Երևան
12 °C
Արդեն մեկ շաբաթ է Հայաստանի քաղաքական կյանքում տեղի է ունեցել լուրջ իրադարձություն՝ վարչապետի (սպասվում է նաեւ՝ կառավարության) փոփոխություն, եւ հարցը, թե ինչո՞ւ Հովիկ Աբրահամյանը հրաժարական տվեց, եւ ի՞նչ փոփոխություններ կարող է բերել նոր վարչապետը, դեռեւս հասարակական-քաղաքական քննարկումների կիզակետում է:
Առայժմ ամենատարածված վարկածն այն է, որ ամեն ինչ որոշվել է Մոսկվայում եւ ուղղակիորեն կապ ունի 2017 թվականի ՀՀ խորհրդարանական ընտրությունների հետ, որի ժամանակ վճռվելու է Հայաստանի հաջորդ իշխանության հարցը: Վարչապետի փոփոխությունը, իհարկե, կապ ունի սպասվող ընտրությունների հետ, եւ Մոսկվայի դերակատարությունն էլ չի կարելի թերագնահատել: Կարելի էր նույնիսկ միանշանակ ընդունել ժողովրդական լայն աջակցություն վայելող տեսակետը, թե Մոսկվան այս փոփոխությամբ Հայաստանի հաջորդ իշխանության ղեկը վերցրեց իր ձեռքը: Սակայն մի հանգամանք կա, որ թույլ է տալիս գոնե տեսականորեն կասկածի տակ դնել այս թեզը. դա Հովիկ Աբրահամյանի վերջին տարիների «գործունեությունն» է:
Նախկին վարչապետը, ինչպես հայտնի է, այս ընթացքում հասցրել է աչքի ընկնել ինչպես ներքաղաքական, այնպես էլ՝ ներկուսակցական ինտրիգների մի քանի խոշոր դրվագներում, որոնց նպատակը Սերժ Սարգսյանին տապալելն ու իշխանությունը սեփական ձեռքերում կենտրոնացնելն էր: Ճիշտ է, այդ բոլոր փորձերը անհաջողությամբ պսակվեցին, սակայն հանրապետության բարձրագույն պաշտոն զբաղեցնող նման «մերձավորի» հետ մտնել նախընտրական փուլ՝ Սերժ Սարգսյանի համար կնշանակեր լուրջ ռիսկի տակ դնել սեփական պլանները: Իսկ որ Սարգսյանը 2017-ի եւ Հայաստանի հաջորդ իշխանության հետ կապված պլաններ ունի ու չի պատրաստվում պարզապես հեռանալ, ոչ ոք չի կասկածում: Դա չի թաքցնում նաեւ ինքը՝ Սարգսյանը:
Ինչ վերաբերում է Հովիկ Աբրահամյանին հեռացնելուն եւ այդպիսով ընտրությունների նախաշեմին նրա ձեռքից բոլոր տեսակի ադմինիստրատիվ-իշխանական լծակները վերցնելուն, ապա այս համատեքստում հատուկ ուշադրության են արժանի մի քանի մտքեր, որ իրենց խոսքում այս օրերին արտահայտել են Սերժ Սարգսյանը, ինքը՝ Հովիկ Աբրահամյանը եւ ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:
Վերջինս օրեր առաջ, հյուրընկալվելով Արամ Աբրահամյանին եւ անդրադառնալով Հովիկ Աբրահամյանի հրաժարականի պատճառներին, խոսեց ընդդիմության դաշտում առաջացած վակուումի, նախընտրական կրքերի, իշխանություններին սեւացնելու եւ այդ վակուումը լրացնելու՝ ընդդիմադիրների մրցավազքի մասին, ինչը բեւեռացրել է հասարակությանը: Այս ամենը նորմալ է, բայց ի՞նչ կապ ունի վարչապետը: Ընդդիմության դաշտում առաջացած վակուումը ընդդիմության խնդիրն է, ինչո՞ւ է այդ մասին Բաղդասարյանը հիշատակում՝ խոսելով վարչապետի հրաժարականի պատճառների մասին: Իսկ գուցե այն պատճառով, որ Հովիկ Աբրահամյանը ի՞նքն էր ջանքեր գործադրում այդ վակուումը լցնելու ուղղությամբ: Հիշենք, որ Հովիկ Աբրահամյանը ունի իր ազդեցության տակ գտնվող «ընդդիմադիր» ուժեր, կամ գուցե արդեն՝ մեկ ուժ, որը Բաղդասարյանի հիշատակած պրոցեսի ամենաակտիվ մասնակիցներից է:
Ինքը՝ Աբրահամյանը իր հրաժարականը կառավարությանը ներկայացնելով, նույնպես խոսեց հասարակության բեւեռացման մասին, սակայն մի փոքր այլ համատեքստում: Նա ասաց, որ ինքը իր քաղաքական կենսագրության ողջ ընթացքում պայքարել է անջրպետների դեմ, աշխատել է համագործակցության կամուրջների կայացման ուղղությամբ: Աբրահամյանի խոսքը նման էր ինքնարդարացման, ասել է թե՝ ինքը չէր կարող նպաստել հասարակության բեւեռացմանը:
Ինչ վերաբերում է Սերժ Սարգսյանին, ապա վերջինս վարչապետի փոփոխությունը պայմանավորեց ոչ թե տնտեսական բարեփոխումների անհետաձգելիությամբ, այլ՝ քաղաքական: Սա մի փոքր տարօրինակ է, որովհետեւ նոր վարչապետ Կարեն Կարապետյանը ընկալվում է որպես տնտեսական բարեփոխիչ, էլ չասենք, որ ինքն իրեն քաղաքական գործիչ չի համարում: Ինչպե՞ս է հնարավոր քաղաքական բարեփոխումներ անել այնպիսի վարչապետով, որն այնքան էլ քաղաքական գործիչ չէ:
Իսկ գուցե Սերժ Սարգսյանին հենց դա՞ էր պետք, որ վարչապետի պաշտոնում լինի մեկը, որը ընդամենը չի խանգարի իրեն ու «քաղաքական բարեփոխումներին»: Սակայն այս թեմային եւ հարցին, թե հնարավո՞ր է, որ, ի հեճուկս համընդհանուր համոզմունքի, Մոսկվան հայաստանյան գործընթացների ղեկը իր ձեռքում ավելի լավ պահեր, եթե ՀՀ վարչապետ մնար Հովիկ Աբրահամյանը, կանդրադառնանք առաջիկայում:
Հ.Գ. ՀՀԿ խորհրդի նիստում Հովիկ Աբրահամյանին շնորհակալություն հայտնելով՝ Սերժ Սարգսյանն ասաց. «Ասեմ, որ Հովիկ Աբրահամյանը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել գալիք խորհրդարանական ընտրություններին, այնպես որ, մեր համատեղ աշխատանքը շարունակվելու է, անշուշտ»: Դժվար է ասել, թե կոնկրետ ինչ նկատի ունի Սարգսյանը, սակայն նրա խոսքը մի տեսակ հեգնանքի էլեմենտներ է պարունակում:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Նոր հանրային քրեական հետապնդում՝ Ծառուկյանի նկատմամբ․ հայտնի է՝ ինչի համար
Չքաղաքականացնել․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Զոլաքար-Վարդենիկ ճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Ford Transit»-ը․ վերջինը կողաշրջվել է
Պայմանագիր՝ Մատենադարանի և Գալուստ Կիւլպէնկեան հիմնադրամի միջև․ տեղի է ունեցել կլոր սեղան-քննարկում
ՔՏՀԱ ՏՄ ուշադրության կենտրոնում են սուբվենցիոն ծրագրերով իրականացվող շինաշխատանքներին առնչվող հարցերը
Ուկրաինայի ու Թուրքիայի ԱԳ նախարարները Սև ծովում ազատ նավարկությանը վերաբերող հարցեր են քննարկել
ՍԱՏՄ-ն «Մարիոթ Արմենիա»-ից զատ ստուգումներ կիրականացնի սննդատեսակները մատակարարած բոլոր կազմակերպություններում
Կապանում անցկացվել են ԱՊՀ միջազգային երիտասարդական համաժողովը և երիտասարդության հարցերով խորհրդի նիստը
«Հորիզոններ» դուալ կրթական ծրագրի սովորողները Չինաստանում մասնակցում են միջազգային երիտասարդական ճամբարի
Վայոց ձորի բնակիչ 63-ամյա տղամարդու ննջասենյակից փաթեթներով թմրամիջոց է հայտնաբերվել
Գարեգին Բ-ն չի շնորհավորել, ինչպես իրա տերը, բա էլ խի՞ են սպասում, որ պետք է հրավիրեն ԱԺ նիստին. տեսանյութ
Իսպանիայում անտառային հրդեհների դեմ պայքարը կղեկավարեն զինվորականները․ արտակարգ դրություն է հայտարարվել
Ալեն Սիմոնյանի մամուլի խոսնակն ազատման դիմում է գրել
Երևանում հայտնաբերվել են առանց իրավական հիմքերի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու դեպքեր․ տեսանյութ
Դավիթ Ղազինյանն ազատ է արձակվել․ դատախազությունը կբողոքարկի որոշումը
Ինչ է հայտնի Բյուրեղավանի աղիքային վարակների դեպքերից․ ինչ է հայտնաբերվել կրկնակի վերցված նմուշներից 2-ում
Ձերբակալվել է Ծառուկյանին պատկանող Երևանի «Արարատ» գինու, կոնյակի, օղու գործարանի տնօրենը
Քննարկվել են ՀՀ-Պարագվայ կրթության ոլորտում երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարները
Հայաստանից ներկրված հայկական ծիրանը հասել է Ֆրանսիա․ որ խանութներից է հնարավոր ձեռք բերել․ հասցեներ
Սանիտարական ավտոմեքենայի վթարի հետևանքով որևէ զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում․ ՊՆ
Սիսավանի հին դպրոցի տեղում ԿԳՄՍՆ պատվիրակմամբ կառուցվում է նորը․ նախարարն այցելել է շինհրապարակ
Չեմ բացառում, որ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար ես լինեմ. Նարեկ Կարապետյան
«Լքված շենքերի» ճակատագիրը կհստակեցվի․ ինչպես է հաստատվելու շինության՝ շահագործման համար ոչ պիտանի լինելը
«Զոլոտայա Կորոնա»-ն դադարեցրել է Ռուսաստանից մի շարք երկրներ դրամական փոխանցումները, այդ թվում՝ Հայաստան
Hatis Chalet. Ընտանեկան բիզնեսի կայացումն ու ընդլայնումը Կոնվերս Բանկի հետ
Հօգուտ Հայաստանի Հանրապետության կբռնագանձվի 1 միլիարդ 150 միլիոն դրամ. դատախազության հայցը բավարարվել է
Հայկական կաթնամթերքի 4 կազմակերպությունում հիվանդ կենդանու կաթի օգտագործման հիմնավորում չի հայտնաբերվել․ ՍԱՏՄ
Մի´ հետաձգիր ամառը
Բացահայտվել և կասեցվել է հանցավոր հերթական խմբի գործունեությունը․ ՆԳՆ-ն տեսանյութ է հրապարակել
10 քաղաքացի «սուր աղիքային վարակ»-ով դիմել է ԲԿ-ներ. ՍԱՏՄ-ն «Արմենիա Մարիոթ»-ում վերահսկողություն կիրականացնի
Ապարանում կանցկացվի «Արագածի շուրջ» հեծանվասպորտի միջազգային առաջնությունը. տեսանյութ
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնում քննարկել են COP17 նախապատրաստական աշխատանքների ընթացքը
Ինչ հարցեր են քննարկել Լավրովն ու Արաղչին. մանրամասներ հանդիպումից
ՀՀ-ի ժողովրդավարությամբ անհանգստացող Կրեմլը վախենում է Դումայի ընտրություններին թողնել մեղմ ընդդիմադիրներին
Սրանով ՀՀ-ում գինեգործության ավանդույթը, Արենիում դրա պատմական դրևսորումները ստանում են միջազգային արձանագրում
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնում տեղի է ունեցել ընդլայնված կազմով հերթական աշխատանքային խորհրդակցությունը
Իլհամ Ալիևը հետ է կանչել Թուրքիայում Ադրբեջանի դեսպանին
Էբոլայի իրավիճակը աշխարհում հուլիսի 24-ի դրությամբ
Կասեցվել է Հարթավանի «88» սուպերմարկետում գործող հացի արտադրամասի գործունեությունը
Այս տարվա շրջանավարտները քննությունների վկայագրերը կստանան դպրոցներից․ ԳԹԿ
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT