Երևան
12 °C
ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայությունից տեղեկացնում են, որ ծառայության պետ Նելլի Դավթյանը աշխատանքային այցով Չեխիայի Հանրապետության Օստրավա քաղաքում է եղել։ Այցի առանցքում Հայաստանի համար նախատեսված նոր կենսաչափական փաստաթղթերի արտադրության և հաստատման գործընթացն էր։
«IN Groupe ընկերության փաստաթղթերի արտադրության գրասենյակում, որտեղ այս օրերին տպագրվում և հաստատվում են նոր կենսաչափական փաստաթղթերի առաջին օրինակները, Նելլի Դավթյանը հանդիպումներ է ունեցել արտադրության ղեկավար Ստանիսլավ Պոսպիշեկի, կենսաչափական համակարգի ներդրման ծրագրի դիզայներների և տպագրության մասնագետների հետ։
Նոր փաստաթղթերի հաստատման գործընթացը մտնում է վճռորոշ փուլ։ Աշխատանքները վերաբերում են այն խմբերին, որոնց համար մինչև այսօր միասնական և գործնականում կիրառվող փաստաթղթային լուծումներ չեն եղել։ Ի՞նչ փոփոխություն է սա բերում համակարգում, և ի՞նչ հնարավորություններ են բացվում քաղաքացիների ու օտարերկրացիների համար․ ներկայացնում է ՆԳՆ միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետ Նելլի Դավթյանը։
«Փաստաթղթի վերաբերյալ իրավական կարգավորումը միշտ եղել է, սակայն երբևէ շրջանառության մեջ չի դրվել։ Այն նախատեսված է Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիություն չունեցող անձանց և փախստական ճանաչվածների համար՝ ստեղծելով հարմարավետ պայմաններ, որպեսզի նրանք սահման հատելու անհրաժեշտություն չունենալու դեպքում պարտադրված չլինեն ստանալ անձնագիր կամ կոնվենցիոն ճամփորդական փաստաթուղթ։ Պետք է նշել, որ կոնվենցիոն անձնագրի տեսք ունեցող ճամփորդական փաստաթղթերը նախատեսված են բացառապես սահմանահատումների համար: Նույնականացման քարտը մատչելի, ճկուն փաստաթուղթ է, որը քաղաքացիներին հնարավորություն է տալիս հանրապետության տարածքում առանց հավելյալ վճարի ունենալ և օգտագործել անձը հաստատող նույնականացման քարտը։
Օտարերկրացիների համար նախատեսվում է նաև փաստաթղթի ևս մեկ նոր տեսակ։ Խոսքը վերաբերում է Հայաստանի Հանրապետությունում օտարերկրյա դիվանագիտական առաքելություն իրականացնող անձանց, որոնց կրկին կտրամադրվի կենսաչափական փաստաթուղթ։ Այն պատրաստվելու է պոլիկարբոնատից և սկսած հումքից մինչև անվտանգության բոլոր բաղադրիչները՝ լիովին համապատասխանելու է միջազգային չափանիշներին»:
Այցի ընթացքում քննարկվել են նաև Հայաստանի Հանրապետության քաղաքացու կենսաչափական անձնագրին վերաբերող բոլոր հիմնական փուլերը՝ շապիկից մինչև տվյալների և վիզա էջերի հաստատում, ինչպես նաև «բոլորը մեկում» ինքնասպասարկման համակարգի ներդրման գործընթացը։
Ինչպիսի փոփոխություն է նախատեսվում քաղաքացու համար, որքան պարզ ու հասանելի է դառնալու գործընթացը, և ինչ նոր մոտեցում է ներդրվելու փաստաթղթերի տրամադրման համակարգում՝ պարզաբանում է Նելլի Դավթյանը. «Ավելանում են իրավական ինքնության պաշտպանության շերտերը։ Ստեղծվելու է այնպիսի փաստաթուղթ, և այն տրամադրվելու է այնպիսի ստանդարտներով ու մեխանիզմներով, որոնց դեպքում փաստաթղթի կեղծման կամ իրավական ինքնության գողության հնարավորությունները կլինեն զրոյին մոտ։ Ներկայումս կիրառվող համակարգը բավականին խոցելի է։
Որպես պետություն շարունակելու ենք պահպանել որոշումների կայացման բացառիկ լիազորությունը, այսինքն՝ պետությունն է որոշում, թե անձին ինչ իրավական կարգավիճակ է տրվում, և տվյալ կարգավիճակի դեպքում ինչ փաստաթուղթ է տրամադրվելու։
Մինչև պետական լիազոր մարմնի կողմից դիմումը չհաստատվի, գործընթացը, թեև արտաքուստ իրականացվում է րոպեների ընթացքում, իրականում կուլիսներում ունի հստակ աշխատող մեխանիզմներ։ Ոլորտի լիազոր մարմինը մինչև «կանաչ լույս» չտա, մասնավոր գործընկերը իրավասու չէ իր գրասենյակում որևէ անձից՝ լինի օտարերկրացի թե Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հավաքել կենսաչափական տվյալներ կամ տրամադրել որևէ փաստաթուղթ»,- նշել է ծառայության պետը։
Հաստատման գործընթացը բազմաստիճան է և խիստ վերահսկվող։ Յուրաքանչյուր տարր անցնում է լաբորատոր ստուգում՝ երանգավորումից մինչև ուլտրամանուշակագույն անվտանգային պաշտպանություն։ Այս մեխանիզմը ապահովում է որակի կայունությունը ոչ միայն այսօր, այլև առաջիկա տասը տարիների ընթացքում»,- ասվում է հաղորդագրության մեջ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Խղճուկ և ողորմելի իրավիճակում հայտնվածները հոգեվերլուծության և հոգեբուժության բացառիկ մատերիալ են. Վարդապետյան
Կարո՞ղ է պատերազմի ժամանակ էլ էր Սամվել Կարապետյանի փոխարեն արհեստական բանականությունը կոչ անում. Իոաննիսյան
Հիշե՛ք՝ աշխարհի ճակատագիրը կանխորոշող ամուսինների զգեստապահարանը պարունակում է մեկ տաբատ, վերնաշապիկ և պիջակ
2018-ից հետո 300 մլրդ դրամ է վերադարձվել հիփոթեքային վարկերի տոկոսները մարելու համար․ Թորոսյան
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը
Կատարվում են գործողություններ. ՔԿ-ն՝ «Իզմիրլյան» ԲԿ-ում խուզարկությունների մասին
Աշխարհը հասել է մի շրջադարձային կետի, որը պահանջում է վերանայել ԱՄՆ-ի դերը. հին աշխարհն այլևս չկա. Ռուբիո
Ընթանում է 2026-ի ընտրություններում ՔՊ ցուցակի հաստատման առաջին փուլի քվեարկությունը
«Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի աշխատասենյակում խուզարկություններ են
Արևային էներգետիկան Հայաստանին տվել է էներգետիկ անկախության բացառիկ շանս․ Փաշինյան
Գյուղացիական տնտեսությունների համար 2 շատ լավ լուրով հանդես կգամ․ Պապոյան
Կասեցվել է «ԷՍ ԷՍ ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի բենզինի և հեղուկ գազի վաճառքը
Վարդենյաց լեռնանցքը փակվել է բոլոր տրանսպորտային միջոցների համար. տեսանյութ
Որևէ ուսանող կրթական պրոցեսից վարձավճարի պատճառով դուրս չպետք է մնա․ վարչապետ
Սաստիկ բքի պատճառով Շինուհայր-Հարժիս, Ալագյազ-Ծաղկահովիտ-Գեղադիր ավտոճանապարհները փակ են
Վաղը կսկսվի ՔՊ ընտրական ցուցակի առաջին փուլի քվեարկությունը․ վարչապետ
Հայտնաբերվել և առգրավվել է մեկ կիլոգրամից ավելի մեթամֆետամին․ կան ձերբակալվածներ․ տեսանյութ
Թրամփը հայտարարել է Վենեսուելայի հետ հարաբերությունների տեսանելի բարելավման մասին
ԱԳՆ-ում տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի առաջին նիստը
TRIPP-ը ներկայացնել «թուրք-ադրբեջանական գործարք» պարզունակ ձևակերպում է բարդ իրականության մասին․ Բաբաջանյան
Ազգերի Լիգա. հայտնի են Հայաստանի ազգային հավաքականի մրցակիցները
Մարտի 1-ի գործի շրջանակներում մեղադրանքներ են ներկայացվել Վալերի Օսիպյանին և ևս մեկ նախկին պաշտոնյայի
Արսեն Բաղրյանը՝ ուշուի միջազգային ֆեդերացիայի վարկածով 2025թ. լավագույն մարզիկ
Որքան ձյուն կա Վարդենյաց լեռնանցքում․ լուսանկար
Գալուզին-Մուստաֆաև հանդիպում է տեղի ունեցել․ ինչ են քննարկել Ռուսաստանի ԱԳ նախարարն ու Ադրբեջանի դեսպանը
Ինչպես է Կարապետյանը ՌԴ անձնագրով ու քաղաքացիությամբ դառնում ՀՀ վարչապետի թեկնածու. աբսուրդ է. տեսանյութ
Սևանի տարածաշրջանի ավտոճանապարհներին մառախուղ է
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում 3 օր է՝ կոյուղաջրերը լցվում են փողոց․ ինչ են արել բնակիչները․ «Վեոլիա ջուր»
Ձմեռային Օլիմպիական խաղեր․ դահուկորդ Կատյա Գալստյանը 111 մասնակիցների շրջանում զբաղեցրել է 82-րդը տեղը
Օլիգարխ Կարապետյանի գործատուն ՌԴ-ն է. նա ուզում է մեր պետության ղեկավարումը հանձնել ռուսական ԿԳԲ-ին. տեսանյութ
Հայաստանի Սահմանադրությունը ոտքի տակ տալու պրակտիկան իրենց համար նորմալ երևույթ է․ Առաքելյան
Սամվել Կարապետյանն առաջինը չէ․ Սերժ Սարգսյանն էլ էր փորձում իր հագով Սահմանադրություն կարեր․ Իոաննիսյան
Զոհերի և զոհողությունների գնով հասել ենք մի կետի, որ Հայաստանը տեղափոխվում է դեպի աշխարհի կենտրոն․ վարչապետ
Մոսկվան ու Երևանը բանակցություններ կսկսեն Հայաստանի երկաթուղիների երկու հատվածի վերականգնման շուրջ. Օվերչուկ
Ջրաշենից Սպիտակի ԲԿ է տեղափոխվել 13-ամյա պատանի․ ծեծել են համադասարանցիները, մանկավարժները դեպքը թաքցրել են
«Ուժեղ Հայաստանը» թուլացավ՝ հարվածի տակ դնելով ինքն իրեն․ Սահմանադրությունը ֆուտբոլի գնդակ չէ․ Ադամյան
Հանդիպում «Երևանի կայուն էներգիայի օրեր» միջոցառման մասնակիցների հետ․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Իսկ եթե չստացվի, ասելու ա՝ ես տուտ պրիչոմ, արհեստական բանականությունն էր․ Ղազարյան
Կարճատև տեսակցությունից հետո կալանավորված անձի մոտից թմրամիջոցի նմանվող զանգված է հայտնաբերվել
Համացանցում շրջանառվում է Սամվել Կարապետյանի ռուսական անձնագրի լուսանկարը
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT