Կարեն Կարապետյանի վերահսկողական ծառայությունը խստացրել է ստուգումները

Խաղողի մթերման գործընթացը հանրապետությունում բնականոն հունով ընթանում է, արդեն 48 հազար տոննա խաղող է մթերվել: Այս մասին Armtimes.com-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը՝ նշելով, որ այս տարի նախնական կանխատեսումներով ակնկալվում է 180 հազար տոննայի սահմաններում խաղողի մթերում: Կանխատեսումն արվել է մարզպետարանների տրամադրած օպերատիվ տեղեկատվության համաձայն, բայց ժամանակը ցույց կտա, թե փաստացի քանի տոննա կմթերվի:

Փոխնախարարի խոսքով`այժմ մթերվում է Արարատի, Արմավիրի եւ Արագածոտնի մարզի բերքը, իսկ Վայոց ձորի մարզում մթերումը կսկսվի հոկտեմբերի 10-ից: Հիմնական գնորդներն են՝ Երեւանի կոնյակի գործարանը, Երեւանի Արարատ կոնյակի գինու կոմբինատը, Արարատի գինու գործարանը, Սապկոն ընկերությունը, Արմենիա Վայն ընկերությունը, Իջեւանի գինու գործարանը: Կան գործարանները, որ դեռ չեն սկսել մթերումներ:

Արտահանման մասով նախարարությունը թվական տվյալները դեռ չի ամփոփվել, սակայն Ռոբերտ Մակարյանը վստահեցրեց, որ արտաահանումը եւս նորմալ գործընթացի մեջ է: «Սեղանի սորտերն արտահանվում են: Կան նաեւ այնպիսի տեսակներ, որոնք նախկինում չէին արտահանվում, իսկ այս տարի արտահանվում են: Խոսքը Վան սորտի մասին է»,- ասաց նա:

Հարցին, թե նախարարությունում ի՞նչ աշխատանքներ է այժմ կատարվում վարչապետ Կարեն Կարապետյանի՝ մթերման գործընթացի վերաբերյալ տրված հանձնարարականի ուղղությամբ, նա պատասխանեց. «Արդեն հանձնարարակներ տրվել է նախարարի կողմից համապատասխան վարչություններին համակարգման եւ մթերման գործընթացի խնդիրները համակարգային լուծելու ծրագիր ներկայացնելու առումով: Բավականին լայնածավալ աշխատանք է ենթադրում, որն առաջիկայում կներկայացնենք»:

Ռոբերտ Մակարյանն արձագանքելով մեր այն տեղեկություններին, որ մինչ այժմ վերամշակող ընկերությունները մթերման ծավալների կեղծ տվյալներ էին ներկայացնում նախարարությանը, որն էլ այն փոխանցում էր կառավարությանը, թե իբր սահմանված ծավալի մթերում է եղել, մինչդեռ վերամշակողները սպիրտ էին գնում, ասաց. «Գործարաններից մենք ստանում ենք ինֆորմացիան հարցման համաձայն: Գործարանները ներկայացնում են իրենց մթերած խաղողի քանակը, բայց նախորդ տարվանից մենք վարչապետի հանձնարարությամբ բոլոր գործարաններում ներկայացուցիչներ ունենք, որպեսզի նրանք ե՛ւ հետեւեն մթերման գործընթացին, ե՛ւ ծավալները ճշգրիտ ներկայացվեն: Նաեւ այդ հարցը գտնվում է վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում»:

Ճշտող հարցին՝ նո՞ր վարչապետի վերահսկողական ծառայության ուշադրության կենտրոնում է, թե՞ նախկին, նա պատասխանեց. «Նախորդ տարի էլ կար այդ վերահսկողությունը, բայց այս տարի ավելի է խստացվել»:

Անդրադառնալով Արարատի մարզի Երասխի գինու գործարանի խնդրին, փոխնախարարն ասաց, որ գործարանը շարունակում է մթերման գործընթացը: Գործարանը դիմել է վարկավորման համար եւ այժմ ուսումնասիրություն է կատարվում: Վայոց ձորի Աղավնաձոր գյուղի խնդրի մասին խոսելիս էլ նա ասաց, որ վաղն աշխատանքային այցով Վայոց ձորում կլինի գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, որպեսզի նախ եւ առաջ հանդիպի խաղողագործներին ե՛ւ պարտքերի, ե՛ւ առաջիկա մթերման խնդիրները կարգավորելու նպատակով:

Տպել
19005 դիտում

Աջափնյակ վարչական շրջանի նոր կանգառասրահներից երկուսի ապակիները կոտրել են. գրություն է ուղարկվել ոստիկանություն

Մինչև քանի տարեկան երեխաները վաղը կարող են անվճար այցելել կենդանաբանական այգի. միջոցառումների ցանկ

Վայոց ձորում ուժեղ քամուց պոկված տանիքն ընկել է ավտոմեքենայի վրա

Ազգային ժողովի այգին հունիսի 1-ին կվերածվի հրաշքների ու հեքիաթների

Միջազգային հանրությունն Արցախն ընկալում է որպես ՌԴ-ի մի մասնիկ. բեկումնայի՞ն կլինեն արդյոք քիշնևյան բանակցությունները

ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնական ներկայացուցչի կողմից Ալիևի հայտարարությունը ողջունելը տարակուսելի է. ԱՀ ԱԳՆ

Ալ Պաչինոն 83 տարեկանում չորրորդ անգամ հայր կդառնա

Վաղվանից վարորդները «պլյոնկաների» համար կտուգանվեն. ՆԳՆ-ն նոր հայտարարություն է տարածել

Բնից վայր ընկած արագիլի ձագը հանձնվել է ԲԸՏՄ Վայոց ձորի տարածքային բաժնի աշխատակցին

Արգենտինա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Գիժերմո Անդրադան այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր

Սլովենիայի ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությանը ներկայացվել է Հայաստանի պատմամշակութային հարուստ ժառանգությունը

19 նոր դատավորներ կհամալրեն դատական իշխանության շարքերը

Գետափ-Մարտունի ճանապարհին ավտոմեքենան ձորն է գլորվել

IDBank-ի Visa Business Platinum քարտն՝ այժմ ավելի շահավետ պայմաններով

Փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում է «Լաչինի շրջափակման հումանիտար հետևանքների հասցեագրումը» թեմայով զեկույցի հեղինակը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ժամանել է Քիշնև

ՌԴ և Ադրբեջանի ԱԳ փոխնախարարներն ընդգծել են եռակողմ պայմանավորվածությունների հետևողական իրականացման կարևորությունը

Լեռնանիստ գյուղի մոտակա սարը բարձրացած քաղաքացու ինքնազգացողությունը վատացել է

Ռուբեն Ինջիկյանն ընտրվել է Յունիբանկի խորհրդի անդամ

Բացահայտվել է փողի եվ թմրամիջոցի մաքսանենգության դեպք, նախաձեռնվել է քրեական վարույթ. ՊԵԿ (տեսանյութ)

ՊՆ պաշտոնյայի կողմից կաշառք ստանալու փաստով քննված քրվարույթով նախաքննությունն ավարտվել է

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանել է Մոլդովա

ՆԳՆ ոստիկանությունը պարզաբանել է՝ տուգանելո՞ւ է մեքենաների ապակիների «պլյոնկաների» համար, թե՞ ոչ

Արգիշտի Քյարամյանը քննիչների է ազատել

ՀՀ ԱԳՆ մեկնաբանությունը՝ Միութենական պետությանը միանալու վերաբերյալ

Արամ Նիկոլյանն ազատվել է աշխատանքից

Օլիմպիական խաղերի կրակը Մարսել կհասցվի 120-ամյա առագաստանավով. փոխանցումավազքին 10 հազար մարդ կմասնակցի

Եթե խնդիր ունենք հրապարակելու ընդդիմադիրների ճեպազրույցները, ապա ինչո՞ւ պետք է հյուր հրավիրեինք նրանց. Հ1-ի տնօրեն

Արգենտինան աջակցում է հարատև խաղաղության հասնելուն ուղղված Հայաստանի դիրքորոշմանը (տեսանյութ)

Հայաստանը հանդես է գալիս տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման օրակարգով. Ալեն Սիմոնյանը՝ Գիժերմո Անդրադային

Ողբերգական ավտովթար Արագածոտնում․ «Արմենիա Վայն» գործարանի մոտ տեղի ունեցած վթարի հետևանքով կա զոհ ու վիրավոր

Արսեն Թորոսյանը կհարցաքննվի, կարիքը կա. Սասուն Խաչատրյան

Եվրոն ու ռուբլին արժեզրկվել են. կենտրոնական բանկը հրապարակել է նոր փոխարժեքներ

Ձեռք է բերվել պայմանավորվածություն. Օվերչուկը՝ ՀՀ-ի, ՌԴ-ի և Ադրբեջանի փոխվարչապետների հանդիպման մասին

Ռաիսին հույս ունի Իրանի և Ադրբեջանի միջև համագործակցության ընդլայնման

Մոծակների խմբերը հետապնդում են մարդկանց, թափառող շներին պետք է վաճառել Կորեային. Ադրբեջանցի պատգամավորի առաջարկը

Թաղանթապատված ապակիներով մեքենաների խախտումը կվերահսկվի նվազ վարչական ներգործության միջոցներով

Պուտինն ու Զելենսկին կմեկնեն Թուրքիա՝ Էրդողանի հետ հանդիպումների

1565 ուսուցիչ կա, որ ստանում է հավելավճար. Անդրեասյանը՝ ատեստավորման հետ կապված դժգոհությունների մասին

Նիկոլ Փաշինյանն ու Աննա Հակոբյանը մեկնել են Մոլդովա