Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցերը

26/09/2024 schedule21:08

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը սեպտեմբերի 26-ին բացման խոսքով է հանդես եկել Եվրոպայի խորհրդի «Մարդու իրավունքների խթանումը Հայաստանի զինված ուժերում» ծրագրի շրջանակներում անցկացվող Հայաստանի Հանրապետության դեմ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) կողմից կայացված վճիռների կատարման վերաբերյալ միջգերատեսչական աշխատաժողովին։ 

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցեր, և այս համատեքստում պետության ստանձնած պարտավորությունները։ Աշխատաժողովի նպատակն է խթանել Մուրադյանն ընդդեմ Հայաստանի խումբ գործերով Հայաստանի Հանրապետության առջև դրված խնդիրների լուծումը։

Մարդու իրավունքների պաշտպանն ընդգծել է ՀՀ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված հարցերը պատշաճ մակարդակի հասցնելու առումով Եվրոպայի խորհրդի հետ բովանդակային համագործակցության կարևորությունը՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանությունն իր գործունեության առաջնահերթ ուղղություններից է, և այն շատ կարևոր է պետության ներսում իրավունքի գերակայության ապահովման տեսանկյունից։

«Ցավոք, ՀՀ զինված ուժերում կյանքի իրավունքի, խոշտանգումների և վատ վերաբերմունքի այլ ձևերի արգելքի երաշխավորման հետ կապված տարբեր խնդիրները դեռևս ամբողջական լուծում չեն ստացել։ Հարցի լուծմանն անհրաժեշտ է ցուցաբերել համակարգային մոտեցում՝ այդ առումով կարևորելով բանակում մահվան և ինքնավնասման դեպքերը կանխարգելելու միասնական հայեցակարգի մշակման և իրացման անհրաժեշտությունը, որի շնորհիվ յուրաքանչյուր դեպքի հանգամանքների ուսումնասիրության և այլ դեպքերի հետ համադրության արդյունքում հնարավոր կլինի հասնել խնդրի համակարգային լուծման: Կանխարգելման գործառույթ ունեցող կառույցները պետք է լինեն խիստ պրոֆեսիոնալ։ Այս առումով շատ կարևոր է նաև սպա-հոգեբանի, սպա-իրավաբանի արդյունավետ աշխատանքը ոլորտում առկա խնդիրների լուծման համար: Բացառիկ կարևորություն ունի նաև նշված գործերով արդյունավետ և պատշաճ քննության իրականացումը»,- ասել է Անահիտ Մանասյանը։

Պաշտպանը նշել է, որ չնայած խնդիրների ուղղությամբ իրավասու մարմինների գործադրած ջանքերին՝ ոլորտում մի շարք խնդիրներ շարունակում են մնալ չլուծված։

Դիմելով ներկաներին՝ Անահիտ Մանասյանը հատուկ ընդգծել է, որ ՄԻԵԴ վճիռների կատարմանը Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաստատության մասնակցությունը միջազգային լավագույն փորձի օրինակներից է։

«Այդ ուղղությանը մենք նոր թափ ենք հաղորդելու, բնականաբար, ակտիվորեն՝ համագործակցելով նաև պետական համակարգի ու քաղաքացիական հասարակության գործընկերների հետ»,- հավելել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Աշխատաժողովին մասնակցել են տարբեր պետական իրավասու գերատեսչությունների և Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչներ։ Ողջույնի խոսքով հանդես են եկել նաև Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Մաքսիմ Լոնգանգեն, Պաշտպանության նախարարություն Մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի ղեկավար Հրայր Հովակիմյանը և Եվրոպայի խորհուրդի Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության Համաոլորտային մարտահրավերների և բազմակողմ ծրագրերի վարչության ղեկավար Տիգրան Կարապետյանը։

Տպել
2605 դիտում

Խաղաղության համաձայնագիրը կնպաստի տարածաշրջանի կայունության և բարեկեցության աճին․ ԱՄՆ պետքարտուղարություն

Գազանջատում Լոռիում. հասցեներ

Դադարեցրե՛ք զենք մատակարարել Իսրայելին, այս խելագարությունը չի կարող շարունակվել. Պաղեստինի նախագահի կոչը ՄԱԿ-ում

Բարձրացրած աղմուկով ինչ է փորձում խլացնել ընդդիմությունը. Փաշինյան-Էրդողան հանդիպման կարևոր դետալները

ԱԳՆ գլխավոր քարտուղարը հանդիպել է ՄԱԿ ԳՔ տեղակալ, Միջազգային քաղաքացիական ծառայության հանձնաժողովի նախագահի հետ

