Երևան
12 °C
ԱԺ արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ քվեարկության դրվեց Կառավարության կողմից ներկայացված Ընտրական օրենսգրքում լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը:
ԱԺ նախագահը շտապեց հարցը դնել քվեարկության՝ առանց ուշադրություն դարձնելու վարման կարգով հերթագրվածներին:
Քվեարկությունը դադարեցվեց, եւ վարման կարգով խոսեցին մի քանի պատգամավորներ:
ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը հիշեցրեց 4+4+4-ի շրջանակներում ձեռք բերված համաձայնության մասին, ըստ որի, կողմ են քվեարկելու նախագծին.
«Մենք կարեւորում ենք ձեռք բերված համաձայնությունը, բայց միտում ենք տեսնում այն տապալելու:Կառավարության ներկայացուցիչը չի ցանկանում դիտավորությամբ կամ միտումնավոր կերպով մի բառ՝ բառն ավելացնել»,- ասաց նա՝ հայտարարելով, որ առաջին ընթերցմամբ կողմ են քվեարկում, իսկ եթե առաջինից երկրորդ ընթերցում համաձայնությունը խախտվի, չեն մասնակցի քվեարկությանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հակադարձեց՝ «գնահատականները խիստ են».
«Մենք նոր հավաքվեցինք 5 քաղաքական ուժով: Քննարկեցինք, ընդհանուր մոտեցմանը բոլորս կողմ ենք: Պարզապես, մեկ հարցի շուրջ տարբեր մասնագիտական մոտեցումներ կան»,- ասաց Բաղդասարյանը՝ հուշագրին միացած ուժերին կողմ քվեարկել, առաջինից երկրորդ ընթերցում՝ հակասությունները շտկելու պայմանով:
ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանն ասաց, որ ոչ թե դեմ են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությանը, այլ՝ դրա արտացոլմանը, մասնավորապես, Քրեական օրենսգրքի 184 հոդվածի դիզպոզիցիային.
«Քրեական պատասխանատվություն է նախատեսված նաեւ անզգույշ կերպով հանձնաժողովին դիմելու համար: Եթե քաղաքացին բավարար հնարավորություններ չի ունեցել ստուգելու, սուտ մատնության մեղքը կիրառում ենք նաեւ ավելի անզգույշ կիրառելու դեպքում, ինչն անընդունելի է»,- ասաց Ջհանգիրյանը:
ՕԵԿ խմբակցության ղեկավարի խոսքով էլ՝ «փոքրիկ թնջուկը պետք է բացահայտվի», ապա հավելեց, որ ելնելով նախկինում ձեռք բերված համաձայնությունից կողմ կքվեարկեն:
ԱԺ պատգամավոր Խաչատուր Քոքոբելյանն էլ բոլորին առաջակեց դեմ քվեարկել նախագծին: Նախագիծը դրվեց քվեարկության ու ընդունվեց 104 կողմ, 4 դեմ եւ 1 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ:
«Հայկական Ժամանակ»-ը Telegram-ում
TRIPP երթուղում սահմանային և մաքսային գործառույթները կմնան ՀՀ-ի վերահսկողության ներքո․ Պետդեպ․ «Ազատություն»
«Քենթ»-ը, «Բեսթ»-ը, «Վհո»-ն, «Դոնո»-ն և այլք ծեծել են «Բգո»-ին, փորձել սպանել․ վեճը ծագել է ձեռքսեղմումից
Լեռն ի վեր․ ով է վարչապետին անվտանգ հասցրել Խուստուփի գագաթը․ տեսանյութ
Ավտովթար Գյումրու կենտրոնում թիվ 20 երթուղային «Գազել»-ի մասնակցությամբ․ տուժածներ կան․ տեսանյութ
Դոլարն ու եվրոն էժանացել են. ինչ փոփոխություններ է արձանագրել տարադրամի շուկան հուլիսի 13-ին
Հաստատվել է ՀՀ արտարժույթով երկարաժամկետ պարտավորությունների թողարկողի վարկանիշը «BB-» մակարդակում
Ծեծկռտուք Գյումրիում․ վիճաբանել են շան հաչելու պատճառով, 5 անձ է ձերբակալվել
