Ովքե՞ր են նոր նախարարները

Սերժ Սարգսյանի հրամանագրով այսօր մի քանի նախարարներ են նշանակվել:

Գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանին փոխարինել է Իգնատի Առաքելյանը:

Համաձայն կենսագրական տվյալների՝ Առաքելյանը ծնվել է 1972 թ.-ին,  անկուսակցական է, ավարտել է Երեւանի ճարտարապետաշինարարական ինստիտուտը։ Տիրապետում է ռուսերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուների։ 1998-թ-ից մինչ այսօր աշխատել է Երեւանի կոնյակի գործարանում, նախ՝ փորձագետ, ապա հաշվապահ, գլխավոր հաշվապահ, ֆինանսավարչական տնօրեն, գործադիր տնօրենի տեղակալ, գործադիր տնօրեն:

Փորձեցինք զրուցել նորանշանակ նախարարի հետ, սակայն վերջինիս հեռախոսին պատասխանեց կինը՝ ասելով, որ հեռախոսն իր մոտ է: Մեր հարցին՝ այդ նշանակումը սպասելի՞ էր արդյոք իրենց համար, նախարարի կինն ասաց, որ չի ուզում որեւէ բան խոսել.

«Ներողություն եմ խնդրում, բայց չեմ ուզում պատասխանել հարցերին»,- ասաց նա:

Նկատենք, որ Սերգո Կարապետյանի պաշտոնանկությունը սպասելի էր, այդ մասին մամուլը գրել էր Հովիկ Աբրահամյանի հրաժարականից անմիջապես հետո:

Տրանսպորտի եւ կապի նախարար Գագիկ Բեգլարյանին փոխարինել է Վահան Մարտիրոսյանը:

Մարտիրոսյանը ծնվել է 1962 թ., անկուսակցական է։ 1984 թ. ավարտել է Երևանի Կ. Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը, տեխնիկական գիտությունների թեկնածու է։ Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին։ Ամուսնացած է, ունի 1 երեխա։

1984 -2000 թվականներին աշխատել է Երևանի էլեկտրաապարատների գործարանում` ինժեներ-կոնստրուկտոր, կոնստրուկտորային բյուրոյի պետ, գլխավոր ինժեների տեղակալ:

2000-2006 թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն

2006 - 2006 թթ.- «Արմենթել» ՓԲԸ` գլխավոր կոմերցիոն տնօրեն

2006 - 2010 թթ.- «Կոռնետ-ԱՄ» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2008 - 2012 թթ.-  «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ

2012 - 2016 թթ.-  «GNC-ալֆա» ՓԲԸ` տնօրենների խորհրդի նախագահ:

Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Լեւոն Յոլյանին փոխարինել է Աշոտ Մանուկյանը:

Մանուկյանը ծնվել է 1968 թվականի ապրիլի 8-ին, անկուսակցական:

Կրթություն է ստացել Հայաստանի պետական ճարտարագիտական եւ ամերիկյան համալսարաններում:

Որակավորումը` ինժեներ-մեխանիկ, գործարար կառավարման մագիստրոս
Գիտական աստիճանը` տնտեսագիտության թեկնածու 2001 թ.-ին, տնտեսագիտության դոկտոր  2008 թ.-ին:
Տիրապետում է ռուսերեն եւ անգլերեն լեզուներին:
Մասնագիտական վերապատրաստում` Հարվարդի համալսարան, ԱՄՆ, «Շահերի վրա հիմնված բանակցային սկզբունքներ» 2006 թ.
Հանրային կառավարման թագավորական ինստիտուտ, Լոնդոն, «Կառավարման ժամանակակից մեթոդներ եւ ռազմավարության մշակում» 2002 թ.
Տոկիոյի համալսարան, «Փոքր եւ միջին բիզնեսի զարգացման սկզբունքներ» 1999 թ.
ՀԲ եւ ԱՄՀ Վիեննայի միացյալ ինստիտուտ, «Ֆինանսական միջնորդություն» 1997-1998 թթ.
Պրահայի Կալռի համալսարան, «Գործարար որոշումների  միկրոտնտեսագիտական մոդելավորում» 1997 թ.
Անգլիայի բանկի ուսումնական կենտրոն, Լոնդոն, «Կենտրոնական բանկի կազմակերպումը» 1996 թ.
Ռիգսբանկ, Ստոկհոլմ, Շվեդիա, «Բանկային վերահսկողության մարտահրավերները» 1996 թ.
Զինապարտությունը, զինվորական կոչումը` զինապարտ է:

