Երևան
12 °C
«Երևան ավտոբուս» ընկերությունում վարորդի 225 թափուր հաստիք կա:
Այս մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասաց «Երևան ավտոբուս» ՓԲԸ ղեկավար Բեգլար Կիրակոսյանը:
Քաղաքապետ Տիգրան Ավինյանը, անդրադառնալով այն հանգամանքին, որ նոր ավտոբուսները Երևան են բերվել դեռ նոյեմբերին, և որ վերջին օրերին 90 նոր վարորդ է ընդունվել աշխատանքի, նկատեց. «Եթե այս տեմպը նոյեմբերից սկսած պահեինք, այս ողջ խնդիրը լուծած կլինեինք, որովհետև 340 աշխատակցի կարիք ունեինք, և, վստահաբար, կհասցնեինք իրականացնել»։
Նա «Երևան ավտոբուս» ընկերության ղեկավարից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ ավելի վաղ չեն սկսել վարորդների համալրման գործընթացը:
«Մենք հիմա գնում ենք տոմսային համակարգում էական փոփոխությունների, և այդ փոփոխությունները դժվար են, որովհետև համակարգն ամբողջապես փոխվում է։ Մենք ժողովրդին ասում ենք՝ նոր ավտոբուսներ ենք բերում, հին «Հյունդայի»-ները փոխում ենք, ԳԱԶել»-ները 2023թ.-ից արդեն չկան, այս ամենն անում ենք, որ որակ բարձրացնենք, իսկ մարդիկ առաջին բանը, որ հունվարից տեսնում են, ինչ-որ կիսատ-պռատ գծեր։ Եվ սա իրականում քաղաքապետարանի լուծելու խնդիրը չի եղել։ Հաստիքացուցակը առաջարկեիք շուտ, հերթագրեիք մարդկանց շուտ, 600 հոգի հերթագրեիք, 340-ին հունվարի 3-ից աշխատանքի ընդունեիք: Հիմա ինչո՞ւ պետք է քաղաքապետարանում բոլորով ավտոբուսի վարորդ փնտրեինք։ Սա ձեր պարտականությունն է եղել։ Սա մենք չպետք է քննարկեինք հիմա այստեղ»,- ասաց նա:
Ավինյանը նշեց, որ Հայաստանում D կարգի վարորդական իրավունք ունեցող 50 հազար հոգի կա։ Վերջինս հանձնարարեց մինչև հունվարի վերջ ապահովել վարորդների հավաքումը:
«Մենք չենք կարող անընդհատ «Երևանի ավտոբուս»-ով զբաղվել։ Դա ձեր խնդիրն է»,- շեշտեց Ավինյանը։
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ումԿարևորում ենք համագործակցությունը. խորհրդարանում հյուրընկալել են Մեջլիսի Իրան-Հայաստան բարեկամական խմբին
Նվազել է հիմնականում Ռուսաստանից եկող զբոսաշրջիկների թիվը. Պապոյան
Հյուսիս-հարավի 34 կմ ճանապարհի ձախակողմյան հատվածը բաց է երկկողմանի երթևեկության համար
Ամուլսարի՝ ամբողջական աշխատելու դեպքում պետությունը տարեկան կստանա լրացուցիչ 120 մլն դոլար հարկ․ Պապոյան
ՊԵԿ նախագահն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են երկկողմ համագործակցության մի շարք կարևոր հարցեր
Նոր Գեղիում վիճաբանության ժամանակ 36-ամյա տղամարդը խոհանոցային դանակով սպանել է հարևանին
Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան
Զելենսկին Կիմ Չեն Ընին գործարք է առաջարկել
Փեզեշքիանն ու Պուտինը Արևմուտքի հետ սուր հակամարտության ֆոնին բարձրացնում են հարաբերությունների մակարդակը