Սևան-Գետափ ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ 6 վիրավորներից 6 ամսական տղան հիվանդանոցում մահացել է
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-5 աստիճանով․ առանձին շրջաններում անձրև, նաև կարկուտ կտեղա
Խուստուփի գագաթին ենք․ վարչապետը տեսանյութ է հրապարակել
Սաշա Կատվալյանն այլևս չի ղեկավարի «Երևանի աղբահանություն և սանիտարական մաքրում»-ը․ նոր պաշտոն ունի
Զգուշացե՛ք «Telcell Wallet»-ի անունից տարածվող «Մեկ ամիս անվճար տրանսպորտ» կեղծ առաջարկներից
«Կտրտող սառն է». վարչապետը սարի ջուր է խմում. տեսանյութ
Պարոնյան փողոցում ծառի ճյուղի մի հատված կոտրվել և ընկել է կայանված մեքենաների վրա՝ մասամբ փակելով ճանապարհը
Նախագահ Թրամփը և նրա թիմը ստեղծեցին մի շրջանակ, որը հնարավոր դարձրեց խաղաղությունը. Ալիև
Գրոհում ենք ծովի մակարդակից 3000 մետր բարձրությունը. Նիկոլ Փաշինյան
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ. Գլխավոր դատախազություն
Սևանա լճի մակարդակը շարունակում է բարձրանալ
Մահացել է դերասան Սեմ Նիլը
ՄԻՊ ներկայացուցիչները «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում հանդիպել են Արեգնազ Մանուկյանին
«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնում 1 տարեկան երեխա է մահացել. հայտնի է պատճառը
Բացահայտվել է վառելիքի ոլորտում տնտեսվարող սուբյեկտի չստուգաչափած սարքավորումների շահագործման դեպք
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է սար բարձրանալու ընթացքից կարճ տեսանյութեր հրապարակել
Իրանական ռեժիմի նկատմամբ պատժամիջոցները չեն վերացվի, քանի դեռ այն չի հրաժարվել իր միջուկային ծրագրից
Նախորդ շաբաթ փրկարարներն օգնություն են ցուցաբերել 97 քաղաքացու, հայտնաբերել 51 օձ. մանրամասներ
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային uպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Կասեցվել է «Հեքիաթային կիրճ» ճամբարի խոհանոցի արտադրական գործունեությունը. ՍԱՏՄ
Հայաստան կներթափանցեն համեմատաբար սառը օդային հոսանքներ, կլինեն տեղումներ. Սուրենյանը մանրամասնում է
Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող ևս 2 հողատարածք
Մարդու իրավունքների պաշտպանի միջամտությամբ վերականգնվել է քաղաքացու անապահովության նպաստ ստանալու իրավունքը
«Ամպերի տակ». վարչապետը շարունակում է տեսանյութեր հրապարակել սար բարձրանալու ընթացքից
«Արարատցեմենտ»-ում ՊԵԿ-ը բացահայտել է առանձնապես խոշոր չափի խախտումների դեպքեր. տեսանյութ
Հերացի փողոցում բախվել են «Մերսեդես» և «Նիսսան» մակնիշի ավտոմեքենաները. մեկ հոգի տեղափոխվել է հիվանդանոց
«Սարեր». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
Պարզվել են չորացած ծառի տապալման հետևանքով մահացած մոպեդավարի և վնասված «Հոնդա»-ի վարորդի ինքնությունները
Ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները բոլոր քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
«Վերելք». Նիկոլ Փաշինյանը սար է բարձրանում. տեսանյութ
Դավիթ Խաժակյանը լքում է «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը
«Եռաբլուր»-ի մուտքի դիմաց բախվել է 3 մեքենա. կան վիրավորներ
«Գնացինք». Նիկոլ Փաշինյանը տեսանյութ է հրապարակել
© 2026 Հայկական ժամանակ
Website by MATEMAT