Աշխատանքային գործունեությունը՝

1985-1992 թթ.- Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան` ուսանող
1987-1989 թթ.– ծառայություն Խորհրդային բանակում`
1993-1995 թթ.- Հայաստանի ամերիկյան համալսարան` ուսանող
1994-1995 թթ.- «Ռեսպուբլիկա Արմենիա» օրաթերթ` հատուկ թղթակից
1995-1997 թթ.- Բանկային վերահսկողների Բազելյան միջազգային կոմիտե` Անդրկովկասի եւ Միջին Ասիայի տարածաշրջանային խմբի գործադիր քարտուղար
1995-1997 թթ.- ՀՀ կենտրոնական բանկ` աշխատակազմի ղեկավար /խորհրդի քարտուղար
1996-2001 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտ` հայցորդ
1997-1998 թթ.- ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարություն` աշխատակազմի ղեկավար /գլխավոր վարչության պետ
1997-1998 թթ.- Տնտեսական բարեփոխումների տեղեկատվական-վերլուծական կենտրոն (Համաշխարհային բանկի և ՀՀ կառավարության համատեղ ծրագիր)` ծրագրի ղեկավար-կենտրոնի տնօրեն
1998-1999 թթ.- ՀՀ կառավարության աշխատակազմ` ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար
1999-2001 թթ.- Հայաստանի ազգային հեռուստատեսություն` գործադիր տնօրենի տեղակալ
2001-2003 թթ.- Հայաստանի հանրային հեռուստառադիոընկերություն` խորհրդի փոխնախագահ
2003-2004 թթ.- «Միցուբիսի» կորպորացիա` խորհրդատու
2004-2011 թթ.- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2005-2008 թթ.- Հայաստանի պետական տնտեագիտական համալսարան` հայցորդ
2011-2015 թթ.- «Հրազդանի էներգետիկ կազմակերպություն/Հրազջէկ» ԲԲԸ` գլխավոր տնօրենի տեղակալ
2012-2012թթ.- «Թելասի» ԲԸ` գլխավոր տնօրեն
2015 թթ.- առ այսօր «Էներգո Ինվեստ Հոլդինգ» ՓԲԸ` գլխավոր տնօրեն:

Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանին փոխարինել է նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Վարդան Արամյանը:

Նա մինչ նախագահականում աշխատելը Ֆինանսների փոխնախարար էր:

Հիշեցնենք, որ Հովիկ Աբրահամյանը հրաժարականի դիմում է ներկայացրել սեպտեմբերի 8-ին:

 

«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
Տպել
5379 դիտում

Ցնցված եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից․ Նիկոլ Փաշինյան

«Խաղաղության խաչմերուկ»-ը կբերի տնտեսական փոխգործակցության, դա էլ կնպաստի թշնամանքի էջը թերթելուն. Խալաթյան

Իրանում ավտոբուսի շրջվելու հետևանքով 10 մարդ է զոհվել

Փոխնակ մայր դառնալու համար ՀՀ-ում դիմողները քիչ են, շատերը այդ նպատակով գնում են այլ երկրներ. որն է պատճառը

Սիրիայում Իրանի դեսպանության աշխատակից է սպանվել

Գերմանիայում ահաբեկչության զոհերի թիվը հասել է 5-ի, ավելի քան 200 մարդ է տուժել

Սպասվում է թույլ ձյուն. ինչ եղանակ կլինի առաջիկա օրերին

Էկոնոմիկայի նախարարը հետևել է Գյումրու Կումայրի պատմական կենտրոնի փողոցների վերակառուցման աշխատանքներին

