Որևէ մեկն իրավունք չունի կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխել, հեղինակազրկել Մայր Աթոռը. բարենորոգման խորհուրդ

21/01/2026 schedule13:19

Բարենորոգման խորհուրդը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնից եպիսկոպոսներին «հրավեր» է ուղարկվել՝ մասնակցելու 2026թ․ փետրվար 16-19-ը Ասվտրիայի Սանկտ Փյոլթեն քաղաքում գումարվելիք Հայ եկեղեցու եպիսկոպոսաց ժողովին։

Նշվում է, որ ժողով հրավիրելու որոշումը կայացվել է տարվույս հունվար 13-ին գումարված Գերագույն հոգևոր խորհրդի կողմից։ Եպիսկոպոսաց ժողովին նախատեսվում է քննել Հայ եկեղեցու շուրջ «վերջին զարգացումները» և «ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»։

«Այս խնդրահարույց գրությանն ի պատասխան՝ հայտնում ենք․

  1. Այսօրվա Գերագույն հոգևոր խորհուրդն անվավեր կառույց է, քանզի այն ընտրվել էր 2017թ․ եկեղեցական ներկայացուցչական ժողովի կողմից չորս տարի ժամկետով, որի գործունեությունն ավարտվել է 2021թ․։ Դրանից հետո անդամների հեռացումներն ու լրացումները կատարվել են Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցնող անձի կամայականությամբ։ Ուստի այդ Գերագույն հոգևոր խորհրդի որոշումները կանոնական չեն։
  2. Ամենայն Հայոց կաթողիկոսի նստավայրը Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինն է, որը Հայ Եկեղեցու Նվիրապետության կենտրոնն է՝ ճանաչված և՛ Քրիստոնյա աշխարհի, և՛ Հայ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների կողմից։ Որպես Մայր Եկեղեցու հոգևոր կենտրոն, այստեղ են ձեռնադրվել բոլոր  եպիսկոպոսները։ Իր անկախությունն  ամրապնդող Հայաստանի Հանրապետության պայմաններում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում Եպիսկոպոսաց ժողով չգումարելու պատճառները չեն ներկայացվել, և այդ որոշումը հիմնավորված չէ։ Որևէ մեկն իրավունք չունի նման կարևոր ժողովն օտար երկիր տեղափոխելով, հեղինակազրկելու Մայր Աթոռ Սբ․ Էջմիածինը և վարկաբեկելու Հայոց Պետականությունը։
  3. Համակարգող խորհրդի և նրան միացած եկեղեցականների արծարծած խնդիրներին, Հայ Եկեղեցու բարենորոգմանը, Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու փաստացի պետի և որոշ այլ բարձրաստճան հոգևորականների առանձին խնդրահարույց և աղմկահարույց դեպքերին, Մայր Աթոռի կողմից առ այսօր որևէ արձագանք չի եղել։ Դրանց վերաբերյալ չի ձեռնարկվել ոչ մի կանոնական գործընթաց, ժողով, քննարկում, քննություն։ Չի հրավիրվել որևէ հանդիպում Մայր Աթոռ Սբ․ Էջմիածնում՝ սույն հարցերը հստակեցնելու և ապա Եպիսկոպոսաց ժողովի օրակարգում ընդգրկելու, ինչպես նաև հրավիրված սրբազաններին նախապես մանրամասներին տեղեկացնելու համար։
  4. ՀՀ վարչապետի և այլ պաշտոնատար անձանց, մասնագետների և հավատացյալների կողմից Հայ Եկեղեցու վերաբերյալ բազմիցս բարձրացված հարցերը մնացել են անարձագանք։ Հատկապես Ամենայն Հայոց կաթողիկոսի գահը զբաղեցրած անձի հասցեին հնչեցված լուրջ մեղադրանքներին, նրա հետ հանդիպելու և հարցը քննարկելու վարչապետի առաջարկին մինչ օրս որևէ պատասխան չի տրվել։

Վերոնշյալ պատճառներով և առանց բավարար նախապատրաստության հիմնավորված չէ, անկարելի է նման ժողովի գումարումը։ Այսպիսի իրավիճակում կայացվող ապակառուցողական ժողովի կողմից առնվելիք կանխակալ որոշումները կանոնական չեն և չեն կարող լինել ընդունելի, առավել ևս որ նման իրավիճակում Բարենորոգման համակարգող խորհրդի բարձրաստիճան հոգևորականներից որևէ մեկը չի մասնակցելու Ավստրիայում նախատեսված ժողովին։

Ուստի խորհրդի կողմից ԿՈՉ ԵՆՔ ԱՆՈՒՄ․

ա․ չեղարկել արտերկրում Եպիսկոպոսաց ժողով գումարելու՝ երկպառակություն սերմանող այս որոշումը,

բ․ իրատեսական ճանապարհներ գտնել վերջ տալու կործանարար առճակատմանը եկեղեցու վերնախավի և պետության միջև,

գ․ համատեղելու բոլոր ուժերն ու կարողությունները Հայ Եկեղեցու վաղուց սպասված բարենորոգումը կյանքի կոչելու համար,

դ․ բոլոր եպիսկոպոս հայրերին հրաժարվել մասնակցել այս արկածախնդրությանը, որը խախտում է թե՛ Սբ․ Էջմիածնի նվիրապետության դարավոր ավանդությունը, և թե՛ անսասան միաբանության սրբազան ուխտը,

ե․ չտրվել բարոյահոգեբանական ճնշումների, չենթարկվել Մայր Աթոռի վերնախավում դեռևս գործող ապազգային, օտար ուժերին ծառայող, Հայ Եկեղեցին պառակտող և հակապետական խմբակի սադրանքներին,

զ․ հետևել դարերի ընթացքում հաստատված կանոնական կարգին՝ հավատարիմ մնալով  Հայաստանյայց Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու առաքելությանը և ճշմարտության ու լույսի որդիները լինելու Հիսուս Քրիստոսի պատգամին։

Այս ամենի պատճառն առանց հստակ կանոնադրության, կանոնական սկզբունքներից դուրս միահեծան և սխալ կառավարման, տևապես բարեփոխումներից հրաժարվելու և ճշմարտության ձայները լռեցնելու արդյունք է։ Այլ տեղ մեղավորներ մի՛ փնտրեք։

«Եվ Իմ անվան համար բոլորից պիտի ատվեք, բայց ով մինչև վերջ համբերի, նա կփրկվի» Մարկոս ԺԳ։13»,- ասվում է հայտարարության մեջ:

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
1809 դիտում

Եկանք Վաշինգտոն. վարչապետը նոր տեսանյութ է հրապարակել

Համոզված ենք՝ դեռ կան եպիսկոպոսներ, որոնք զերծ կմնան Կտրիճի օտարերկրյա հրահանգիչների ազգադավ ծրագրից

Աջափնյակ վարչական շրջանում տեղի ունեցած դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Ավստրիայում ՀՀ դեսպանը AIES նախագահին է ներկայացրել տարածաշրջանային խաղաղության օրակարգը և TRIPP-ը

«Արմենիա» ԲԿ-ից բերման են ենթարկվում Աջափնյակ վարչական շրջանի կրակոցների մասնակիցները․ տեսանյութ է տարածվում

Հունաստանում գտնվող ՀՀ նախագահն այցելել է Անհայտ զինվորի հուշահամալիր․ լուսանկարներ, տեսանյութ

Չպլանավորված այցս դեղատուն էր․ Ավանեսյանը հետևել է էլեկտրոնային դեղատոմսի սպասարկման, դեղի բացթողնման ընթացքին

Սլովակիան արտակարգ դրություն է հայտարարել նավթարդյունաբերության ոլորտում

Ուրուգվայում բացվել է Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսությունը

Սրանք էդքան պլոճիկ չունեն, որ բան վիժեցնեն. Կարապետյանը 5 րոպե հայերեն խոսի՝ լեզվի ինսուլտ կստանա. տեսանյութ

Ֆրանսիայում գրանցվել է տեղումների տևողության պատմական ռեկորդ

Փետրվարի 19-ին «Հանրապետական» մարզադաշտի հարակից փողոցների տրանսպորտը կաշխատի մինչև 24:30-ը․ երթուղիներ

Փորձելու են կրկնել Գյումրու հայտնի սցենարը․ Հայաստանը չի լինելու Քոչարյանի ու օլիգարխների գրպանային պետություն

Սամվել Կարապետյանի շուրջ փուչիկը մեծացնում են. միլիարդատիրոջ հայտարարությունները ծիծաղ են առաջացնում

«Հիշատակի մեծ խաչ շքանշան»՝ Վահագն Խաչատուրյանին, «Փառքի շքանշան»՝ Հունաստանի նախագահին․ տեսանյութ

Աշոցքի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում․ ինչ իրավիճակ է ՀՀ ավտոճանապարհներին

Հայաստանի և Հունաստանի նախագահների գլխավորությամբ կայացել է պատվիրակությունների ընդլայնված կազմերով հանդիպումը

Պարզվել է դեպքի մասնակից անձանց ողջ շրջանակը, հայտնի է մահացածի ինքնությունը․ ՆԳՆ-ն՝ Երևանի կրակոցների մասին

ՀՅԴ-ն միացել է Քոչարյանի և 2 օլիգարխի հետ՝ մասնակցելու ՀՀ ինքնիշխանության դեմ վերջին արշավանքին․ կանխելու ենք

Ընդունելություն ռազմական ակադեմիայի սահմանապահ ծառայության նորաբաց հոսքում․ ովքեր և երբ կարող են դիմել

Քննարկվել են Ֆրանկոֆոնիայի միջազգային օրվա և երկամսյակի շրջանակում նախատեսվող ծրագրերը

Արտաշատում բացվել է Ամերիաբանկի նոր մասնաճյուղը․ հատուկ առաջարկներ նոր հաճախորդների համար

Ով էր տեսել քաղաքի կենտրոնում օրը ցերեկով ավտոմատի ձայն․ ինչ է պատմում քաղաքացին Երևանի կրակոցների մասին

Ինչ վիճակում են Երևանի կրակոցների հետևանքով տուժածները․ ԱՆ-ն մանրամասներ է հայտնել

Ինչպես են դիմավորել Աթենք ժամանած ՀՀ նախագահին․ Վահագն Խաչատուրյանը Կոստանտինոս Տասուլասին հրավիրել է Հայաստան

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է

Մեկ հոգի վիրահատարանում մահացավ, երեքը այս պահին վիրահատվում են. 30-35 տարեկան են. մանրամասներ

Այս թռչունով եմ թռչելու Վաշինգտոն․ վարչապետը տեսանյութ է հրապարակել

Չնայած մարտահրավերներին՝ ՀԵՄԱ-ն հանձնառու է տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովմանը նպաստելուն

10 վիրավոր կա․ ինչ է հայտնի Երևանում հնչած կրակոցների դեպքից

Երևանում կրակոցներ են հնչել․ տեսանյութ

Վատիկանը չի մասնակցի Դոնալդ Թրամփի «Խաղաղության խորհուրդ» նախաձեռնությանը

Հայաստանն ասում է՝ հնարավոր է բացել սահմանը, վերականգնել Գյումրի-Կարս երկաթգիծը. Խանդանյան

Դատախազությունը պահանջում է նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ

Տիգրան Բարսեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի ազգային հավաքականում․ պաշտոնական

Սերժ Սարգսյանին առնչվող քրեական վարույթով խափանման միջոցի վերացումը Գլխավոր դատախազությունը կբողոքարկի

2027-2028 ուստարում Ֆրանսերեն առարկայի համար կներդրվեն նոր ծրագրերին համապատասխան դասագրքեր․ համաձայնագիր

ԱՄՆ Տեխաս և Օկլահոմա նահանգներում ավելի քան 6000 հեկտար անտառ է այրվում. տեսանյութ

Երբ մարդ անկուշտ է, նա ոչ մի բանով չի կշտանա. Ալեքսանյանը հայտնել է ՀԷՑ-ի արած մի շարք հավելագրումներ

Հայտնաբերվել են մեքենայից գողացված գումարը, թմրամիջոց և փամփուշտներ. ինչ է կատարվել Մասիսում