Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, այուհետ՝ հրդեհ բռնկվել․ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

27/10/2024 schedule13:37

Հոկտեմբերի 27-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կենտրոնական բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նախկին Այգեստան 11, այժմ Միքայել Չայլախյան փողոցի տներից մեկում պայթյունի ձայն է հնչել, իսկ արդեն ժամը 04։15-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ նշված փողոցի 125/1 տանը պայթյունի ձայն է լսվել և նկատվում է կրակ ու ծուխ։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը,  ժամանել են Երևանի թիվ 8-րդ և թիվ 1-ին հրշեջ-փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ, ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը, ինչպես նաև հատուկ փրկարարական աշխատանքների կատարման կենտրոնի հերթապահ խումբը, մի խումբ իրավապահներ:

Հրշեջները, մարելով 15 քառակուսի մետր հատվածում առաջացած կրակը, հատակին հայտնաբերել են տղամարդու այրված դի։

Ժամանել են քննչական խումբը, Երևանի 1-03 շտապ օգնության բժիշկների հերթապահ խումբը, «Գազպրոմ Արմենիա», «Տրանս գազ» և Երևանի ԳԳՄ-ի ծառայողները, սակայն տեղում տան սեփականատեր Արայիկ Մ․-ն հայտնել է, որ բնակարանը, որտեղ տեղի է ունեցել ողբերգական դեպքը, գազաֆիկացված երբևե չի եղել։

Ժամանել են նաև «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության ներկայացուցիչները։

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը 62-ամյա Գագիկ Թ․-ն։ 

Դեպքի փաստով քննչական 3-րդ բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։

Քննիչի որոշմամբ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն և պարզվում է, թե ինչն է եղել պայթյունի պատճառը։

Տպել
520 դիտում

Թուրքիայում 5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Սաակաշվիլին կոչ է արել Վրաստանում բողոքի մեծ ցույցեր անել

Վրաստանի նախագահը հրաժարվել է ճանաչել խորհրդարանական ընտրությունների արդյունքները

Ընդդիմության ներսում բռնկված «հրդեհին» այս անգամ Մամիջանյանը «իր բաժին բենզինը պզզացրեց». ում էր ուղղված նրա «խայթոցը»

Երևանի խանութներից մեկում հայտնաբերվել է տղամարդու դի

Մբապեն հակառեկորդ է սահմանել «Բարսելոնայի» դեմ խաղում

Խոշոր ավտովթար Կոտայքում. բախվել են «Toyota Camry»-ն և «Opel Astra»-ն

Ձիասպորտի կենտրոնում ընթացել է «Սիլ» ակումբի գավաթի խաղարկությունը. հայտնի են արդյունքները (լուսանկարներ)

Վրաստանը չի պատրաստվում վերականգնել դիվանագիտական ​​հարաբերությունները Ռուսաստանի հետ. Կոբախիձե

Ծանրամարտի երիտասարդական ԵԱ․ Ժորա Գրիգորյանը դարձել է ոսկե մեդալակիր, Ռաֆիկ Մարտիրոսյանը՝ արծաթե

Վրաստանի խորհրդարանական ընտրություններում հաղթել է «Վրացական երազանքը». պաշտոնական արդյունքներ

Ժառանգությամբ և նվիրատվությամբ հողամասեր և տներ. ինչ է հայտարարագրել Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը

Իսրայելն Իրանի վերաբերյալ իր հաշվարկներում սխալվում է․ Խամենեի

Թամանցիների փողոցը գիշերային ժամերին միակողմանի փակ է լինելու

Կցրտի ևս 2-3 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում մարզերում ու Երևանում առաջիկա օրերին

Զուրաբիշվիլին ընտրության արդյունքների վերաբերյալ հանդես կգա արտակարգ հայտարարությամբ

Հրդեհ Երևանի Գյուլբենկյան փողոցի հացի փռում. հայտարարվել է բարդության «1 ԲԻՍ» աստիճան

Հոկտեմբերի 27-ի զոհերի հիշատակին հարգանքի տուրք են մատուցել ԱԺ պատգամավորները, աշխատակազմի անդամները և նրանց հարազատները

Վրաստանի խորհրդարանի նիստը կգումարվի նույնիսկ առանց նախագահի հրամանագրի. Կոբախիձե

Ինձ համար Հոկտեմբերի 27-ի գործը բացահայտված է, բայց անուններ չեմ տա. Արամ Սարգսյան

Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի ստորագրմամբ հնարավոր կլինի վերականգնել տրանսպորտային միջանցքները. Լեբեդև

Պուշկինի թունելում սպասվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն

Ալիևը շնորհավորել է Կոբախիձեին և հրավիրել Ադրբեջան

Ուրդեղ մե մեխմ է պետք, ես 3-ը կզարգեմ․ Գյումրու դրամատիկականի կուլիսների կարևոր մարդիկ՝ վարպետ Մարտուն

ՀՀ բարձրագույն ղեկավարությունը հարգանքի տուրք է մատուցել հոկտեմբերի 27-ի ոճրագործության զոհերի հիշատակին

Թեհրանը պահանջում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստ անցկացնել

1 միլիոն դրամ ներդրում՝ սկսնակներին աջակցելու համար. տեղի կունենա «Երիտասարդի երազանք» բարեգործական ընթրիք (տեսանյութ)

Այգեստանի տներից մեկում լսվել է պայթյունի ձայն, այուհետ՝ հրդեհ բռնկվել․ հայտնաբերվել է տղամարդու այրված դի

Ինչ է արվել Հոկտեմբերի 27-ի վարույթով 2019-2024 թվականներին. դատախազությունը տեղեկատվություն է հրապարակել

Ահաբեկչություն Թել Ավիվում. բեռնատարը մխրճվել է ավտոբուսի կանգառի մեջ, կան բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վրաստանի վարչապետին

5 ժամ ճանապարհ և 100 կմ երթուղի. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Ո՞ւր է Ուզունյանը, ո՞ւր է Ալիկ Հարությունյանը՝ Հոկտեմբերի 27-ի կարևորագույն վկա. Քոչարյանը դժգոհ է գործի բացահայտումից

Ադրբեջանցու դեմ կռվելու հնարավորություն չունենք, դրա համար կողմ եմ սահմանազատմանը. Սասուն Միքայելյան

Պետական գործիչներն ու քաղաքացիներն այցելում են «Եռաբլուր» պանթեոն

Լրացավ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործության 25-րդ տարին

Լիտվայում մեկնարկել է խորհրդարանական ընտրությունների երկրորդ փուլը

Առանց վարորդական իրավունքի 18-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել 19-ամյա աղջկա

Վրաստանի ընդդիմությունը հայտարարել է մեծ ցույցերի մեկնարկի մասին. իշխանությունը սահմանադրական մեծամասնություն չի ունենա

Հրդեհ Երևանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է բնակչի դին