Երևան
12 °C
Տեղեկություններն այն մասին, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանի գլխավորած պատվիրակության՝ Չինաստան կատարած այցի ժամանակ քննարկումներ են եղել այդ երկրից զենք եւ զինամթերք ձեռք բերելու հնարավորությունների շուրջ, մինչ օրս չեն հերքվել:
Ընդ որում՝ չեն հերքվել ոչ միայն պաշտոնապես: Մասնավոր զրույցներում մեր պաշտոնյաները նույնպես խուսափում են հերքել կամ հաստատել այդ տեղեկատվությունը: Թե ի՞նչ ձեւաչափով է քննարկվել հարցը, ովքե՞ր են մասնակցել քննարկումներին եւ ի՞նչ պայմանավորվածություններ են ձեռք բերվել՝ անհայտ է: Համենայն դեպս, նման թեմայի շուրջ քննարկումների մասին այցը ներկայացնող պաշտոնական հաղորդագրություններում ակնարկ անգամ չկա:
Հեռանկարներ կա՞ն արդյոք, որ Ռուսաստանը կարող է կորցնել Հայաստանին զենք մատակարարող միակ երկրի կարգավիճակը, թե ոչ՝ առայժմ դժվար է ասել: Հարցը չափազանց նուրբ է ու բազմաշերտ: Եւ խնդիրը ոչ միայն, կամ ավելի ճիշտ՝ ոչ այնքան տեխնիկական է, որքան քաղաքական: Բայց թողնենք հարցի քաղաքական կողմը քաղաքագետներին եւ դիտարկենք Չինաստանից զենք գնելու հեռանկարները զուտ տեխնիկական, ռազմական եւ տնտեսական տեսանկյունից:
Չինաստանը ներկայումս աշխարհում զբաղեցնում է 3-րդ հորիզոնականը սպառազինություններ արտահանող երկրների շարքում եւ զիջում է միայն ԱՄՆ-ին ու Ռուսաստանին: Սպառազինությունների համաշխարհային շուկայում չինական զենքը Ռուսաստանի հիմնական մրցակիցն է: Ու եթե 30 տարի առաջ Չինաստանը զբաղված էր ռուսական զինատեսակների կրկնօրինակմամբ, ապա հիմա պատկերը էականորեն փոխվել է: Վերջին 20 տարիների ընթացքում սպառազինությունների արտադրությունը հնգապատկվել է: Այս երկիրը արտադրում է սպառազինությունների ու զինամթերքի գրեթե ամբողջ սպեկտրը՝ ատոմային սուզանավերից ու հածանավերից սկսած՝ մինչեւ ատրճանակներ ու փամփուշտներ: Հայաստանին, իհարկե, գոնե առայժմ չեն հետաքրքրում ստրատեգիական ռմբակոծիչները, թեւավոր հրթիռները ու առավելեւս՝ սուզանավերը: Չինական ռազմական արտադրությունը տեխնիկապես կարող է բավարարել մեր պահանջարկը, օրինակ, տարբեր նշանակության հրազենների, ականանետների, նռնականետների, հրանոթների, զրահամեքենաների, տանկերի, կործանիչների, հակաօդային եւ հակատանկային պաշտպանության միջոցների նկատմամբ: Իսկ այս զինատեսակների առաջարկ Չինաստանը ունի: Օրինակ՝ չինական ռազմաարդյունաբերությունը թողարկում է QBZ-95 անվանումով ավտոմատը, որը մերձակա մարտերում, ըստ փորձագետների, ավելի հարմար է, քան մեր զինուժի հիմնական ավտոմատը՝ «Կալաշնիկովը»՝ իր տարբեր տարատեսակներով: Այն շատ ավելի թեթեւ է ու կարճ, կիսով չափ պատրաստված է բարձրորակ պլաստիկից: Սակայն եթե մեր զինուժը ստանա այս ավտոմատների խմբաքանակ, ապա պետք է ձեռք բերի նաեւ դրան համապատասխանող փամփուշտներ, իսկ սա արդեն լուրջ խնդիր է: Բավական մեծ հետաքրքրություն կարող է ներկայացնել PF-89 մակնիշի նռնականետը: Ընդամենը 4 կիլոգրամ կշռող այս «փոքրիկը» 200 մետր հեռավորության վրա կարող է ոչնչացնել մինչեւ 63 սանտիմետր հաստությամբ զրահ ունեցող տանկը:
Ավելի «ծանրաքաշ» զինատեսակներից մեզ կարող է տեսականորեն հետաքրքրել չինական «ZTZ-99» մակնիշի տանկը: Այն համարվում է երրորդ սերնդի տանկերից եւ իր բնորոշիչներով մոտ է ռուս-սովետական T-90 տանկին: Նման տանկեր մենք դեռ չենք ստացել մեր ռազմավարական գործընկերոջից՝ Ռուսաստանից, եւ բավարարվում ենք հիմնականում երկրորդ սերնդի T-74-ի տարբեր տարատեսակներով: Բայց չինական տանկերի տեսականին հարուստ է այսպես կոչված անվավոր տանկերով, որոնք տեղ են զբաղեցնում ծանր տանկերի եւ համեմատաբար թեթեւ զրահամեքենաների արանքում: Սրանք շատ ավելի թեթեւ եւ արագաշարժ են, քան թրթուրավոր տանկերը, իսկ զրահը շատ ավելի հաստ է ու դիմացկուն, քան զրահամեքենաներինը: Մեր ռելիեֆային պայմաններում նման տանկեր օգտագործելու հնարավորությունները, թերեւս, արժանի են քննարկման:
Նույնիսկ ռազմական օդանավերի հարցում Չինաստանը որոշակի հետաքրքիր առաջարկներ կարող է ներկայացնել: Օրինակ՝ J15 եւ J16 կործանիչները, որոնք գրեթե կրկնօրինակում են ռուսական հց-30 եւ հց-33-ներին, վերջին շրջանում նորացվել են արեւմտյան տեխնոլոգիաներով եւ ավելի առաջավոր են համարվում իրենց ռուսական «նախահայրերի» համեմատ:
Հետաքրքրություն կարող են առաջացնել նաեւ չինական ռազմական ուղղաթիռները: Օրինակ՝ CAIC WZ-10 եւ Harbin Z-19 հարվածային զրահապատ ուղղաթիռները իրենց գործառույթներով համապատասխանում են մեր ռազմական օդուժի տիրապետության տակ գտնվող «Մի-24» («Կոկորդիլոս») մակնիշի ուղղաթիռներին եւ դրա հետ մեկտեղ՝ ավելի թեթեւ են ու արագաշարժ:
Մեզ հետաքրքրող զինատեսակների ցանկը կարելի է երկար շարունակել: Դրանք բոլորը ունեն ե՛ւ դրական, ե՛ւ բացասական կողմեր: Դրականներից հիմնականն այն է, որ դրանք բոլորը ընդհուպ մինչեւ 20-30 տոկոսով ավելի էժան են իրենց ռուսական համարժեքներից: Սակայն կա մի հանգամանք, որը հատկապես մեզ համար խիստ էական է: Չինական զենքի հիմնական գնորդները Պակիստանը, Բանգլադեշը եւ Բիրման են: Չնայած այս երկրները ակտիվորեն զինվում են չինական զենքով, սակայն նրանց զինուժները անմիջական մարտական գործողությունների չեն մասնակցում: Իսկ զենքերի գործնական առավելությունները եւ թերությունները բացահայտվում են բացառապես իրական մարտերում: Ի տարբերություն ռուսական, թեկուզեւ բարոյապես հնացած զինատեսակների, չինական համարժեք զինատեսակները նման փորձարկում չեն անցել վերջին տասնամյակների ընթացքում: Իսկ մեզ համար սա ավելի քան կարեւոր է: Մեր զինուժը մշտական մարտերի մեջ է, եւ մենք «էքսպերիմենտների» ժամանակ եւ ռեսուրսներ, ցավոք, չունենք:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նիդեռլանդներն Ուկրաինայի հետ համաձայնագիր է ստորագրել անօդաչու թռչող սարքերի համատեղ արտադրության վերաբերյալ
Շնորհակալ եմ այն պարեկներին, որոնք նպաստում են Ոստիկանության բարեփոխումների իրականացմանը․ ՆԳ նախարար
Սարգիս Խանդանյանը վերընտրվել է ԵԱՀԿ ԽՎ հանձնաժողովի նախագահի պաշտոնում
Ժաննա Անդրեասյանը կմեկնի արձակուրդ․ ով կփոխարինի նախարարին
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ. այն վարել է Նիկոլ Փաշինյանը. տեսանյութ
Էնքան պլոճիկ չունեն, որ հրաժարվեն մանդատից. 100 մլն դոլար են ծախսել, որ ՔՊ-ն չդառնա իշխանություն. տեսանյութ
Մանդատները վերցնելով` ընդդիմությունն ընդունեց, որ հունիսի 7-ի ընտրությունները լեգիտիմ են․ Ստեփանյան
Գագիկ Ծառուկյանի գործով հանցավոր խմբի ևս մեկ անդամ կալանավորվել, ևս մեկն էլ ձերբակալվել է
