ՊՆ բժշկական հանձնաժողովի անդամի՝ խոշոր չափով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատարանում է

11/12/2024 schedule17:24

Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած անձի կողմից առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակելու վերաբերյալ գործը դատախազն ուղարկել է դատարան:

«Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատել է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու փորձին օժանդակած՝ Պաշտպանության նախարարության կենտրոնական բժշկական հանձնաժողովի անդամ հանդիսացած Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնել Հակակոռուպցիոն դատարան:

Հիշեցնենք, որ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով պարզվել էր, որ Ս.Հ.-ն, այլ պաշտոնատար անձանց հետ, պարտադիր զինվորական ծառայությունից` հիվանդության վերաբերյալ կեղծ փաստաթղթեր կազմելու եղանակով ազատելու գործընթացը կազմակերպելու համար, պարտադիր զինվորական ծառայության ենթակա անձի հորից պահանջել է 6 միլիոն 948 հազար դրամին համարժեք 18 հազար ԱՄՆ դոլար կաշառք:

Ս.Հ.-ն և կաշառք տվող քաղաքացին բռնվել էին Հակակոռուպցիոն կոմիտեի ծառայողների կողմից 2024 թվականի հուլիսի 26-ին՝ կաշառքի մի մասը՝ 10 հազար ԱՄՆ դոլարը ստանալու պահին:

2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում հայտնաբերվել էին առերևույթ այլ հանցանքների վերաբերյալ փաստական տվյալներ (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու օժանդակության փորձ, խոշոր չափերով կաշառք ստանալ, կաշառք տալ, հիվանդության սիմուլյացիայի ճանապարհով ծառայությունից ազատվելու եղանակով պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու օժանդակություն, պաշտոնատար անձանց կողմից կեղծ փաստաթուղթ կազմել և տրամադրել): Ստացված տվյալների հիման վրա նախաձեռնվել էր քրեական վարույթ և միացվել 2024 թվականի հուլիսի 27-ին նախաձեռնված քրեական վարույթին:

Դատախազը 2024 թվականի դեկտեմբերի 2-ին հանրային քրեական հետապնդում է հարուցել Ս.Հ.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 44-46-435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալը, կաշառք ստանալու օժանդակության փորձ կատարելը, օժանդակելը):

2024 թվականի դեկտեմբերի 10-ին հաստատվել է Ս.Հ.-ի և այլոց վերաբերյալ մեղադրական եզրակացությունը և վարույթի նյութերի հետ հանձնվել է Հակակոռուպցիոն դատարան»,- ասված է դատախազության հաղորդագրության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
495 դիտում

Պետությունը չի մտնում քո գրպանը, ասում է՝ դու իմ տերն ես, հերիք է պետությանն ընկալենք որպես թշնամի. վարչապետ

Վարչապետն ու Ֆղանսուազ Ժակոբը Հայաստանի և ՄԱԿ-ի միջև համագործակցությանը վերաբերող հարցեր են քննարկել

Եկեք բան չփոխենք, շուտով կունենաք «ՄԱՆ» ավտոբուսներ, պատուհանի տեղը՝ սկոչով ցելաֆոն կպցրած. վարչապետ

Ընդդիմությունը դեմ քվեարկեց երիտասարդության մասին օրենքին, ի՞նչ եղավ, որ այսքան հեշտ մոռացան. Կոնջորյան

Ամեն հարկ վճարող պետք է հասկանա՝ պետությունը ինքն է, մենք պետք է դադարենք հպատակ լինելուց. վարչապետ

Արտագնա աշխատողների աշխատավարձը չի հարկվի, 12 մլն-ից բարձր տրանսֆերտը ենթակա է հայտարարագրման. վարչապետ

5 ժամ 20 րոպե խոսեցինք ու դեռ կխոսեինք. Կրթարշավը հյուրընկալվել էր Սպիտակ համայնքում. Աննա Հակոբյան. տեսանյութ

Բախվել են ՊՆ «ԿամԱԶ»-ն ու «Տոյոտա»-ն. ավտոմեքենաները հայտնվել են երթևեկելի գոտուց դուրս, կան վիրավորներ

Այսքան բավարարված չէի եղել. Պարեկային ծառայության աշխատակիցը տուգանել է Էկոնոմիկայի փոխնախարարին

Ուզում ենք այդ փողերը վերահասցեագրել նրանց, ովքեր օբյեկտիվորեն ունեն դրա կարիքը․ ՀՀ վարչապետ

Իրանում ռազմական ինքնաթիռ է կործանվել

Նպատակս է ցույց տալ, թե ինչպիսին է ֆեդերացիայի՝ իմ պատկերացրած ղեկավարման մոդելը. Արայիկ Հարությունյան

Դպրոցում կամ բուհում վճարված ուսման վարձերից հայտարարագիր լրացնողը ետվճար կստանա. վարչապետ. տեսանյութ

Եվրոն թանկացել է. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հունվարի 22-ին

Վարչապետը կմեկնի Դավոս՝ մասնակցելու Համաշխարհային տնտեսական ֆորումին

ՀՀ օրհներգի փոփոխության մասին օրենքն առաջին ընթերցմամբ ընդունվեց

Խոշոր ավտովթար Երևանում. կա 5 վիրավոր, այդ թվում՝ երեխա

Նիկոլ Փաշինյանը ցավակցել է Թուրքիային

Զելենսկին և Ալիևը Դավոսում հանդիպել են

Եթե Ռուսաստանը Ասադին կարողացավ փրկել, ինչո՞ւ նույն ԼՂ ղեկավարությանը չփրկեց․ Գագիկ Մելքոնյան

Շատ լավ կլինի, եթե ունենանք դրոշի, օրհներգի, զինանշանի պաշտոնական տարբերակ. Խաչատուր Սուքիասյան

Կքննարկենք տրանսպորտի որոշ փաթեթների սակագների վերանայման հարցը. Ավինյանը ներկայացրել է փոփոխությունները

Համընդհանուր հայտարարագիրս լրացրեցի, հանձնեցի. վարչապետ. տեսանյութ

Կանենք հնարավոր ամեն ինչ, որպեսզի որակյալ բժշկական ծառայությունները հասանելի լինեն բոլորիդ համար. Թորոսյան

Որոնք են համարվում հարկվող եկամուտ և որոնք՝ չհարկվող, լսել ուշադիր. Հարությունյանը տեսանյութ է հրապարակել

Կոտայքում «Մերսեդես»-ը հրելիս մեքենային մեկ այլ «Մերսեդես» է հարվածել, վարորդը՝ վրաերթի ենթարկվել

Դաշնակ գործիչ Արթուր Խաչատրյանը իբրև թե «ահասարսուռ» փաստ է «հայտնաբերել»՝ փորձելով անհարկի խուճապ առաջացնել

Լավագույն ցուցանիշներով հրամանատարներին հանձնվել են հավաստագրեր և հուշանվերներ. կայացել է ՊՆ կոլեգիայի նիստը

Անհրաժեշտ է ուժեղացնել Հայաստանին տրամադրվող աջակցությունը Եվրոպական խաղաղության հիմնադրամով․ ԵԽ պատգամավոր

ՊԵԿ նախագահի տեղակալը խոսել է հասարակության մեջ հայտարարագրման համակարգի հետ կապված կեղծ թեզերի մասին

Ջերմաստիճանը կբարձրանա 2-4 աստիճանով, լեռնային շրջաններում սպասվում է թույլ ձյուն

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում ներքնազգեստում թմրամիջոց թաքցրած քաղաքացին ձերբակալվել է

Առաջիկայում Սնուփ Դոգի համերգի կազմակերպման պատասխանատու կազմակերպությունից արձագանք կունենանք․ Անդրեասյան

Արսեն Թորոսյանն ընտրվեց ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ

Հրաչյա Հակոբյանի բնակարանը կողոպտել են, պատճառել՝ 7 մլն դրամի չափով վնաս․ մանրամասներ

Արայիկ Հարությունյանն ընտրվել է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայի նախագահ

Թուրքիայում աղետալի հրդեհի զոհերի թիվը հասել է 76-ի, երկրում ազգային սուգ է հայտարարվել, ձերբակալվել՝ 9 մարդ

ԲԴԽ անդամի թեկնածուի քվեարկությունը պետք է տեղի ունենա, սակայն ՔՊ խմբակցությունը չի մասնակցի դրան. Կոնջորյան

Քրեական հեղինակությունների հետ կապ չունեմ․ Հայկ Սարգսյան. տեսանյութ

Եթե ձեր ընկերոջը, բարեկամին, ամուսնուն փոխանցել եք մինչև 300 հազար դրամ, կարող եք չհայտարարագրել դա. Չախոյան