Ն. Փաշինյան. «Իշխանությունը պետք է զերծ մնա շրջիկ արագաչափերի կիրառումից, եւ հրաժարվի արագաչափերով հարստահարման քաղաքականությունից»

09/07/2015 schedule18:00

Թվում էր թե իշխանությունն իսկապես որոշակի հետեւություններ պիտի անի Բաղրամյան պողոտայում վերջին շաբաթներում ծավալվող դեպքերից եւ զերծ մնա ՀՀ քաղաքացիների առանց այն էլ ծանր սոցիալական վիճակը ծանրացնող քայլերից:

Այսօր առավոտյան, սակայն, լուր տարածվեց, թե Ճանապարհային ոստիկանությունը Վարդավառի կապակցությամբ ավտոճանապարհների վրա օգտագործելու է շարժական արագաչափ-լուսանկարահանող սարքեր: Սրանք արագաչափեր են, որոնք օրվա մեջ տեղափոխվելու են տեղից տեղ:

Հասկանալի է, որ Վարդավառը ընդամենը առիթ է, եւ առաջիկայում այս շարժական սարքերը համատարած կիրառում են ստանալու՝ ահագնացնելով հայաստանցի վարորդների ուսերին ծանրացող տուգանքների բեռը:

Արագաչափ սարքերը եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկները գործարկվեցին 2012 թվականից: Եւ գործարկումից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը դրանց արձանագրած տվյալների հիման վրա կայացվել է վարորդներին տուգանելու՝ ուշադրություն դարձրեք, 2 միլիոն 536 հազար 212 որոշում:

Ես դիմել եմ Կառավարություն՝ Հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թիվն իմանալու համար, սակայն ինձ պատասխանել են, թե դա պետական գաղտնիք է: Բայց փորձագիտական տվյալների վրա հիմնվելով կարող ենք ասել. որոշումների վերը նշված քանակը նշանակում է, որ Հայաստանում մեքենա վարող յուրաքանչյուր քաղաքացի արագաչափ սարքերի եւ տեսախկիկների գործարկմամբ 2012 թվականից մինչեւ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը տուգանվել է միջինը 7 անգամ: Սա նշանակում է, որ Հայաստանում ոչ մի կարգապահ վարորդ չկա եւ «կարգապահ» են միայն նրանք, ովքեր ոստիկանությունում ծանոթ ունեն, կամ ոստիկանության, ԱԱԾ, ՊՆ, դատախազության, հարկայինի, դատարանի, նախագահականի, կառավարության եւ ԱԺ (գոլդ) համարանիշով մեքենա են վարում:

Հիմա հաջորդ կարեւոր տվյալը. 2012թ. հունվարից մինչեւ 2014թ. դեկտեմբերի 31-ը վարորդների նկատմամբ կիրառված համախառն դրամական տուգանքը կազմել է 24 միլիարդ 608 միլիոն 96 հազար դրամ: Որպեսզի ավելի հասկանալի լինի, թե ինչ թվի մասին է խոսքը, ասեմ, որ ՀԷՑ-ի պարտքը Հայաստանի էլ. էներգիա արտադրողներին կազմում է 23.6 միլիարդ դրամ եւ ՀԷՑ-ի հաշիվներում հենց այսքան գումարի դեֆիցիտի պատճառով է տեղի ունեցել էլեկտրական էներգիայի սակագների բարձրացումը:

Ընդգծեմ նաեւ, որ արագաչափերի եւ երթեւեկության հետեւող տեսախցիկների տվյալների հիման վրա նշանակվող տուգանքների թիվը եւ դրանց դրամանական ծավալը աճում է երկրաչափական պրոգրեսիայով: 2012 թվականին կայացվել է 416 հազար տուգանքի որոշում՝ 5 միլիարդ 61 միլիոն 300 հազար դրամի ծավալով: 2013 թվականին արդեն՝ 854 հազար 731 որոշում, 8 միլիարդ 950 միլիոն 166 հազար դրամ ծավալով: 2014-ին արդեն կայացվել է 1 միլիոն 265 հազար 781 որոշում, 10 միլիարդ 596 միլիոն 631 հազար դրամ ծավալով:

Հատուկ ընդգծեմ, որ այս թվի մեջ ներառված չեն ճանապարհային ոստիկանության պարեկություն իրականացնող տեսուչների գրած ակտերը: Վերը նշված վիճակագրությունն արտահայտում է բացառապես արագաչափերով եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներով կայացված որոշումները: Դրանցում ներառված չեն նաեւ այսպես կոչված Կարմիր գծերի ակտերը:

Արդեն մի քանի տարի Ազգային ժողովում բարձրացնում եմ այս կեղեքիչ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների հարցը եւ կառավարության ներկայացուցիչները այլ փաստարկ չունենալով պնդում են, թե արագաչափերի եւ տեսախցիկների շնորհիվ մեր ճանապարհներին անվտանգության մակարդակը բարձրացել է: Թե որքանով է հիմնավոր այս տեսակետը, փորձենք հասկանալ պաշտոնական վիճակագրության միջոցով:

2012 թվականին, այսինքն՝ արագաչափերի գործարկման առաջին տարվա ընթացքում, Հայաստանի տարածքում տեղի ունեցած Ճանապարհատրանսպորտային պատահարների հետեւանքով տուժել է 4 հազար 50 մարդ: 2013-ին այդ թիվը աճել է՝ 6.4 տոկոսով, դառնալով 4 հազար 310, իսկ 2014-ին դարձել է 4 հազար 758. նախորդ տարվա նկատմամբ աճը 10.3 տոկոս, իսկ 2012-ի նկատմամբ 17.4 տոկոս: Այսպիսով՝ արագաչափերի գործարկումից ի վեր ՃՏՊ-ներում տուժածների թիվը աճել է 17.4 տոկոսով: 2011-ին, ի դեպ, երբ դեռ չկային տեսախցիկները եւ արագաչափերը, ճանապարհատրանսպորտային պատահարներում տուժածների թիվը եղել է 3 հազար 681: Այսինքն, 2014-ին 2011-ի նկատմամբ տուժածների թիվը հազար դեպքով կամ 29.2 տոկոսով աճել է:

Կառավարության ներկայացուցիչները ակնարկում են, թե աճը պայմանավորված է հայաստանում շահագործվող ավտոմեքենաների թվի ավելացմամբ: Բայց, ինչպես նշեցի, ՀՀ-ում շահագործվող ավտոմեքենաների թիվ չի հրապարակվում, չի հրապարակվում նաեւ շահագործումից դուրս եկած ավտոմեքենաների թիվ: Ու քանի դեռ մենք այս պաշտոնական թվերին չենք տիրապետում, կառավարության մեկնաբանությունը պիտի համարենք առնվազն կողմնակալ: Չնայած՝ փորձագիտական տվյալներն էլ ասում են, որ կառավարության արդարացումները հիմնավոր չեն:

Այսպիսով, բոլոր փաստերը կան պնդելու, որ արագաչափերը եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկները ըստ էության ոչինչ չեն տալիս ճանապարհային անվտանգությանը, փոխարենը արդեն իսկ 24 միլիարդ դրամ են տարել ՀՀ քաղաքացիների ընտանեկան բյուջեներից եւ իշխանություններն արդեն նաեւ շարժական արագաչափեր են կիրառում՝ մեզնից կորզվող գումարների ծավալները մեծացնելու համար:

Եւ հիմա, որպես ԱԺ պատգամավոր՝ կարծում եմ, որ իշխանությունները որպես նախնական, հրատապ քայլ պետք է զերծ մնան շարժական արագաչափերի կիրառումից եւ նոր արագաչափ-տեսախցիկների տեղադրումից: Սա որպես նախնական քայլ, որը սակայն ամենեւին հարցի լուծում չէ: Այս կեղեքիչ արագաչափերի եւ տեսախցիկների հարցը պետք է լուծել խորը եւ հիմնավորապես, եւ այս հարցը կարգավորելու մի քանի տարբերակներ մի քանի գործիքներ կարող են լինել:

Տարբերակ 1. Արգելել վարորդներին միակողմանիորեն, առանց նրանց լսելու եւ առանց պատշաճ հետաքննության տուգանելը: Սա նշանակում է, որ արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի գործադրմամբ վարորդը կարող է տուգանվել միայն դատարանի որոշման առկայության դեպքում եւ պետք է այդ որոշումները բողոքարկելու հնարավորություն ունենա:

Տարբերակ 2. Երթեւեկության կանոնների խախտումների համար նշանակվող տուգանքները նվազեցնել-համապատասխանեցնել Հայաստանի սոցիալական իրողություններին եւ/կամ տուգանքների չափը կախվածության մեջ դնել մեքենային նշանակության, շարժիչի հզորության, արտադրության տարեթվի հետ:

Տարբերակ 3. Մայրուղիներում, ճանապարհներին սահմանել 100 կլիոմետրի վրա արագաչափ սարքերի առավելագույն չափ: Օրինակ՝ 100 կիլոմետրի վրա չի կարող լինել մեկ արագաչափ սարքից ավելի:

Տարբերակ 4. Արագաչափ սարքերի եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկների գործադրմամբ վարորդներին տուգանել ոչ թե մեկ խախտում-մեկ տուգանք, այլ 24 ժամվա ընթացքում նվազագույնը երեք խախտման համար մեկ տուգանք սկզբունքով:

Տարբերակ 5. Հանել արագաչափ սարքերը: Տեսախցիկների տվյալները օգտագործել միայն Ճանապարհային երթեւեկության հոսքերի օպերատիվ կառավարման համար:

Շատերին նշված տարբերակներից մի մասը կթվա ընդունելի, մյուս մասը անընդունելի: կարելի է, իհարկե, գտնել ինչ-որ հավաքական, միջինացված տարբերակ: Տվյալ պահին, սակայն, դա էական չէ: Էականն այն է, որ արագաչափերի եւ երթեւեկությանը հետեւող սարքերի շուրջ ստեղծված իրավիճակը ոչ միայն սոցիալական, ֆինանսական պրոբլեմ է ՀՀ քաղաքացիների համար, այլեւ ամեն օր, ամենուր բոլորին նյարդայնացնող, անարդարության ու անզորության, թալանվելու զգացողությունը ՀՀ քաղաքացիների գիտակցության մեջ խորացնող գործոն: Եւ իշխանությունները քիչ չի համարժեք չեն արձագանքում այս իրավիճակին, դեռ մի բան էլ խորացնում են պրոբլեմը, մեծացնում ֆինանսնատնտեսական անորոշության բեռից կքած քաղաքացիների բեռը: Եւ ինչպես Բաղրամյան պողոտայում ասում էր Ոստիկանության պետ Վ. Գասպարյանը, հիմա էլ արժե այդ կոչը վերադարձնել իրեն, որպես արագաչափեր եւ երթեւեկությանը հետեւող տեսախցիկներ տեղադրող գերատեսչության ղեկավարի: Սթափվե՛ք. սա ժողովրդի երկիրն է, ոչ թե ժողովրդի վերակացուն:

Հ.Գ. Վերը նշված խնդիրները, անկասկած, առաջիկայում լինելու են իմ պատգամավորական գործունեության առաջնահերթ օրակարգում: Այս թեմայով իմ ներկայացրած նախորդ նախագիծը չընդունվեց, բայց թեմայի քննարկումների արդյունքում տուգանքների չափերը որոշակիորեն մեղմվեցին: Դա, իհարկե, բավարար չէ, եւ առաջիկայում պետք է շատ ավելի լուրջ քայլեր իրականացվեն:

Նիկոլ Փաշինյան
ԱԺ պատգամավոր

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
7168 դիտում

1 դրամ ստացող միլիարդատերի ՀԷՑ-ը ինչու՞ էր ավել հոսանքի փող գրում Հալիձորի մանկապարտեզի վրա. Ալեքսանյան

Կալուգացի օլիգարխը անտեղյակ է Հայաստանից, անգամ կենսաթոշակի չափը չգիտի. թող նա հնարավորինս շատ խոսի. Չախոյան

Մայրս սիրահարված էր Չարլզ թագավորին. Դոնալդ Թրամփ

Իրանի դեսպանը կանչվել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ

Փոխվարչապետ Խաչատրյանը և ՎԶԵԲ՝ Թուրքիայի և Կովկասի հարցերով տնօրենը քննարկել են համագործակցության մասին հարցեր

Կեցցե՛ Հայաստանի և Ֆրանսիայի բարեկամությունը. Ժան-Նոել Բարոն և Միրզոյանը միասին տեսանյութ են հրապարակել

Կանդազների մասին վաղուց էինք զգուշացնում. Հարությունյանը հրապարակել է ՀՀ վարչապետի՝ 2024-ի ելույթը. տեսանյութ

Արաբական Միացյալ Էմիրությունները դուրս կգա ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+-ից

Իրականում որոշ մարդկանց անհանգստացնում է ոչ թե անձնագրի գույնը, դիզայնը, այլ վիզաների ազատականացումը. Թունյան

Հրազդան կամրջի տակ հայտնաբերվել է երիտասարդի դի

Էստոնիա-Հայաստան խորհրդարանական բարեկամական խմբի պատվիրակությունն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Մեկը չհիշեց՝ ռուսական անձնագիրն էլ է կարմիր, սովետականն էլ. նեղացնում եք տերերին, թրքացմանագետներ. Աբրահամյան

Կանդազը ինքնուրո՞ւյն է ղալաթներ արել. տականքներին վարձել են, որ ՀՀ-ի դեմ տեղեկատվական դիվերսիա անեն. տեսանյութ

ԳՇ պետ Ասրյանը և Հնդկաստանի ԶՈւ պաշտպանության շտաբի պետը քննարկել են 2 երկրի համագործակցության մասին հարցեր

ԵՄ-ն ողջունում է Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման հարցով Հայաստան-Թուրքիա հանդիպումը

Իրանն ամբողջությամբ արգելել է պողպատե արտադրանքի արտահանումը

Հարությունյանը և Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամի նախագահը քննարկել են առաջիկա ընտրությունները

Մեքենան բախվել է բազալտե եզրաքարին և գլխիվայր շրջվել. վարորդը մեքենա վարելու իրավունք չի ունեցել

ԱԺ փոխնախագահն Էստոնիա-Հայաստան բարեկամական խմբի պատվիրակության հետ քննարկել է համագործակցության մասին հարցեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Վայոց ձորի և Լոռու մարզերում

Գիտության զարգացումը մեր քաղաքականությունն է, առանց դրա չենք պատկերացնում պետության զարգացումը. վարչապետ

Քոչարյանը անձնական վենդետա ունի ՀՀ քաղաքացիների դեմ. մեր գլխին աղետ ու պատերազմ են ուզում բերել. տեսանյութ

Համաներում չի լինելու. ընտրակաշառք տալը, վերցնելը, ապօրինի գույք ձեռք բերելը պատժվում է օրենքով. Սիմոնյան

Նախարարությունը մարդասիրական օգնության դեղեր և օպտիկական ակնոցներ է հատկացրել բուժհաստատություններին

Համաձայնեք՝ հիանալի արդյունք է ստացվել. Միրզոյանը ներկայացրել է Փարիզում ՀՀ դեսպանության աշխատանքները

ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրվել Արուսյակ Ջուլհակյանը

Նախատեսվում է սոցիալապես անապահով կամ սեփական բնակտարածք չունեցող անձանց ապահովել մոդուլային տնակներով

Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպում գիտական հանրության հետ. վարչապետ

Պատմական առաջընթաց. ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունը՝ Կարս-Գյումրի երկաթգծի վերակառուցման հարցերով խմբի մասին

Հեղուկ գազի շուկայում կան խնդիրներ. նախարարությունը պատասխանել է թեմայի շուրջ առավել հաճախ տրվող հարցերին

Տեղի է ունեցել Գյումրի-Կարս երկաթգծի վերականգնման և գործարկման՝ Հայաստան-Թուրքիա աշխատանքային խմբի հանդիպումը

Երկրաշարժ Թուրքիայի տարածքում. ցնցումները զգացվել են Գյումրիում ու կից համայնքներում

Ուզում ենք ստեղծել մի Հայաստան, որտեղ երիտասարդներն են փոփոխությունների հեղինակը․ Արայիկ Հարությունյան

Եվրոպացի առաջնորդների հետ Հայաստան կժամանի նաև Կանադայի վարչապետը

ՀԷՑ-ի շուրջ 3700 աշխատակից պարգևավճար է ստացել մարտ ամսվա համար․ ՀԷՑ-ը ծառայում է մեր ժողովրդին․ Պետրոսյան

Մեկ շաբաթից կտեսնենք Ֆրանսիայի հետ երկար բանակցված ռազմավարական փաստաթղթի ստորագրումը․ Արարատ Միրզոյան

Մի՛ վաճառեք ձեր և ձեր երեխաների ապագան․ ևս մեկ անգամ ապացուցվում է՝ խնդիր ունեն ժողովրդի իշխանության հետ

ՄԻՊ աշխատակազմի Կանխարգելման ազգային մեխանիզմը մշակում է գործունեության եռամյա ռազմավարության ծրագիրը

Մի խումբ անձինք 29 դրվագ գործողությամբ իրացրել են կեղծ թղթադրամներ. քրվարույթի նախաքննությունն ավարտվել է

Չտրվել խուճապային գնումների, հեղուկ գազի խնդրի կարգավորման աշխատանքներն ընթացքի մեջ են․ նախարարություն