Արծաթե մեդալով՝ Լոզանի սպորտային արբիտրաժային դատարան. Արթուր Ալեքսանյանը կպայքարի հանուն արդարության

08/09/2024 schedule18:00

Օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի արդյունքը կվիճարկի Լոզանի սպորտային արբիտրաժային դատարանում:

Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Արթուրի հայրը՝ Գևորգ Ալեքսանյանը, որը նաև չեմպիոնի մարզիչն է:

Սահմանված գոտուց երկու ոտքով դուրս իրանցին. ինչ կատարվեց Փարիզում

Գևորգ Ալեքսանյանն ասում է՝ տեղի ունեցածն ամբողջ աշխարհը տեսավ. օլիմպիական խաղերի չեմպիոն, աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի ոսկե մեդալակիր Արթուր Ալեքսանյանը Փարիզի օլիմպիական խաղերի ըմբշամարտի եզրափակիչ գոտեմարտում փոխչեմպիոնի տիտղոսի՝ արծաթե մեդալի արժանացավ:

«Մրցավարական սխալ կար»,- վստահ է մարզիչը, որը նաև այդ մասին հենց տեղում է բարձրաձայնել. «Գոտեմարտի ժամանակ իրանցի ըմբիշը գործող գոտուց 2 ոտքով դուրս եկավ: Այդ պահին պետք է 1 միավոր տային Արթուրին, բայց հակառակը եղավ: Թողեցին, որ ինքը դուրս գա այդ վիճակից, նաև շարունակի իր գործողությունը, անցնի Արթուրի հետևի հատվածը, ու դա գնահատվեց 2 միավոր: Ես բողոքարկեցի՝ որպես մարզիչ, մեր բողոքարկումը համարեցին սխալ: Մեկ միավոր էլ ավելացրին հակառակորդին, հաշիվը դարձավ 4:1, բայց իրականում պետք է լիներ 2:1՝ հօգուտ Արթուրի: 2 ոտքով դուրս գալուց հետո պետք է դադարեցվեր գոտեմարտը, ու միավոր տային Արթուրին: Դա շատ լավ իմանալով՝ Արթուրն այդ պահին էլ չպայքարեց, որովհետև պետք է կանգ առնեին: Դա օրենք է: Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան բողոքարկել է Միջազգային ըմբշամարտի ֆեդերացիային, որ մրցավարական կազմը սխալ է թույլ տվել, ՀՀ օլիմպիական կոմիտեն էլ է բողոքարկել ՄՕԿ-ին, բայց դեռ պատասխան չունենք»,- ասում է Գևորգ Ալեքսանյանը:

Կա, սակայն, Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիայից ստացված գրավոր պատասխանը, որում նշված է՝ մրցավարները ճիշտ են դատել Ալեքսանյանի օլիմպիական գոտեմարտը:

Այժմ Ալեքսանյանը դիմել է Լոզանի արբիտրաժային դատարան: Փաստաբան ունեն: Այլ մանրամասներ Գևորգ Ալեքսանյանը չի  չցանկանում բարձրաձայնել, ասում է՝ սպասում են գործի ընթացքին:

Ինչպե՞ս է տեղի ունեցածն անդրադարձել Արթուր Ալեքսանյանի վրա

Գոտեմարտից անմիջապես հետո ակնառու էր Ալեքսանյանի ընկճվածությունն ու փոքր-ինչ հիասթափությունը: Որոշ ժամանակահատված չեմպիոնն անգամ գերադասեց առանձնանալ ներկաներից:

Գևորգ Ալեքսանյանի խոսքով՝ բոլորի մոտ նույն զգացողությունն է եղել, դրան գումարած՝ նաև ափսոսանքը:

«Կատարվածն Արթուրի տրամադրության վրա ազդել է, մեծ է ափսոսանքը: Դա իր տարիների աշխատանքն է, քրտինքը, ու մրցավարի ձեռքով սխալ գնահատական եղավ»,- ասում է նա:

Հարցին՝ արդյոք ստեղծված իրավիճակը փոխե՞լ է Արթուր Ալեքսանյանի ծրագրերը, Գևորգ Ալեքսանյանը չի բարձրաձայնում, ասում է՝ այդ մասին խոսելը դեռ վաղ է:

Տպել
25358 դիտում

Սիսիան-Տաթև ավտոճանապարհին բեռնատար է կողաշրջվել․ կան տուժածներ

Նիկոլ Փաշինյանի կողմից նոր Սահմանադրություն գրելու որոշում կա. արդարադատության նախարարություն

Պուտինը Սանկտ Պետերբուրգում այցելել է ԱԹՍ-ներ և էլեկտրոնային պատերազմի համակարգեր արտադրող ձեռնարկություն (տեսանյութ)

COP29-ի բոլոր մասնակիցները պիտի Բաքվին կոչ անեն ազատ արձակել երկրում պահվող պատանդներին. ԵԽ պատգամավոր

