Երևան
12 °C
Ինչու Գեւորգ Սաֆարյանը Նելսոն Մանդելա չէ կամ ինչու է իշխանափոխության համար «Նոր Հայաստան» հանրային փրկության ճակատի սկսած պայքարը վերածվել Ազատության հրապարակում տոնածառ դնելու համար կամ վրան տեղադրելու արգելքի դեմ պայքարի:
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ Ռուբեն Ռուբինյանի՝ օրերս ֆեյսբուքում արած այս գրառումը՝ իր բացատրություններով, բուռն քննարկումների առարկա էր դարձել ՖԲ հայկական տիրույթում: Ռուբեն Ռուբինյանը երեկ մեզ հետ զրույցում ավելի է մանրամասնել ասածը:
- Ձեր ֆեյսբուքյան վերջին գրառումը «Նոր Հայաստանի» սկսած պայքարի մասին բուռն քննարկումների պատճառ դարձավ: Դուք ինչո՞ւ եք այդպես կարծում:
- Ես մտածում էի՝ ինչն է պատճառը, որ տոնածառ տեղադրելու պատմությունը դառնում է նոր քաղբանտարկյալի առիթ, երբ տոնածառ դնելով ոչինչ չի սպառնում իշխանությանը: Եվ հանգեցի այն պատասխանին, որ ամեն անգամ, երբ իշխանությունները թույլ չեն տալիս ինչ-որ գործողություն անել եւ արդյունքում հրահրում են հրմշտոց եւ ապօրինի ձերբակալություններ, պայքարը իշխանության դեմ վերածվում է դրա ընթացքում իշխանության իրագործած անարդարությունների դեմ պայքարի: Մի շարք ընդդիմություններ են այս ծուղակի մեջ ընկել: «Իշխանություն, հեռացի՛ր»-ը այդպիսով վերածվում է «թողեք պաստառ դնենք»-ի, հետո այդ պաստառ դնելու համար ծախսում են մի քանի օր, դնում են պաստառը, ներկայացնում են որպես փոքրիկ հաղթանակ, հետո հաջորդ օրը տոնածառ չեն կարողանում դնել եւ այդպես շարունակ, ապա հայտնվում են քաղբանտարկյալներ, քաղբանտարկյալները ազատվում են..., այսինքն, ընդդիմությունը ակամա մտնում է իշխանության տրամաբանության մեջ, երբ անընդհատ ստեղծում են արհեստական խնդիրներ, որոնք հետո արհեստականորեն լուծվում են, բայց իրական խնդիրը՝ երկրում ժողովրդավարություն հաստատել՝ իշխանափոխության հասնելու ճանապարհով, մնում է մոռացված: Հայաստանում ավանդույթ կա, որ ընդդիմադիր ուժերը չպիտի քննադատեն իրար կամ պիտի համերաշխություն ցուցաբերեն: Ես ինքս էլ այդ տրամաբանության մեջ էի, շատ դժվարությամբ կարողացա քննադատական բան գրել քաղբանտարկյալի մասին. Գեւորգ Սաֆարյանը միանշանակ ապօրինի կերպով ձերբակալված քաղբանտարկյալ է: Բայց, այնուամենայնիվ, ես եկա այն եզրակացության, որ շատ դեպքերում միակ ձեւը հենց առողջ քննադատությունն է:
- Անդրադառնալով ձեր գրառմանը, Ժիրայր Սեֆիլյանը ասել է, որ բռնատիրության օրոք պայքարը լինում է փողոցում ու բռնատիրության օրոք այն մարդիկ կամ ուժերը, որոնք մտադրված են ընտրությունների միջոցով դրական արդյունքի հասնել, մեղմ ասած, միամիտներ են: Հիմա դուք իսկապե՞ս կարծում եք, որ փողոցային պայքարն իրեն վերջնականապես սպառել է:
- Ոչ: Պայքարի յուրաքանչյուր ձեւ ունի իր ժամանակը, տեղը եւ պետք է համակցվի պայքարի մի շարք այլ միջոցների հետ: Այսինքն, եթե, օրինակ, 88-ին փողոցային պայքարը միանգամայն տեղին էր եւ բերեց արդյունքի, դա չի նշանակում, որ 2016 թ. հունվարին այդ նույնը ճիշտ է: Եթե ամեն ինչ այդքան պարզ լիներ, քաղաքականության իմաստ էլ չկա, մարդիկ դուրս կգային փողոց, ով կհաջողացներ ավելի շատ մարդ հավաքել, ինքն էլ կհաղթեր: Այն փաստը, որ մենք 25 տարի է, իշխանափոխություն չենք ունեցել, վկայում է, որ Հայաստանում իշխանափոխություն իրականացնելը շատ բարդ է: Ինչպե՞ս են մինչեւ այս բոլոր ուժերը փորձել իշխանափոխություն անել: Դուրս են եկել, ասել են՝ իշխանությունները բռնի են եւ անօրինական, եկեք փողոց: Ժողովուրդը լավագույն դեպքում եկել է փողոց, իսկ վատագույն դեպքում, տեսնում ենք այսօր, չի եկել, եւ կամ սկզբնական ոգեւորությունը մարել է, կամ բախվել են ոստիկանական զենքերի եւ եղել է Մարտի 1: Այդ բոլոր շարժումները տապալվել են: Հիմա կարելի է անել 2 բան՝ դասեր քաղել դրանցից եւ փորձել հասկանալ՝ ինչն էր սխալ, եւ դասեր չքաղել եւ ընտրել հեշտ, բայց իրականում անհնարին ճանապարհը ու ասել՝ քանի բռնապետություն է, միայն փողոցային պայքարը կօգնի: Եթե միայն փողոցային պայքարն է ճանապարհը, ինչո՞ւ չի ստացվում: Ես շատ հարգում եմ այն մարդկանց, ովքեր պայքարում են հանուն արդարության եւ չեն խորշում անգամ անարդարացիորեն բանտ ընկնելուց: Բայց քաղաքականությունը հարգանքի վրա չի հիմնված, նեյնիմների վրա չի հիմնված, քաղաքականությունը պետք է լինի չոր հաշվարկ: Իսկ այդ հաշվարկում, իմ կարծիքով, Ժիրայր Սեֆիլյանը սխալվում է: Եվ դա ոչ միայն իմ կարծիքն է, նաեւ մենք բոլորս տեսնում ենք:
- Մի խոսքով, կարծում եք, որ իրենց պայքարը գոնե այս փուլում դատապարտված է տապալմա՞ն:
- Արդեն տապալվել է: Ի սկզբանե է տապալված եղել: Ու պետք է տարբերակել՝ Հայաստանը բռնապետություն չէ: Բռնապետությունը Հյուսիսային Կորեան է, ԽՍՀՄ-ն էր, Սադամի Իրաքն էր: Հայաստանը ոչ ժողովրդավարական, ոչ լեգիտիմ իշխանություն ունեցող կոռումպացված երկիր է: Հայաստանը, բարեբախտաբար, չի վերածվել տոտալիտար երկրի ու դա՝ շնորհիվ բոլոր պայքարողների, այդ թվում՝ Ժիրայր Սեֆիլյանի եւ Գեւորգ Սաֆարյանի: Բայց դա չի նշանակում, որ պետք է արհեստականորեն ինքնամարգինալացվել ու ասել, որ բռնապետության պայմաններում ոչինչ պետք չէ անել, բացի փողոցային պայքարից կամ ինքնապաշտպանությունից կամ զինված ինքնապաշտպանությունից, որը իրենց ասածի ամենավտանգավոր մասն է: Իմ կարծիքով, Սեֆիլյանի ասածները միանգամայն ճիշտ կլինեին, եթե նա ապրեր այսօրվա Հյուսիսային Կորեայում: Պետք է ճիշտ գնահատենք իրավիճակը. Հայաստանում, փառք Աստծո, դեռ կա հնարավորություն՝ ստեղծել ընդդիմադիր ուժեր, կառույցներ, իրականացնել քարոզ, մարդկանց հետ շփվել, համոզել, բացատրել, իսկ ուղղակի այս տրամաբանության մեջ՝ նրանք հանցագործներ են, եկեք փողոց՝ ոչ մի հարց չի լուծվում:
- Պարզապես դուք էլ առաջարկում եք խնդիրը լուծել ընտրությունների միջոցով, այնինչ...
- Ոչ, թյուր կարծիք կա մարդկանց որոշակի զանգվածի մեջ, որ «Քաղաքացիական պայմանագիրը» վստահ է, որ ընտրություններով հաղթելու է: ՔՊ-ն ամենեւին չի ասում, որ ընտրությունները չեն կարող կեղծվել: ՔՊ-ն ասում է, նախ, անհնար չէ ընտրություններով հաղթելը, բայց դրա համար շատ պայմաններ են պետք, որոնք հստակ նշված են մեր ծրագրում: ՔՊ-ն կարծում է՝ քանի որ ընտրություններով հաղթելը անհնար չէ, նախ, պետք է անել ամենը այդ ուղղությամբ: Բայց նույնիսկ եթե դա չի ստացվում, նույն փողոցային պայքարին հասնելու համար նախեւառաջ պետք է փորձել Սահմանադրությամբ ամրագրված ընտրություններին մասնակցել, հասկանալ՝ թեկուզ կեղծված ընտրություններում դու իրականում ստացե՞լ ես ժողովրդի ձայնը: Այսինքն, պատահականություն չի, չէ՞, որ բոլոր մեծ ընդդիմադիր շարժումները ի հայտ են եկել ընտրություններից հետո, որովհետեւ մեր թեկնածուները, օրինակ, Լեւոն Տեր-Պետրոսյանը, Րաֆֆի Հովհաննիսյանը եւ այլն, չնայած պարտվել են ըստ ՀՀԿ-ի կեղծած թվերի, բայց իրականում այդ ընտրություններում ստացել են ժողովրդի մանդատը՝ դառնալու ժողովրդի առաջնորդ, եւ այլ հարց է, որ հետո հիասթափեցրել են ժողովրդին եւ տեր չեն կանգնել այդ ձայներին: Այսինքն, ՔՊ-ն ընդամենն ասում է՝ կա հնարավորություն՝ ընտրություններ, եւ այդ հնարավորությունը երբեք չի օգտագործվել լիովին, այսինքն, երբեք ոչ մի ընդդիմադիր ուժ ընտրություններում բոլոր տեղամասերը չի վերահսկել: Պետք է նախեւառաջ փորձել դա անել: ՔՊ-ն ասում է՝ պետք է թիմ, հստակ ձեւավորված կառույցներ, որը այս պահին ոչ մի ընդդիմադիր չունի: Եվ միայն դրանից հետո, երբ այդ պահանջները կբավարարվեն, երբ մենք կգնանք ընտրությունների եւ ՀՀԿ-ին, Աստված ոչ անի, նորից հաջողվի կեղծել ընտրությունները, այդ ժամանակ ՔՊ-ն պարտավորված կլինի դիմել պայքարի այլ միջոցների, որը նաեւ ներառում է փողոցային պայքար:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Եկեղեցու ներսում՝ կուսակրոն սեռական մոլագարներ, սիրուհիներ ու սիրեկաններ. «շեֆին» քծնելու անվերապահ լռություն
ՀՑԹԻ-ին է հանձնվել բացառիկ հուշագրություն՝ Մուսա լեռան հերոսամարտի մասնակցի հայատառ թուրքերեն ձեռագիրը
Ռաիսա Մկրտչյանի արգասաբեր գործունեությունը խորհրդանշում է մի ողջ ժամանակաշրջան․ վարչապետի ցավակցական ուղերձը
Նոր Հաճնի կամրջից քաղաքացու ինքնասպանությունը կանխվել է
Կարապետյանների ուժեղ հավաքն է, գոնե մի կրկեսի շենք մարդ չեք կարողանում հավաքել․ Հակոբյան․ լուսանկար
Տրվել է Քաջարանի 7.2 կմ երկարությամբ թունելի շինարարության մեկնարկը․ Դավիթ Խուդաթյանը տեսանյութ է հրապարակել
Ուզում ենք օգնել, որ նոր հեռանկարներ բացվեն ձեզ համար․ վարչապետն այցելել է «Կոնդ»․ լուսանկարներ, տեսանյութ
Գագիկ Սուրենյանը եղանակի վերաբերյալ նոր տեսանյութ է հրապարակել
Իշխան Զաքարյանի հետ հաշտության համաձայնություն է կնքվել․ ՀՀ-ին կվերադարձվի շուրջ 305 միլիոն դրամ
Իսրայելի և Լիբանանի միջև ձեռք է բերվել հրադադարի շրջանակային համաձայնություն․ Ռուբիո
Ուկրաինան հրթիռներ է արձակել Վոլգոգրադի ուղղությամբ․ Զելենսկին հրապարակել է հարվածի պահը․ տեսանյութ
Մեղրիում շահագործման է հանձնվել «Դատաբժշկական գիտագործնական կենտրոնի» դատաբժշկական բաժանմունքը․ տեսանյութ
Փամբակ գետում ավտոմեքենա և տղամարդու դի է հայտնաբերվել
Կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով «Աստղիկ» ԲԿ է տեղափոխվել 3 տղամարդ
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ վարչապետի որոշմամբ ստեղծվել է թաղման հանձնաժողով
Աջակիցները փողոցում, իրենք՝ ծովափնյա հանգստի․ սա է ընդդիմության «պայքարի» փիլիսոփայությունը․ Չախոյան
Կիևյան կամրջի երթևեկելի մասի ավարտը նախատեսվում է օգոստոսի 29-ին․ վարչապետը ծանոթացել է հիմնանորոգմանը
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5, այնուհետև կբարձրանա 5-7 աստիճանով․ անձրև, առանձին վայրերում նաև կարկուտ կլինի
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Խոակին Կապարոսի մոտ հաստ աղիքի քաղցկեղ է ախտորոշվել
Ամփոփվել են աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնությունում հայ շախմատիստների արդյունքները
Քոչարյանի որդին կամ չի ցանկանում իմանալ Մարտի 1-ի մասին ճշմարտությունը, կամ չի համակերպվում իրողության հետ
Փամբակ գետում դի է հայտնաբերվել
ՊԵԿ պատվիրակությունը մասնակցել է Համաշխարհային մաքսային կազմակերպության խորհրդի նստաշրջաններին
Մահացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը
Սյունիք բնակավայրի մոտակայքում բեռնատարը կողաշրջվել է․ վարորդն արգելափակվել է խցիկում
Սահմանադրական դատարանը շարունակում է քննել ԱԺ ընտրության արդյունքները վիճարկող դիմումները
ՆԳ նախարարը հանդիպել է Վրաստանի պետական անվտանգության ծառայության պետի հետ
Ամառային զորակոչի մեկնարկին ընդառաջ ԳՇ պետն այցելել է հանրապետական հավաքակայան․ տեսանյութ
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Վերահաստատվել է ՀՀ պատրաստակամությունը էլ ավելի զարգացնելու Իրանի հետ բարեկամական հարաբերությունները
Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Լոռու մարզի մի քանի բնակավայրում ռազմական ոստիկանությունն իրականացնելու է պարեկային ուժեղացված ծառայություն
Սուրեն Պապիկյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի անդրանիկ նիստը
Պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ
Կեղտոտ մարդիկ են սրանք. Կարապետյանը ՀՀ-ի տեղն ի՞նչ գիտեր, ՌԴ-ում ասֆալտ էր փռում. Գեղամ Նազարյան. տեսանյութ
Կայացել է ՍԱՏՄ խորհրդի նիստը․ Պապոյանը հորդորել է ուշադրություն դարձնել թվայնացման համակարգերի կայացմանը
Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահի գլխավորած պատվիրակությանը․ ինչ հարցեր են քննարկվել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT