Ժետոնի փոխարեն՝ QR կոդ. Երևանի մետրոյում «իրավիճակ» է փոխվել. քաղաքացիները և՛ գոհ են, և՛ մտավախություններ ունեն

17/10/2024 schedule21:30

Մի քանի օր է՝ Երևանի մետրոյում ավանդական նարնջագույն ժետոններին փոխարինելու է եկել Telcell-ի հեռախոսային հավելվածը, ինչպես նաև՝ մետրոյի ներսում տեղադրված սարքերից գնված QR կոդերով թղթերը:

Այժմ մետրո մտնելիս գանձապահին պետք է վճարել նույն 100 դրամը, սակայն ստանալ սպիտակ թուղթ՝ վրան սևով նշված QR-ը, որը հնարավոր է օգտագործել մեկ անգամ: Մոտենալով կայարանի անցակետերին՝ պետք է կանգնել դեղինով նշված գծից մի փոքր հետ, կտրոնը մոտեցնել սարքին։ Իսկ եթե հեռախոսում առկա է անհրաժեշտ հավելվածն ու գնված տոմսը, պետք է սարքին մոտեցնել սմարթֆոնը։

b1a8e4d4-673a-4bcc-bf22-163d0fb75224.jfif (335 KB)

Առաջին հայացքից սա բարդ գործընթաց է թվում, սակայն քաղաքային իշխանությունը համոզված է՝ բնակչությունը արագ կընտելանա փոփոխությանը։ Նկատենք, որ միասնական տոմսային համակարգն ամբողջությամբ ուժի մեջ պետք է մտնի հունվարից, հոկտեմբերի 14-ից ժետոնից չօգտվելը այդ նպատակով է արվել, որ մարդիկ պատրաստ լինեն և անակնկալի չգան։

Սոցիալական ցանցերում գործարկված միասնական տոմսային համակարգից որոշակի դժգոհություններ կան: «Բարեկամություն» մետրոյի կայարանում «Հայկական ժամանակ»-ին հանդիպած քաղաքացիները հիմնականում դժգոհ էին հերթերից: Շատերն էլ դեռ ծանոթ չէին վճարման նոր տարբերակին:

bf367b1e-af3b-405e-8601-0549aec2c6fe.jfif (217 KB)

Մետրոյից հաճախ օգտվող քաղաքացի Լուսինեն մեզ հետ զրույցում ասում է՝ եթե տոմսը գնում է հեռախոսի հավելվածով, հերթի մեջ չի սպասում: «Ժամանակի առումով այդ մասով լավ է, բայց ժետոնով ավելի արագ էր, գցում էինք ու արագ անցնում»,- նշում է նա:

Մեկ այլ քաղաքացի էլ, որ չներկայացավ, ասում է. «Ես նախընտրում եմ ծրագրով վճարել, բողոք չունեմ»։

Որոշ քաղաքացիներ էլ վստահ չեն, որ Telcell-ի հեռախոսային հավելվածում գրանցվելով՝ անձնական տվյալների արտահոսքի հետ կապված խնդիրներ չեն ունենա:

bcaa70ad-b5b5-4efa-887e-19fa7954e426.jfif (182 KB)

Նշենք, որ բոլոր կայարաններում հատուկ աշխատակիցներ կան, որոնք հետևում են, որ մարդիկ ճիշտ օգտվեն համակարգից։

Վերջիններս մեզ հետ զրույցում ասում են՝ հաճախ ուղևորները թուղթը սխալ են պահում համապատասխան հատվածում, և սարքը չի կարողանում QR-ն ընթերցել։

«Օգնում ենք, բացատրում, թե ինչպես ճիշտ կատարեն գործողությունը։ Ամենասկզբում շատ դժվար էր, մեծ հերթեր էին, հիմա այդքան էլ դժվար չէ: Իհարկե, վեճեր ևս լինում են։ Երբեմ դեղին գիծը հատելուց ու տվյալ անցակետից օգտվելու խնդիր ունենալուց հետո այլևս չեն ցանկանում փորձել երկրորդ անցակետը»,- պատմում են նրանք:

Ըստ աշխատակիցների՝ քաղաքացիները հիմնականում թղթային տարբերակն են օգտագործում։ 

Երևանի Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի տնօրենի պաշտոնակատար Բաբկեն Սեդրակյանն էլ «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում նկատում է՝ նախորդ շաբաթ մետրոն 580 հազար ուղևոր է ունեցել, որից 90 տոկոսը օգտվել է վճարային միասնական համակարգից։ Վերջինս վստահեցնում է՝ «QR»-ը մետրոյից օգտվողների թիվը չի նվազեցրել:

4c53c3db-4191-4fac-a378-af181e613167.jfif (89 KB)

«Դրանից լավ բա՞ն»,- ասում է Սեդրակյանը՝ շարունակելով. «Միջազգային հյուրերը գալիս ու զարմանում էին, անսովոր էր, որ ժետոն էին տեսնում, պատմում էին, որ իրենց մոտ վճարային համակարգ է առկա։ Օրինակ՝ հարևան Վրաստանում վճարումը քարտով է։ Հունվարի 1-ից մի քանի վճարային տարբերակների ենք անցնելու՝ ամսական, տարեկան քարտերը և այլն։ Երկիրն անցնում է թվային տարբերակների։ Մեկ տարի հետո լիարժեք կհամոզվենք, որ այս մոտեցումը արդարացված է։ Նույն ժետոնը հազար ձեռքից ձեռք էր անցնում, թուղթը մի անգամ են օգտագործում»:

Ըստ նրա՝ հունվարի 1-ից հետո դրամարկղերը շարունակելու են գործել, որպեսզի հավելվածից օգտվել չցանկացող քաղաքացիները թղթային QR-ներից օգտվեն․ «Աշխատակիցները նույնպես շարունակելու են մնալ մետրոյում, այսինքն՝ համակարգի ներդրմանը զուգահեռ մենք կադրային կրճատումներ չենք նախատեսել»։

Սեդրակյանը չի թաքցնում՝ տեխնիկական խնդիրներ երբեմն առաջանում են, սակայն, ըստ նրա, դրանց կարգավորումը մի քանի րոպե է պահանջում: 

Հարցին՝ ի՞նչ են արվելու ժետոնները, նա պատասխանում է՝ ժամանակի ընթացքում կարխիվացվեն և կոչնչացվեն:

Տնօրենի պաշտոնակատարը նաև հիշեցնում է, որ 74 միլիարդ դրամի ներդրումային ծրագրեր են նախատեսված մետրոյի համար, որի շրջանակներում փոխվում են 40 տարուց ավելի ծառայած շարժասանդուղքները։

Մերի Խաչատրյան

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
2416 դիտում

ԵՄ դիտորդները մեծ գումարած են դնում ՀՀ-ի կողքին և ապացուցում իրենց այստեղ գտնվելու կարևորությունը. Ստեփանյան

Վարչապետն աշխատանքային հանդիպում է ունեցել ՏԿԵ նախարարի հետ. տեսանյութ

ՄԻՊ-ն ուսումնասիրել է «Ավան» հոգեկան առողջության կենտրոնի զսպման սենյակների, կիրառվող միջոցների ընթացակարգերը

Տեսական դասընթաց «Տնտեսապես կայուն ընտանիքներ» նախաձեռնության Արագածոտնի շահառուների համար. լուսանկարներ

Հրազդան-Հանքավան ճանապարհին հարկադիր քարաթափման աշխատանքներ են իրականացվել. տեսանյութ

Հայկ Կոնջորյանն ու Հունաստանի դեսպանը խորհրդարանական համագործակցությանն ուղղված ծրագրեր են քննարկել

Դավիթ Խուդաթյանն այցելել է Հրազդանում կառուցված առաջին սանիտարական աղբավայր. շինաշխատանքներն ավարտված են

ՎՏԲ-Հայաստան Բանկը մեկնարկում է անշարժ գույքի գրավադրմամբ սպառողական վարկեր

Մետաղի ջարդոնի ընդունման կետում 6 կիլոգրամից ավելի մարիխուանա է հայտնաբերվել. կա կալանավորված. տեսանյութ

Քննչական կոմիտեի նախագահն անդրադարձել է ԱԺ-ում հանդիպումից հետո անհետ կորածների ծնողների դժգոհություններին

ԱԺ-ում սադրանք հրահրող, Արցախում հասարակությանը ՀՀ-ի դեմ տրամադրող ուժը Հայաստանում անելիք չունի. Սաֆարյան

Բանակցությունները փակուղում չեն հայտնվելու, և պատերազմի հավանականությունը որևիցե ձևով չի ավելացվելու. Սիմոնյան

Ավտոտնակներից մեկի մոտ որդին հայտնաբերել է հոր կախված դին

Ձեր ներդրումը և աջակցությունը դժվար է գերագնահատել. վարչապետը շնորհավորել է ՀՀ նախագահին ծննդյան օրվա առիթով

Նուբարաշենի հոգեբուժական հիվանդանոցի տնօրենը չի շարունակի պաշտոնավարել

«Քաղաքացիական պայմանագիր»-ը դեմ կքվեարկի Անդրանիկ Քոչարյանի հարցով էթիկայի հանձնաժողով ստեղծելուն․ Կոնջորյան

Հայաստանը կարող է զրկվել ԵԱՏՄ-ի արտոնություններից․ ՌԴ ԱԳ փոխնախարար

Իշխան Սաղաթելյանը սուտասան է, աչքիս առաջ եկավ նրա՝ ՀՅԴ գրասենյակ արագ ոստոստալու տեսարանը. Սիմոնյան

Սպասվում է մեծ ծավալի կեղծ լուրերի՝ ֆեյքերի տարափ, միացված է ընդդիմադիրների մասովկան. Հարությունյան

«Իմ Քայլը» հիմնադրամի թիմն Արագածոտնի շահառու ընտանիքներին ուսուցանել է ջերմատնային աշխատանքների կազմակերպումը

Ապօրինի գույքը պահելու վերջին հույսը ՍԴ-ն ջրեց, ԱԺ-ում անցան սանձարձակության․ Սաֆարյան

Իրար մեջ գզվռտոցը, վեճն ինչի՞ մասին է՝ հաջորդ ցուցակներում հայտնվելու ընդդիմադիր մրցույթը սկսված է. Սիմոնյան

ԲԴԽ նախագահը և Նիդերլանդների դեսպանը քննարկել են համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները

Խոսակցությանը միջամտեց հազարից մեկ դահլիճ մտնող Իշխանը, լկտի պահվածքով հրահրեց իրավիճակ. Սիմոնյան

1 վարելահող, 3 արոտավայր. վարչապետը հայտնել է Եղեգնաձորի սեփականությանն անցած տարածքների մասին

ԱԺ-ում լարված իրավիճակն առաջացել է արագավազ Իշխանի խուլիգանական պահվածքի արդյունքում. Հովհաննիսյան

Հայտարարագիր ներկայացնելու ժամկետը երկարաձգվեց. ԱԺ-ն ընդունել է օրինագիծը

Հռոմի պապի հուղարկավորության օրը հայտնի է

ԱԺ-ում լարված միջադեպի պատճառը ընդդիմության կողմից Ցեղասպանության հերքման մասին նախագիծը չէր․ Վարդանյան

Խաղաղության խաչմերուկը կարող է լուծել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև առկա խնդիրները. Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական

Խոզնավարում կրակոցները, հնարավոր է, արձակվել են ադրբեջանական դիրքերից. ԵՄ դիտորդական առաքելություն

Նիկոլ Փաշինյանի կողմից վարույթներին միջամտելու որևէ դեպք չեմ նկատել. Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ

Ալեն Սիմոնյանը «նախագահական նկար» է հրապարակել ու շնորհավորել Խաչատուրյանին

Հայաստանի ծանրամարտի կանանց և տղամարդկանց հավաքականները՝ ԵԱ թիմային հաշվարկի հաղթողներ

Մի՛ լսեք մարդկանց, որոնք ուզում են սոցիալական բեռը ձեզ վրա մեծ լինի, որ իրենց փողերը չերևան. Ալեքսանյան

Եթե Գեղամ Մանուկյանը գոյություն չունենար, կարելի էր նրան հորինել. Ձեր ելույթները Ձեզ էլ են ծխեցնում. Կոնջորյան

«Լեքսուս»-ը վրաերթի է ենթարկել տրոլեյբուսի հետնամասում աշխատանքներ կատարող վարորդին

Գառնիկ Դանիելյանը սադրեց, Գեղամ Մանուկյանը հարձակվեց. Ազգային ժողովում իրավիճակը լարվեց

Ռուբինյանը և դեսպան Սոֆիանոպուլոսը քննարկել են ՀՀ-Հունաստան խորհրդարանական համագործակցության ընդլայնման հարցեր

ՊԵԿ-ը բացահայտել է կեղծ ալկոհոլային խմիչքների արտադրության դեպք. տեսանյութ