ՔԿ-ն կադրեր է հրապարակել Գագիկ Ծառուկյանի առանձնատան խուզարկությունից և նրա ձերբակալությունից
Գագիկ Ծառուկյանը կալանավորվել է
Հեքիաթ է, թե ՌԴ-ն մեր փրկիչն է. ՔՊ-ի թևերը հնարավոր չէ կտրել. ՔՊ-ի թևերը, զենքը ՀՀ ժողովուրդն է. տեսանյութ
Հայաստանում կարգելվեն պլաստիկե տոպրակներն ու սպասքը
Վերահաստատվել է Լիբանանին աջակցելու ՀՀ կառավարության պատրաստակամությունը
Էգ առյուծի՝ քնեցումից չարթնանալու հանգամանքները կդարձվի քննության առարկա․ ՔԿ
Նախօրեին տեղափոխված էգ առյուծը քնեցումից չի արթնացել․ Կենդանաբանական այգին հայտնել է պատճառը
Ի գիտություն առաջին դասարան հաճախող երեխաների ծնողների․ ԿԳՄՍՆ-ն իրազեկում է
Վարչապետին է ներկայացվել Գյումրիում նախատեսվող ներդրումային առաջնահերթությունների պլանը․ ինչ է քննարկվել
Դատախազությունը միջնորդել է դադարեցնել Սևանա լճի ափամերձ՝ 3400 քմ մակերեսով հողամասի կառուցապատման իրավունքը
Դատախազական ներգործության արդյունքում վերականգնվել է շուրջ 30 միլիոն դրամի վնաս
Քննարկվել են Հայաստան-Ինդոնեզիա առևտրատնտեսական և գործարար համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերը
Կայծակի հարվածից վնասված կամուրջը վերականգնվել և բացվել է երթևեկության համար․ տեսանյութ
Ծանրացնող հանգամանքներով գողություններ կատարելու համար մեղադրվող անձը հանձնվել է Գերմանիայի իրավապահներին
Դիլիջանում գիշերը գետը վարարել, դուրս է եկել հունից․ քաղաքի ջրամատակարարումը դադարեցվել է․ տեսանյութ
Հայաստանն ու ԱՄԷ-ն վարորդական վկայականները փոխադարձաբար ճանաչում են․ ուժի մեջ է մտել փոխըմբռնման հուշագիրը
Կոնվերս Բանկը ավարտել է ՎԶԵԲ-ի պարտատոմսերի տեղաբաշխումը
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանում և Գյումրիում Կառավարության ներդրումային առաջնահերթությունները
Ծառուկյանի կալանքի հարցով նիստն ավարտվել է․ դատարանը խորհրդակցական սենյակում է
Էդվարդ Ասրյանն այցելել է հատուկ բանակային զորամիավորում, անձնակազմին ներկայացրել նորանշանակ հրամանատարին
Օձունում ավտոգազալցակայանի գործունեություն է կասեցվել
Տեղեկատվություն՝ ի գիտություն մասնագիտական ուսումնական հաստատության դիմորդների
Էդուարդ Սպերցյանը փոխել է ակումբային գրանցումը՝ համալրելով սաուդյան «Ալ-Ահլիի» շարքերը. պաշտոնական
Թրամփը ժամանել է Անկարա. նրան դիմավորել է Էրդողանը. տեսանյութ
Շղթայական ավտովթար Մարտունիում. մեքենաներից մեկը հայտնվել է ծառերի մեջ. կան տուժածներ
Պետությանը կվերադարձվի 2 մլն 490 հազար դրամ. դատախազության՝ պետշահերի պաշտպանության հայցը բավարարվել է
ՀՀ-ից բուսասանիտարական ենթահսկման առևտրային խմբի բեռների արտահանումը ֆիզիկական անձանց կողմից արգելվում է. ՍԱՏՄ
Զելենսկին ժամանել է Անկարա՝ ՆԱՏՕ-ի երկօրյա գագաթնաժողովին
Սպասվում են անձրև և ամպրոպ. մի քանի օրից ջերմաստիճանը զգալի կբարձրանա
Աշտարակում կասեցվել է լիմոնադի արտադրամասի գործունեությունը. այն չի պաշտպանվել կեղտի կուտակումից, բորբոսից
Հայաստանում զբոսաշրջային այցելությունները հունվար-հունիս ամիսներին եղել են ռեկորդային. Պապոյան
ՀՀ-ի տիրապետմանն է վերադարձվել 4 միլիարդ 5798 միլիոն դրամ արժեքով հողամաս. վարչապետ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT