Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային երթուղին անցնում է Հայաստանով. վարչապետ

11/02/2026 schedule17:38

«Ապաշրջափակման համատեքստում գործնական չկա այնպիսի ճանապարհ կամ երկաթուղի, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում»։

Այս մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք TRIPP-ի հետ կապված քննարկվո՞ւմ է երկաթուղու մի կարևոր հատվածի վերականգնումը, որը Իջևանը կապում էր ադրբեջանական երկաթուղուն:

«Այո, ընդհանրապես ապաշրջափակման համատեքստում գործնական այդպիսի ճանապարհ կամ երկաթուղի չկա, որի բացման կամ վերաբացման հարցը չի քննարկվում, իհարկե, քննարկվում է, բայց նաև հետևյալը պետք է հաշվի առնենք: Երկաթուղու այդ հատվածի մասին խոսելիս չպետք է մոռանանք, որ արդեն 30 տարուց ավելի Հաղարծին գյուղի հատվածում սողանք կա, որն ընդհատել է երկաթուղին, բայց դա լուծելի հարց է՝ կախված նրանից, թե ինչպիսի պոտենցիալ հոսքեր կանցնեն այդտեղով: Եթե այդ երկաթուղին բեռնվածության պոտենցիալ ի ցույց դնի և շահութաբերության հեռանկար ունենա, դա կարող է տեղի ունենալ: Ի դեպ, ուզում եմ ձեզ ասել, որ մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երթուղին հենց ձեր նշած երթուղին է, առավել ևս, եթե մենք Ֆիոլետովոյի հատվածում Իջևան-Հրազդան երկաթուղու ճյուղը միացնենք Վանաձոր-Գյումրի երկաթուղու ճյուղին, կստացվի, որ Ադրբեջանից դեպի Թուրքիա ամենակարճ երկաթուղային և ավտոմոբիլային ուղին նույնպես Իջևան-Դիլիջան-Վանաձոր-Ջաջուռ-Գյումրի-Ախուրիկ ամենակարճ ճանապարհն է»,- ասաց վարչապետը:

Ըստ վարչապետի՝ բիզնեսը պետք է արձանագրի, որ արտահանման երկաթուղային ուղին Արդբեջանով բաց է, և մենք այդ մասին ունենք Ադրբեջանի բարձրագույն մակարդակից հավաստիացում և հայտարարություններ:

«Խնդիրն այն է, որ սովորությունները շատ դժվար է փոխել: 40 տարի ավտոմեքենաներով արտահանումն էր, ըստ էության, մեր ամբողջ լոգիստիկ տրամաբանությունը կառուցվել է այդպես: Գնացքը պետք է բեռնվի, գնացքը չենք կարող մի վագոնով ունենալ. այն ենթադրում է առնվազն մի որոշակի ծավալ, և լոգիստիկ տրամաբանությունը մի քիչ պետք է վերադասավորվի, և ես պաշտոնապես ասում եմ, որ ժամանակն է, որ դա տեղի ունենա։ Այստեղ քննարկումների թեման կապված է տեխնիկական և տեխնիկատնտեսական նպատակահարմարությունների հետ և քաղաքական գործընթացների հետ էլ կապ ունի»,- ասաց վարչապետը։

Նիկոլ Փաշինյանը նաև ընդգծեց՝ ինչքան ինստիտուցիոնալ դառնա խաղաղությունը, այնքան սցենարների զարգացումն ավելի հավանական կդառնա։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
884 դիտում

Վիետնամում մնացած, Հանոյում ՀՀ դեսպանության հետ մինչ այս կապ հաստատած ՀՀ բոլոր քաղաքացիները վերադարձել են

Օտարերկրյա հատուկ ծառայությունների միջամտությունը ընտրական պրոցեսներին նպատակ ունի ՀՀ-ն վերածել գուբերնիայի

Հայաստանը որդեգրել է միջուկային էներգիան՝ որպես էներգետիկ անվտանգության գործոն պահպանելու քաղաքականություն

Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին

Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած

Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է

Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ

Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից

Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն

Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ

Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը

Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ

Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի

Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