Ճակատագրական ռազմավարական որոշում է․ որ երկրների հետ է Հայաստանը քննարկում միջուկային ռեակտոր ունենալու հարցը

11/02/2026 schedule18:55

Հայաստանը ներկայումս գտնվում է Մեծամորի ատոմակայանի շահագործման ժամկետը մինչև 2036թ․ երկարաձգելու փուլում, որից հետո ենթադրվում է ևս մեկ փուլ՝ ևս 10 տարով երկարաձգելու համար:

Այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ։

«Մենք հիմա գտնվում ենք Մեծամորի ատոմակայանի գործունեության ժամկետը մինչև 2036թ․ երկարացնելու ցիկլի մեջ, որից հետո ևս մի փուլ՝ ենթադրվում է՝ 10 տարով ևս հնարավոր կլինի երկարացնել Մեծամորի ատոմակայանի գործունեությունը, այսինքն՝ 2036թ․ և 2046թ․։ Այդ ընթացքում Կառավարությունը պետք է նոր ատոմակայանի կառուցման հետ կապված որոշումներ կայացնի: Հայաստանը միջուկային ռեակտոր ունենալու հարցը քննարկում է ՌԴ-ի հետ, Միացյալ Նահանգների հետ, Ֆրանսիայի հետ, Չինաստանի հետ, Հարավային Կորեայի հետ:

Եվ դա բոլոր մեր գործընկերներին թափանցիկ կերպով ասում ենք: Դա ճակատագրական ռազմավարական նշանակության որոշում է, և որոշում կայացնելիս պետք է համոզված լինենք, թե որ առաջարկն է մաքսիմալ համապատասխանում ՀՀ շահերին»,- ասաց վարչապետը։

Ըստ նրա՝ միջուկային էներգետիկայի շուկան լավ ու ճշգրիտ ուսումնասիրելու խնդիր կա: Հիմա Հայաստանի էներգետիկ համակարգում Մեծամորի ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիայի սակագինն ամենաէժանն է:

«Կան գնահատականներ, որ միջուկային վառելիքի՝ այս պահին հայտնի պաշարները 70 տարվա պաշարներ են: Սա նշանակում է, որ հաշվարկի կարիք կա, թե 40 տարի հետո 1 կՎտ ժամ միջուկային էներգիան ինչ կարող է արժենալ: Այստեղ էլ տնտեսական նպատակահարմարության և հետգնման հնարավորությունների հարց կա: Խնդիրը հետևյալն է․ գինն ի՞նչ է արժենալու։ Կառուցվելիք ատոմակայանի տակ պետք է տնտեսական, ֆինանսական սխեմա դրվի, որ ներդրված գումարը վերադառնա: Կան գործընկերներ, որ շտապեցնում են Հայաստանին որոշում կայացնելու հարցում: Ամենայն հարգանքով, մենք պետք է այս բոլոր նրբությունները հասկանանք: Ենթադրենք՝ մենք 4, 5, 6 մլրդ ներդրում արեցինք, ատոմակայան կառուցեցինք, և ուրանի գինը 4 անգամ, 5 անգամ, 10 անգամ բարձրացավ։

Ենթադրենք, միջուկային վառելիքի գինը կարող է սկսել աճել․ դա ո՞նց է ազդելու մեր նախագծի տնտեսական արդյունավետության վրա»,- ասաց վարչապետը։

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
712 դիտում

Թուրքիայի օդային տարածքի խախտումն անընդունելի է. Ֆիդանը՝ Արաղչիին

Հայանիստում մեքենա է այրվել. կա տուժած

Շարունակվում է Հախումի կամրջի կառուցումը․ աշխատանքների մեծ մասն ավարտված է

Իրանում զոհերի շրջանում ՀՀ քաղաքացիների վերաբերյալ տեղեկություններ չկան. դեսպանության վերջին օրերի աշխատանքը

Ընտրական գործընթացի նկատմամբ ցանկացած ապօրինի միջամտություն ենթակա է իրավական հետևանքի. ՆԳՆ հայտարարությունը

Հանդգնեմ կանխատեսել, թե ինչպես է այս լուրը մեկնաբանելու «թալանի ու պատերազմի» կուսակցությունը. Ռուբինյան

Դիմավորման և համատեղ լուսանկարահանման արարողություն Միջուկային էներգիայի գագաթնաժողովին. տեսանյութ

IDBank-ը դուրս է գալիս միջազգային հարթակ․ Մհեր Աբրահամյանի հարցազրույցը Los Angeles Times-ին

