ՀՀ-ն խոսելու բան ունի աշխարհի հետ. Ալիևը, չգալով ֆորումին, կանխել է իր դիվանագիտական ֆիասկոն. Խալաթյան

26/09/2024 schedule21:30

«Հայկական ժամանակ»-ը իրավագետ Արտաշես Խալաթյանի հետ խոսել է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանում հայկական պատվիրակության մասնակցության, հնչած հայտարարությունների և դրանցում առկա ազդակների մասին: 

Հարցազրույցը ներկայացնում ենք՝ ստորև.

- Պարոն Խալաթյան, որոշ շրջանակներ դժգոհ են ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 79-րդ նստաշրջանի շրջանակում ունեցած ելույթներից՝ ասելով՝ Ադրբեջանը պահանջներ է ներկայացնում, մեղադրանքներ հնչեցնում, իսկ Հայաստանը խաղաղարարի դեր է ստանձնել:

- Մեզանում՝ որոշ փորձագիտական և քաղաքական շրջանակներում, թյուր պատկերացում կա, թե ինչ է ասել միջազգային կազմակերպություն, ինչ է ասել ՄԱԿ, ինչ գործնական դերակատարում ունի ՄԱԿ-ը, և ինչպիսի սպասելիքներ պետք է ունենալ այդ կազմակերպությունից: Մենք հիշում ենք, որ ժամանակին Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց Ցեղասպանության պահանջատիրության հարցը՝ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգում ներառելու մասին, Թուրքիային առաջադրեց որոշակի պահանջներ, բայց արդյոք այդ խոսույթը ՀՀ-ի համար շոշափելի որևէ արդյունք ունեցա՞վ: Իհարկե՝ ոչ: ՄԱԿ-ը պարզապես դիվանագիտական ֆորում է, որը թույլ է տալիս մի տեղ հավաքվել աշխարհի տարբեր պետությունների, այդ թվում՝ գործնականում հարց լուծողների ներկայացուցիչներին և վարել բազմակողմ բանակցություններ՝ թույլ չտալու կամ կանխելու համար ռազմական նոր բախումները և էսկալացիաները:

Այդ համատեքստում չեմ կարծում, որ վարչապետ Փաշինյանը պետք է պարտադիր վերբալ մակարդակում հնչեցներ բոլորին վաղուց քաջ հայտնի մեր մոտեցումներն ու կլիշեները: Այդ առումով աշխարհի համար չպետք է լինենք ձանձրալի, աշխարհը մեզանում պետք է տեսնի հուսալի գործընկերոջ միջազգային օրակարգի ամենատարբեր հարցերի շուրջ, համաշխարհային աշխատանքի բաժանման մեջ մենք մեր մասնաբաժինը պետք է ունենանք: Այդ համատեքստում Ադրբեջանն է դառնում ձանձրալի, և, կարծում եմ, լավ է, որ մենք շահեկանորեն այդ առումով տարբերվեցինք Ադրբեջանից, որովհետև վերջինիս հիմնազուրկ և հերթական անգամ բողոքավոր կեցվածքը և պահանջները աշխարհին վաղուց արդեն ձանձրալի են դարձրել:  

ՀՀ վարչապետի փորձը՝ շահեկանորեն տարբերվել Ադրբեջանից, կարծում եմ՝ եղել է կանխամտածված և ճիշտ մոտեցում: Բնույթը ելույթի, այո, չպետք է լիներ բողոքավոր, ծեծված թեմայով խոսույթ:

- Հատկանշական է, որ ՄԱԿ-ի գլխավոր ամբիոնից Ադրբեջանի նկրտումների մասին խոսվեց Ֆրանսիայի նախագահի՝ Էմանուել Մակրոնի շուրթերով: Վերջինս ևս մեկ անգամ հայտարարեց, որ ՀՀ-ն գտնվում է Ադրբեջանի ճնշման տակ՝ կոչ անելով պետություններին միավորվել և աջակցել Հայաստանին, որպեսզի վերջինս կարողանա հասնել խաղաղության:

- Չի բացառվում, որ տեղի է ունեցել որոշակի դերաբաշխում ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև, և, այսպես ասած, հիմնական կարևոր մեսիջները ՀՀ-ին վերաբերող հնչեցրել է Ֆրանսիան՝ նաև ինչ-որ առումով շանթարգելի դեր կատարելով, որպեսզի այս շատ կարևոր հանգրվանային փուլում ՀՀ-ն իր վրա չվերցնի որոշակի դեստրուկտիվ դեր և Ադրբեջանին հնարավորություն չտա էսկալացնել իրավիճակը կամ տորպեդահարել բանակցությունները: Ֆրանսիան է հնչեցնում այն կենսական կարևոր մեսիջները, որոնք Հայաստանի կարևոր արտաքին քաղաքական օրակարգի մաս են, և այդ առումով Մակրոնի այս ելույթը մի քանի դրական նշանակություն ունեցավ.

առաջին՝ արտաքին քաղաքական առումով դա զսպող նշանակություն ունի Ադրբեջանի և նրա՝ հայտնի աշխարհաքաղաքական հովանավորների համար, այսինքն՝ որքան էլ որ Ադրբեջանը հոխորտա, Ֆրանսիայի հասցեին անընդունելի ձևակերպումներ հնչեն, դա ավելի շատ անզորությունից է, քանի որ Բաքուն հասկանում է, որ այսօր իր համար Հայաստանի վրա հարձակվելու հնարավորությունները գնալով փոքրանում են:

երկրորդը՝ ներքին առումով շատ կարևոր էր, որ Մակրոնը բավականին երկար «պաուզա» էր վերցրել, երկար լռություն էր, Ֆրանսիայի կողմից Մակրոնի մակարդակով շնորհավորական ուղերձ չեղավ ՀՀ անկախության տոնի առթիվ, և անկեղծ ասած՝ շատերս էինք տարակուսում, թե որն է պատճառը նման սառնության: Բայց այս ուղերձով և քաղաքական կրեդիտ տալով անձամբ վարչապետին՝ Մակրոնը փորձ արեց ցրել այդ նեգատիվ նստվածքը և այն կասկածները և գուցե որոշ շրջանակների կողմից շահարկումները, որ հայ-ֆրանսիական հարաբերություններում ճգնաժամ կա:

- Նրա հայտարարությունները հիստերիայի մեջ են գցել պաշտոնական Բաքվին. երկրի արտաքին քաղաքական հարցերով գերատեսչությունը Ֆրանսիային ապակառուցողական պետություն է համարել և պնդել, թե նա խանգարում է խաղաղության գործընթացին:

- Իրականում Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության տողատակը պետք է հետևյալ կերպ կարդալ. «Ֆրանսիան խանգարում է Հայաստանի վրա հարձակվելու Ադրբեջանի նկրտումներին և այդ առումով ապակառուցողական է»: Ակնհայտ է, որ Ֆրանսիան ամենակարևոր դերակատարներից մեկն է, որը զսպում է Ադրբեջանի զավթողական նկրտումները և քաղաքականությունը ու թույլ չի տալիս նաև Ադրբեջանի ետևում երևացող հայտնի պետությանը Ադրբեջանի միջոցով հաշվեհարդար տեսնել Հայաստանի հետ և վերջնական ծնկի բերել ՀՀ-ին: Ադրբեջանը զգում է, որ իր քաշային կատեգորիան չի բավականացնում ՄԱԿ-ի՝ 5 մշտական անդամներից մեկի և միջուկային գերտերության հետ հավասարը հավասարի սկզբունքով հարցերը լուծել: Ադրբեջանը գնալով պարզապես իրականությունից կտրվում է, և ավելի շատ Ալիևին տարբեր պետություններ համոզում են իր ենթադրյալ քաղաքական կշռի առկայության մասին և խաղալիք դարձնում խոշոր աշխարհաքաղաքական գործընթացներում, որը կարող է խիստ վնասակար և վտանգավոր հետևանքներ ունենալ հենց ալիևյան ռեժիմի և Ադրբեջանի համար:

- Ամփոփելով. կարո՞ղ ենք ասել, որ ՄԱԿ 79-րդ գագաթնաժողովի շրջանակում տեղի ունեցած աշխատանքները «հօգուտ» ՀՀ-ի էին: 

