Գալստանյանը, եթե իր նպատակները բացահայտեր, տաղավարում նրան կձերբակալեին, մինչև վերջ սրա հոգին քրքրելու են. Սուքիասյան

03/10/2024 schedule20:30

«Քրիստոնեա-ժողովրդավարական» կուսակցության փոխնախագահ Հայկ Սուքիասյանի կարծիքով՝ Վազգեն (Բագրատ) Գալստանյանը Հանրայինի եթերում իրեն ոչնչացրեց:

«Իհարկե, խայտառակվեց, բայց դա նրան անձնապես որևէ խնդիր չի պատճառում: Ինքը էն գլխից խայտառակ եղած մարդ է, վատ չի զգում, կարող է շարունակել: Ենթադրենք՝ մեկը դատապարտված է ցմահ ազատազրկման, ուզում եք՝ 10 տարի ավելացրեք դրա վրա, բան չի փոխվում: Էդ մարդը բարոյալքված, բարոյազրկված մարդ է, ինքն Աստծո հետ իր հարցերը վաղուց փակել է, ռուսական հատուկ ծառայությունների հետ մերձեցել, գործ է անում, պատրաստ է էլի վարկաբեկվելու»,- «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասում է Սուքիասյանը:

Վերջինս չի հասկանում, թե ինչու Հանրային հեռուստաընկերությունը նման իրավիճակում եթեր տրամադրեց նրան. «Նորմա՞լ է, որ 4 հոգի (տնեցիքով) գան, Հանրայինը գրոհեն, որովհետև իրենք պետության փրկության ծրագիր ունեն, Հանրային հեռուստաընկերությունն էլ, քանի որ դեմոկրատիա է, ամեն մեկին եթեր կարող է տրամադրել, նա էլ եթերում իշխանություններին կարող է հայհոյել, պետությանը դնել վատ դրության մեջ: Այդ իր ելույթը հո միայն ՀՀ-ում չեն նայում, Ադրբեջանում էլ են նայում, ինքը Ադրբեջանին տվեց հարմար թեզեր, որ ՀՀ-ն չի ուզում խաղաղություն, Ադրբեջանին տվեց հնարավորություններ՝ հղում անելու Գալստանյանի տափակ թեզերին ու չգալ խաղաղության պայմանագիր կնքելու»:

Հայկ Սուքիասյանի համոզմամբ՝ Գալստանյանը ունի գործառույթ, որը կատարում է. «Ինքը նույնիսկ հիմա իր «սիրահարներին» է կորցրել, «սիրահարներին» բոլորին փուռն է տվել, ինքն էլ հետը փուռն է գնացել: Ինքը մեր նախկին վատթարագույն կյանքի արտապատկերն է, ՀՀ անցյալի իրական դեմքերից մեկն է՝ ստախոս, պետություն չսիրող, օտար պետության շահերը սպասարկող, նաև մեր եկեղեցու «հերն անիծող» ֆիգուրներից մեկն է»:

Անդրադառնալով հարցին, որ վերջինս գրեթե ոչ մի հարցի չպատասխանեց, անգամ չներկայացրեց իրենց հետագա գործողությունները կամ ծրագրերը՝ զրուցակիցը նկատում է՝ ծրագիր չունեն, միակ նպատակը երկրում անկայունություն առաջացնելն է:

«Ծրագիր ունենալու համար խելք է պետք, ինքը համաշխարհային քաղաքականությունից հասկանո՞ւմ է: Գիտելիք չունեցող մարդ է, տափակ-տափակ խոսում է, իսկ նպատակը եթե բացահայտեր, տաղավարում իրեն կձերբակալեին, որովհետև իրենց նպատակը Հայաստանի անկախության լիկվիդացիան է: Ընդդիմություն է ձևանում, ժողովրդի նյարդերն է ուտում, հավանաբար վրան պարտականություն ունի. մինչև վերջ ռուսները սրա հոգին քրքրելու են, դրա համար էլ Հանրային հեռուստաընկերություն գնաց: Էս մարդը պատերազմ է ուզում՝ ռուսական հոգեկան հիվանդությամբ վարակված, Մարգարիտա Սիմոնյանից ոչ մի բանով չի տարբերվում»,- ասում է նա:

Տպել
1001 դիտում

Կոնֆերենցիաների լիգա․ «Նոան» հաղթեց մեկնարկային խաղում

Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախաձեռնող խմբի նիստ. ֆինանսների նախարարը հանդես է եկել զեկույցով

Արգելել են լվացվել, զրկել ջրից. Վարդանյանին խոշտանգելու, զրպարտելու փաստերով հայցեր են ներկայացվել Ադրբեջանի դատարան

Փարիզի 16-րդ թաղամաս. վարչապետն այցելել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության նոր շենք (լուսանկարներ, տեսանյութ)

Ֆրանկոֆոնիայի ավանի հայկական տաղավարը կկարողանա լավագույնս ներկայացնել Հայաստանը. վարչապետն այցելել է Centquatre-Paris

Նա պարզապես պատկերացնում չունի՝ ինչ է գրված 9-րդ կետում, անգամ Ալիևի ելույթները չի լսում. քաղաքագետը՝ Գալստանյանի մասին

Ի պատասխան հնչած հայտարարության. ԵՊՀ-ն հերքել է ԼՂ-ից բռնի տեղահանված ուսանողի վերաբերյալ Գալստանյանի տեղեկությունը

Ջենիֆեր Բեչըսը ԲՏԱ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է կիբեռանվտանգության ոլորտում ԱՄՆ կառավարության ռազմավարությանը

Վանաձորի շենքերից մեկում պայթյուն է եղել և հրդեհ բռնկվել

Ես եկել եմ այս անհանգիստ ժամանակներում ջանքեր ներդնել և բարելավել հայ-ռուսական հարաբերությունները. ՌԴ-ում ՀՀ դեսպան

Նիկոլ Փաշինյանը ցույց է տվել Ֆրանսիայում ՀՀ դեսպանության նոր շենքը. ում կեցավայրն է այն եղել (տեսանյութ)

Գալստանյանը, եթե իր նպատակները բացահայտեր, տաղավարում նրան կձերբակալեին, մինչև վերջ սրա հոգին քրքրելու են. Սուքիասյան

Այցելեցինք Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ՀՀ տաղավար. վարչապետը տեսանյութ է հրապարակել Ֆրանսիայից

Անձնագրային ոլորտում մատուցվող ծառայությունների վերահսկողության վերաբերյալ հարցեր են քննարկվել

Ինչ են քննարկել Նիկոլ Փաշինյանը և Ֆրանսիայի նորանշանակ վարչապետը. մանրամասներ Մատինյոն պալատում տեղի ունեցած հանդիպումից

ԱԺ պատվիրակությունը Անդրանիկ Քոչարյանի ղեկավարությամբ, կգործուղվի Մոնրեալ

Անհետ կորած համարվող 23 զինծառայողի ընտանիք կշարունակի սոցիալական աջակցություն ստանալ

Ձգտում ենք մեր տարածաշրջանը ռազմական գործողությունների թատերաբեմից վերածել խաղաղության խաչմերուկի. Սարգիս Խանդանյան

Հայաստանը գտնվում է կարևորագույն օրենսդրական բարեփոխումների իրականացման փուլում. ՄՊՀ նախագահը Վաշինգտոնում է

Նիկոլ Փաշինանը հանդիպել է Ֆրանսիայի վարչապետ Միշել Բարնիեի հետ

Վիկտորյա Բեքհեմը 19-ամյա որդու՝ Քրուզի 29-ամյա ընկերուհուն ջնջել է համատեղ ընտանեկան լուսանկարից

Ֆրանսիայի նախագահը վերահաստատել է անվերապահ աջակցությունը Հայաստանին. Փաշինյանը խոսել է խաղաղության պայմանագրի մասին

Ալիքը «ծեփեց» ժայռին, «արյունլվիկ» եղա․ դերասանուհի Իննա Խոջամիրյանը կիսվել է Կիպրոսում անցկացրած հանգստի լուսանկարներով

ՀՀ և Տոգոյի ԱԳ նախարարները բազմակողմ հարթակներում փոխգործակցության ու տարածաշրջանային հարցերի շուրջ մտքեր են փոխանակել

Հոկտեմբերի 4-ին՝ ժամը 18:00-ից, Հանրապետության հրապարակի տրանսպորտային մուտքերը ժամանակավորապես կփակվեն. ինչպես երթևեկել

Ինչ հնարավորություններ կտան ՀՀ քաղաքացուն նոր ձևաչափով տրվելիք կենսաչափական անձնագիրը և նույնականացման քարտը

Սևանի թերակղզու հանգստի գոտու տարածքում ապօրինի ջրառ է կատարվել

Տուգանքի որոշումը բողոքարկելու դեպքում 30 տոկոս բոնուսային բաղադրիչը չի գործում

ՀՀ-ն բազմիցս պատրաստակամություն է հայտնել առանց հապաղման ստորագրել խաղաղության համաձայնագիրն Ադրբեջանի հետ. Միրզոյան

Այստեղ մեզ զգում ենք ինչպես տանը. ՌԴ արտաքին հետախուզական ծառայության ղեկավարը Բաքվում հանդիպել է Ալիևի հետ (տեսանյութ)

Արշակյանը հաստատել է Մեքսիկայի հետ բոլոր բնագավառներում համագործակցությունը խորացնելու Հայաստանի շահագրգռվածությունը

Առաջացել է քարերի տեղաշարժման և քարաթափման վտանգ. ինչպես է ընթանալու Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հիմնանորոգումը

Դոլարն ու եվրոն շարունակում են էժանանալ. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հոկտեմբերի 3-ին

ՆԱՏՕ-ի նոր գլխավոր քարտուղարն առաջին պաշտոնական այցով ժամանել է Կիև (տեսանյութ)

Համակարգող խորհրդի նիստը իրավական հարցեր քննարկելու համար կարևոր հարթակ է. Վարդապետյանը՝ Բելառուսի գլխավոր դատախազին

Երևանում մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Ելիսեյան պալատում տեղի է ունեցել Փաշինյան-Մակրոն հանդիպումը

Վերածննդի այգում բարեկարգման աշխատանքները շարունակվում են. կլինի ամբողջությամբ նոր խաղահրապարակ (տեսանյութ)

Բարձր ենք գնահատում Բեռլինի ներգրավվածությունը Հարավային Կովկասում անվտանգության հաստատման գործընթացում. Գրիգորյան

Ասեք՝ Ադրբեջանի համար ինչ կարող ենք անել ու մենք կանենք. Լուկաշենկո