Գլուխներդ պատին եք տալիս, եթե որոշում եք՝ օտար մայրաքաղաքները պետք է միջամտեն ՀՀ ընտրություններին. Ալեքսանյան

Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Իրան

«Արմավիր» ՔԿՀ-ում իրականացվել է հերթական խուզարկությունը

Փարիզում մեկնարկել է Միջուկային էներգիայի երկրորդ գագաթնաժողովը. լուսանկարներ

Մակրոնն ուսումնասիրում է ՀՀ վարչապետի՝ իրական Հայաստանի քարտեզի տեսքով կրծքազարդը. լուսանկար Ֆրանսիայից

Թեհրանը հրթիռներ է արձակել Բահրեյնի Մանամա քաղաքի ուղղությամբ. կան տուժածներ և զոհ. տեսանյութ

2025-ին քննվել է անչափահասների կատարած հանցագործությունների վերաբերյալ 464 քրվարույթ. վիճակագրություն

Ում գործից հանեցինք, դարձավ ընդդիմադիր, ով օրենք խախտեց, քրգործ հարուցեցին, դարձավ ընդդիմադիր. Սիմոնյան

Ալիևը հաստատել է Նախիջևանի Սահմանադրության փոփոխությունները. կհանվեն Մոսկվայի և Կարսի պայմանագրերի անունները

Հակակոռուպցիոն դատարանը Սերժ Սարգսյանի եղբորը՝ Սաշիկ Սարգսյանին կալանավորելու որոշում է կայացրել

Բողոքի ակցիաներ Մադրիդում Իրանի ուղղությամբ հարձակումները դադարեցնելու պահանջով. տեսանյութ

Մարտի 8-ին սպանություն է տեղի ունեցել Քանաքեռ-Զեյթունում. կասկածյալը կալանավորվել է

Թմրանյութ պահելու կասկածանքով Երևանի խաղասրահներից մեկից ոստիկանություն է տեղափոխվել 13 քաղաքացի. մանրամասներ

Վահագն Պապյանը նշանակվել է Հայաստանի պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր

ՀՀ մարմնամարզության հավաքականը բաց կթողնի Աշխարհի գավաթի երրորդ փուլը. չեն կարողանում վերադառնալ Կատարից

ԱՀԾ-ն հայտարարություն է տարածել այլ երկրում ՀՀ քաղաքացիների նկատմամբ ճնշումների և սպասվող գործընթացների մասին

ԱՊՊԱ ոլորտում սպասվում են էական փոփոխություններ. ապրիլի 1-ից կբարձրանա հատուցումների առավելագույն սահմանաչափը

Իրանական նավերը խորտակելն ավելի զվարճալի է, քան գրավելը. 46 նավ օվկիանոսի հատակին է. Թրամփ

Թրամփը չեղարկել է մի շարք երկրների, այդ թվում՝ ՌԴ-ի նկատմամբ ավելի վաղ եղած նավթային պատժամիջոցները

Ծննդկանի կողմից նորածնի սպանություն, առողջությանը ծանր վնաս. ընտանեկան բռնության 2025-ի վիճակագրությունը

Իրանը չի քննարկում ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ սկսելու հնարավորությունը. Արաղչի

Մարդու պապիլոմավիրուսի թեստավորման նոր ձևը դեկտեմբերից մեկնարկել է․ անպայման դիմեք պոլիկլինիկա․ Ավանեսյան

Վանաձորի որոշ հասցեներում գազամատակարարման դադարեցում կլինի

Իրանի հետ պատերազմը գրեթե ավարտվել է. նրանք չունեն ո՛չ նավատորմ, ո՛չ օդուժ, ո՛չ կապի համակարգ. Թրամփ

9 մարզի և Երևանի բազմաթիվ հասցեներ մի քանի ժամով կհոսանքազրկվեն

Սիսիանից մինչև Կապան ավտոճանապարհները և Քաջարան-Մեղրի հատվածը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար

Աշխատանքային այցով ժամանեցի Ֆրանսիա․ վարչապետ

Կոստանյանը նորվեգական ինստիտուտի փորձագիտական կազմին է ներկայացրել ՀՀ-ի արտաքին քաղաքական կարևոր ուղենիշերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ

Մալաթիայի համայնքային ոստիկանները ձերբակալել են խուլիգանության մեջ կասկածվողին․ գործադրել էր օդաճնշիչ ատրճանակ

Ինչպես է բացահայտվում հերթական «Զանգերի կենտրոն»-ը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել

Երևանի բենզալցակայաններից մեկի մոտ տեղի ունեցած վիճաբանությունն ավարտվել է կրակոցներով