Բուդապեշտում Դանուբը դուրս է եկել ափերից՝ հեղեղելով Հունգարիայի խորհրդարանի շենքը (տեսանյութ)

ԼՂ-ի հայերի վերադարձի իրավունքն ամրագրվել է Արդարադատության միջազգային դատարանի կողմից. Ֆրանսիայի դեսպան

Հայաստանը վերջին տարիներին խթանում է հարաբերություններն աֆրիկյան երկրների հետ. նախագահը ընդունել է Սիերա Լեոնեի դեսպանին

ՀՀ-ում միջազգային չափանիշների կիրառությանը նախապատրաստվելու համար անցումային փուլի անհրաժեշտություն կլինի

Քննարկվել են «Կատարա» մշակութային հիմնադրամի հետ համագործակցության հնարավորությունները

«Comedy Club» հումորային հեռուստաշոուն փակվում է. հայտնի է՝ երբ է վերջին եթերը

Բռնություն է կիրառել կնոջ նկատմամբ, ծեծել, քաշել մազերից. բերման է ենթարկվել ծանր հանցանքներ կատարելու համար կասկածվողը

Շարունակվում են Երևանի Կարմիր կամրջի վերականգնման աշխատանքները

Երևանում նախատեսվում է բացել Իրանի առևտրի կենտրոն՝ որպես դարպաս դեպի Եվրասիական տնտեսական միություն

Ներկայացվել են Հայաստան-Ճապոնիա ներդրումների միջավայրի բարելավման ցանց ստեղծելու նախապատրաստական աշխատանքները

Գործերը Հայաստանում ցուցադրելու երազանքի մասին Ետուարտ Սագաեանը բարձրաձայնել էր Աննա Հակոբյանի Հունաստան այցի ժամանակ

Ուղևորն ու ավիաընկերության աշխատակիցները հարվածել են միմյանց, հայհոյել. վիճաբանության մասնակիցները ձերբակալվել են

Wildberries-ի համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկին և ևս 6 անձի մեղադրանք է առաջադրվել

Հպարտ եմ, որ կարողացել ենք գրասենյակ հիմնել Հայաստանում. Պետեր Լունդբերգը՝ Ռուստամ Բաքոյանին

Ռուբեն Ռուբինյանը Միխայել Ռոթի հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է տարածաշրջանում տիրող անվտանգային իրավիճակը

Ռուսական բանակի կազմում գործող «Արբատ» ստորաբաժանումը զբաղված է ՀՀ-ում զինված հեղաշրջման կազմակերպմամբ. Առաքելյան

Երևանի ավագանին շինհրապարակների կահավորման համար նոր չափորոշիչներ է սահմանել

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը բարելավել է դիրքը ՖԻՖԱ-ի դասակարգման աղյուսակում

Դոնալդ Թրամփը անակնկալ այցելել է բար, ներկաներին բուրգեր հյուրասիրել, իսկ հաշիվը վճարել կրիպտոարժույթով

Կոնկրետ ինչ խնդրի եք բախվել՝ էլեկտրամատակարարման հետ կապված. Հայկ Կոնջորյանը կարծիքներ է հարցնում քաղաքացիներից

Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով. անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կտեղա

Հյուսիսային Կորեան շարունակում է աղբով լցված օդապարիկներ ուղարկել Հարավային Կորեա. ինչ է եղել դրանցում

Անահիտ Ավանեսյանը չի մասնակցի Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողություններին

Բախվել են «Լեքսուս»-ն ու «Կամազ» բետոնախառնիչը. մարդատարը վերծվել է մետաղե ջարդոնի, կա վիրավոր

Սեպտեմբերի 15-ի դրությամբ հարկային մարմին է ներկայացվել անշարժ գույքի վարձակալության 36 հազար 736 հայտարարություն

Դոլարն ու եվրոն թանկացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 19-ին

Առողջապահական ապահովագրության փաթեթն արդեն ուղարկվել է Կառավարություն․ նախարար

Ինչպիսին է Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով պայմանավորված համաճարակային իրավիճակը․ նախարարը մանրամասնում է

Բանակցությունները նախկին նախագահների կողմից եղել է նրա մասին, թե երբ և ինչպես է հանձնվելու ԼՂ-ն. Պապոյան

Հիմնանորոգվում է Սևանի տրանսպորտային հանգույցը

Երևան-Մեղրի ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Գլխավոր հարկադիր կատարողն ընդունել է ՌԴ Դատական կարգադրիչների դաշնային ծառայության պատվիրակությանը

«Համագործակցության ամրապնդման համար» մեդալ՝ ՀՀ-ում Վրաստանի ՆԳ նախարարության կցորդին

6 մարզում օդի աղտոտման դեպքեր են հայտնաբերվել. ԲԸՏՄ-ն խստացված ստուգայցեր է իրականացնում

Հաճախ մարդը պետական խոսակցությունները սերիալի պես է ընկալում, պետք է ուժեղացնենք իրականության հետ կապը․ վարչապետ

Չեմպիոնների լիգա. սեպտեմբերի 19-ի խաղացանկը