Վշտացած եմ Մագդեբուրգի Սուրբ Ծննդյան տոնավաճառում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններից. ՀՀ նախագահ

Ողբերգական դեպքից հետո «Արթկոսմեդ»-ի գործունեությունը կկասեցվի. նոր մանրամասներ

Գևորգ Պապոյանն այցելել է «Բելիսսիմո Գրուպ», ծանոթացել արտադրական գործընթացներին

Գերմանիայում ավտոմեքենան մխրճվել է Սուրբ Ծննդյան տոնավաճառին մասնակցող մարդկանց ամբոխի մեջ. կան զոհեր

Երևանում «Mazda 6»-ը վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինս մահացել է

Հայաստանը պաշտոնապես ճանաչել է Կոսովոյի անձնագրերը

Բերբոքն ու Ֆիդանը անդրադարձել են Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին

Երևանի Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն․ վարչապետ

Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 6 ավտոմեքենա և օգնություն ցուցաբերել 16 քաղաքացու

Ձեր օրոք ՀՀ-ն և Ֆրանսիան թևակոխել են իրական ռազմավարական գործընկերության հանգրվան․ վարչապետը՝ Մակրոնին

ՄԻՊ-ը «Թրանսփարենսի ինթերնեշնլի» գործադիր տնօրենի հետ քննարկել է մարդու իրավունքներին վերաբերող հարցեր

Հնարավոր չէ կառուցել առանց քանդելու․ ՀՀ վարչապետ

2024-ի ձմեռային արևադարձը Հայաստանում տեղի կունենա դեկտեմբերի 21-ին․ հայտնի է ժամը

Իմ առաջին զգացողությունը վերածնվածի զգացողությունն էր․ վարչապետը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված

Ինչ մեքենաներ է գնել ՆԳ նախարարությունը. կառույցից պարզաբանել են

Կոսովոն իրողություն է, որը պետք է ճանաչել, Հայաստանը վերջապես կարևոր քայլ արեց․ Մեհրաբյան

ՀՀ էկոնոմիկայի նախարարը մասնակցել է Տուրիզմի հայկական ֆեդերացիայի 20-ամյակի միջոցառմանը

ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ

Ցերեկվա տևողությունը կավելանա․ Սուրենյանը գրառում է արել

Երկրաշարժ Ադրբեջանում․ այն զգացվել է նաև Հայաստանի մի շարք հատվածներում

Այսօր Հայաստանում յուրաքանչյուրն ըստ իր արժանիքի աշխատանք կարո՛ղ է գտնել․ ՀՀ վարչապետ

Հոբելյանական երեկո. Աննա Հակոբյանը տեսանյութ է հրապարակել

Բեռնատարի հետ բախումից հետո «BMW»-ն բռնկվել է. կա տուժած

«Հայկական ժամանակ»-ի լրագրողները ՆԳ նախարարության կողմից արժանացել են մրցանակի, պատվոգրի և շնորհակալագրի

Տոն օրերին Երևանի քաղաքապետարանի ենթակայության բուժհաստատություններում հերթապահություն է գործելու

Ախուրյանում տոնական տրամադրություն է. վառվել են գլխավոր տոնածառի լույսերը

Վայոց ձորի մարզում գորշ արջերը զբոսանքի են դուրս եկել. տեսանյութ

Գրիգորյան-Օվերչուկ համանախագահությամբ միջկառավարական հանձնաժողովի նիստ է կայացել. արձանագրություն է ստորագրվել

ԱՄՆ-ն Թուրքիային ազատել է «Գազպրոմ բանկի» պատժամիջոցներից

«Խաղաղության խաչմերուկը»՝ տարածաշրջանային խնդիրների արդար և իրագործելի լուծում. հունական պարբերականի հոդվածը

Շմոլ գազի թունավորումով բժշկական կենտրոն է ընդունվել նույն ընտանիքի 7 անդամ. նրանց թվում անչափահասներ կան

Արժանիորեն նվաճեցիք աշխարհի չեմպիոնի սպասված կոչումը. ՀՀ սպորտի վաստակավոր վարպետի կոչում՝ Վարազդատ Լալայանին