Հայ հասարակության մեջ այլևս չկա կասկած, որ ընտրություններն արտացոլում են ժողովրդի իրական կամքը. վարչապետը՝ Նյու Յորքում

26/09/2024 schedule09:27

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Նյու Յորքում մասնակցել է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից կազմակերպված «Ժողովրդավարության արդյունքները» խորագրով բաց քննարկմանը:

Միջոցառմանը մասնակցել են տարբեր երկրների առաջնորդներ, կառավարությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

86.jpg (915 KB)

Մինչ վարչապետ Փաշինյանին խոսքը փոխանցելը` ԱՄՆ ՄԶԳ կառավարիչ Սամանթա Փաուերը նշել է, որ այս տարվա գարնանը հնարավորություն է ունեցել մեկնել Բրյուսել՝ քննարկելու այն կոնկրետ քայլերը, որ կարող են անել Հայաստանի ժողովրդավարական ու խաղաղ ապագային աջակցելու համար։ Փաուերի խոսքով` հուլիսին ժամանել է Երևան` այս առաջընթացին նոր ազդակ հաղորդելու և անձամբ ծանոթանալու ժողովրդավարությանն ուղղված հայ ժողովրդի ջանքերի հետ։ «Այժմ ես սիրով կօգտագործեմ այս առիթը հայտարարելու համար, որ մենք աշխատում ենք Կոնգրեսի, ԱՄՆ ՄԶԳ-ի, ԱՄՆ պետքարտուղարության հետ, որպեսզի Հայաստանին տրվի 20 միլիոն դոլար` ուղղված կիբեր, սահմանային և էներգետիկ անվտանգության խթանմանը, ինչպես նաև դիմադրողականության բարձրացմանը»,- ասել է Սամանթա Փաուերը։

87.jpg (883 KB)

Իր հերթին վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ելույթի հնարավորության համար և նշել. «Կցանկանայի ձեզ հետ կիսվել այն մասին, թե ժողովրդավարությունն ինչ է տվել Հայաստանին 2018 թվականի հեղափոխությունից հետո, որը թավշյա, ժողովրդավարական և խաղաղ հեղափոխություն էր։ Այս հեղափոխությունից հետո հայ հասարակության մեջ այլևս չկա ոչ մի կասկած, որ պաշտոնական ընտրություններն արտացոլում են Հայաստանի ժողովրդի իրական կամքը։ Սա մի խնդիր է, որն արդեն լուծված է, ու ես համոզված եմ, որ այլևս չկա հետ ճանապարհ դեպի կասկածելի ընտրություններ։

88.jpg (853 KB)

Հաջորդը, որը նույնպես շատ կարևոր է, այն է, որ ժողովրդավարությունն ազատ տնտեսական գործունեության հնարավորություն է տալիս բոլոր մարդկանց։ Մինչև հեղափոխությունը մենք Հայաստանում ունեինք մենաշնորհներ և սահմանափակումներ որոշ տնտեսական գործունեությունների համար։ Հիմա արդեն այս հարցը նույնպես լուծված է։ Ժողովրդավարության կարևորագույն արդյունքներից մեկն այն է, որ այժմ հասարակությունը հնարավորություն ունի հարցեր բարձրացնել, վերանայել կարծրատիպեր և քննարկել անցյալը, ներկան և ապագան։ Կարծում եմ` սա շատ կարևոր հանգամանք է, որովհետև այն փաստը, որ Կառավարությունը որդեգրել է խաղաղության օրակարգը, դա նույնպես ժողովրդավարության արդյունք է, և շատ կարևոր է, որպեսզի այս օրակարգը հաջողությամբ պսակվի։

89.jpg (800 KB)

Հաջորդ արդյունքը գուցե կրկին ավանդական հայացքների վերանայման մասին է։ Դա հասարակությունում կանանց դերի մասին է։ Վստահաբար ներկայումս կանայք մեր երկրում ավելի ակտիվ են ու ներգրավված, ու մեր ժողովուրդն ու հասարակությունն ընկալում են, որ դա մեր երկրի սոցիալ, տնտեսական ու քաղաքական զարգացման կարևոր կոմպոնենտ է։ Եվ ես շատ ուրախ եմ, որ մենք կանանց խրախուսում ենք, որ իրենք լինեն ավելի ակտիվ։ Նրանց արձագանքն այնքան էլ ակտիվ չէ, որքան մենք կուզենայինք, բայց պրոցեսը մեկնարկել է և որևէ կասկած չկա, որ մենք կունենանք իրական փոփոխություններ։ Դա կլինի մեր կանանց, ինչու չէ նաև տղամարդկանց համար, ընդհանրապես մեր հասարակության համար ժողովրդավարության իրական արդյունք։ Շնորհակալություն»։

90.jpg (1.01 MB)91.jpg (851 KB)

Տպել
7003 դիտում

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարություն

Գազանջատում Լոռիում. հասցեներ

Դադարեցրե՛ք զենք մատակարարել Իսրայելին, այս խելագարությունը չի կարող շարունակվել. Պաղեստինի նախագահի կոչը ՄԱԿ-ում

Բարձրացրած աղմուկով ինչ է փորձում խլացնել ընդդիմությունը. Փաշինյան-Էրդողան հանդիպման կարևոր դետալները

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ ԳՔ տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ

Ալոե Բլաքը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցարդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում

Համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 42 հայտ է քննարկվել

Դեսպան Հրաչյա Փոլադյանին «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշան է շնորհվել

Հողմիկ գյուղում ավտոտնակ է հրդեհվել. շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

ՀՀ-ն խոսելու բան ունի աշխարհի հետ. Ալիևը, չգալով ֆորումին, կանխել է իր դիվանագիտական ֆիասկոն. Խալաթյան

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցերը

Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը օգոստոսին

Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը. ինչ համաձայնություն են ձեռք բերել կողմերը

Գալստանյանն այլևս գոյություն չունի, դարձել է քաղաքական դիակ, Կիրիլն ասել է՝ հեռու մնացեք. Հայկ Սուքիասյան

Վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. Գուտերեշը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ քայլերը

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է իր տեղակալի հրաժարականին

Կկրճատվի լրացուցիչ ֆինանսական ծախսը՝ բարելավելով գործարար միջավայրը. ինչ նախագծերի է հավանություն տվել Կառավարությունը

23-ամյա Սիրարփիի համար բարություն գործելն ավելի կարևոր է, քան օրվա իր բաժին լատեն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Ամփոփել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Գյուղի էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել, տեղում մահացել է

Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայտնաբերվել է տիկտոկերի «Հոնդա»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ն ու «Օպել»-ը հրկիզողը. պարզվել է պատվիրատուի ինքնությունը

Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակով

Սահմանադրական դատարանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը

Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ 43 մարդ է ջրում խեղդվել. զոհերից 37-ը երեխա է

Ռուբեն Ռուբինյանն ու Շվեդիայի դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Իսրայելական բանակը Բեյրութին նոր հարվածներ է հասցրել (տեսանյութ)

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյանի ելույթը

Իսրայելը հարվածներ է հասցրել Մաթարբա սահմանային անցակետին. փախստականների թվում վիրավորներ կան

Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի. մինչ այս դասերն անցկացվել են հեռավար

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Միջազգային հանրության օգնությամբ է միայն հնարավոր անվտանգ վերադարձը հայրենիք. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

33-ամյա տղամարդը բժշկական կենտրոնին հարակից տարածքում կրակոցներ է արձակել

Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 26-ին