Ալոե Բլաքը պատրաստակամություն է հայտնել այցելել Հայաստան՝ սոցարդարությանն ուղղված համաշխարհային արշավի շրջանակում

Համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 42 հայտ է քննարկվել

Դեսպան Հրաչյա Փոլադյանին «Ս․ Ներսես Շնորհալի, 850 ամյակ հավերժության» շքանշան է շնորհվել

Հողմիկ գյուղում ավտոտնակ է հրդեհվել. շտապօգնության աշխատակիցները օգնություն են ցուցաբերել քաղաքացուն

ՀՀ-ն խոսելու բան ունի աշխարհի հետ. Ալիևը, չգալով ֆորումին, կանխել է իր դիվանագիտական ֆիասկոն. Խալաթյան

Էրդողանը չի մասնակցել Բայդենի կազմակերպած ընթրիքին

Քննարկվել են զինված ուժերում ինքնասպանության նախականխման և արդյունավետ քննությանն առնչվող հարցերը

Որքան է կազմել Հայաստանում տնտեսական ակտիվության ցուցանիշի հավելաճը օգոստոսին

Նյու Յորքում կայացել է Միրզոյան-Բայրամով-Բլինքեն եռակողմ հանդիպումը. ինչ համաձայնություն են ձեռք բերել կողմերը

Գալստանյանն այլևս գոյություն չունի, դարձել է քաղաքական դիակ, Կիրիլն ասել է՝ հեռու մնացեք. Հայկ Սուքիասյան

Վարչապետը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հետ. Գուտերեշը ողջունել է խաղաղության հաստատմանն ուղղված ՀՀ քայլերը

Գրիգոր Մինասյանն անդրադարձել է իր տեղակալի հրաժարականին

Կկրճատվի լրացուցիչ ֆինանսական ծախսը՝ բարելավելով գործարար միջավայրը. ինչ նախագծերի է հավանություն տվել Կառավարությունը

23-ամյա Սիրարփիի համար բարություն գործելն ավելի կարևոր է, քան օրվա իր բաժին լատեն

ՀՀ ԶՈՒ-ն կրակ չի բացել. Պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Ամփոփել են աղետի գոտում գյուղատնտեսությանը պատճառված վնասների տվյալները

Գյուղի էլեկտրաենթակայանում աշխատանքներ կատարելիս աշխատակիցը հոսանքահարվել, տեղում մահացել է

Քննարկվել են Հայաստանի և Բրազիլիայի միջև համագործակցություն զարգացման հնարավոր ուղղությունները

Արդարադատության նախարարի նորանշանակ տեղակալը հրաժարականի դիմում է ներկայացրել

Հայտնաբերվել է տիկտոկերի «Հոնդա»-ն, դրա մոտ կայանված «BMW X6»-ն ու «Օպել»-ը հրկիզողը. պարզվել է պատվիրատուի ինքնությունը

Նյու Յորքում մեկնարկել է Միրզոյան-Բլինքեն-Բայրամով եռակողմ հանդիպումը

Արժույթի միջազգային հիմնադրամի ներկայացուցիչները հետաքրքրվել են Հայաստանում տրանսպորտի ոլորտում առկա իրավիճակով

Սահմանադրական դատարանը հրապարակել է սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի վերաբերյալ որոշումը

Հնդկաստանում կրոնական տոնախմբության ժամանակ 43 մարդ է ջրում խեղդվել. զոհերից 37-ը երեխա է

Ռուբեն Ռուբինյանն ու Շվեդիայի դեսպանը տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր են քննարկել

Երևանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան

Իսրայելական բանակը Բեյրութին նոր հարվածներ է հասցրել (տեսանյութ)

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորումը Հայաստանի առաջնահերթություններից է. Արարատ Միրզոյանի ելույթը

Իսրայելը հարվածներ է հասցրել Մաթարբա սահմանային անցակետին. փախստականների թվում վիրավորներ կան

Երևանի թիվ 172 դպրոցի բնականոն աշխատանքը կվերականգնվի. մինչ այս դասերն անցկացվել են հեռավար

Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվելու

Միջազգային հանրության օգնությամբ է միայն հնարավոր անվտանգ վերադարձը հայրենիք. ԼՂ փախստականների իրավապաշտպան միություն

33-ամյա տղամարդը բժշկական կենտրոնին հարակից տարածքում կրակոցներ է արձակել

Քննարկվել են փողերի լվացման դեմ պայքարի ոլորտի խնդիրները և գործիքակազմի կատարելագործման հեռանկարները

Դոլարը թանկացել է, եվրոն՝ էժանացել. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան սեպտեմբերի 26-ին