Գեղարքունիքում հայտնաբերվել են թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեպքեր. տեսանյութ
Մեր մտքերը Կալիֆորնիայի բնակիչների հետ են. Փաշինյան
Ucom-ը ստացել է կոռուպցիայի և կաշառակերության հակազդման համակարգի ISO 37001 ստանդարտի միջազգային հավաստագիր
«Եռաբլուր»-ում զոհված զինծառայողների գերեզմաններից գողացված ծաղիկները վաճառել են. 2 անձ կալանավորվել է
Սևան քաղաքի շենքերից մեկի բակում հայտնաբերվել է տղամարդու մարմին
Լիցքավորումից հետո երբ կակտիվանան տրանսպորտային քարտերը․ մանրամասներ
Կալիֆորնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 24-ի
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը փոխհատուցել է ԱՄՆ վերջին գործուղման հետ կապված թռիչքի ծախսերը
Ինչպե՞ս վճարել միասնական տոմսային համակարգով
Մինչև հունվարի վերջ հարցը կլուծվի․ Ավազյանը՝ ավտոբուսների տարբեր կետրում կառուցվող զուգարանների մասին
5 մարզի և Երևանի մի շարք հասցեներ կհոսանքազրկվեն
Տավուշի մարզի Չինչին գյուղը առաջին անգամ ասֆալտապատ ճանապարհ ունի. վարչապետը տեսանյութ է հրապարակել
Ավտոբուսները նոյեմբերից են բերվել, ինչո՞ւ հիմա պետք է վարորդ փնտրենք. Ավինյան
Լավրովն ու Ֆիդանը քննարկել են էներգետիկ անվտանգության ռիսկերը կանխելու հարցը
Հունվարի 12-ին փրկարարները ՀՀ տարբեր հատվածներում արգելափակումից դուրս են բերել 7 ավտոմեքենա
Ադրբեջան-Իրան սահմանին երկրաշարժ է տեղի ունեցել
Հայտնի են 2024-2025 ուսումնական տարվա գարնանային արձակուրդների օրերը
Ահռելի թվով մարդկանց համար միասնական տոմսային համակարգը ձեռնտու է, ուղղակի ինֆորմացիոն բաց կա. Ավինյան
Հայաստանի սուվերեն տարածքով անցնող բոլոր ճանապարհները վերահսկելու է միայն և միայն ՀՀ-ն. Չախոյան
Երկար ապաքինումից հետո Հրանտ Թոխատյանը տոնել է ծննդյան օրը. տեսանյութ
Երևանում մեքենան բախվել է էլեկտրասյանը. կան տուժածներ
Արարատի, Արթիկի, Թալինի տարածաշրջաններում մառախուղ է
Ժամանակն է գիտակցել, որ նույնիսկ աչքերի տեսածին չի կարելի հավատալ. Մարտիրոսյանը՝ ԱԲ-ով սարքած տեսանյութի մասին
ԱԺ նախագահն արձագանքել է՝ «Լոս Անջելեսում այրվել են Փաշինյանի և Սիմոնյանի դղյակները» վերտառությամբ լուրին
Ջերմուկի դիրքերը պաշտպանելիս զոհված Արմեն Գասպարյանի տնից գողություն կատարած կասկածյալը հայտնաբերվել է
Փոքրիկ նորություն՝ նման խաղալիքի. ՌԴ-ն ուկրաինական էլեկտրոնային պատերազմի համակարգի դեմ լուծում է գտել
«Դեպի Եվրատեսիլ»-ի հայտագրումն ավարտված է
Մենք տարհանվում ենք․ երգչուհի Էմմի
Բացումը՝ կախված հայ շինարարից. ՀՀ վարչապետը լուսանկար է հրապարակել
Ժողովրդավարության ուղով ընթացող բոլոր երկրներում առանձնակի դերակատարություն ունեն դատարանները. ԲԴԽ նախագահ
Հրդեհ Երևանում. մասամբ այրվել է 2 տուն
© 2025 Հայկական ժամանակ
Website by MATEMAT