող առաջատար ընկերություններից մեկն է:
 
Հայաստանի Հանրապետության «Նոյյան տապան» ներդրումային դրամների թողարկումը և վաճառքը միջազգային շուկաներում «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանի կողմից  սկսվել է 2011 թ.-ից՝ արծաթե, իսկ 2020 թ.-ից՝ ոսկե ներդրումային դրամներով:
 
ՀՀ կենտրոնական բանկի կողմից դրամահատարանը լիազորված է ոչ միայն հատելու, այլև իրացնելու «Շառլ Ազնավուր-100» հուշադրամները և «Նոյյան տապան» ներդրումային դրամները եվրոպական, ամերիկյան, ավստրալիական թանկարժեք մետաղների  ու դրամագիտական այլ շուկաներում:
 
Դրամահատարանի կողմից թանկարժեք մետաղներից պատրաստված արտադրանքի հումքը ձեռք է բերվում Լոնդոնի թանկարժեք մետաղների բորսայի (LBMA) կողմից հավաստագրված մատակարարներից:
2011 թ.-ից մինչ օրս «Նոյյան տապան» արծաթե և ոսկե տարբեր չափերով (1 գրամից մինչև 5 կիլոգրամ քաշով) թողարկված ներդրումային դրամները միջազգային շուկաներում իրացվել են 17 միլիոնը գերազանցող քանակով և շնորհիվ դրանց վրա արտացոլված համամարդկային թեմայի և յուրահատուկ ձևավորման, ուրույն տեղ են զբաղեցրել միջազգային ներդրումային շուկայում՝ մրցակցելով աշխարհում հայտնի այլ երկրների ներդրումային դրամների հետ:
 
Դիմերես՝ ՀՀ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» և «REPUBLIC OF ARMENIA» մակագրությունները, անվանական արժեքը՝ «100 ԴՐԱՄ DRAM», թողարկման տարեթիվը՝ «2024», «1/10 Oz», «Au 999,9», արտադրողի ապրանքանիշը՝ «LEV»:
 
Դարձերես՝ Շառլ Ազնավուրի դիմապատկերը և նոտաներ, «ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐ» և «CHARLES AZNAVOUR», «1924-2018» մակագրությունները:
 
Հուշադրամը ձևավորվել և հատվել է «Գայգեր Էդելմետալե» դրամահատարանում (Գերմանիա):
Տպել
571 դիտում

Հայաստանի հավաքականները շախմատի համաշխարհային 45-րդ օլիմպիադայում վստահ հաղթանակ են տարել

AMIO LeadUP. Ամիօ բանկի Ղեկավարման և առաջնորդման հմտությունների զարգացման նոր ծրագիրը

Մեքենան բախվել է հողաթմբին, ապա հայտնվել հաստաբուն ծառի վրա. վիրավորը հատուկ տեխնիկայի օգնությամբ է դուրս բերվել

Փաշինյանը և Բլինքենը Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին առնչվող հարցեր են քննարկել. հեռախոսազրույց է տեղի ունեցել

ԱԳ նախարարի տեղակալն ու Ժիլբեր-Լյուկ Դըվինազը միջազգային օրակարգին առնչվող արդի հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

«Մերսեդես»-ներ և մեկ «Ֆորդ մուստանգ». 6 մեքենայի մասնակցությամբ «դրիֆթ» Երևանի կենտրոնում (տեսանյութ)

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ինչ է քննարկվել

Զրույց է ծավալվել Երևանում «Լատվիայի տուն» հիմնելու հեռանկարի մասին. Արմեն Փամբուխչյանն ընդունել է դեսպան Էդիտե Մեդնեին

Կրոնական երթից հետո Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարքի ինքնազգացողությունը վատացել է

Ռուսաստանը վերահսկողության տակ է վերադարձրել Կուրսկի մարզի 10 բնակավայր. ՌԴ ՊՆ

ԱՄՆ-ն և ԵՄ-ն բարեգործական ՀԿ չեն, որ մեզ համար բարեգործություն անեն, պետք է շարունակել բանակցել Ադրբեջանի հետ. Քոչինյան

Հրդեհ է բռնկվել Բնունիսի մոտակա արտում

Լողավազանի տարածքից ԱՄՆ-ում հայտնի գործարարարի կնոջն առևանգած քաղաքացիները կալանավորվել են (լուսանկար)

Հնարավորինս արագ հասնել կայուն և տևական խաղաղության. նախագահը Դըվինազի հետ զրույցում վերահաստատել է ՀՀ դիրքորոշումը

Հայկական Կարմիր խաչը նոր նախագահ ունի. ընկերության ներսում եղած «աղմուկը», սակայն, չի դադարել. ինչ իրավիճակ է ՀԿԽԸ-ում

Թեհրանը համարժեք պատասխան կտա. ԱԳՆ են կանչվել Մեծ Բրիտանիայի, Նիդեռլանդների, Ֆրանսիայի և Գերմանիայի դեսպանները

Այս համատեղ ներդրումը նոր լրացուցիչ խթան կլինի. ներկայացվել է Հայաստանի զբոսաշրջային, ներդրումային ուղեցույցը

Երբեմն գիտես, թե ինչի համար ես հարկ վճարում. Իոաննիսյանը լուսանկարներ է հարապարակել Վաղատինի միջնակարգ դպրոցից

Քննարկվել է ԱՄՆ-Հայաստան էներգետիկ համագործակցությունը

Ալեն Սիմոնյանն ընդունել է Տուլիա Էքսոնին և Չունգոնգին. անդրադարձ է կատարվել Ադրբեջանում պահվող հայ գերիների թեմային

Հայաստանի Հանրապետությունում 2024-ին գրանցված հանցագործությունների թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է. վիճակագրություն

Գերասիմ Վարդանյանը կմնա կալանքի տակ

3 տարվա ազատազրկում՝ գրաֆիտիի համար. Ֆրանսիայի ԱԳՆ-ն դատապարտել է իր քաղաքացու նկատմամբ Ադրբեջանի կայացրած դատավճիռը

Փաստը, որ գլոբալ համաժողովն անցկացվում է ՀՀ-ում, մեծ հնարավորություն է բացում որպես հաջողակ ժողովրդավար երկիր. Չունգոնգ

Մենք Հայաստանն ավելացնում ենք գինու տուրիզմի քարտեզի վրա. ՄԱԿ-ի ԶՀԿ գլխավոր քարտուղարը՝ Արարատ Միրզոյանին

ՄԱԿ-ի ԵՏ հանձնաժողովը էական աջակցություն է ցուցաբերում Հայաստանին. Սանոսյանն ընդունել է Դմիտրի Մարիյասինին

Ժամկետանց, նաև առանց պիտանելիության ժամկետի սննդամթերք՝ Երևանի սուպերմարկետներում. ստուգայցեր են իրականացվում

Խարդախների թիրախում ավտոգնորդներն են, 27-ամյա կին է ձերբակալվել. ինչ մեխանիզմ է գործում

Ժողովրդավարության համար պայքարը պահանջում է մարտահրավերներին դիմակայելու աներկբա տոկունություն. Վահան Կոստանյան

Հայերը խելացի են, մոտ ապագայում կհասկանան՝ որտեղ է իրենց երջանկությունը. Լուկաշենկոն համագործակցության ցանկություն ունի

Անկում տարադրամի շուկայում. փոխարժեքների ինչ փոփոխություններ են արձանագրվել սեպտեմբերի 12-ին

Հայաստանը Եվրաջասթում Համագործակցության հարցերով դատախազ կունենա. ՀՀ կայցելի նախագահ Լադիսլավ Համրանը

Զբոսաշրջության ոլորտը Կառավարության համար առանցքային նշանակություն ունի. վարչապետն ընդունել է Զուրաբ Պոլոլիկաշվիլիին

Բուժքույրը փորձել է թմրամիջոց փոխանցել կալանավորված անձին և ձերբակալվել է

Սուրեն Պապիկյանն ու ՉԺՀ պաշտպանության նախարարը միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր են քննարկել

Աննա Հակոբյանը նոր լուսանկար է հրապարակել

Լուսառատ գյուղում վիճաբանություն-ծեծկռտուք է տեղի ունեցել, որն ավարտվել է դանակահարությամբ. կա ձերբակալված

«ARARAT» գրառմամբ ծխախոտի տուփից ադամանդանման քարեր են հայտնաբերվել. ՊԵԿ-ը ներմուծման փորձը կանխել է (տեսանյութ)

Դատապարտում ենք Չանչարևիչի, ինչպես նաև հավաքականի ցանկացած ֆուտբոլիստի հասցեին վիրավորանքները. ՀՖՖ հայտարարությունը

Վանաձորի համայնքապետարանի աշխատակիցը հափշտակել է ավելի քան 18 միլիոն դրամ