- Ավելի զգուշավոր կարտահայտվեմ, կասեմ, որ ՀՀ-ն ունեցավ հագեցած օրակարգ, ընդ որում՝ թե՛ վարչապետի, թե՛ վարչապետի տիկնոջ, թե՛ արտգործնախարարի, թե՛ նաև առողջապահության նախարարի և այլ պաշտոնատար անձանց մակարդակով: Այսինքն, եթե կարճ՝ Հայաստանը խոսելու բան ունի աշխարհի հետ, ընդ որում՝ թե՛ Արևմուտքի, թե՛ Արևելքի, և այդ առումով նաև աշխարհագրությունը և օրակարգերը հանդիպումների, շարունակվող գործընթացները ցույց են տալիս, որ Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգը հաջողությամբ դիվերսիֆիկացվում է: Այն փաստը, որ ՀՀ-ն նման ներկայացուցչական կազմով է մասնակցում ՄԱԿ-ի նման գագաթնաժողովին, իսկ Ալիևն անգամ չի ներկայանում այս ֆորումին, ցույց է տալիս, որ նա պարզապես կանխել է իր դիվանագիտական ֆիասկոն և թերևս վերջինիս հետ միակ խոսելու բանը մնում է գազի վաճառքը:

Տպել
2779 դիտում

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարություն

Գազանջատում Լոռիում. հասցեներ

Դադարեցրե՛ք զենք մատակարարել Իսրայելին, այս խելագարությունը չի կարող շարունակվել. Պաղեստինի նախագահի կոչը ՄԱԿ-ում

Բարձրացրած աղմուկով ինչ է փորձում խլացնել ընդդիմությունը. Փաշինյան-Էրդողան հանդիպման կարևոր դետալները

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ ԳՔ տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ

Ալոե Բլաքը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցարդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում

Համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 42 հայտ է քննարկվել

Դեսպան Հրաչյա Փոլադյանին «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշան է շնորհվել

Հողմիկ գյուղում ավտոտնակ է հրդեհվել. շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

ՀՀ-ն խոսելու բան ունի աշխարհի հետ. Ալիևը, չգալով ֆորումին, կանխել է իր դիվանագիտական ֆիասկոն. Խալաթյան

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցերը

Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը օգոստոսին

Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը. ինչ համաձայնություն են ձեռք բերել կողմերը

Գալստանյանն այլևս գոյություն չունի, դարձել է քաղաքական դիակ, Կիրիլն ասել է՝ հեռու մնացեք. Հայկ Սուքիասյան

Վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. Գուտերեշը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ քայլերը

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է իր տեղակալի հրաժարականին

Կկրճատվի լրացուցիչ ֆինանսական ծախսը՝ բարելավելով գործարար միջավայրը. ինչ նախագծերի է հավանություն տվել Կառավարությունը

23-ամյա Սիրարփիի համար բարություն գործելն ավելի կարևոր է, քան օրվա իր բաժին լատեն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Ամփոփել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Գյուղի էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել, տեղում մահացել է

Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայտնաբերվել է տիկտոկերի «Հոնդա»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ն ու «Օպել»-ը հրկիզողը. պարզվել է պատվիրատուի ինքնությունը

Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակով

Սահմանադրական դատարանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը

Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ 43 մարդ է ջրում խեղդվել. զոհերից 37-ը երեխա է

Ռուբեն Ռուբինյանն ու Շվեդիայի դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Իսրայելական բանակը Բեյրութին նոր հարվածներ է հասցրել (տեսանյութ)

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյանի ելույթը

Իսրայելը հարվածներ է հասցրել Մաթարբա սահմանային անցակետին. փախստականների թվում վիրավորներ կան

Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի. մինչ այս դասերն անցկացվել են հեռավար

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Միջազգային հանրության օգնությամբ է միայն հնարավոր անվտանգ վերադարձը հայրենիք. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

33-ամյա տղամարդը բժշկական կենտրոնին հարակից տարածքում կրակոցներ է արձակել

Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 26-ին